Category: Hayelia.am

  • #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը կկանչվի՞ Բաքու հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը

  • Իրանում արդեն հերքել են Ծառուկյանի նկատմամբ այս մեղադրանքը․․․ Արման Աբովյանն՝ Իրանի դեսպանատան մոտ (video)

    Իրանում արդեն հերքել են Ծառուկյանի նկատմամբ այս մեղադրանքը․․․ Արման Աբովյանն՝ Իրանի դեսպանատան մոտ (video)

  • Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը. «Հրապարակ»





    Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։

    Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է։ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել։

     




    դիտվել է 350 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը

  • ՌԴ-ն երկակիություն է տեսնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․ Պեսկով





    Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորմանը ձգտելու պատրաստակամությամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Մենք նման երկակիություն ենք տեսնում ամերիկյան դիրքորոշման մեջ։ Մի կողմից, նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է. «Մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում, մենք մատակարարում ենք ՆԱՏՕ-ին, և մնացած ամեն ինչ մեր գործը չէ»», — լրագրողներին ասել է նա։

    Մյուս կողմից, նշել է Պեսկովը, Միացյալ Նահանգները անկեղծորեն հայտարարում է խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։

    Ռուսաստանն իր հերթին պահպանում է երկխոսության ուղիները ամերիկացի բանակցողների հետ։ Սակայն, Մոսկվայի արձագանքը Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավոր նոր առաջարկներին կախված կլինի նրանից, թե որքանով են դրանք համապատասխանում Ռուսաստանի շահերին, – նշել է նախագահի մամուլի քարտուղարը։




    դիտվել է 81 անգամ

  • Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին»





    Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատոյի կողմից հնչեցված «սպառնալիքներին»։

    «Անցած շաբաթվա երեք մեջբերումները

    1. Ինչ-որ Կայա իր գործընկերների հետ հայտարարել է, որ Եվրամիությունը մոտ է այն որոշմանը, որով հատուկ ռազմական գործողություններին մասնակցած անձանց համար ցմահ կարգելի մուտքը ԵՄ տարածք։ Ի՜նչ վախեցրին։ Ընդհակառակը՝ պետք է հորդորել Եվրամիությանը հնարավորինս շուտ ընդունել այդ որոշումը։ Այդ դեպքում մեր միլիոնավոր քաղաքացիները տասնամյակներով կկորցնեն «հրաշալի Եվրոպայի» մասին իրենց բոլոր անհեթեթ պատրանքները և կատաղի ատելությամբ կվերաբերվեն եվրոպական ամեն ինչին։ Իսկ հենց դա՛ էլ մեզ պետք է։ Եվրոպան մեր մշտական ու անողոք թշնամին է։

    2. Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բյորնեմը հայտարարել է Ուկրաինային անվերապահ աջակցելու մասին։ Այստեղ, իհարկե, նոր բան չկա։ Կարևորն այլ է. մեր խնդիրն է շարունակել անել ամեն ինչ, որպեսզի դեռևս ջրի տակ չանցած այդ կղզում կյանքը հնարավորինս անտանելի դառնա։ Այստեղ ամեն ինչ կարող է օգտակար լինել՝ էներգետիկ ճգնաժամեր, սոցիալական ցնցումներ, աղբահանների գործադուլներ։ Ինչ էլ լինի։ Թեև ամենահարմարը, միևնույն է, «Պոսեյդոն» համալիրն է…

    3. Եվ նոր այդ սուր ռուսատյաց գործչի գարշելի հայտարարությունը, որի խոսուն ազգանունը «Դրապատի» է, թե իբր պետք է արմատախիլ անել ռուսական քաղաքակրթությունը։ Այստեղ վերաբերմունքը կարող է լինել միայն մեկը։ Այդ անձը, որն ակնհայտորեն նախկինում ինչ-որ մեկի կողմից դաժանորեն նվաստացվել է, պարզապես անարժեք և զազրելի անձնավորություն է, որը կպել է բանդերական կոշիկին նրա «հաղթական երթի» ընթացքում։ Այդ դեպքում կոշիկը լվանալու իմաստ չկա։ Ավելի հեշտ է այն նետել կեղտափոսը՝ պայթեցնելով այն նացիստ տիրոջ հետ միասին»։




    դիտվել է 152 անգամ

  • «Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ի վիճակի է ազդեցություն գործադրելու». Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քննադատել է Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը





    Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը՝ հընթացս անդրադառնալով Արցախում Ադրբեջանի իրականացրած բռնի տեղահանությանը։

    «Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը իր խոր հիասթափութիւնը կը յայտնէ Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու վերաբերեալ առաջարկուած բանաձեւը Իսրայէլի խորհրդարանի (Քնեսեթ) մէջ քուէարկութեան դրուելիք հարցերու ցանկէն դուրս ձգելու առնչութեամբ:

    Այս երեւոյթը մտահոգութեան տեղիք կու տայ, որ օտար պետութիւն մը, ըստ երեւոյթին, ի վիճակի է նման ազդեցութիւն գործադրելու Իսրայէլի Պետութեան ներքին հարցերու քննարկման վրայ։ Այն իրողութիւնը, որ Ատրպէյճանի Հանրապետութեան վարչակարգը, որ պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի աւելի քան 120,000 բնիկ հայ քրիստոնեաներու բռնի տեղահանութեան եւ հայաթափութեան համար, կրնայ յետաձգել կամ նոյնիսկ որոշել, թէ ի՛նչ հարց կրնայ ներկայացուիլ Քնեսեթին քննարկման։

    Մեզի համար յատկապէս տարակուսելի է, որ Ալիեւի վարչակարգը, ըստ երեւոյթին, ի վիճակի է ազդելու թէ՛ իսրայէլացի պաշտօնատարներու քաղաքական հաշուարկներուն եւ թէ՛ այն բարոյական հարցերուն վրայ, զորս Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրէնսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են որ պէտք է մնան Իսրայէլի Պետութեան ինքնիշխան պատասխանատուութեան ներքոյ։

    Հայոց Ցեղասպանութիւնը անժխտելի պատմական իրողութիւն մըն է: Անոր ճշմարտութիւնը անկախ է քաղաքական հանգամանքներէն եւ հաստատուն կը մնայ պատմական վաւերագրութիւններու ընդմէջէն:

    Ուստի, կը վերահաստատենք Իսրայէլի Պետութեան ուղղուած մեր կոչը՝ պաշտօնապէս ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնը եւ միանալու այն երեսուներկու պետութիւններուն, որոնք պաշտօնապէս ճանչցած են 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը, եւ միայն այդ ճանաչման իրականացումէն ետք է որ մենք կ’ողջունենք Իսրայէլի Պետութեան բարոյապէս արդար եւ հիմնաւոր որոշումը՝ իբրեւ պատմական ճշմարտութեան եւս մէկ հաստատում։

    Միաժամանակ կը վերահաստատենք մեր կոչը Թուրքիոյ Հանրապետութեան՝ ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը եւ վերջ դնելու իր գործօն քաղաքականութեան ու նախաձեռնութիւններուն, որոնք կը միտին խեղաթիւրելու պատմական փաստերը: Այս կոչը կ’ընենք այն համոզումով, որ երկու ազգերու միջեւ եղող որեւէ տեւական հաշտութիւն կրնայ խաղաղութեան հիմք ունենալ միայն այն պարագային, երբ այդ խաղաղութիւնը խարսխուած ըլլայ պատմական ճշմարտութեան վրայ:

    Իբրեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւն, որ Հայոց Ցեղասպանութենէն ետք Սուրբ Երկրին մէջ ապաստան փնտռող անհամար վերապրողներ եւ որբեր հիւրընկալեց, կը հաստատենք մեր պատասխանատուութիւնը՝ պահպանելու տառապեալներուն յիշատակը եւ անոնց ժառանգութիւնը աւանդելու գալիք սերունդներուն:

    Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն յիշատակը յաւիտեան պիտի մնայ Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ աղօթքներուն մէջ, որովհետեւ Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որ դարեր շարունակ ստանձնած է մեր ազգային յիշողութեան եւ ինքնութեան պահպանման սրբազան առաքելութիւնը, յատկապէս այն ժամանակներուն, երբ հայ ազգը զուրկ էր պետականութենէ:

    Թող Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն յիշատակը յաւերժ սուրբ եւ օրհնեալ մնայ բոլոր հայերու սրտերուն եւ համայն մարդկութեան խղճին մէջ»,- ասվում է հայտարարությունում։

    Հիշեցնենք՝ Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։



    դիտվել է 27 անգամ

  • Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ զինամթերքի, այդ թվում՝ ՀՕՊ հրթիռների պակասը Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից հրաժարվելու պատճառներից մեկն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal թերթին։

    «Մենք շատ ավելի շատ զինամթերք ունենք, քան որևէ մեկն աշխարհում, և շատ ավելի շատ, քան մեզ պահանջվում է», – հայտարարել է նախագահը հրատարակությանը՝ մեկնաբանելով նման տեղեկատվությունը։

    Նշենք, որ հուլիսի 25-ին The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողության ակտիվացումը՝ Մերձավոր Արևելքում Patriot համալիրների և ՀՕՊ այլ համակարգերի զինամթերքի համար հակահրթիռների ամերիկյան զինանոցների հետագա սպառումից խուսափելու համար։

    Հուլիսի 24-ին կայացած խորհրդակցության ընթացքում ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը զգուշացրել է, որ հրամանատարությունը կարող է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Իրանի դեմ, բայց այդ դեպքում հակահրթիռների պաշարները կհայտնվեն վտանգավոր ցածր մակարդակի վրա։




    դիտվել է 104 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը

  • Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը





    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

     Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Գրիգոր Լուսավորիչ փողոց 12, 17 շենքեր, Զաքյան փողոց 10 շենք, Մաշտոցի պողոտա 2, 4 շենքեր,
    11։00-16։00 Չարենցի փողոց 10 շենք։

     Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝
    11:00-13:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց 1/2 շենք, Մ. Խուդյակովի փողոցի առանձնատներ մասնակի, Ավան՝ 4-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, «Ասինկա» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
    13:00-15:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց 1/2 շենք, Ավան՝ 4-րդ փողոցի առանձնատներ և 4-րդ փողոցի 3-րդ և 4-րդ նրբանցքների առանձնատներ, «Վահագն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
    10:00-11:00 ՀԱ Գ-1 թաղամաս 8, 10, 41 տեղամասեր մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝
    10:00-11:00 Անդրանիկի փողոց մասնակի, ՀԱ Բ-2 թաղամաս 139, 140 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
    11:00-14:00 Մ. Մելքոնյան փողոց 44, 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
    10:00-12:00 Տիգրան Մեծի պողոտա 61, 63 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝
    11:00-16:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղերն ամբողջությամբ,

    Արարատի մարզ՝
    11:00-12:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ա. Սիմոնյան, Ավդալյան, Գասպարյան, Մելքոնյան, Պուշկինի, Իսահակյան, Արարատյան, Արցախի, Չարենցի, Գնունի, Ա. Խաչատրյան, Շիրազի, Սայաթ-Նովա, Շահումյան, Սևակի, Նար-Դոսի, Մաշտոցի, Մուրացան, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Սազայի Նիկողոսյան, Արտակ Բարսեղյան, Արամ Յղյան, Գետափնյա, Անտառային տնտեսության փողոցներ մասնակի,
    11:00-12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,
    11:00-13:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր՝ մասնակի,
    11:00-14:00 Արալեզ գյուղ մասնակի,
    13:00-15:30 Արտաշատ քաղաք՝ Աբովյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Իսահակյան, Միասնիկյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝
    11։00-13։30 Շատին գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝
    11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի թիվ 2-65 շենքեր, «Բելլովո Հոլ» հանդիսությունների սրահ, թիվ 4, 9 մսուր-մանկապարտեզներ, թիվ 9, 12 դպրոցներ, Գլխավոր արխիվի Հրազդանի մասնաճյուղ, Ջրառատ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝
    11:30-15:30 Գետիկ, Մարտունի գյուղեր, «Էրիկ» ՓՀԷԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
    11:00-15:00 Գավառ քաղաք մասնակի, Գեղարքունիքի մարզպետարան, ԱԱԾ ծառայություն, Քննչական կոմիտե, Գավառի շուկա, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, Գավառի մարզադպրոց ՀՈԱԿ, Գավառի դրամատիկական թատրոն, «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ, «ԱՐԱ ՆԱՆԵ» ՍՊԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ԴԷ Լյուքս», «Լիօ» գեղեցկության սրահներ, Գավառի ոստիկանություն, դատարան, Գեղարքունիքի մարզային ոստիկանություն, Գավառի պետական բժշկական քոլեջ, Գավառի զինկոմիսարիատ, «Քյավառ հեռուստատեսություն» ԲԲԸ, «Արաբկիր» բժշկական համալիր, Բոշնաղյան, Սայադյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ազատության փողոցների մասնակի հատվածի առանձնատներ,

    Տավուշի մարզ՝
    11:00-14:00 Ենոքավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
    11:00-15:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝
    11:00-15:00 Սարահարթ, Գոգարան գյուղեր, Գեղասարի հանգստյան գոտի, Նովոսելցովո, Սարատովկա գյուղեր և «Տաշիր» ՀԷԿ։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


  • Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի





    Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին․

    «Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով զոհվել է նավաստի։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է, որն իրականացվել է Իսրայելի ցուցումով՝ Եվրոպային նրա պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։

    ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցների ընթացքում ես հստակ ընդգծել եմ, որ Կիևի իշխանությունների գործողությունները չեն կարող անպատասխան մնալ», — նշել է նա։




    դիտվել է 12 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը

  • Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում





    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, հայտնում են ֆեդերացիայից:

    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ–ից 16 մարզիկ կմեկնի Բաքում, 10–ը` Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից, իսկ 6–ը` Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից։




    դիտվել է 60 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը