Author: Balance2
-
Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան
Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում: -
«Խաղաղության» դատավարությունը շարունակվում է. Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից (Ձայնագրութ
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից։ Նա հայտնել է, որ «խաղաղության» դատավարությունը շարունակվում է։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում, և այստեղ որևէ փոփոխություն չի էլ կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված։
Գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը դա է, մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան»։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
-
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով կենդանաբանական այգի տեղափոխվելիս անկած առյուծի դեպքին։
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար յուրաքանչյուր փրկարարական գործողության բացարձակ առաջնահերթությունն ու գլխավոր նպատակը կենդանու կյանքն ու բարեկեցությունն են, սակայն ոչ պակաս կարևոր ենք համարում հայ հասարակության մեջ արմատախիլ անել վայրի կենդանու նկատմամբ սպառողական մոտեցումը՝ քմահաճույքի պատճառով պայմանավորված վայրի կենդանուն զրկելու իր բնական միջավայրից:
Հետևելով Երևանի կենդանաբանական այգի կենդանիների տեղափոխման ընթացքում արձանագրված առյուծի անկման փաստին, ընդգծենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ոչ թե բուն տեղափոխման գործընթացն է, այլ այն հանգամանքը, թե ինչպես և ինչ իրավական հիմքերով են վայրի կենդանիները հայտնվում ու տասնամյակներ շարունակ պահվում մասնավոր տարածքներում ոչ ճիշտ և առանց մասնագիտական մոտեցումների:
Տվյալ դեպքը վեր է հանում Հայաստանում վայրի կենդանիների առևտրի, սև շուկայի գոյության և դրան նպաստող օրենսդրական բացերի խնդիրը։ Տարիներ շարունակ տարբեր մասնավոր հավաքածուներում կենդանիների անհասկանալի ծագումնաբանությունը, նրանց վերարտադրության արդյունքում ծնված ձագերի անհետացումն անհայտ ուղղություններով և կենդանիների ճակատագրերի խեղաթյուրումը մնում են չհասցեագրված, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամային ելքերի։
Որպես ոլորտում մասնագիտացված կառույց անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այն օբյեկտիվ կենսաբանական գործոնները, որոնք կենդանաբուժական պրակտիկայում կարող են հանգեցնել նման ելքի.
– Տվյալ առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Բացի այդ՝ կենդանին տարիներ շարունակ պահվել է անազատության մեջ, ոչ մասնագիտական խնամքով և տվյալ կենդանիներին հատուկ ձևաչափով, բնական պայմաններից հեռու, ինչն անդրադառնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա:
– Ցանկացած միջամտություն խոշոր կատվազգիների դեպքում արվում է քնեցման եղանակով և եթե նույնիսկ՝ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվել ոչ արտակարգ իրավիճակում՝ տրամադրելով շատ ավելի ժամանակ միևնույն է ռիսկերն անխուսափելի են:
Կենդանաբուժական պրակտիկայում հայտնի է, որ վայրի խոշոր կատվազգիների անզգայացումը, հատկապես տարեց և բարձր ռիսկային խմբում գտնվող կենդանիների դեպքում, միշտ կապված է լուրջ բարդությունների, այդ թվում՝ սրտանոթային կամ շնչառական համակարգի կանգի վտանգի հետ։ Նման դեպքեր, ցավոք, արձանագրվում են նաև միջազգային պրակտիկայում` նույնիսկ բոլոր մասնագիտական չափանիշների պահպանման պայմաններում, անզգայացման հետ կապված կենդանու կենսաբանական յուրահատկություններից ելնելով ռիսկերը երբեք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։
FPWC-ն տարիներ շարունակ հետևողականորեն զբաղվում է Հայաստանում վայրի կենդանիների պահման և պաշտպանության խնդիրներով։ Չնայած իրականացվող աշխատանքներին՝ ցավոք, հանրապետությունում դեռևս կան վանդակներում պահվող բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնք ունեն փրկության և տեղափոխման անհրաժեշտություն։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է անազատ պայմաններում վայրի կենդանիների պահման համակարգային ռիսկերը. տարիների ընթացքում օրգանիզմին հասցված վնասը կարող է կրիտիկական դառնալ հետագա ցանկացած անհրաժեշտ միջամտության ժամանակ: FPWC-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը վայրի կենդանիների մասնավոր պահման ձևաչափերի վերանայման և օրենսդրական կարգավորումների խստացման անհրաժեշտության վերաբերյալ:
Պատասխանատվության և հանրային բողոքի հիմնական հասցեատերը պետք է լինեն կենդանիներին ապօրինի կերպով տնօրինող, սև շուկայի զարգացմանը նպաստող կողմերն ու այն համակարգը, որը երկար ժամանակ չի կանխարգելել այս պրակտիկան։ Հիմնադրամը լիովին սատարում է կենդանաբանական այգու գործողությունները և պատրաստակամ է իր միջազգային գործնկերներին անմիջապես ներգրավելու մասնագիտական խորհրդատվության և փորձի փոխանակման գործնթացներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
-
Նոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետն առաջատար մասնագետի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար պահանջել և ստացել են կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Նորք Նորք վարչական շրջանի թաղամասերից մեկում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում 2009 թվականին առանց համապատասխան թույլտվության կառուցված և 2022 թվականի դեկտեմբերի 28-ին որպես ինքնակամ կառույց հաշվառված շինությունը չապամոնտաժելու, ինքնակամ հողազավթման և շինարարության հետևանքներն ամբողջությամբ չվերացնելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար բաժնի պետն ու առաջատար մասնագետն այլ անձի օժանդակությամբ ինքնակամ շինություն կառուցած քաղաքացուց պահանջել և ստացել են 150․000 ՀՀ դրամ գումար կաշառք։
Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մեղադրանքներ են ներկայացվել ևս 2 քաղաքացիների:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացույթամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի քմահաճույքն է, 70 տարեկան մարդուն պառկեցրին գետնին, ո՞նց կլինի, էդ ի՞նչ հրաման էր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի քմահաճույքն է, 70 տարեկան մարդուն պառկեցրին գետնին, ո՞նց կլինի, էդ ի՞նչ հրաման էր
-
Երեկ գայլի հարձակումից տուժած 72-ամյա Սուրեն Ծատրյանին կրկին կվիրահատեն Երևանում
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում երեկ գայլի հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 72-ամյա Սուրեն Ծատրյանը շուրջ 7 ժամ տևած վիրահատությունից հետո այսօր կտեղափոխվի Երևան՝ հետագա բուժումն ու հերթական վիրահատությունն անցնելու նպատակով։Տուժածի դուստրը «Սյունիք Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հոր դեմքը ամբողջությամբ վնասված է, ինչի պատճառով անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վերականգնողական վիրահատություն։
Հիշեցնենք, որ երեկ Քարահունջ գյուղում գայլի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել մի քանի բնակիչներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։
Բարեբախտաբար, երեխայի վիճակը գնահատվում է լավ. անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց շուրջ երեք ժամ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։
-
Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում:
Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։
Սոֆիա Բաղրամյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:
ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Մանվել Վարդանյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-7-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝
Սոֆիա Բաղրամյան՝ 7.5 միավոր (Ա10)
Վաչե Հովակիմյան՝ 7 միավոր (Մ18)
Մանվել Առաքելյան՝ 7 միավոր (Մ16)
Մանվել Վարդանյան՝ 7 միավոր (Մ10)
Ալեքսանդր Հակոբյան՝ 6.5 միավոր (Մ12)
Հակոբ Պետրոսյան՝ 6 միավոր (Մ10)
Համլետ Սահակյան՝ 5.5 միավոր (Մ16)
Դավիթ Սարգսյան՝ 5.5 միավոր (Մ10)
Վազգեն Կարախանյան՝ 5 միավոր (Մ16)
Սմբատ Հարությունյան՝ 5 միավոր (Մ12)
Ռոզի Անանյան՝ 5 միավոր (Ա14)
Անրի Հայրապետյան՝ 4.5 միավոր (Մ14)
Լիլիթ Հակոբյան՝ 4.5 միավոր (Ա12)
Ալեքսանդր Գիչունց՝ 4 միավոր (Մ8)
Ծովինար Եղոյան՝ 3 միավոր (Ա18)
Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին, կմեկնարկի կայծակնային շախմատի առաջնությունը, որը կանցկացվի 18 խաղափուլով:
-
Հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր․Գևորգ Պապոյան | Էկոնոմիկա
Կառավարության նիստում արձանագրվել է, որ հունիսին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է պատմական ռեկորդ, իսկ Արարատի մարզում՝ նշվել է, որ ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 400-600 դրամի։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ներկայացրել է արտահանման ընդլայնվող աշխարհագրությունը։ «Մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր և բանջարեղեն՝ 8 երկիր։ Ընդ որում, այդ արտահանումները հնարավորություն են, ուզում եմ սա էլ արձանագրենք, որ մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն ցուցաբերեն։ Շուկաներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները կամ ճաշակների իր բանաձևը, և պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Պետք է ջանք դրվի, որպեսզի ապրանքը համապատասխանի շուկայի ստանդարտներին և պահանջներին, ուսումնասիրությունները արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չառաջանան»,-ասել է Գևորգ Պապոյանը։
-
«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե Վարդանյան Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿ
«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե Վարդանյան Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿ
-
Առաջարկում եմ կապել բանկային քարտի հետ, տեսնենք քարտից ինչքանա ալկոհոլ, ծխախոտ ձեռբ բերվել․ Փաշինյան
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։