Category: BestNews

  • Ընտրակեղծիքների մասին ձայնագրությունների մոնտաժված լինելը չի նշանակում կեղծված լինել: Արմեն Ասատրյան

    Սահմանադրական դատարանում ընթացող գործի շրջանակներում որպես պատասխանող կողմ ներգրավված էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեն։ Մի քանի օր տևած նիստերն այսօր կողմերը եզրափակեցին իրենց ամփոփիչ ելույթներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը, հանդես եկավ բավականին ընդգրկուն և փաստարկված ելույթով։

  • PR թե սիրո պատմություն… Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին ամենուր միասին են տեսնում

    Starnews.am-ը գրում է․

    Երգչուհի և դերասանուհի Մերի Քոչարյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի նրա մասնակցությամբ նոր նախագիծը, որտեղ նրա խաղընկերը և զույգը դերասան Թելման Խաչատրյանն է։

    Օրեր առաջ համացանցում լայն տարածում գտան Մերիի և Թելմանի մասնակցությամբ լուսանկարներ, որոնք, ըստ տարածված տեղեկությունների, արվել են պապարացիների կողմից։ Դրանց հրապարակումից հետո սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ սկսվեցին, և շատերը ենթադրեցին, որ դերասանները զույգ են ոչ միայն էկրանին, այլև իրական կյանքում։

    Մինչ այս պահը ո՛չ Մերի Քոչարյանը, ո՛չ Թելման Խաչատրյանը չեն արձագանքել շրջանառվող խոսակցություններին։ Թե արդյոք այս հետաքրքրությունը նոր նախագծի շուրջ ստեղծված PR արշավի մաս է, թե դերասանների միջև իսկապես անձնական հարաբերություններ կան, առայժմ հայտնի չէ։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

  • Սոնա Ռուբենյանը սպասում է երկրորդ երեխային

    Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամյան իր էջում հոլովակ է հրապարակել և հայտնել իր հղիության և նոր տեսահոլովակի մասին․

    «Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու»,- գրել է երգչուհին։

  • «Կյանքը նորից ինձ հայր կոչեց». Տիգրան Հարությունյանը որդի է ունեցել

    «Կյանքը նորից ինձ հայր կոչեց… Բարի գալուստ տուն տղես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Տիգրան Հարությունյանը՝ կիսվելով նորածին որդու հետ տեսանյութով:

    Հիշեցնենք՝ Տիգրանն ու կինը՝ Արմինեն ունեն մեկ դուստր։

  • «Թութը թափում ենք՝ հարցը հրատապ է. գյուղի 70 տոկոսը Կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք լուծեն». Արմաշի բնակիչ

    168.am-ը գրում է․

    Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել ու իշխանությունից պահանջել լուծել թթի արտահանման խնդիրը։ Թութն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում արտահանել, փոխարենը՝ բնակիչները թափում են։

    Արմաշի բնակիչ Ավիկ Մկրտումյանը, ով և՛ արտադրող է, և՛ արտահանող, տեղեկացրեց, որ պահանջում են լուծել ծիրանի ու թթի արտահանման հարցերը։

    «Թութը հիմա թափվում է ծառերի տակ, որովհետև 20-25 օր է՝ բերքահավաք էինք անում, իսկ ծիրանի մի մասն արդեն այսօր հավաքում ենք։ Ծիրանը հավաքում ու շուկա ենք տանում, բայց երկու օրից արդեն հնարավոր չի լինի շուկա տանել կամ այլ բան անել։

    Թութը կատեգորիկ ՌԴ չի արտահանվում, ճանապարհը, գիտեք, որ փակել են, ծիրանն էլ հաստատ չի գնալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավիկ Մկրտումյանը։

    Հարցին՝ եվրոպական որևէ երկիր թութը չի՞ արտահանվում, քանի որ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Պապոյանը նման հայտարարություն արեցին, մեր զրուցակիցը պատասխանեց.

    «Այ ցավդ տանեմ, նման բան չկա, միայն ասում են, մի հատ մարդ ուղարկեք, թող գան այստեղ՝ տեսնեն, այդ ասողներից որևէ մեկը եկե՞լ է այստեղ, ժողովրդի հետ մի բան խոսե՞լ է։

    Մենք պահանջում ենք, որ մեր ապրանքն արտահանվի, եթե իրենց մոտ բան չի ստացվում կամ մասնակի է ստացվում, գոնե ժողովրդին փոխհատուցում տան, երկարաժամկետ կամ զրո տոկոս տոկոսադրույքով վարկեր տան, որպեսզի մարդիկ կարողանան իրենց վերցրած վարկերը փակեն, մի ձևով ապրեն, մինչև հաջորդ տարի հասկանանք՝ ինչ է լինելու։

    Եվրոպայի շուկա մտնելն այդքան էլ հեշտ չէ, դա մենք էլ ենք հասկանում»։

    Մեր զրուցակիցն ասում է՝ գոնե Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանը գնան ու իրենց հետ խոսեն, մի որոշում կայացնեն։

    «Այդ փոխհատուցումը թթին չի վերաբերում, իսկ ծիրանի մասով էլ միայն արտահանողներին 200 դրամ են տալիս, եթե, օրինակ, ծիրանը Եվրոպա պետք է գնա 1 ֆուռը 8000 դոլարով, իրենք 4000 դոլարն են սուբսիդավորում։ Ես հիմա խոսում եմ՝ և՛ որպես արտահանող, և՛ որպես արտադրող։ Բայց սա էլ լուրջ չէ, քանի որ որևէ մեկը Եվրոպայի շուկային ծանոթ չէ, չգիտենք՝ մեր այս բերքն ու բարիքը համապատասախանո՞ւմ է եվրոպական չափանիշներին։

    Կրկնում եմ՝ մեր մոտից 1 կգ ապրանք Եվրոպա չի արտահանվում, գուցե ելակ ու ծաղի՞կ են տանում, մեզ մոտ երկուսն էլ չկա»,- շեշտեց Ավիկ Մկրտումյանը։

    Նա նաև ասաց, որ հույս ունեին, թե արտահանման հարցը կլուծվի, բայց այս պահի դրությամբ խնդիրը լուծված չէ, ավելին՝ համապատասխան մարմիններից որևէ մեկը ոչ ժողովրդի հետ հանդիպում է, ոչ էլ որևէ բան է պայմանավորվում։

    «Այս տարի ծիրանի բերքը հիմնականում քիչ է, բայց մեկ է՝ պետք է արտահանվի։

    Մենք մեր այս Կառավարությանն ենք ընտրել, գյուղի 70 տոկոսը Կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք, որ այդ պրոբլեմը լուծեն։ Մենք՝ որպես արտահանողներ, արդեն մի քանի տոննա թութ ենք թափել, այդ հարցով գնացել եմ քաղաքապետարան, մարզպետարան, բայց որևէ լիարժեք պատասխան չեմ ստացել։ Ուզում էինք Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ հանդիպել, չստացվեց՝ հանդիպման էր, Պապոյանի հետ էլ էինք ուզում, բայց նախապես պետք է պայմանավորվեինք։

    Մեր հարցը հրատապ է, տեղեկացրեք իրենց, որ հարցը հրատապ է, ասում են՝ մինչև հինգշաբթի սպասենք, մինչև հինգաշաբթի մենք ինչքա՞ն ապրանք թափենք։ Նախկինում մեր գյուղից մինչև 30 տոննա թութ էր արտահանվում, հիմա ժողովուրդն ի՞նչ անի»,- ընդգծեց Ավիկ Մկրտումյանը։

  • Հակակոռուպցիոն կոմիտեի հետևողական միջամտության շնորհիվ է հնարավոր եղել բացահայտել ընտրակաշառքների հանցավոր սխեմաները․ Արմեն Ասատրյան

    Սահմանադրական դատարանում ընթացող վարույթի ընթացքում Արմեն Ասատրյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հետևողական միջամտության շնորհիվ է հնարավոր եղել բացահայտել ընտրակաշառքի հանցավոր սխեմաները և թույլ չտալ, որ դրանց հետևանքները հասնեն անդառնալի մակարդակի։

    Նա նաև ընդգծեց, որ եթե Հակակոռուպցիոն կոմիտեի անաչառությունը փորձ է արվում գնահատել միայն այն հանգամանքով, որ իշխանական կուսակցության վերաբերյալ քրեական վարույթ չի հարուցվել, ապա նույն տրամաբանությամբ պետք է արձանագրել, որ ընտրություններին մասնակցած տասը և ավելի քաղաքական ուժերի նկատմամբ ևս վարույթ չի իրականացվել։

  • Թվում է՝ Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին

    Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։

    «Մենք ուշադրություն դարձրել ենք Ա. Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը: Անցյալ տարի նա հիշվեց մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 80-ամյակին, հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված իր սադրիչ հայտարարություններով: Մասնավորապես, նա փաստացի ափսոսանք է հայտնել 1943 թվականին Ստալինգրադի ճակատամարտում Վերմախտի զորքերի պարտության համար, ինչպես նաև պնդել է, որ նացիստական ​​Գերմանիայի պարտությունը խափանել է Հիտլերի՝ իբր անկախ «Մեծ Հայաստան» ստեղծելու ծրագրերը:

    Անցյալ տարվա մայիսին Երևանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանին ուղղված բաց նամակում, ինչպես նաև բարձր մակարդակի շփումների ժամանակ, մենք հայկական կողմին փոխանցել ենք մեր համատեղ Հաղթանակի հիշատակի նման խեղաթյուրման կատեգորիկ անթույլատրելիությունը։

    Ի պատասխան մեզ ասացին, որ սա, ենթադրաբար, «անձնական կարծիք» է և չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը։ Մինչդեռ, ՀՀ պետական ​​մարմինները հրապարակայնորեն չեն արձագանքել այս հնչեղ հայտարարություններին։ Եվ Ա. Հովհաննիսյանի նշանակումը ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում ենթադրում է, որ նման «կարծիքները» այժմ բարձր են գնահատվում ՀՀ իշխանությունների կողմից։

    Թվում է, թե Երևանը, ձգտելով միանալ «լուսավորյալ» Եվրոպային, միաժամանակ պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը, ինչը անհարմար է արևմտյանների համար։

    Նացիստների և նրանց համագործակիցների գաղափարախոսական իրավահաջորդները, որոնք այժմ զբաղեցնում են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոններ Եվրոպայում, բացահայտորեն արդարացնում են տեղացի նացիստական ​​համագործակիցներին՝ Վերմախտի հանցագործություններին նրանց մեղսակիցությունը ներկայացնելով որպես «ազգային-ազատագրական պայքար»։ Այս գծի հիմնական նպատակներից մեկը նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համատեղ պատմական հիշողությունը խզելն է՝ ջնջելով աշխարհը շագանակագույն ժանտախտից ազատելու գործում նրանց վճռորոշ դերի մասին ճշմարտությունը։

    Նմանատիպ ռազմավարություն ակտիվորեն իրականացվել է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում։ Ինչպես հայտնի է, Կիևի նեոնացիստական ​​ռեժիմն է ամենահաջողակ եղել այս գործում։

    Հավանաբար, սա է պատճառը, որ նրա առաջնորդ Զելենսկին այդքան ջերմորեն ընդունվեց մայիսի սկզբին Երևանում՝ հարթակ տրամադրելով Ռուսաստանի դեմ նողկալի սպառնալիքներ հնչեցնելու համար։

    Մեր կարծիքով, սա հայ ժողովրդի հերոսական սխրանքների հիշողության ուղղակի դավաճանություն է, որի փառահեղ որդիներն ու դուստրերը նշանակալի ներդրում են ունեցել մեր համատեղ Հաղթանակում։ Նացիզմի ցանկացած փառաբանություն պետք է ենթարկվի հանրային և պետական ​​հստակ դատապարտման։

    Ցավոք, Հայրենական մեծ պատերազմի պատմության վրա նման հարձակումները լրացվում են հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից հայ ժողովրդի պատմական հիշողությունը «վերաձևակերպելու» այլ փորձերով՝ թաքցնելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ողբերգությունը և վարկաբեկելով Հայ Առաքելական եկեղեցին։

    Թե որքանով է սա համապատասխանում հայ հասարակության իրական ձգտումներին, հայերն իրենք պետք է արդարացի գնահատական ​​տան»,-նշել է նա։

  • Սյունիքում գայլի հարձшկումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից

    Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։  Այս մասին հայտնում է «Գորիս» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը։ 

    «Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    Գորիսի ԲԿ-ի ողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»,-նշել է նա։

  • Քարահունջում գայլի հարձшկումից տnւժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

    Քարահունջում գայլի հարձակումից տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա, հայտնում է «Սյունիք Նյուզը»։

    Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

  • Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել, այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել․ Էմմա Ծառուկյան

    Այսօր ես չեմ ուզում խոսել մեղադրանքների մասին։

    Ես ուզում եմ խոսել Հորս գործերի մասին։

    Ես ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը։

    Տեսել եմ, թե ինչպես է ամեն օր ստեղծում, կառուցում, օգնում, հավատ ներշնչում մարդկանց։

    Ես տեսել եմ այն հազարավոր երեխաներին, որոնց համար սպորտը դարձավ կյանք։

    Ես տեսել եմ այն ընտանիքներին, որոնց դուռը բացվել է նրա օգնությամբ։

    Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր երեկ շնորհակալություն էին հայտնում, իսկ այսօր լռում են։

    Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր կյանքի կռիվ էին տալիս հիվանդանոցներում, գումար չունենալու պատճառով և ՀԱՅՐՍ Է օգնել։

    Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։

    Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։

    Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։

    Մարդուն կարելի է զրկել ազատությունից։

    Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։

    Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու ԱՆՈՒՆԸ։

    Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։

    Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։

    Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։

    Որովհետև ես գիտեմ՝ մեծությունը երբեք չի չափվում այն օրերով, երբ բոլորը ծափահարում են քեզ։

    Մեծությունը չափվում է այն օրերով, երբ ամեն ինչ փորձում են խլել քեզնից, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ շարունակում են ապրել քո ստեղծածի շնորհիվ ու միևնույնն է դա չի խանգարում նրան օգնել ու կառուցել։

    Ժամանակը կանցնի, կանցնեն նաև այս օրերը։

    Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու.

    Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ։