Category: Hayelia.am

  • ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժները կիրականացնի նույն օրը

    Ամերիկյան Թենեսի, Ալաբամա և Օկլահոմա նահանգները հինգշաբթի նախատեսում են մահապատժի ենթարկել երեք բանտարկյալի, ինչը, եթե իրականացվի, ԱՄՆ-ում գրեթե 16 տարվա ընթացքում առաջին դեպքը կլինի, երբ նույն օրը երեք մարդ մահապատժի է ենթարկվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

    Ալաբամայում մահացու ներարկման միջոցով պլանավորվում է մահապատժի ենթարկել Ջերեմի Ուիլյամսին, որը դատապարտվել է 2021 թվականին հինգ տարեկան աղջկա բռնաբարության ու սպանության համար։

    Օկլահոմայում մահապատժի պետք է ենթարկվի Կառլոս Կուեստա-Ռոդրիգեսը՝ 2003 թ. իր քաղաքացիական կնոջը սպանելու համար։

    Թենեսիում մահապատժի կենթարկվի Էնթոնի Հայնսը, որը դատապարտվել է 1985 թվականին չորս երեխաների մորն սպանելու համար։

    Death Penalty Information Center-ի տվյալների համաձայն՝ վերջին անգամ ԱՄՆ-ի երեք նահանգներ նույն օրը մահապատիժներ են իրականացրել 2010 թվականին։

    դիտվել է 64 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

    ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորքերի քանակը Կոսովոյում՝ անվտանգության իրավիճակի բարելավման պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրել է Դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը X հարթակում։

    «Մենք սկսել ենք ճշգրտել մեր ռազմական ներկայությունը՝ բոլոր համապատասխան գործիչների և կողմերի հետ սերտ խորհրդակցություններով», – նշել է նա։

    Հարթը բացատրել է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի կրճատումը պետք է հարմարվի ներկայիս անվտանգության միջավայրին, որը, ըստ նրա, զգալիորեն բարելավվել է։

    Նա հավելել է, որ այս գործընթացը շրջելի է, և ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում կարող է կրկին ընդլայնվել ցանկացած պահի, եթե դաշինքը անհրաժեշտ համարի։

    դիտվել է 45 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ծաղկաձորում և Հայաստանի տարբեր բնակավայրերում Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում գործող օբյեկտներ են կապարակնքվել, տնտեսվարողների գործունեությունը կանգնել է, բայց թե քանի բիզնես է փակվել, քանի աշխատող է մնացել առանց աշխատանքի և ինչ ժամկետով է սահմանափակումը՝ Քննչական կոմիտեն չի ասում։ «Ժողովուրդ»-ի հարցերին ՔԿ-ն պատասխանել է՝ նախաքննության տվյալ է։

    ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցումների, հաստատել է, որ 2026 թվականի հուլիսի 6-ին մի շարք տնտեսվարողների գործունեության հասցեներում խուզարկություններ են իրականացվել, ինչի ընթացքում վերցվել են տարբեր իրեր և առարկաներ, իսկ այդ հասցեները «կապարակնքվել են»՝ ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով։ Սակայն հենց այստեղ էլ սկսվում է տեղեկատվական փակուղին։ «Ժողովուրդ»-ը ՔԿ-ին հարցրել էր՝ ընդհանուր քանի օբյեկտ է կապարակնքվել, դրանցից քանիսն են հյուրանոցներ, քոթեջներ, ռեստորաններ, զբոսաշրջային և այլ տնտեսական նշանակության օբյեկտներ, քանի տնտեսվարողի գործունեություն է սահմանափակվել, քանի աշխատողի վրա է դա ազդել և որքան կարող է տևել փակումը։ Պատասխանը՝ ոչ մի թիվ։ ՔԿ-ն հայտնում է, որ օբյեկտների ապակապարակնքման հարցը կքննարկվի «համապատասխան քննչական և ապացուցողական գործողությունների ավարտից հետո»։

    Այսինքն՝ բիզնեսը կարող է փակ մնալ, բայց դրա բացման ժամկետը հայտնի չէ. երբ քննիչը կավարտի քննությունը։ Առավել ուշագրավ է, որ ՔԿ-ն մեր մյուս հարցերի վերաբերյալ ուղղակիորեն հայտարարել է․ «Տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ Սակայն հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս է, օրինակ, կապարակնքված օբյեկտների ընդհանուր թիվը կամ դրանց տնտեսական նշանակությունը դառնում նախաքննության գաղտնիք։ Մենք ՔԿ-ից չենք պահանջել բացահայտել քրեական վարույթի գաղտնի ապացույցները, խուզարկության մանրամասները կամ քննության տակտիկան։ Հարցրել ենք հանրային նշանակություն ունեցող հետևանքների մասին՝ քանի բիզնես է փակվել, քանի աշխատատեղ է սահմանափակվել և ինչ վիճակում են գտնվում տնտեսվարողները։ Հատկապես խնդրահարույց է տուրիստական Ծաղկաձորի հարցը։ ArmLur.am-ի նկարահանող խումբը ճոպանուղու հարակից տարածքում արձանագրել էր փակ և կապարակնքված շինություններ, այդ թվում՝ քոթեջներ ու հանգստի և սպասարկման օբյեկտներ։

    Իսկ Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից է։ Հարցման մեջ հատուկ հետաքրքրվել էինք՝ արդյոք քննարկվել է ավելի մեղմ սահմանափակում կիրառելու հնարավորությունը՝ այն դեպքում, երբ օբյեկտի ամբողջական փակումը քննության համար պարտադիր չէ։ Այս հարցին ևս պատասխան ուղղակի չկա։

    Ստացվում է հետաքրքիր իրավիճակ․ Քննչական կոմիտեն վարչապետի ուղիղ կամ անուղղակի հրահանգով կարող է սահմանափակել տնտեսվարողի գործունեությունը, բայց հասարակությունը չի կարող իմանալ սահմանափակման մասշտաբը։ Ու այդպես էլ պաշտոնապես հայտնի չէ՝ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող քանի՞ բիզնես է այսօր փակված, քանի՞ մարդ չի կարողանում աշխատել և ե՞րբ են այդ մարդկանց թույլ տալու վերադառնալ իրենց աշխատանքին։ ՔԿ-ն ասում է՝ ավարտենք, կասենք։ Երբ կավարտեն՝ պարզ չէ։

    Իսկ այդ ընթացքում հարյուրավոր մարդկանց իրավունքներ են ոտնահարվում»։

    դիտվել է 323 անգամ

  • Նիկոլ Փաշինյանի վարչաբենդն այլեւս չի՞ գործում. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Երգիչ Հայկ Ստվերը, որը 2018-ին կատարում էր հեղափոխության խորհրդանիշ դարձած «Իմ քայլը» երգը, չի կարողանում աշխատանք գտնել։ «Հեղափոխությունից հետո ինձ համար աշխատանք գտնելը մեծ խնդիր է դարձել, որտեղ գնում եմ, որ աշխատանքի ընդունվեմ, մերժում են, քանի որ այդ ակումբների մեծ մասը քաղաքական որեւէ ուժի ներկայացուցիչներից մեկին է պատկանում»։

    Հարցին՝ այդ հարցով չի՞ փորձել Նիկոլ Փաշինյանին դիմել, նա պատասխանեց․ «Մի անգամ ասել եմ նենց թեթեւ, բայց էնպես չեմ ասել, որ օգնության կարիք ունեմ, ուղղակի ասել եմ, որ աշխատանք չեմ գտնում։ Ես ինձ անհարմար կզգայի, որ աշխատանք գտնելու հարցում օգնություն խնդրեի»։

    Անդրադառնալով «Վարչաբենդ» խմբին, որտեղ ինքը, որպես հրավիրված անդամ, մեկ երգ է երգում, նշեց, որ խումբն այս շրջանում պասիվ է․ «Որքան ժամանակ է՝ խմբից տեղեկություն չունեմ, ընտրություններից հետո ոչ մի անգամ չենք հավաքվել, փորձեր չենք անում, երեւի «Վարչաֆեսթ 2026»-ին էլ չենք մասնակցի, այլապես այս փուլում ակտիվ փորձեր կանեինք»։

    Նշենք, որ Հայկ Ստվերը բարձրտեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի եղբայրն է։

    դիտվել է 115 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

  • Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով

    Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով: Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատնից հայտարարել են, որ երկիրը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր ընկերություններին և քաղաքացիներին պաշտպանելու համար, եթե ընդունվի ռուսական էներգակիրների գնորդների նկատմամբ մաքսատուրքեր սահմանող օրենք։

    Պաշտոնական Պեկինը ընդգծել է, որ չինական բիզնեսին վերաբերող ցանկացած սահմանափակում անպատասխան չի մնա։

    դիտվել է 240 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • Պաղեստինցու սպանությունից օրեր անց նրա ընտանիքի տունը պայթեցվել է իսրայելական ուժերի կողմից

    Իսրայելական ուժերը պայթեցրել են Հորդանան գետի Արևմտյան ափի Թել գյուղում պաղեստինցի Ֆարուք Ռամադանի ընտանիքին պատկանող տունը։

    Պայթեցումից առաջ իսրայելական զինվորականները մի քանի ժամ ականապատել են շենքը, իսկ հարակից տների բնակիչներին ստիպել են լքել իրենց բնակարանները։

    Ֆարուք Ռամադանը 2026 թվականի հուլիսի 24-ին սպանվել էր իսրայելցի զինծառայողի կողմից՝ ընտանիքի ևս երեք անդամների հետ միասին, երբ զինված իսրայելցի բնակիչները հարձակվել էին գյուղի վրա։

    դիտվել է 178 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • Տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ․ փաստաբան

    Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդամենը երեք ամիս առաջ ասֆալտապատված Իսակովի պողոտան այս պահին գերակշիռ մասով վնասված ու անհարթ լինելու պատճառով արդեն իսկ երթևեկության համար դառնում է վտանգավոր։

    Հանուն մակրոնների այցի՝ բավարար որակի ճանապարհածածկը հեռացված և իրականում ընդամենը «սևացված» Իսակովի պողոտան պետք է կրկին ողջ ծավալով և պատշաճ որակով ասֆալտապատվի՝ շինարարի միջոցների հաշվին, իսկ տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ, այդ թվում՝ աշխատանքը կազմակերպած և ընդունած պաշտոնյաների կողմից «ատկատների» վերադարձի իմաստով։ Իհարկե, ինչպես միշտ, ամեն ինչ որոշվելու է՝ կախված նրանից, թե կոռուպցիոն շղթան մինչև որտեղ և ում է հասել»:

    դիտվել է 459 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում․ քաղաքագետ

    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ քպ-ականներն հայտարարում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար հանրաքվե չեն կարող անել արտաքին դերակատարների պահանջով, նրանք ճիշտ են ասում և դա իսկապես ՀՀ ինքնիշխանության մասին է։

    Սակայն, երբ ՔՊ-ականները, մյուս կողմից, պաշտպանում են Ադրբեջանի պահանջով հանրաքվեի իրականացումը՝ շա՜տ ավելի զգայուն թեմայով՝ ՀՀ Սահմանադրության, այս պարագայում ոչ միայն տրորում են ՀՀ ինքնիշխանությունը, այլև Ադրբեջանի միջոցով ստեղծում են նախադեպ, որպեսզի որևէ պետության Հայաստանում ինչ-որ բան դուր չգա, միանգամից հարկադրեն հանրաքվե։

    Իսկ ձեր կարծիքով պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում»։

    դիտվել է 408 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • Թրքամետ ռեկտորը հիմա էլ «հայագիտությամբ» է որոշել զբաղվել․ «Հրապարակ»

    Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանը, որն ունի թրքամետի համբավ հայ պատմաբանների շրջանում, ինչպես նաև այս առնչությամբ մի քանի սկանդալների կիզակետում է ժամանակին հայտնվել, որոշել է ակտիվ հայագիտական աշխատանքներով զբաղվել: Գրում է «Հրապարակ»-ը։

    Մենք նախորդ շաբաթ գրել էինք, որ հուլիսի 22-23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցը՝ Երեւանից եւ ՀՀ մյուս մարզերից շուրջ 30 ուսուցչի մասնակցությամբ։

    Ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել նաեւ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, որը ծավալուն դասախոսություն է կարդացել, բայց կոնֆերանսին մասնակցած մանկավարժներից մեկը մեզ պատմել էր, որ Մկրտչյանի կարդացած դասախոսությունը ոչ թե Ցեղասպանության ճանաչման, և պատմությունը չմոռանալու մասին է եղել, այլև լրիվ հակառակը` այն անտեսելու, հարևանների հետ բարեկամանալու մասին, ինչպես նաև ռեկտորի ԺՊ-ն ՔՊ-ական մի նարատիվ է առաջ քաշել, ակնարկելով Փաշինյանի այն հայտնի միտքը, թե իբրև Ռուսաստանն է Հայոց Ցեղասպանության թիվ մեկ մեղավորը:

    Մենք տեղեկացանք, որ թրքասեր տիկին Մկրտչյանը չսահմանափակվելով այս ամենով նաև մասնակցել է Հայագիտական միջազգային կոնգրեսի, որին մասնակցում էին աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ, գիտնականներ և մասնագետներ, ինչպես նաև հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Կոնգրեսի շրջանակում Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է «Հայագիտության նոր օրակարգը մանկավարժական կրթության համակարգում. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փորձը, առաքելությունն ու տեսլականը» թեմայով զեկույցը։ Նա ընդգծել է, որ հայագիտությունը երբեք չի եղել միայն գիտական ուսումնասիրության առանձին կամ փակ ոլորտ․ այն եղել և մնում է ազգային ինքնաճանաչման, պատմական հիշողության, լեզվամշակութային հարուստ ժառանգության պահպանման և հայկական ինքնության վերարտադրության հիմնասյուներից մեկը։

    Լիլիթ Մկրտչյանը նկատել է՝ հայագիտության գլխավոր հարցն այսօր այլևս միայն այն չէ, թե ինչ ենք ուսումնասիրում։ Առավել կարևոր ու հրատապ են դառնում՝ ինչպե՞ս ենք փոխանցում այդ գիտելիքը ժամանակակից սերունդներին, ո՞ւմ ենք փոխանցում այդ արժեքավոր ժառանգությունը, ինչպիսի՞ Հայաստան ու համահայկական գիտակրթական տարածք ենք կառուցում այդ գիտելիքի միջոցով փոխկապակցված հարցադրումները․ «Ուսուցիչը պարզապես գիտելիք փոխանցող չէ․ նա մշակութային հիշողության կրող է, ազգային արժեհամակարգի ձևավորող և հասարակական ինքնագիտակցության կարևորագույն դերակատար։ Եթե դասական համալսարանում ստեղծվում է գիտելիքը, ապա Մանկավարժական համալսարանում ձևավորվում է նաև այն մասնագետը, որի միջոցով այդ գիտելիքը դառնում է հասարակական արժեք ու կրթական բովանդակություն»,-նշել է Լիլիթ Մկրտչյանն ու հավելել՝ այս գիտակցումն է ՀՊՄՀ-ի առաքելության հիմքում։

    Հ.Գ Այսինքն` Մանկավարժական համալսարանի առաքելությունը սերունդներին պատմությունը խեղաթյուրված ներկայացնելն ու թրքասիրություն սերմանելն է: Հիշեցնենք նաեւ, որ դեռ մի քանի տարի առաջ Լիլիթ Մկրտչյանը իր ստորագրությունն էր դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս էր ներկայացված:

    դիտվել է 303 անգամ

  • Երևանում ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային

    Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք ու ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, թիվ 27 հասցեի դիմաց, թիվ 67 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մեջ քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

    Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փորձել բուժօգնություն ցուցաբերել քաղաքացուն, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։

    Երբ շտապօգնության բժիշկները քաղաքացուն առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել է առաջ և բախվել շտապօգնության «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

    դիտվել է 225 անգամ