Category: FreeNews

  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:

     

    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

     

    Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար:

  • ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

    ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը՝ հարվածելով 90 թիրախի, հաղորդել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

    «CENTCOM ուժերը ավարտել են Իրանի դեմ հարվածների լրացուցիչ փուլը, որի նպատակն է էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ հարձակվելու Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և անմեղ քաղաքացիական նավաստիների վրա: ԱՄՆ ուժերը հարվածել են մոտավորապես 90 իրանական ռազմական թիրախների»,- հայտարարել է CENTCOM-ը «X»-ում հրապարակված հոդվածում:

    Հարձակման ենթարկված թիրախների թվում հրամանատարությունը նշել է հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրեր և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ:

    Նախորդ օրը ԱՄՆ ուժերը հարձակվել են Իսլամական Հանրապետության 80 թիրախների վրա:

    Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքները և խախտված խոստումները այլևս անհետևանք չեն:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ:

    «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում»,- հայտնել են ՀՀ կառավարությունից:

  • Եղանակը Հայաստանում

    Եղանակը Հայաստանում

  • FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով կենդանաբանական այգի տեղափոխվելիս անկած առյուծի դեպքին։

    «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար յուրաքանչյուր փրկարարական գործողության բացարձակ առաջնահերթությունն ու գլխավոր նպատակը կենդանու կյանքն ու բարեկեցությունն են, սակայն ոչ պակաս կարևոր ենք համարում հայ հասարակության մեջ արմատախիլ անել վայրի կենդանու նկատմամբ սպառողական մոտեցումը՝ քմահաճույքի պատճառով պայմանավորված վայրի կենդանուն զրկելու իր բնական միջավայրից:

    Հետևելով Երևանի կենդանաբանական այգի կենդանիների տեղափոխման ընթացքում արձանագրված առյուծի անկման փաստին, ընդգծենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ոչ թե բուն տեղափոխման գործընթացն է, այլ այն հանգամանքը, թե ինչպես և ինչ իրավական հիմքերով են վայրի կենդանիները հայտնվում ու տասնամյակներ շարունակ պահվում մասնավոր տարածքներում ոչ ճիշտ և առանց մասնագիտական մոտեցումների:

    Տվյալ դեպքը վեր է հանում Հայաստանում վայրի կենդանիների առևտրի, սև շուկայի գոյության և դրան նպաստող օրենսդրական բացերի խնդիրը։ Տարիներ շարունակ տարբեր մասնավոր հավաքածուներում կենդանիների անհասկանալի ծագումնաբանությունը, նրանց վերարտադրության արդյունքում ծնված ձագերի անհետացումն անհայտ ուղղություններով և կենդանիների ճակատագրերի խեղաթյուրումը մնում են չհասցեագրված, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամային ելքերի։

    Որպես ոլորտում մասնագիտացված կառույց անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այն օբյեկտիվ կենսաբանական գործոնները, որոնք կենդանաբուժական պրակտիկայում կարող են հանգեցնել նման ելքի.

    – Տվյալ առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Բացի այդ՝ կենդանին տարիներ շարունակ պահվել է անազատության մեջ, ոչ մասնագիտական խնամքով և տվյալ կենդանիներին հատուկ ձևաչափով, բնական պայմաններից հեռու, ինչն անդրադառնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա:

    – Ցանկացած միջամտություն խոշոր կատվազգիների դեպքում արվում է քնեցման եղանակով և եթե նույնիսկ՝ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվել ոչ արտակարգ իրավիճակում՝ տրամադրելով շատ ավելի ժամանակ միևնույն է ռիսկերն անխուսափելի են:

    Կենդանաբուժական պրակտիկայում հայտնի է, որ վայրի խոշոր կատվազգիների անզգայացումը, հատկապես տարեց և բարձր ռիսկային խմբում գտնվող կենդանիների դեպքում, միշտ կապված է լուրջ բարդությունների, այդ թվում՝ սրտանոթային կամ շնչառական համակարգի կանգի վտանգի հետ։ Նման դեպքեր, ցավոք, արձանագրվում են նաև միջազգային պրակտիկայում` նույնիսկ բոլոր մասնագիտական չափանիշների պահպանման պայմաններում, անզգայացման հետ կապված կենդանու կենսաբանական յուրահատկություններից ելնելով ռիսկերը երբեք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։

    FPWC-ն տարիներ շարունակ հետևողականորեն զբաղվում է Հայաստանում վայրի կենդանիների պահման և պաշտպանության խնդիրներով։ Չնայած իրականացվող աշխատանքներին՝ ցավոք, հանրապետությունում դեռևս կան վանդակներում պահվող բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնք ունեն փրկության և տեղափոխման անհրաժեշտություն։

    Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է անազատ պայմաններում վայրի կենդանիների պահման համակարգային ռիսկերը. տարիների ընթացքում օրգանիզմին հասցված վնասը կարող է կրիտիկական դառնալ հետագա ցանկացած անհրաժեշտ միջամտության ժամանակ: FPWC-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը վայրի կենդանիների մասնավոր պահման ձևաչափերի վերանայման և օրենսդրական կարգավորումների խստացման անհրաժեշտության վերաբերյալ:

    Պատասխանատվության և հանրային բողոքի հիմնական հասցեատերը պետք է լինեն կենդանիներին ապօրինի կերպով տնօրինող, սև շուկայի զարգացմանը նպաստող կողմերն ու այն համակարգը, որը երկար ժամանակ չի կանխարգելել այս պրակտիկան։ Հիմնադրամը լիովին սատարում է կենդանաբանական այգու գործողությունները և պատրաստակամ է իր միջազգային գործնկերներին անմիջապես ներգրավելու մասնագիտական խորհրդատվության և փորձի փոխանակման գործնթացներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք

    Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1  մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:

  • Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

    ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածուների ինքնաբացարկներին։

    Թորոսյանը տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով․ «105-ով պակասած թույլիկները»։

    Ըստ Թորոսյանի՝ ըստ էության, 105 մարդու ինքնաբացարկ են հայտնել։

    «Ու միանգամից հարց է ծագում՝ ինչու։ Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ։ Էդ որ մեզնից 8 պատգամավոր պետք է տանեիք, կարո՞ղ է վախենում եք, որ ձեր վրայից մարդիկ պարզապես «կթռնեն» ձեր փուչ խոստումների, դատարկ մտքերի, ձեր ոչնչության համար։

    Ուրիշ բան չկա սրա հետևում թաքնված, հարգելի՛ թույլիկներ, այնպես որ սպասում ենք ձեզ ԱԺ-ում, թեկուզ էս 105-ով պակաս»,- ասել է Թորոսյանը։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 105 թեկնածուների գրանցումները։

  • Ռուսական հարվածների հետևանքով Կիևում և Խարկովում կան տուժածներ

    Ռուսական հարվածների հետևանքով Կիևում և Խարկովում կան տուժածներ

  • Ուկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին․…

    Ուկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին․…

  • Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրն…

    Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրն…