Category: FreeNews

  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

    Վարչապետը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

    «Այս թանգարանը, ովքեր չգիտեն, ասեմ՝ գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ: Ովքեր չեն եղել, խորհուրդ եմ տալիս այցելել անպայման: Շատ հետաքրքիր է»,- տեղեկացրել է վարչապետը:

  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում:

     

    «Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։

     

    Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։

     

    Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։

     

    Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։

     

    Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։

     

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս կարևոր ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդման գործում»,- գրել է նախարարը:

     

  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի

    Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում:

     

    Այս մասին կարգադրությունը նա ստորագրել է հուլիսի 10-ին։

     

    Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

     

    Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։

  • Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

    Մահացել է բրիտանացի հայտնի ռոք երգչուհի Բոնի Թայլերը։ Նա 75 տարեկան էր։

    Նրա ամենահայտնի երգը I Need a Hero-ն է։

    Հանդիսատեսին հայտնի է նաև «Lost in France», «More Than a Lover», «It’s a Heartache» և մի շարք այլ կատարումներով։

  • Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

    Հունիսի սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն է տրվում, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ:

    Այս մասին Կառավարության հուլիսի 9-ի նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

    Ըստ նախարարի՝ այժմ առաջարկվում է որոշման նախագիծ, որի նպատակն է ծրագրի արդյունքում արտահանողներին առնչվող հունիս ամսվա պարտավորությունները կատարելը, այսինքն՝ նրանք արտահանել են, գործադիրը պետք է ֆինանսական աջակցություն տրամադրի:

    «Միջոցառման իրականացման համար հունիսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 մլրդ 140 մլն դրամ»,- ասել է նախարարը:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ու ասել, որ 3 մլրդ դրամի փոխհատուցումը մեծ թիվ է. դա նշանակում է, որ արտահանման ծավալները մեծ են:

    Ըստ նրա՝ ՀՀ տնտեսության մեջ բալանսավորման քաղաքականությունն ընթացքի մեջ է, և 3 միլիարդի արտահանումը ցույց է տալիս, որ կա ծավալուն ձեռքբերում:

  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան

    Թեպետ արձակուրդում եմ ու իմ դեմ սկսված արշավին մտադիր էի հետո անդրադառնալ, բայց հարկ համարեցի հիմա տեղեկացնել, որ պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ զրպարտության և բարի համբավի դեմ այս ոտնձգության համար: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

     

    «Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր այդ հայցերի վրա: Հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել»,-նշել է նա:

  • Կիևը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել ՌԴ խոշոր…

    Կիևը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել ՌԴ խոշոր…

  • ԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբ

    «ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագրի  շրջանակում Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ճապոնիայից ժամանած ժամանակակից արվեստագետները Երևանում, Գորիսում, Վանաձորում և Սևանում անցկացրել են  շուրջ 45 վարպետության դաս և ստեղծագործական աշխատարան՝ ավելի քան 600 մասնակցի համար։

    Վարպետության դասերին զուգահեռ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում արվեստագետները ներկայացրել են իրենց ստեղծագործական ուղին, կիսվել մասնագիտական փորձով, ժամանակակից արվեստի վերաբերյալ մոտեցումներով և միջազգային գործունեության փորձառությամբ։

    «ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագիրն իրականացվում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ արդեն չորրորդ անգամ։

    Ծրագրին մասնակից արտերկրի արվեստագետներ՝

    Ֆրանկո Ցեզար Զանետտի (Իտալիա)՝ վիդեո և մուլտիմեդիա արտիստ, «Լույսի պատմություններ» աշխատարանի հեղինակ

    Հյուգո Բրիկու (Ֆրանսիա)՝ վիզուալ արտիստ, «Գլխարկ-դիմակներ» աշխատարանի հեղինակ

    Լյուբա Նաչկեբիա (Վրաստան)՝ խորեոգրաֆ, վրացական պարերի աշխատարանի ղեկավար

    Մարի Հանե (Գերմանիա)՝ դերասան և կատարողական արվեստագետ, թատրոնի աշխատարանի ղեկավար

    Արաշ Բահրամիաղդամ (Իրան)՝ վիզուալ արտիստ, «Պարող կարպետներ» աշխատարանի հեղինակ

    Չիակի Շիմիզու (Ճապոնիա)՝ նորաձևության դիզայներ, «BORO կիմոնո» աշխատարանի հեղինակ․ նա ներկայացրել է կարի և հագուստի վերանորոգման ճապոնական ավանդական արվեստը։

    Արտերկրից ժամանած արվեստագետներն այցելել են Երևանի և մարզերի թանգարաններ ու մշակութային կենտրոններ, հանդիպումներ ունեցել հայ ժամանակակից արվեստագետների ու ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հաստատելով նոր մասնագիտական կապեր և քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները։

     

  • Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Վելնես» մարզական համալիրում խոշոր…

    Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Վելնես» մարզական համալիրում խոշոր…

  • Ժաննա Անդրեասյանը կմասնակցի «Կրթության վերափոխման գագաթնաժողով +4» քննարկմանը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 8-11-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» խորագրով բարձրաստիճան երկխոսությանը։

    Գագաթնաժողովի շրջանակում Ժաննա Անդրեասյանը զեկույցով հանդես կգա «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողովի գլոբալ նախաձեռնությունների ձեռքբերումները և դրանց նշանակությունը 2030 թվականից հետո» խորագրով պանելային քննարկմանը։

    Այցի շրջանակում նախատեսվում են նաև ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Ֆրանսիայի մշակույթի, ազգային կրթության և ֆրանկոֆոնիայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։

    Ժաննա Անդրեասյանի հետ Ֆրանսիա է գործուղվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: