Author: Balance2

  • Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին

    Քուվեյթում պայթյուններ են տեղի ունեցել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այս մասին հայտնում է Fars-ը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի խնդրանքով բանակցութոյւնները վերսկսում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարի։ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

  • Լավրովը՝ ռուսական տանկերների դեմ հարվածների մասին․ «Սա նույնիսկ ծովահենություն չէ»





    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից ռուսական «ստվերային նավատորմի» տանկերների ուղղությամբ իրականացված հարվածները։

    «Սա արդեն նույնիսկ ծովահենություն չէ։ Ծովահենները գոնե թալանում են և իրենց են վերցնում։ Իսկ այստեղ՝ ոչ իրենց, ոչ էլ մարդկանց», — հայտարարել է Լավրովը։

    Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը համագործակցում է տարբեր խմբավորումների հետ՝ այդ թվում աֆրիկյան ծայրահեղական խմբերի։




    դիտվել է 69 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

  • Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է. նախարար

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։

    «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։

  • Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ» գործով զբաղվել:

     

    Իհարկե, նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ՔՊ-ականների «ճակատագիրը» կախված է մեկ անձից, եւ այդ անձը Փաշինյանն է: Նա է որոշում՝ ով, երբ եւ ինչ պաշտոն կզբաղեցնի: ԱԺ է գնում նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ավելին՝ անգամ հավակնում է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին: ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին օրերս դիմում է ներկայացրել ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը: Իսկ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այս օրերին ո՛չ խոսում է մանդատից հրաժարվելու, ո՛չ էլ մանդատ վերցնելու մասին:

     

    Մարզում խոսում են, որ եթե Փաշինյանը որոշի, որ Ահարոն Սահակյանն ԱԺ է գնալու, ապա Կոտայքի մարզպետի պաշտոնին հնարավոր է նշանակի Լիլիթ Ստեփանյանին, որն ընդդիմության դեմ գրած ստատուսներով ու ելույթներով կարծես թե նվաճել է Փաշինյանի սիրտը, իսկ Վաղարշակ Հակոբյանի հետ կապված՝ Փաշինյանը որեւէ որոշում չունի, քանի որ նրան մարզում, առավել եւս իր ծննդավայր Ծաղկաձորում, չեն սիրում եւ չեն ընդունում: Բայց նա շինարարության մեջ է խրված, ուստի կարող է նաեւ որեւէ պաշտոն չզբաղեցնել։

  • Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ»

    Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Բոլորը գիտեն, որ նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, մեզանում կիրառվում է որպես պատիժ, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, նրան քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն պարզվում է՝ մարդկանց կալանավորելով, բանտ ուղարկելով էլ հաճախ չեն բավարարվում, կալանքը կրելու պայմաններն էլ տարբեր մարդկանց համար տարբեր են։ Նախ, խցերն են տարբեր․ քաղբանտարկյալներին, որպես կանոն, վատ խցերում են պահում, որտեղ շատ մարդիկ կան, երբեմն՝ ծանր քրեական հանցագործներ։ Եթե սովորական քրեական հանցագործների համար թույլատրված է խցում սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ, հարմար մահճակալ ունենալ, ապա քաղաքականների դեպքում հաճախ արգելված է։ Սամվել Կարապետյանին, օրինակ, ամռանն արգելել են հովացնող որեւէ սարք փոխանցել, իսկ ձմռանը՝ նույնիսկ վերմակ, երբ խցում զրոյին մոտ աստիճան է եղել, եւ կալանավայրն էլ մինչեւ դեկտեմբերի 10-ը չեն ջեռուցել։

    Գագիկ Ծառուկյանի դեպքում նախորդ կալանքի ժամանակ նրա չափերից երկու անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, ինչն ուղղակի անհնարին է եղել։ Կարծում ենք՝ հիմա նույնն է։ Բոլոր քաղբանտարկյալների տեսակցությունները քննիչի կամ դատավորի որոշմամբ, որպես կանոն, արգելվում են (Արեգնազ Մանուկյանի դեպքում նույնիսկ անչափահաս զավակի հետ են արգելել), պատգամավորների այցելություններն էլ են փակում, եւ միայն փաստաբանն է կարողանում այցելել, որ հոգեբանորեն ինչքան հնարավոր է՝ մարդն ընկճվի։

    Այս լրացուցիչ պատիժները սահմանվում են վերեւից։ Կալանավայրի ադմինիստրացիան եւ քննիչները պարբերաբար «զոհին» տեղեկացնում են, որ դա «առաջին դեմքի անձնական ցուցումով» է արվում։

  • Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։

    Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել Հայաստանում, իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում։ Օրինակ, նույն ֆրակցիայից Արամ Հարությունյանը Հայէկոնոմբանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է եւ եթե Արցախի պետական ինստիտուտը պահպանելուն միտված քայլ անի, կզրկվի աշխատանքից։ Ավելին, անգամ Սամվել Բաբայանն ու թիմակիցներն ավելի լոյալ են տրամադրված, հակված են, որ շարունակվի պետական ինստիտուտի գործունեությունը, սակայն «Ազատ հայրենիքում» վերջերս քննարկել են եւ վերջնական որոշման չեն հանգել, ու հնարավոր է՝ եթե այլ խմբակցությունից թեկնածու առաջադրեն, ամենամեծ խմբակցության պատգամավորները չներկայանան նիստին, ընտրությունը տապալվի։ Այդուհանդերձ, քննարկումները շարունակվում են, արցախցիները փորձում են պատգամավորներին համոզել, որ Արցախի հարցի բանալին իրենց ձեռքում է` չի կարելի վերադարձի դուռը մեկընդմիշտ փակել։ Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն անսպասելի հրաժարական տվեց»։

  • Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մեկնարկը տրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

    Ֆիլմը 2025 թվականի օգոստոսին արդեն իսկ բացել է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։ Դրանից ի վեր այն ճամփորդել է բազմաթիվ մայրցամաքներով և վերջապես ներկայացվել է իր հայրենի՝ Արտոյի երկրի հանդիսատեսին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

    Փառատոնի մեկնարկը տրվել է Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կինոփառատոնի մուտքը վերածել է ստեղծագործական իրադարձության։ Այն իրականացվրել է hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ։  Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Տիգրան Վիրաբյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, դեսպաններ, հյուրեր, կինոգործիչներ և կինոսերներ։

    Միջոցառման շրջանակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը միջազգային մրցույթի  ժյուրիի նախագահ,  ռեժիսոր Ջեսիքա Հաուսներին է հանձնել «Ոսկե ծիրանի վարպետ»մրցանակը։ Փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Այն կտևի մինչև մինչև հուլիսի 19-ը։

  • Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան

    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։

    Զուգահեռաբար, ըստ The New York Times-ի, նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

    ԱՄՆ նախագահի և ԶՈւ այս հայտարարություններից հետո, նավթի գներն աճել են 8%-ով:
    Իրանը ևս ունի դիմադրության ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների իր ծրագրերը: Արդեն, իսկ օրինական թիրախներ են հայտարարվել այն երկրները, որոնք իր դեմ կհամագործակցեն ԱՄՆ-ի հետ: Թիրախավորված են հարակից երկրների ամերիկյան պատկանելիություն ունեցող օբյեկտները:

    Ֆրանսիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, 25 երկրների ղեկավարներ, «վճռականների կոալիցիայի» շրջանակներում հավաքվել և քննարկում են Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու, հետագա գործողություններին դիմակայելու, բալիստիկ և ռազմավարական ավելի հզոր հարվածներից պաշտպանվելու հարցերը:

    ՌԴ նախագահը խոստանում է մի քանի անգամ ավելի հզոր հարվածներ հասցնել Ուկրաինային: 
    Տարածաշրջանային նոր սրացումներին զուգահեռ, Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու հավակնոտ ու ավելի կոշտ դիրքորոշումներով է հանդես եկել Ալիևը: Վերջինիս հայտարարությունների տողատակերից երևում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նրան այդքան էլ հետաքրքիր չէ: Ադրբեջանն այլ կերպ է տեսնում զարգացումներն ու դրանում իր դերակատարկումը:
    Ակնհայտորեն, տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում…

    Հ.Գ.
    Խուստուփի լանջերով աննպատակ մագլցող՝ ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում»:

  • Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան

    Շատ դժվար է խոսել քաղաքական բռնաճնշումների մասին այն մթնոլորտում և այն ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուրը, յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողն ինքն է լինելու։ Ցավոք, այս իշխանությունը կարողացել է ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Այս մասին քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պագամավոր Էլինար Վարդանյանը:

    Նա նշել է, որ բազմիցս արձանագրել են՝ ամբողջն ի սկզբանե արվում էր վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակում հնարավորություն էր ձեռք բերվում մեկուսացնել քաղաքական և հանրային գործիչներին և դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերի։

    «Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր. կալանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ Գագիկ Ծառուկյանը: Կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահը՝ Անդրանիկ Թևանյանը: Կալանավորված է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը՝ Ավետիք Չալաբյանը: Տնային կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, քրեական գործով է անցնում Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ եթե մենք թվարկում ենք, տեսնում ենք՝ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական և հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման:

    Չեմ խոսում Արմեն Աշոտյանի մասին, որն այսպես տարբեր քրեական, բայց քաղաքական նկատառումներով, քրեական գործերով անցնում է, քրեական հետապնդման է ենթարկվում և այժմ էլ գտնվում է քրեակատարողական հիմնարկում»,-ասել է Վարդանյանը։

    ԱԺ պատգամավորը թվարկվածներից առանձնացրել է վերջին՝ ԲՀԿ առաջնորդի դեպքը, որը հանգեցրել է նաև հանրային մեծ արձագանքի՝ ելնելով այն միջոցներից կամ մեխանիզմներից, որոնք կիրառվել են իրավապահ մարմինների կողմից: Նա մասնավորապես նշել է 13 ժամ խուզարկություն իրականացնելու, ապա Ծառուկյանին գետնին տապալելու, ձեռնաշղթաներով բերման ենթարկելու հանգամանքը:

    «Սա ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, այլև անձնական վրեժխնդրություն է այսօր երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից, որովհետև Ծառուկյանի քրեական գործին զուգահեռ մեկ էլ հասկացանք, որ քաղաքապետարանը նկատել է՝ կենդանիները, որոնք պահվում էին Ծառուկյանի կողմից, ապօրինի են պահվում։

    Սա ինչո՞ւ եմ որպես օրինակ բերում: Սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է դիտարկել, այլ որպես հաշվեհարդար և որպես պատիժ, որն իրականացվում է իրավապահների կողմից՝ մեկ անձի հրահանգով, որովհետև նախընտրական փուլում նա հայտարարել էր՝ ունեզրկելու է, դատելու է, նստացնելու է, մնացած բառերը նույնիսկ չեմ էլ ուզում կրկնել»,-մանրամասնել է Էլինար Վարդանյանը։

  • Բրյուսելում մեկնարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով, որին մասնակցում է նաև Դավիթ Իշխանյանի որդին | Քաղաքականություն

    Բրյուսելում մեկնարկել է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով, որի նպատակն՝ ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։

    Համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։

    ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից հայտնում են, որ համաժողովին ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին։