Category: Hayelia.am

  • Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է. Ռոզա Ծառուկյան

    Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված պատարագին այսօր մասնակցել են նաև կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները։

    Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանն ասում է. «Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո։ … Ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է։

    Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի մեկենասությամբ, օծվել է 2013թ.-ին։

    դիտվել է 112 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». Ռուբեն Մելիքյան

    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

    «Նիկոլական Հայաստանի «իրավապահ» մարմիններից մեկի ղեկավարը դիմել է արդնախին՝ խնդրելով օրենսդրորեն արգելել փաստաբանական համայնքի կողմից դատավորներին գնահատելու ոչ-պաշտոնական HelpCourt համակարգը՝ այն հիմքով, թե իբր այն բացասական ազդեցություն ունի դատավորների անկախության վրա։

    Նիկոլական «իրավապահ» մարմինների ղեկավարների թվում նշված անձը վստահաբար վատագույնը չէ, դատավոր աշխատելիս էլ 1-2 դեպքում նրա կողմից հրապարակավ նկատել եմ որոշակի արդարամտություն, ուստի կփորձեմ հիմք ընդունել այն վարկածը, որ այս գաղափարը «հետին միտք» չունի և մտահոգությունն իրոք անկեղծ է։

    Եվ այսպես, ընդունենք, թե HelpCourt-ի վարկանիշը որոշ դատավորների ընկալման մեջ իրոք դառնում է չափազանց կարևոր, և նրանք, հնարավոր է, արհեստականորեն փորձում են բարելավել իրենց վարկանիշը, և այդ «արհեստականությունն» իր հերթին ազդում է նրանց անկախության վրա։ Ասեմ ավելին – նման մի դեպքի ինքս եմ ականատես եղել և հրապարակավ կոշտ քննադատել եմ այդ վարքագիծը։ Խոսքը նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է՝ այն դատավորի, որի «մուրճով» բանտում էր հայտնվել լուսահոգի Արմեն Գրիգորյանը։ Արմենի ողբերգական մահից հետո նկատեցի, որ Արուսյակի վարկանիշն աճում է։ Փոքրիկ «հետաքննությամբ» պարզեցի, որ այն աճում է խիստ արհեստականորեն։ Թե ինչ եղավ հետո՝ հիշողները կհիշեն։ Հրապարակային արձագանքս շատ կոշտ էր։

    Արուսյակի «օրինակը» հիմք ընդունելով՝ թվում է՝ ես պետք է կողմ լինեի HelpCourt-ն արգելելու գաղափարին։ Բայց իրականում ես ոչ միայն կողմ չեմ, այլև այստեղ տեսնում եմ գաղափարական մի շատ-շատ կարևոր հարթություն, որն այս հարցը քննարկելիս ամենաառանցքայինն է։

    Եվ դա ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հարցն է։ Ո՞ր դեպքում է, որ պետությունը կարող է միջամտել քաղաքացիների ազատությանը (իսկ HelpCourt-ը քաղաքացիների ազատության տիրույթում գտնվող հարց է): Միայն այն դեպքում, երբ այդ ազատությունը վերածվում է աներկբա չարիքի «ընդ-հանուրի» համար, «հանրության» համար։

    Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է»։ Իհարկե՝ ոչ։ Այո, ոմանք կարող են «ի չարս» գործածել։ Բայց դրա կողքին շատ-շատերը գործածում են «ի բարիս»։ Օրինակ, բարեխիղճ դատավորները կարող են բարելավել իրենց աշխատանքը՝ ֆիդբեքների հիման վրա։

    Բերեմ մի համեմատություն։ Ներկայիս ուսումնական համակարգում կիսամյակն ավարտելուց հետո ուսանողները գնահատում են դասախոսներին։ Կա՞ն դասախոսներ, ովքեր «գեր-ֆիքսված» են այդ գնահատականների վրա ու փորձում են արհեստականորեն բարձրացնել։ Իհարկե կան։ Դա նշանակում է՝ համակարգը պետք է վերացնե՞լ։ Ոչ, որովհետև իրենց հարգող դասախոսները հնարավորություն են ստանում հետևություններ անել ու բարելավել իրենց գործը։ Ինքս միշտ այդպես եմ վարվել, փորձել եմ շտկել թերություններս, որի արդյունքում դասավանդմանս վերջին տարում վարկանիշս հասցրել եմ 5-ից 4,93-ի։ Ի՞նչ վատ է՞ որ։

    Կարճ ասած՝ բուն խնդիրը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է։ նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է, ու դա երևում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր հարցերում։

    Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել HelpCourt-ի թիմին՝ հանրային բարիք ստեծելու ու տարիներ շարունակ այն կատարելագործելու համար»:

    դիտվել է 34 անգամ

  • Wildberries-ը վերացնում է Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոնների միջադեպերի հետևանքները

    Wildberries-ի համապատասխան ծառայությունները շարունակում են վերացնել Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոնների միջադեպերի հետևանքները։ Այս մասին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

    «Wildberries-ի՝ ՌԴ-ում գտնվող Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընկերության բոլոր համապատասխան ծառայություններն ու մասնագետները շարունակում են աշխատել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ։

    Մենք իրավիճակը պահում ենք անմիջական վերահսկողության ներքո և գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ բոլոր գործընթացները հնարավորինս արագ բնականոն հուն վերադարձնելու համար։ Այս պահին արդիական տեղեկատվությունը օպերատիվ կերպով թարմացվում է վաճառողների պորտալում, աջակցության պաշտոնական ալիքներում և վաճառողների անձնական հաշիվներում։

    Ապրանքային հոսքերի վերահասցեավորումը գտնվում է առաջնահերթ վերահսկողության ներքո։ Նշված լոգիստիկական կենտրոններում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։ Գործընկերների համար հնարավոր ուշացումները նվազագույնի հասցնելու նպատակով մենք օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ։

    Մենք անկեղծորեն շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ցուցաբերած ըմբռնման և վստահության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

    դիտվել է 239 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Կհետաձգվի՞ արդյոք ԱԱ-2026-ի եզրափակիչը․ հայտնի է ՖԻՖԱ-ի դիրքորոշումը

    ՖԻՖԱ-ն չի նախատեսում հետաձգել կամ տեղափոխել ԱԱ-2026-ի եզրափակիչ հանդիպումը Նյու Յորքից, չնայած այն հանգամանքին, որ կանադական անտառային հրդեհներից առաջացած ծուխը հանգեցրել է օդի որակի վատթարացման։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

    Նշվում է, որ ստեղծված իրավիճակի շուրջ արդեն իսկ ոչ պաշտոնական քննարկումներ են անցկացվել, որոնց մասնակցել են ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները և աշխարհի առաջնության հարցերով Սպիտակ տան աշխատանքային խմբի ղեկավար Էնդրյու Ջուլիանին։ Սակայն, ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, այս պահին խաղի հնարավոր տեղափոխմանը նվիրված որևէ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ։

    Հատկանշական է, որ օրեր առաջ՝ հուլիսի 17-ին, Չիկագոյում նույն անտառային հրդեհների ծխի պատճառով չեղարկվել էին բաց երկնքի տակ նախատեսված մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ MLS-ի կանոնավոր առաջնության «Չիկագո Ֆայր» — «Վանկուվեր Ուայթքեփս» հանդիպումը։

    Հիշեցնենք, որ Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև ԱԱ-2026-ի եզրափակիչի հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

    դիտվել է 328 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • ՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերում

    Երբ «Wildberries»-ի աշխատակիցները փորձել են լքել Կոտովսկի պահեստը, ուկրաինական ԱԹՍ–ները հարվածներ են հասցրել տարհանման ելքի մոտ, և մարդիկ չեն կարողացել դուրս գալ տարածքից։ Այս մասին պատմել է տուժածներից մեկը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

    Ավելի վաղ հայտնի էր դարձել, Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Տամբովի մարզի Կոտովսկում և մերձմոսկովյան Էկտրոստալում գտնվող պահեստների վրա։ Կոտովսկ ում հարվածի հետևանքով 7 մարդ, որոնք աշխատել են գիշերային հերթափոխով, տեղում զոհվել են, 25-ը` վիրավորվել։

    Այժմ Տամբովի մարզի վիրաբույժները տուժածների մարմիններից մետաղական գնդիկներ են դուրս բերում։

    Մարզպետ Եվգենի Պերվիշովը նշել է, որ դրանք խոցող տարրեր են, որոնք Կիևն օգտագործել է խաղաղ բնակիչներին առավելագույն վնաս հասցնելու համար։

    Էլեկտրոստալայում շարունակում են մարել «Wildberries»–ի պահեստում բռնկված հրդեհը, մարման համար ուղղաթիռներ են գործարկվել:

    Հրդեհն այնպիսի ուժգնության է, որ ծուխը տեսանելի է Մոսկվայի օդանավակայաններից մեկնող ինքնաթիռներին։

    դիտվել է 358 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի

    Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։

    «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետք է ներկայացնի վերջնական հետազոտությունների արդյունքները։ Գիշերվա ընթացքում գրանցվել է 14 կանչ, որոնցից մեկը՝ Նուռնուսից, երկուսը՝ Արզնի գյուղից, մնացածը՝ Բյուրեղավանից։ Առավոտյան ժամը 09:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ախտանշաններով շտապօգնության ևս 4 կանչ է գրանցվել։ Ահազանգողներից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Այս պահին Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ երեկ ԲԿ տեղափոխված 7 քաղաքացի»,- ասաց Կարապետյանը։

     Նա տեղեկացրեց, որ «Վիոլա ջուր» ընկերության կողմից դեպքի առնչությամբ մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել, ջրի նմուշառման փորձաքննության արդյունքները չեն ներկայացրել։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    դիտվել է 104 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ

    Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։

    «Մենք դադարեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը և զբաղված ենք երկրի պաշտպանության խնդիրներով»,- Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությունն է մեջբերել Tasnim գործակալությունը։

    Ավելի վաղ էլ Իրանի խորհրդարանի խոսնակ, իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն էր հայտարարել, որ Իրանն իմաստ չի տեսնում պահպանել ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի դրույթները, եթե այդ համաձայնագիրը չի գործում։

    Հիշեցնենք՝ Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ին ստորագրել էին փետրվարի 28-ին վերսկսկված հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ հուշագիր, սակայն հուլիսի 8-ին ԱՄՆ վերսկսեց գրոհներն Իրանի դեմ, Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում տեղակայված ամերիկյան թիրախներին։

    դիտվել է 267 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից

    Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի յոթ աշխատակից է զոհվել անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքո: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Եվգենի Պերվիշովը, հաղորդում է РБК-ն։

    «Թշնամական ԱԹՍ-ների՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին հարվածելու հետևանքով զոհվել են գիշերային հերթափոխի յոթ աշխատակիցներ։ Ցավակցություն եմ հայտնում բոլոր հարազատներին ու մերձավորներին, անպայման կօգնենք զոհվածների ընտանիքներին»,- գրել է նա։

    Եվս 25 մարդ տուժել է, նրանցից 23-ը հոսպիտալացվել են։ Պերվիշովի խոսքով՝ մարդիկ հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել, մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վեցը՝ ծանր, իսկ 16-ը՝ միջին ծանրության։

    «Դեպքի վայր օպերատիվորեն ժամանել են շտապօգնության մեքենաներ, հրշեջ հաշվարկներ և ԱԻՆ ուժեր, իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Wildberries-ի պահեստի տարածքում բաց հրդեհը մարվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- հստակեցրել է նահանգապետը։

    Հուլիսի 17-ի երեկոյան Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 370 ուկրաինական դրոն, հայտնել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում, 64 ԱԹՍ խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն տեղեկացրել էր, որ մարզի երկնքում խոցվել է հինգ անօդաչու թռչող սարք։

    Վլադիմիրում անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան, հայտնել էր տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը։

    դիտվել է 266 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Փաշինյանը Ծառուկյանից և այլ ընդդիմադիրներից ստեղծում է «փոխանակման ֆոնդ»՝ ՌԴ-ի հետ բանակցելու համար․ քաղաքագետ

    «Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանից և մյուս ընդդիմադիրներից մինչև դեկտեմբեր «փոխանակման ֆոնդ» է պատրաստում ՌԴ-ի հետ բանակցությունների համար

    Իբր թե՝ «մի՛ սառեցրեք Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում, հետ թողեք դեպի ռուսական շուկա, իսկ ես բոլորին ազատ կարձակեմ և կդադարեցնեմ այն քաղաքական գործիչների հետապնդումները, ովքեր կողմ են ՌԴ-ի հետ երկխոսությանը»։

    Փաշինյանը, ըստ ամենայնի, այդպես էլ չի հասկացել, որ իր հետ ոչ մեկը չի բանակցելու. այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որոշվելու է Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցություններում (սա՝ ի միջի այլոց, TRIPP+ նախագծի կառավարման մասին, որն իրականացնում է Սանկտ Պետերբուրգից դուրս եկած մի անձ, ով Հայաստանում ղեկավարում է նախկինում ռուսական պետական կառավարման ներքո գտնվող ընկերությունները)։

    Բայց նույնիսկ սա հաշվի առնելով՝ Փաշինյանը չի կարող իրեն զրկել սեփականության վերաբաշխմամբ և կապիտալի խլմամբ զբաղվելու հաճույքից. այստեղից էլ օրվա որոշումները «Արարատցեմենտ»-ի և «Մուլտի Վելնես»-ի վերաբերյալ։

    Փաշինյանի հոգևոր հայրերն ու նրանց հետևում կանգնած օլիգարխները փորձում են հետ վերադարձնել այն, ինչից արդարացիորեն զրկվել էին 1998 թվականից հետո (վերադարձնել տոկոսներով)։

    Բայց ինչպես 1998 թվականին կորցրեցիք ձեր ապօրինի վաստակածը, այնպես էլ կորցնելու եք ևս մեկ անգամ։ Դա ավելի քան ակնհայտ է» ։

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի տելեգրամյան էջից։

    դիտվել է 487 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը

    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը

    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Հանձնարարականը sms-ով են ստացել, թե՞ կուսակցական նիստերի ընթացքում մտքի տիտան գործընկերներն են փոխանցել այդ գաղափարը․ փաստաբան

    Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

    «Այս երկրում ամենաշատը իրեն չարդարացրած կառույցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, որոշել է միջոցներ ձեռնարկել helpcourt.am հարթակը փակելու ուղղությամբ, քանի որ, ըստ ՀԿԿ-ի այն դատավորներին հրապարակային դասակարգող հարթակ է, որը վտանգի աղբյուր է։ Հակակոռուպցիոն կոմիտեն իր ձևավորման առաջին իսկ տարիներից ամենաերկակի ստանդարտներով վարույթներ նախաձեռնող, քաղաքական կուսակցությանը վարույթներից մարդկանց կյանքին առնչվող տեղեկություններ փոխանցող, ԱԺ ընտություններին ընդդիմադիր ուժերի հակաքարոզչությանը ներգրավված և քաղաքական իշխանության պատվերով ամենաշատ ռեպրեսիաններ իրականացնող կառույցն է։ Պարզից էլ պարզ է, որ նման նախաձեռնությամբ հանդես գալը ՀԿԿ-ին բացարձակ հետաքրքիր չէր, ուստի այս ամբողջ պատմության մեջ միայն մեկ հարց պարզ չէ՝ հանձնարարականը sms-ով են ստացել, թե՞ կուսակցական նիստերի ընթացքում մտքի տիտան գործընկերներն են փոխանցել այդ գաղափարը: Ժող բասծիոնը տենց բան ա))»։

    դիտվել է 340 անգամ