Շիրազում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Իրանի բարձրաստիճան զինվորական։
Իրանի ընդդիմադիր ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Շիրազում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Իբրահիմ Մերտազվայի Նասբն էր։
Ռազմական օբյեկտի վրա արձակվել են երկու շարք հրթիռներ։ Առաջին հարվածը՝ չորս հրթիռով, տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:55-ին։ Տասը րոպե անց հաջորդել է երկրորդ հարձակումը՝ ևս երեք հրթիռով։ Գեներալի վնասվածքները մահացու են եղել։
ԻՀՊԿ հրամանատարի սպանության համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։
Անցած գիշեր մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի Քոնարաք, Բուշեհր և Չողադաք քաղաքներում, այս մասին էլ հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ վերջին 2-3 օրերին ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները, ինչին Թեհրանը պատասխանում է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծությամբ։
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հետագա բանակցությունների իմաստ չի տեսնում, և որ հրադադարի համաձայնությունն այլևս ուժի մեջ չէ։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ իրանցիները հարվածել են Հորմուզով անցնող տանկերներին, ինչը դարձել է նոր հարվածաշարի մեկնարկի առիթ։ Թեհրանն, ընդհակառակը, մեղադրում է Վաշինգտոնին՝ համաձայնագիրը խախտելու և նոր ագրեսիա սադրելու մեջ։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Երևանում հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հուլիսի 10-ի ցերեկը, 11-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմը «Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։
«Քրիստոնեական ավանդույթի մասին դատողություններ անելիս ամենամեծ վտանգը մեկն է. աստվածաբանությունը փոխարինել բարոյական ինտուիցիայով, իսկ պատմությունը՝ զգացմունքով։ Հենց այդպիսին է Արթուր Միկոյանի գրառումը։ Այն կառուցված է հուզական ազդեցության վրա, սակայն աստվածաբանական և պատմական առումով պարունակում է մի շարք սկզբունքային սխալներ։
Նախ՝ հարկ է տարբերակել զոհաբերությունը և մատաղը։ Այս երկու հասկացությունները նույնացնելը ոչ միայն լեզվաբանական, այլև աստվածաբանական սխալ է։ Քրիստոնեական Եկեղեցին վաղուց և միանշանակ մերժել է կենդանիների զոհաբերությունը՝ որպես մեղքերի քավության միջոց։ Այդ հարցում որևէ վեճ գոյություն չունի։ «Քրիստոս մեկ անգամ և ընդմիշտ Իրեն զոհեց» (Եբր. 10), և դրանից հետո ոչ մի կենդանու արյուն չի կարող ունենալ փրկագործական նշանակություն։
Սակայն այստեղից հետևություն անել, թե յուրաքանչյուր կենդանու մորթ կամ յուրաքանչյուր մատաղ դիվապաշտություն է, նույնքան անհիմն է, որքան ասել, թե յուրաքանչյուր գինեգործություն հարբեցողություն է։ Աստվածաբանության մեջ հասկացությունները չեն կարող փոխարինվել հուզական պատկերներով։
Գրառման հիմնական փաստարկը կառուցված է Սուրբ Պողոս առաքյալի խոսքերի վրա. «Հեթանոսները, ինչ զոհում են, դևերին են զոհում» (Ա Կորնթ. 10:20)։ Սակայն այստեղ տեղի է ունենում դասական հերմենևտիկական սխալ՝ տեքստը դուրս է բերվում իր պատմական և գրական համատեքստից։ Այստեղ Պողոս առաքյալը խոսում է կուռքերի տաճարներում կատարվող զոհաբերությունների մասին, որտեղ զոհը կրոնական ակտ էր՝ ուղղված հեթանոս աստվածություններին։ Նա չի խոսում սովորական մսի օգտագործման կամ ողորմության նպատակով կազմակերպված ճաշի մասին։ Նույն Պողոս առաքյալը նույն գլխում ասում է. «Շուկայում վաճառվող ամեն ինչ կերեք՝ առանց խղճմտանքի համար հարցուփորձ անելու» (Ա Կորնթ. 10:25)։ Եթե կենդանու մորթն ինքնին դիվապաշտություն լիներ, այս խոսքերը պարզապես անհնար կլինեին։
Երկրորդ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է մատաղը հայկական եկեղեցական ավանդության մեջ։ Այն երբեք չի ներկայացվել որպես Քրիստոսի զոհի շարունակություն կամ մեղքերի քավության նոր միջոց։ Ավանդաբար այն եղել է երախտագիտության, ուխտի և հատկապես ողորմության արտահայտություն, երբ միսը բաժանվել է աղքատներին, հարազատներին և համայնքին։ Այս քրիստոնեական ծեսը բոլոր ժամանակներում միշտ ընդունելի է եղել քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից և այն նույնացնել հեթանոսական զոհաբերության հետ՝ պատմական փաստերի անտեսում է։
Երրորդ՝ հրապարակված տեքստում առկա է տրամաբանական հակասություն։ Եթե եկեղեցու շուրջ կենդանուն պտտեցնելը կամ օրհնությունը ինքնաբերաբար զոհաբերություն են դարձնում այդ արարքը, ապա նույն տրամաբանությամբ ցանկացած օրհնված հաց, ջուր կամ խաղող նույնպես պետք է համարվեն զոհաբերություն։ Սակայն եկեղեցական օրհնությունը երբեք չի փոխում իրի բնույթը. այն աղոթք է, ոչ թե մոգական գործողություն։ Քրիստոնեական խորհրդաբանությունն ու հեթանոսական մոգությունը նույնացնելը հենց այն սխալն է, որի դեմ Եկեղեցին պայքարել է երկու հազարամյակ։
Չորրորդ՝ պատմական փաստերն այլ բան են ասում։ Հայոց Եկեղեցու, ինչպես նաև արևելյան բազմաթիվ եկեղեցիների պատմության ընթացքում մատաղը եղել է սոցիալական համերաշխության ձև։ Այն հաճախ կատարել է այն դերը, որն այսօր կատարում են բարեգործական ճաշարանները կամ սոցիալական խոհանոցները։ Հնարավոր է քննարկել մեթոդի նպատակահարմարությունը, սակայն անհնար է այդ ամբողջ պատմությունը հայտարարել դիվապաշտություն՝ առանց ապացուցելու, որ այդ եկեղեցիների հայրապետները, սրբերը և աստվածաբանները երկու հազար տարի շարունակ քարոզել են դևապաշտություն։ Այդպիսի պնդումն արդեն ոչ թե քննադատություն է, այլ պատմության մերժում։
Փիլիսոփայական առումով ևս գրառումը հիմնված է վտանգավոր երկընտրանքի վրա. եթե որևէ արարք մեզ թվում է բարոյապես ծանր, ապա այն անմիջապես վերագրվում է սատանային։ Սակայն քրիստոնեական մտածողությունն այդքան պարզունակ չէ։ Աշխարհը ողբերգական է, և մարդը սնվում է կենդանական աշխարհից։ Աստվածաշնչի հենց առաջին էջերից հետո մարդուն թույլատրվում է օգտագործել կենդանական սնունդ (Ծննդ. 9:3)։ Այդ փաստը չի վերացնում կենդանու կյանքի արժեքը, բայց նաև չի նշանակում, թե յուրաքանչյուր մորթ կրոնական զոհաբերություն է։
Վերջապես, ամենամեծ խնդիրը լեզուն է։ Երբ մարդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն անվանում է «դևերի սեղան», նա այլևս աստվածաբանական բանավեճ չի վարում։ Նա դատավճիռ է կարդում մի եկեղեցու նկատմամբ, որն ավելի քան տասնյոթ դար պահպանել է քրիստոնեական հավատքը, տվել է նահատակներ, սրբեր, վարդապետներ և ազգային ինքնության հիմքեր։ Այդպիսի ձևակերպումները ոչ թե լուսավորում են ճշմարտությունը, այլ փակուղի են տանում ցանկացած առողջ քննարկում։
Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն։ Եթե այն կորցրել է իր բարեգործական իմաստը, այն պետք է վերաիմաստավորվի։ Սակայն բարեփոխումը երբեք չի սկսվում սեփական եկեղեցին դիվապաշտության մեջ մեղադրելով։ Քրիստոնեական մտածողությունը պահանջում է տարբերակել էությունը՝ պատահականից, ավանդությունը՝ աղավաղումից, և քննադատությունը՝ դատապարտումից։
Ճշմարտությունը չի վախենում քննադատությունից, բայց նաև չի հանդուրժում պատմության, Սուրբ Գրքի և աստվածաբանության ընտրովի ընթերցումը։ Իսկ երբ այդ երեքը զոհաբերվում են հանուն ազդեցիկ հռետորաբանության, շահում է ոչ թե ճշմարտությունը, այլ միայն աղմուկը»,- ասվում է հաղորդագրությունում։
«Կիլիկիա» գարեջրի գործարանից պնդում են, որ շուկայում իրենց արտադրած գարեջրի շշերի վրայի թվային դրոշմապիտակները հավելվածով չեն ընթերցվում ոչ թե կեղծ լինելու, այլ բացառապես տեխնիկական խնդիրների կամ ֆիզիկական վնասվածքների (խոնավություն, տեղափոխման ընթացքում առաջացած քերծվածքներ) պատճառով։ Այս մասին, ի պատասխան մեր հարցման, հայտնել են գործարանը շահագործող «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ից։ Այս մասին գրում է Հետքը:
«Հետք»-ը պարզել է, որ խանութներում «Կիլիկիա» գարեջրի որոշ շշերի վրայի թվային կոդերը (Data Matrix) սքանավորելիս հավելվածը ցույց է տալիս, թե ապրանքը դրոշմավորված չէ։ Սա կասկած էր առաջացրել, որ շուկայում չհարկվող (ստվերային) գարեջուր կա։
Գործարանը պնդում է, որ կոդերը գեներացվում են ավտոմատ, և իրենք տեխնիկապես չեն կարող դրանք ձեռքով փոփոխել կամ կրկնօրինակել։
«Ի-Մարկ» ՍՊԸ-ից, որը ներկայում թվային դրոշմապիտակների համար Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողներին վաճառում, հակառակն են պնդում։
Այս հոդվածում ներկայացնում ենք երկու կողմերի մեկնաբանությունները։ Իսկ թե ինչ է մտածում այդ մասին Պետական եկամուտների կոմիտեն, դեռևս արձագանք չունենք։
«Կիլիկիա»-ից պնդում են, որ թվային կոդերում կամ դրանցում պարունակվող տվյալներում ձեռքով փոփոխություններ և միջամտություններ հնարավոր չեն
2023 թվականից Հայաստանում փուլային տարբերակով ներդրվել է ապրանքների թվային դրոշմավորումը՝ փոխարինելով ակցիզային դրոշմապիտակներին։ Դրանք «Դատա մատրիքս» (Data Matrix) երկչափ ծածկագրեր են, որոնք փակցվում են յուրաքանչյուր ապրանքի վրա և առավել հայտնի են որպես QR կոդեր։
«Կիլիկիա» գործարանից դժգոհում են, որ թվային նույնականացման համակարգի կիրառման ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջանում, ինչի մասին տեղյակ են պահել Պետական եկամուտների կոմիտեին ու թվային ծածկագրեր տրամադրող «Ի-Մարկ» ՍՊԸ-ին։
Նշվում է, որ գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ արտադրանքի վրա տպագրված թվային կոդերը չեն ընթերցվում կամ ընթերցվում են թերի։ Դրանք, ըստ ընկերության, բացառապես տեխնիկական կամ ֆիզիկական բնույթ ունեն։ Օրինակ՝ փաթեթավորման ընթացքում կոդը մասնակի վնասվում է, խոնավությունն է ազդում, բեռնման, բեռնաթափման կամ պահեստավորման ընթացքում առաջանում են վնասվածքներ, մանրածախ առևտրի կետերում տեղափոխման և պահպանման ժամանակ ևս կարող են վնասվել, ինչպես նաև՝ այլ «օբյեկտիվ պատճառներ», որոնք կարող են ազդել կոդի ընթեռնելիության վրա։
Պատասխանում նաև նշել են, որ նման կոդերի վերաբերյալ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն դիմել է Պետական եկամուտների կոմիտեին, սակայն պաշտոնական պարզաբանում չի ստացել։
Իսկապես, ես մինչև այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում: Առաջին օրից չեմ հասկացել, որևէ պարզաբանում ո՛չ քննիչն է տվել, ո՛չ դատախազներն են տվել: Այս մասին դատարանի դահլիճում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ին առնչվող գործի շրջանակում:
«Կոնցեպտը հետևյալն է. առաջինը՝ հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ։ Ընտրություններն ավարտվել են, որոշումը կայացվել է և երկրորդ տեղը զբաղեցրած, 21,5% հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը հաղթել է ընտրություններում, պետք է գնա նախագահական պաշտոնի։ Սա ուղղակի հայտարարություն է, որը ձայնագրված է, որը կա, նաև ցանցերում կա այսօր։
2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ մենք հավաքել ենք 25%, հիմա պատկերացնում եմ՝ եթե հայտարարեինք, որ մենք հաղթել ենք այդ ընտրությունները և պետք է գնանք Կառավարության շենք, ի՞նչ կլիներ»,-նշել է նա:
Նա հավելել է, որ այդ ժամանակ, Երկրապահ կամավորական ընկերության շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են եղել՝ միանալ, թե չմիանալ ցուցարարներին թեմայով։
«Վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին և այդ զինվորականներն ամբողջ օրը գտնվում էին երկրապահում, մի մասն ասում էին՝ գնանք, մի մասն ասում էին՝ չգնանք։ Բանակի ղեկավար մարմնի մի մասն այնտեղ քննարկում էր միանան, թե՞ չմիանան։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, ինձ կարո՞ղ է մեկը բացատրել»,-ասել է նա:
Ռոբեր Քոչարյանը մանրամասնել է՝ դա տևել է 2-3 օր, երբ ինքն այցով Մոսկվայում է գտնվել, որից հետո եկել է, հանդիպել զինվորականների հետ:
«Զինվորականների հետ հանդիպում պե՞տք է ունենայի, թե՞ ոչ: Եթե չունենայի, ինձ արդյոք պե՞տք է այսօր դատեին անգործության համար։ Հավաքման մասին այն, ինչ գրված է այստեղ, սուտ է: Հավաքման նպատակը հետևյալն էր. մեկ խնդիր կար՝ զինվորականնե՛ր, ով Երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում է, կողմնորոշվեք՝ եթե այդտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատվում եք ձեր պաշտոնից։ Կա՛մ այստեղից եք դուրս գալիս, կա՛մ բանակում եք և չեք զբաղվում քաղաքականությամբ: 25-30 հոգի մարդ է եղել, բոլորի ցուցմունքը դա է, ուրիշ հարց չի քննարկվել:
Շատ կոշտ խոսեցի Գլխավոր շտաբի պետի հետ, ասացի՝ ո՞նց ես թույլ տալիս, ի՞նչ է կատարվում։ Ես պարտավո՞ր էի դա անել, թե՞ պարտավոր չէի։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Լավ, ցինիզմն ինչ-որ չափ պետք է ունենա, թե ոչ»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը գրել է․ «Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան
Մենք` հայերս, նախկինում ինքնավստահ կերպով և արդարացիորեն քննադատում էինք Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և մարդու իրավունքների խախտումների համար։ Ո՜վ իմանար, որ Հայաստանում կլինի նույն իրավիճակը: Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություն է։ Այս միջազգային պայմանագրերով երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը, արդար դատաքննության, կարծիքի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների և միավորումների ազատության, ինչպես նաև օրենքի առջև հավասար պաշտպանության իրավունքը՝ առանց խտրականության։ Դրանք նաև պարտավորեցնում են պետությանը բացառել կամայական ազատազրկումը, քրեական հետապնդման չարաշահումը և խտրականության ցանկացած ձև, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների կամ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցության հիմքով։ Ինչին ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում Հայաստանում: Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումից, ապահովել նրանց հավասար հասանելիությունը արդարադատությանը և բացառել ցանկացած խտրականություն քրեական օրենքի կիրառման ժամանակ։ «Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք ,սակայն, քրեական հետապնդումները օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման գործիք, իսկ խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի՝ դեռևս դատավճռի կայացումից առաջ, ազատությունը սահմանափակվում է ոչ թե արդարադատության անհրաժեշտությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ մեկ անձի քմահաճույքով: Սա արդեն ոչ թե ներքին քաղաքականության, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունյան հարց է։ Հայաստանի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չիրականացման հարց է:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Ուժեղ Հայաստան լինելու է»։
դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխաններից հետո իշխանական շրջանակներում գրեթե չեն կասկածում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցն արդեն լուծված է։ Թեև Փաշինյանը չհաստատեց և չհերքեց սպասվող կադրային փոփոխությունները, նրա ձևակերպումները նոր հիմք տվեցին ենթադրելու, որ Արայիկ Հարությունյանը նոր կառավարության կազմում նույն պաշտոնում չի վերանշանակվի։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանի վերաբերյալ իրեն զեկուցվել են տեղեկություններ, որոնք զայրացրել են իրեն, և արդյոք հենց այդ պատճառով է քննարկվում նրան վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում չվերանշանակելու հարցը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի մասով իրեն որևէ տեղեկություն չի զեկուցվել և հավելեց, որ նույն պատասխանը վերաբերում է նաև երկրորդ հարցին։ Սակայն ուշագրավ է, որ վարչապետը որևէ կերպ չհերքեց և չհաստատեց գլխավոր հարցը՝ Արայիկ Հարությունյանը վերանշանակվելո՞ւ է իր պաշտոնում, թե՞ ոչ։
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել ՔՊ նախընտրական շտաբի աշխատանքից, որը ղեկավարում էր Արայիկ Հարությունյանը։ Այդ դժգոհությունից հետո Հարությունյանը մեկնել է երկարատև արձակուրդ՝ մինչև հուլիսի 27-ը ներառյալ, և այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Միաժամանակ իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են նոր տեղեկություններ փոխանցել այն մասին, թե ինչն է խորացրել վարչապետի դժգոհությունը։ Ըստ այդմ՝ նախընտրական շրջանում Արայիկ Հարությունյանը, կուսակցության շահերից ելնելով, կապեր է հաստատել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ այդ քայլերը նախապես չհամաձայնեցնելով Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը դարձել է վարչապետի զայրույթի պատճառներից մեկը։
Բացի այդ, չեն դադարում քննարկումները նաև նախընտրական շտաբի աշխատանքի արդյունավետության շուրջ։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին մինչև ընտրությունները զեկուցվել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ունի շուրջ 65 տոկոս աջակցություն և կարող է նույնիսկ սահմանադրական մեծամասնություն ապահովել։ Սակայն ընտրությունների արդյունքները բոլորովին այլ պատկեր արձանագրեցին․ իշխող ուժը ստացավ շուրջ 49 տոկոս ձայն՝ ԲՀԿ-ի շուրջ 60 հազար ձայնը, ըստ հրապարակման, փաստացի «գողանալով», ինչը վարչապետի մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ շտաբի աշխատանքի, թե՛ իրեն ներկայացված տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ։
Հատկանշական է, որ երեկ «Հրապարակ»-ը ևս գրել էր, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ քրեական հեղինակություններին՝ ապօրինի դրամական միջոցների տեղափոխման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Այդ հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել իշխանական շրջանակներից առ այն, որ խոսքը վերաբերում է հենց Արայիկ Հարությունյանին։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը վերջին տարիներին համակարգում է նաև հանքարդյունաբերական հսկաների գործունեությունը, այդ թվում՝ այն ընկերություններում, որտեղ պետությունն ունի բաժնեմաս։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրա ազդեցությունը տարածվել է ոչ միայն կառավարման, այլև վերահսկողական գործընթացների վրա, այդ թվում՝ տեսչական մարմինների միջոցով։ Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես որևէ կերպ չեն հաստատվել։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արայիկ Հարությունյանի հետ՝ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ նրա դիրքորոշումը ստանալու նպատակով։ Մենք պատշաճ ջանքեր գործադրեցինք, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Նրա մերձավոր շրջապատից միայն տեղեկացրին, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ արձակուրդում։ Այլ մեկնաբանություններ չտրվեցին։
Հավելենք, որ մինչև վերջին զարգացումները թե՛ ՔՊ-ում, թե՛ իշխանությունից դուրս Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ձևավորված էր այնպիսի պատկերացում, որ նա համարվում է իշխանության ամենապարկեշտ և տարբեր ստվերային գործընթացներից առավել հեռու կանգնած պաշտոնյաներից մեկը։ Սակայն վերջին օրերին հենց իշխանական թիմակիցներն են շարունակաբար տարբեր տեղեկություններ արտահոսում, թե Հարությունյանը ներգրավված է եղել որոշ կուլիսային և վիճահարույց գործընթացներում, որոնք էլ, ըստ նրանց, դարձել են Նիկոլ Փաշինյանի դժգոհության պատճառը։
Իշխանական շրջանակներում արդեն գրեթե չեն կասկածում, որ վարչապետը որոշել է Արայիկ Հարությունյանին փոխարինել վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցով»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:
Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը:
դիտվել է 566 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը