ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածուների ինքնաբացարկներին։
Թորոսյանը տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով․ «105-ով պակասած թույլիկները»։
Ըստ Թորոսյանի՝ ըստ էության, 105 մարդու ինքնաբացարկ են հայտնել։
«Ու միանգամից հարց է ծագում՝ ինչու։ Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ։ Էդ որ մեզնից 8 պատգամավոր պետք է տանեիք, կարո՞ղ է վախենում եք, որ ձեր վրայից մարդիկ պարզապես «կթռնեն» ձեր փուչ խոստումների, դատարկ մտքերի, ձեր ոչնչության համար։
Ուրիշ բան չկա սրա հետևում թաքնված, հարգելի՛ թույլիկներ, այնպես որ սպասում ենք ձեզ ԱԺ-ում, թեկուզ էս 105-ով պակաս»,- ասել է Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 105 թեկնածուների գրանցումները։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։