Category: Hayelia.am

  • Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք․ Լիլիա Շուշանյան





    Սամվել Կարապետյանի թիմի անդամ Լիլիա Շուշանյանը գրում է․

     

     

    «Մենք այլևս ապրում ենք պետական-հասարակական մի իրականության մեջ, որտեղ «Խաղաղության հաստատման» օրվա շնորհավորական ուղերձում սահմանադրական պարտականությունը վերածվում է պարզապես «հուզմունքի», իսկ հայրենակիցների լեգիտիմ իրավունքներից հրաժարումը՝ պետական քաղաքականության։

     

     

    Օգոստոսի 8-ին վարչապետի կայքում հրապարակված ուղերձում ասվում է. «…խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»։

     

     

    Բռնի տեղահանված արցախցիների վերադարձի լեգիտիմ իրավունքը չի կարող հավասարեցվել Ադրբեջանի պետական քաղաքականությամբ և ֆինանսավորմամբ առաջ մղվող՝ «արևմտյան ադրբեջանցիների պատմական հողեր վերադարձի» զավթողական ծրագրին։ Առաջինը մարդկանց՝ միջազգային իրավունքով պաշտպանվող իրավունքն է, երկրորդը՝ պետականորեն կանխամտածված ու կառուցված կեղծ զավթողական օրակարգ։ Փաստերի հետևից հեռու գնալ պետք չէ․ պատմությունը, արխիվներն ու Ադրբեջանի պետական բյուջեից այսօրվա հատկացումները բավական են։ Բայց դա արդեն առանձին, ծավալուն հոդվածի թեմա է։

    Եվ ֆիքսենք ամենակարևորը․ Հայաստանի որևէ կառավարություն կամ պաշտոնյա իրավասու չէ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ ընդհանրապես հրաժարվել արցախցիների՝ միջազգային իրավունքով երաշխավորված իրավունքից։

    Այս երկու երևույթների արհեստական հավասարեցումը պարզապես Հայաստանի ներքաղաքական դաշտում Ադրբեջանի բացահայտ զավթողական հավակնությունների մասին խոսքը լռեցնելու փորձ է՝ այն էլ «հաստատված խաղաղության» պայմաններում։

    Միաժամանակ սա արտաքին դաշտում սեփական անկարողության քողարկում է՝ նույն հարևանից չկարողանալու պահանջել դադարեցնել ոչ թե պարզապես «խոսույթը», այլ պետականորեն վարվող քաղաքականությունը։ Այլապես այդ պահանջը ոչ թե Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում կհնչեր, այլ գոնե մեկ անգամ՝ նույն օրը կայացած հեռախոսազրույցում՝ այդ քաղաքականության ճարտարապետ Ալիևին։
    Խաղաղությունը սկսվում է ոչ թե ճիշտ բառապաշար ընտրելուց, այլ չլուծված խնդիրները հասցեական լուծելուց ու չկոծկելուց։

    Եվ վերջապես, դժվար է խոսել «մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի» մասին, երբ մեր հայրենակիցները շարունակում են անազատության մեջ մնալ Ադրբեջանում։

    2021-ի նախընտրական օրերին վարչապետն ասում էր՝ գերիները «մի քանի ամիս էլ կսպասեն, մեզ կներեն»։ Անցել է հինգ տարի։ Գերիները դեռ սպասում են։ Իսկ նրանց պաշտպանության՝ պետության սահմանադրական պարտականությունն այսօր արդեն ձևակերպվում է պարզապես որպես «մեզ բոլորիս շատ հուզող և անհանգստացնող» հարց։

    Հիշեցնեմ՝ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո՝ միջազգային իրավունքի հիման վրա»։

    Սահմանադրական պարտականությունը հուզմունք չէ»։



    դիտվել է 132 անգամ

  • Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի





    Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և որոշել են անվտանգության հարցերում հույսը դնել սեփական ուժերի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Ոչ մի հիմք չկա անհանգստանալու Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի՝ երեք երկրների համար, որոնց հետ մենք ունենք խորը կրոնական, պատմական և մշակութային կապեր, այն առումով, որ այս Մեքքայի համաձայնագիրն ուղղված է Իրանի դեմ», – ասել է նա ճեպազրույցի ընթացքում:

    Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կարևոր նշան է այն բանի, որ տարածաշրջանի երկրները հանգել են այն եզրակացության, որ անվտանգության ապահովման հարցերում չի կարելի հույսը դնել ԱՄՆ-ի խոստումների վրա, և այդ պատճառով որոշել են հենվել սեփական հնարավորությունների վրա:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում պայմանագրի բոլոր մասնակիցների վրա:




    դիտվել է 34 անգամ

  • Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին





    Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Դոնեցկի մարզի երկու գյուղերի նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

    Նախարարության Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական ուժերը գրավել են Վասյուտինսկեն, որը գտնվում է Կրամատորսկի «ամրոց-քաղաքից» մի քանի կիլոմետր արևելք, և Տորեցկը, որը գտնվում է Դրուժկովկա քաղաքից հարավ-արևմուտք։

    Ուկրաինական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը:

     Ուկրաինական զինված ուժերի գլխավոր շտաբը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ հետ են մղել 24 հարձակում Կոստանտինովկայի, Իլինովկայի և այլ կենտրոնների շուրջ։




    դիտվել է 54 անգամ

  • Ռուսաստանի տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք





    Ռուսաստանի տարածքում գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 456 անօդաչու թռչող սարք, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

    «Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ ուժերի կողմից որսվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 456 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Բելգորոդի, Օրյոլի, Վորոնեժի, Ռոստովի, Պենզայի, Ուլյանովսկի, Սարատովի, Օրենբուրգի, Սամարայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Թաթարստանի Հանրապետության և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա», — ասվում է հաղորդագրության մեջ։




    դիտվել է 31 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

  • Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան





    ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    «Երբ դու մերժում ես քո անցյալը, երբ ատելությամբ ես լցված անցյալից եկող ամեն ինչի հանդեպ, դու չես կարող ունենալ առողջ ներկա։ Քո ներկան անցյալի հանդեպ ատելությամբ է լցված ,ու դու ոչ թե ապրում ես, այլ՝ ատում։ Չարությունը, աբիժնիկությունը, նախանձը հյուծում են քեզ, դու դառնում ես մի ամբողջ ատելություն, այդպիսով ինքդ քեզ ավելի ու ավելի ես սպանում։ Ինքդ քեզ ոչնչացնելով, չհասկանալով տանում ես քեզ ու քո երկիրը դեպի կործանում։

    Չկա քեզ համար անցյալ, չկա նաեւ ներկա։

    Ապագայի մասին ավելորդ է խոսել։

    Նորմալ պետությունները հարգելով իրենց անցյալը, իրենց անցյալի եւ վատը եւ լավը ընդունելով, մեծարելով ,դառնում են ուժեղ, ամուր։ Նորմալ պետությունները եւ պետական գործիչները, իշխանությունները, հարգելով իրենց երկրների անցյալը, կարողանում են գնալ առաջ, իրենց ներկան ողողված է լինում արարումով եւ ոչ՝ մերժումներով ու ժխտողականությամբ։ Նայեք գերմանացիների պատմությունը, ֆրանսիացիների, նայեք նույն Իսրայելի պատմությունը, անգամ՝ Թուրքիայի։ Որքան էլ ուզեն, չեն կարողանում, մերժել, որ եղել է Ցեղասպանություն, կարծում եմ, հասկանալով են այդպես վարվում, գիտեն որ կտրուկ ժխտումն ու մերժումը առաջին հերթին իրենց դեմ է աշխատելու։

    Մարդիկ եւս նույնի մեջ են։ Ոչ մի տարբերություն։ Սա տիեզերական օրենք է։

    Մարդիկ եթե ընդունում են իրենց ցեղի, գերդաստանի, ընտանիքի սխալները, վատ պատմությունները, իրենց նախնիներից վատերին կամ վատ արարքները, ուրեմն կարող են դուրս գալ այդ սեւ շրջանակից, ընդունելով, հարգելով, հնարավոր է գնալ առաջ, դեպի ավելի հստակ ու ճիշտ կյանք։ Իսկ եթե մերժում են, հրաժարվում են, ատում են, ուրեմն, մշտապես դատապարտված են այդ ամենի միջով անցնել նորից ու նորից։

    Դե, իսկ մեր, այսօրվա պետությունը, ավելի ճիշտ՝ այս իշխողները ամբողջովին մերժում, ժխտում, ատում են մեր հայկական պետության անցյալը, սկսած քրիստոնեությունից, մինչեւ անկախացում, Արցախի վերագտնումից մինչեւ վերջին 30 տարիները։ Կաթողիկոսի դեմ դատը, անթիվ քաղբանտարկյալները, ազգային բարերարներին փակի տակ պահելը, չշարունակեմ։ Եւ սա շատ վատ նախադեպ է։ Պարտավոր ենք սա ընկալել, հասկանալ եւ փոխել իրավիճակը։ Մենք կարիք ունենք համաժողովրդական մեծ աղոթքի, մեծ մեդիտացիայի, համաժողովրդական մեծ հոգեբանական արթնացման եւ բուժման։ Ժողովրդի հավաքական անտարբերությունը, ատելությունը, աբիժնիկությունը, նեղացածությունը, նախանձը պետք է վերափոխել դեպի դրական հուն։

    Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք իրենց գերեզմանափորն են դառնում այսօրվա եւ սերունդների համար։

    Շատ լուրջ գործ կա անելու։ Մասնագետները պարտավոր են սա բացատրել մարդկանց։ Հակառակ դեպքում մեր ժողովուրդը, մեր պետությունը չի ունենա ապագա։

    Պետք է դուրս գալ, մեկմեկու դուրս բերել այս տիեզերական սարդոստայնից։

    Պետք է աշխատել Հոգու ,Մտքի , Հավատի եւ Սիրո դաշտում»։


  • ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը





    Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցում գրել է,«Այսօր լրանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովի առաջին տարելիցը։ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է դրանից ի վեր ձեռնարկված դրական և կառուցողական քայլերի շարքը՝ ուղղված խաղաղության գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանն ու առաջմղմանը»։




    դիտվել է 165 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

  • Վեհափառի գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է





    Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործի վերամակագրում դեռևս տեղի չի ունեցել։ Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործը։

    «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միայն երկու դատավոր կա, ում կարող է մակագրվել գործը։ Նրանցից մեկը դատավոր Սերժ Ռուշանյանն է, մյուսը՝ Արման Բաբախանյանը։

    Խնդիրն այն է, որ այժմ քրեակահ գործեր քննող դատավորների հիմնական մասն արձակուրդում է գտնվում, ընտրությունն այս երկու դատավորի միջև է։

    Ի դեպ, հետաքրքիր է, որ դատական իշխանության պաշտոնական էջում, որտեղ ներառված են դատավորների արձակուրդների ժամանակացույցը, բացակայում են Արմավիրի դատավորների արձակուրդի մասին տվյալները, չի բացառվում, որ կփորձեն յուրային դատավորներին արձակուրդից ետ կանչել՝ մակագրելու գործը։




    դիտվել է 413 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

  • Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ հաղթենք մեր ներսի ստրուկին․ Շարմազանով





    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

    «Հայաստանի գլխավոր պրոբլեմը … Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ։

    Հայաստանի գլխավոր պրոբլեմը նախ եւ առաջ այն «քաղաքական համակարգն է», որտեղ մի քանի բացառությունից զատ գրեթե չկան սեփական պետության ու ազգի շահը սպասարկող քաղաքական ուժեր։ Մեկի սրտում ԵՄ դրոշն է երեւում, մյուսի՝ ԱՄՆ-ի,մի մասի գլխավերեւում՝ ՌԴ-ի, իսկ մյուս մասի՝ Թուրքիայի։

    Պետական մտածողության բացակայության ու «խալխի շահերի սպասարկու» լինելու գայթակղությունը մեզ հանգեգրեց այս օրին։ Հայ քաղաքական ուժերի ոգեղեն հենարանը պետք է լինեն երկու բացարձակ արժեք՝ Աստված եւ Հայրենիք։

    Կա կարծիք, որ աշխարհի մեծերն իրենց շահերի համար նույնիսկ Հայաստանի ներսում են կռվացնում քաղաքական ուժերի ու գորրծիչների մի մասին։ Սրանք էլ կարծես «գլադիատորի» նման կռվում են՝ ստրուկի նման սպասարկելով օտարի շահը։

    Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին»։




    դիտվել է 218 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

  • Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են





    Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում կայանալու է UFC 331 խառը մենամարտերի մրցաշարը։ Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում (մինչև 70,3 կգ) հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (23-3) և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի (14-2) դիմակայությունն է:

    Բուքմեյքերներն արդեն հրապարակել են սպասվող մենամարտի գործակիցները՝ առանձնացնելով հանդիպման բացահայտ ֆավորիտին:

    Ըստ հրապարակված տվյալների՝ հաղթելու շատ ավելի մեծ շանսեր ունի Արման Ծառուկյանը։ Հայ մարտիկի հաղթանակի գործակիցը սահմանվել է 1.25, մինչդեռ Ռուֆիի հնարավոր հաղթանակը գնահատվում է բավականին բարձր՝ 4.00 գործակցով։ Ամերիկյան համակարգով այն ունի հետևյալ տեսքը՝ Ծառուկյան (-400, այսինքն՝ 100 դոլար մաքուր շահույթ ստանալու համար պետք է դնել 400), Ռուֆի (+300, 100 դոլարի խաղադրույքի դեպքում մաքուր շահույթը կկազմի 300 դոլար):

    Նշենք, որ Արման Ծառուկյանն այս պահին ունի 5 անընդմեջ հաղթանակից բաղկացած տպավորիչ շարք, սակայն սա նրա առաջին ելույթն է լինելու 2026 թվականին։ Իր նախորդ մենամարտը նա անցկացրել է անցյալ տարվա նոյեմբերին՝ երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով պարտության մատնելով Դեն Հուկերին։

    Մաուրիսիո Ռուֆիի համար, հակառակը, սա կլինի արդեն երրորդ մենամարտը 2026 թվականին։ Բրազիլացին նախորդ երկու դիմակայություններում վստահ հաղթանակներ է տարել՝ ժամանակից շուտ կանգնեցնելով այնպիսի վտանգավոր մրցակիցների, ինչպիսիք են Ռաֆայել Ֆիզիևն ու Մայքլ Չենդլերը։

    Հավելենք, որ UFC 331-ի գլխավոր իրադարձությունը կլինի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Ջոշուա Վանի և նախկին չեմպիոն Ալեշանդրե Պանտոժայի ռևանշ մենամարտը։

    Աղբյուրը՝ Armsport.am։




    դիտվել է 365 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

  • Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է





    Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ժամանել է հայրենի Ռոսարիո՝ վերջին հրաժեշտը տալու հորը՝ Խորխե Մեսսիին, որը կյանքից հեռացել է 68 տարեկանում՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։

    Ինչպես հաղորդում է արգենտինական Infobae հրատարակությունը, 39-ամյա հարձակվողն ընտանիքի հետ անձնական ինքնաթիռով Ռոսարիոյի օդանավակայան է վայրէջք կատարել շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 20:45-ի սահմաններում: Հոր մահվան պատճառով արգենտինացի աստղը բաց է թողել Լիգաների գավաթում «Ինտեր Մայամիի» հանդիպումը մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։

    Խորխե Մեսսին մահացել է ուրբաթ գիշերը Ռոսարիոյի կլինիկաներից մեկում։ Թեև հիվանդության հստակ ախտորոշումը չի հրապարակվում, հայտնի է, որ վերջին շրջանում նա մշտական բժշկական հսկողության տակ է եղել։

    Հեղինակավոր լրագրող Էդուարդո Ֆեյնմանի փոխանցմամբ՝ Էլ-Պրադո գերեզմանատանը կայանալիք հրաժեշտի արարողությունը կանցնի խիստ փակ, ընտանեկան ձևաչափով, և դրան կմասնակցեն միայն ամենամտերիմ հարազատները.

    «Ամեն ինչ կանցնի փակ մթնոլորտում, որտեղ գլխավորը հարգանքն է Մեսսիների ընտանիքի նկատմամբ։ Ոչ մի ֆուտբոլային ֆունկցիոներ կամ ղեկավար Ռոսարիո չի մեկնի», — նշել է Ֆեյնմանը X սոցիալական ցանցի իր էջում։

    Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես ցավակցել է Մեսսիների ընտանիքին։ Ի հիշատակ Խորխեի՝ արգենտինական ֆուտբոլի բոլոր դիվիզիոններում առաջիկա հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով, իսկ դրոշները խոնարհված կմնան մինչև օգոստոսի 14-ը։

    Հոր առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի էր դարձել դեռևս 2026 թվականի աշխարհի առաջնության օրերին։ Խմբային փուլի առաջին տուրում Ալժիրի հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից և իր ձևակերպած հեթ-տրիկից հետո, Մեսսին խոստովանել էր, որ առաջին գոլից հետո չի կարողացել զսպել արցունքները, քանի որ խաղին նախորդել էին հոգեբանորեն ծանր օրեր։ ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Լիոնելն անմիջապես վերադարձել էր Ռոսարիո՝ ժամանակն ընտանիքի ու հոր կողքին անցկացնելու համար։

    Խորխե Մեսսին ծնվել էր 1958 թվականին և երկար տարիներ աշխատել պողպատաձուլական գործարանում՝ նախքան որդու կարիերային ամբողջությամբ նվիրվելը։

    Նա Լիոնելի համար ոչ միայն հայր էր, այլև նրա առաջին գործակալը, խորհրդատուն և փառահեղ կարիերայի գլխավոր ճարտարապետը։ Հենց նա էր նկատել 4-ամյա որդու տաղանդը, տարել նրան «Նյուելս Օլդ Բոյզի» ակադեմիա, իսկ ավելի ուշ անզիջում պայքար մղել աճի հորմոնի պակասի թանկարժեք բուժման համար՝ ի վերջո կազմակերպելով ընտանիքի պատմական տեղափոխությունը Բարսելոնա։

    Իր ողջ կյանքի ընթացքում Խորխեն ստանձնել էր որդու կարիերայի կառավարումն ու ադմինիստրատիվ հարցերը՝ թույլ տալով ութակի «Ոսկե գնդակի» դափնեկրին կենտրոնանալ բացառապես ֆուտբոլի վրա։

    Աղբյուրը՝ Armsport.am:



    դիտվել է 398 անգամ