Author: Balance2

  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը

    Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ քննարկում են տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը, ասել է ռուս նախարարը։

    «Մենք անպայման կքննարկենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Մենք նշեցինք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային ձևաչափ – խմբ.) նկատմամբ վերականգնված և աճող հետաքրքրությունը», – նշել է նա։

    Բայրամովի խոսքով էլ, բանակցությունների ընթացքում կողմերը մանրակրկիտ կքննարկեն առևտրատնտեսական համագործակցության հարցերը, որոնց հիմնական տարրերից մեկը միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերն են։

    «Չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա բոլոր դժվարություններին, մեր երկրների միջև ընդհանուր միտումը դրական է», – ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

    Նախորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բայրամովի այցը դիտարկում է վստահության վրա հիմնված երկխոսության շարունակման համատեքստում և հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը։

  • Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով

    Ռուսաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը՝ շնորհիվ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների գծով շարունակվող կանոնավոր շփումների։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

    Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների մակարդակով երկխոսությունը հերթական անգամ ամրապնդում է նախագահների, ինչպես նաև կառավարությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, խորհրդարանների գծով կանոնավոր շփումները։

    «Այս ամենը ցույց է տալիս, որ չնայած պարբերաբար ծագող այս կամ այն բարդություններին՝ իսկ դրանք կյանքում անխուսափելի են՝ մենք շարժվում ենք դեպի դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկովյան հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը, որը ստորագրվել է 2022 թվականի փետրվարի 22-ին», — նշել է Լավրովը։

    Ընդ որում, նախարարն առանձին ուշադրություն է դարձրել ստորագրման հենց ամսաթվին.

    «Թիվն էլ այդպիսին է, ի դեպ՝ 22, 2, 22»,- նշել է Լավրովը:

    Ռուսական կողմն իր հերթին ուրախ է Մոսկվայում ողջունել ադրբեջանցի գործընկերներին և շարունակել երկխոսությունը Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով։

  • Հայաստանի կանանց թենիսի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանին Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

    Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0
    Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։

    Մենախաղում հաղթանակ տարան  Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթեցին 6։2, 6։1 հաշվով։

    Էլինա Ավանեսյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում։

  • Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

    Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերականում (IAP News, №101) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած «Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով քննության մարտավարության առանձնահատկությունները» խորագրով հոդվածը։ Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Գլխավոր դատախազը հոդվածում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով ձևավորված իրավական կարգավորումներն ու քննչական պրակտիկան, ինչպես նաև այդ բնույթի քրեական վարույթների արդյունավետ իրականացմանն ուղղված մոտեցումները։

    Աննա Վարդապետյանը, անդրադառնալով վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության գործերով միասնական քննչական պրակտիկայի հիմնական առանձնահատկությունները, այդ թվում՝ բռնության կրկնության ռիսկերի վաղ գնահատման, տուժողակենտրոն մոտեցման, երեխաների լավագույն շահի պաշտպանության, ինչպես նաև ապացույցների արդյունավետ հավաքագրման և տարբեր պետական մարմինների միջև համակարգված համագործակցության կարևորությունը։

    Գլխավոր դատախազի հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

  • «Հրապարակ». Փաշինյանը կընթերցի և կխորհի՞ այն արժեքների շուրջ, որոնք ներկայացված են Ռուսթավելու հայտնի պոեմում





    «Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 30-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլուն։ Վրացի պաշտոնյան վարչապետին մի շարք խորհրդանշական նվերներ է հանձնել։ Նվիրել է Ցիլա Ցալկալամանիձեի հեղինակած՝ կլուազոնե տեխնիկայով էմալապատ նկար՝ 350 հազար 959 դրամ արժեքով և Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ Գրքի կազմը՝ պղնձից, պատված 998 հարգի արծաթով՝ 0.03 մմ հաստությամբ, այնուհետև՝ 999.9 հարգի ոսկով՝ նույն՝ 0.03 մմ հաստությամբ։ Արժեքը 113 հազար 100 դրամ։ «Ընձենավորը» համաշխարհային գրականության դասական ստեղծագործություններից է, որի առանցքային գաղափարներն են ընկերությունը, հավատարմությունը, սերը, արժանապատվությունն ու քաջությունը։

    Վերջին շրջանում ընթերցանության մասին հաճախ հրապարակային գրառումներ անող և հերթական ընթերցած գրքի մասին հանրությանը տեղեկացնող Նիկոլ Փաշինյանի գրադարանում այս ստեղծագործության հայտնվելը պատահական չէ, մնում է ակնկալել, որ նա ոչ միայն կընթերցի, այլև կխորհի այն արժեքների շուրջ, որոնք ներկայացված են Ռուսթավելու հայտնի պոեմում»։




    դիտվել է 166 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Սահմանափակվել է թուրքական արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌԴ

    «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան։ Նշվում է, որ սա ժամանակավոր միջոցառում է:

    «Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասակար տարրեր»,- ասված է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ։

  • «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը գրում է․

    «Խաղաղվեք. հարցը փակված է

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»։

     

  • Ռոսսելխոզնադզորը կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ և Իրանից պահանաջում է կասեցնել հավաստագրումը

    Ռոսսելխոզնադզորը կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ և Իրանից պահանաջում է կասեցնել հավաստագրումըՌոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն) դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ դադարեցնելու Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը։

    2026 թվականին Իսլամական Հանրապետությունից ներմուծվող ապրանքների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

    Ըստ կառույցի՝ Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին։

    Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի վրա գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելվում է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող և առաքվող կտրված ծաղիկների ներմուծումը։

    Իրանական կողմից պատասխան չստանալու պատճառով, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու և Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, ծառայությունը կապ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարության բույսերի պաշտպանության կազմակերպության հետ՝ խնդրելով դադարեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և այս հարցի պարզաբանումը։

  • Հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    11:00-13:30 Աղայան փողոց 7, 9 շենքեր, Աբովյան փողոց 25 շենք, Տերյան փողոց 62 շենք,

    12:00-15:00 Թումանյան փողոց 33-41 շենքեր, Փարպեցի փողոց 17 շենք, Սարյան փողոց 1, 1ա, 3, 4 շենքեր, Տիգրան Մեծի պողոտա 1-15 շենքեր, Հանրապետության փողոց 32, 49 շենքեր, Խանջյան նրբանցք 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 1-32 առանձնատներ,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Արղության փողոց 20 շենք,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Դ. Վարուժանի թաղամաս՝ 9, 10 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Նելա» ՍՊԸ, «Ավան առողջության կենտրոն» ՓԲԸ, Ավան վարչական շրջանի վարչական շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ա. Շահինյան փողոց և Ա. Շահինյան փողոցի 2-րդ, 4-րդ նրբանցքներ մասնակի, Մարշալ Խուդյակովի փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Ջհանգիր Աղայի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Մարշալ Խուդյակովի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Աշտարակի խճուղի 43, 51 տեղամասեր մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Հաղթանակի 5, 7, 8, 11, 13, 18 փողոցներ մասնակի,

    11:00-17:00 Միքայելյան փողոց 3 շենք, Ծերենցի փողոց 3, 5, 7 շենքեր, Ա. Մանուկյան փողոց 4, 6 շենքեր, Սեբաստիայի փողոց 79, 80, 82/Ա, 82/Բ, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովնաթան, Ա. Վեգների, Օտյան, Սեբաստիայի, Ա. Մանուկյան, Շահումյան 8-րդ, 9-րդ և Ծերենցի փողոցներ մասնակի,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Միչուրինի, Լուսինյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Նոր Չարբախի 6-րդ, 7-րդ, 13-րդ, 14-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախ թաղամաս, Նոր Չարբախի 9-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Արտաշիսյան փողոց 53/14, 53/15, 55/13, 57/12, 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքեր, Արտաշիսյան փողոց 57/1, 59/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44 շենք, Չեխովի փողոց 47 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Վեդի քաղաք՝ Ա. Սիմոնյանի հրապարակի շենքեր մասնակի, Կասյան, Արարատյան, Սարոյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Գայի, 26 Կոմիսարների, Գևորգ Մարզպետունի, Սայաթ-Նովայի, Ներսիսյան, Չարենցի, Չաուշի, Տերյան, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան, Կամոյի, Գալստյան, Փրվեյան, Սերժիկ Հակոբյան, Ներսիկ Մկրտչյան, Իսահակյան, Արամ Խաչատրյան, Մաշտոցի փողոցներ մասնակի,

    11:00-12:30 Դիտակ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Գրիբոյեդովի, Սալակիթ, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Մասիս քաղաք՝ Կայարանի, 2-րդ թաղամասեր մասնակի, Գործարանային, Հրանտ Վարդանյան, Շիրակի, Սայաթ-Նովայի, Երկաթուղայինների փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա գյուղ մասնակի,

    13:00-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-16:00 Զառիթափ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    10:00-16:00 Ջրվեժ գյուղ, Ջրվեժի Ա թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Նուռնուս գյուղ և ամառանոցներ՝ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի 202-216, 239, 240 շենքեր և հարակից այլ հանրային բաժանորդներ,

    11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-14:00 Սևան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց 22-26 հասցեներ և 5-րդ միկրոշրջան (Ուրենգոյ)՝ ամբողջությամբ, «Ա. Պողոսյան», «Ա. Տեր-Գրիգորյան», «Սասուն Միքայելյան», «Հայկ Թադևոսյան», «Ժ. Ջահանգիրյան», «Դ. Մկրտչյան» ԱՁ-ներ, «Ծովաօրոր», «Մեր Շին», «Սպիտակ Ափ», «Սևան-2000», «Լիխնիտիս», «Տիգրան և Վահե», «Երեք Առյուծներ», «Արմադա ԿՈ» ՍՊԸ-ներ, թիվ 1 հանրային լողափ, կոմունալ տնտեսություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Սևան քաղաք՝ Չարենցի փողոց 33-102, 142-162 հասցեներ, Շիրազի, Լճափնյա, Ազնավուրի, Արա Գեղեցիկի, Նաիրյան 1-ին նրբանցք, Սպանդարյան, Իսահակյան, Շահումյան, Կ. Բանակի փողոցների առաձնատներ (Չերյոմուշկա), Հ. Ասատրյան, Հ. Սանեյան, Ս. Սեդրակյան, Ս. Բեգլարյան ԱՁ-ներ, ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, երաժշտական դպրոց, «Բողբոջ» մանկապարտեզ, Միկրոյի կոյուղու պոմպակայան, «Էս Քոմպանի» ՍՊԸ, ԳՈՒՄ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-13:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ գյուղն ամբողջությամբ, «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Հացառատի թիվ 8 միջնակարգ դպրոց, Գանձակի ջրմուղ, Հացառատի մանկապարտեզ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Հացառատի «Գլանոց» կոչվող տարածք,

    11:00-15:30 Շորժա և Դրախտիկ գյուղերն ամբողջությամբ,

    13:00-15:00 Նորատուս գյուղն ամբողջությամբ, «Քարհանք» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, թիվ 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 մանկապարտեզ, «Անդ-Մարիամ» ՍՊԸ գազալցակայան, Նորատուսի ՃՇՇ ասֆալտի գործարան, «Ատոմաշեն» ՍՊԸ բետոնի հանգույց, «Վերադարձ» հյուրանոցառեստորանային համալիր, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան,

    11:30-13:00 Ակունք գյուղ՝ 9-րդ, 13-րդ, 16-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-17:00 Լուսակունք գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11։00-14։00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գայի, Աբովյան, Հովսեփյան փողոցներ մասնակի,

    12:00-14:00 Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-16:00 Սպիտակ քաղաք՝ Իտալական թաղամաս, Սարամեջ գյուղ, Ջրաշեն գյուղ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:00 Տավրոս գյուղ,

    10:00-12:00 Աշոտավան, Արևիս, Բնունիս, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ, Հացավան, Սալվարդ և Տորունիք գյուղեր,

    10:00-13:00 Ագարակ, Եղվարդ, Ուժանիս գյուղեր,

    11:30-16:00 Բռնակոթ գյուղ,

    11:00-17:00 Թխկուտ, Լեհվազ, Այգեձոր, Վարդանիձոր գյուղեր,

    12:00-14:00 Աշոտավան գյուղ,

    13:00-14:00 Վանեք գյուղ,

    13:00-16:00 Խրանց գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10։00-13։00 Ալեք Մանուկյան փողոց 1, 2, 3 շենքեր,

    11:00-14:00 Սարի Թաղի 6-21-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Ազատության պողոտա 7-9/97 շենքեր, Արաբկիրի 49-րդ և 51-րդ փողոցների 1-28 առանձնատներ, Զարյան փողոց 96/5 առանձնատուն, Մալխասյանց փողոց 1, 3, 12, 12Ա, 19/2, 25 շենքեր, Մամիկոնյանց փողոց 35-39, 41-45, 47-49, 51-62, 52-58Ա շենքեր, Մամիկոնյանց 1-ին նրբանցք 1-9 առանձնատներ, Վրացական փողոց 17, 18, 21/1, 21/2 շենքեր, Գրիբոյեդովի փողոց 15, 15Ա շենքեր, Արղության փողոց 20 շենք և թիվ 38 մանկապարտեզ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Զոհրապի և Չուխաջյան փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Հաղթանակ 2,3,5,7 փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Մ. Մելքոնյան փողոց 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Նոր Չարբախի 9-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախի 1-ին, 2-րդ, 8-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ և Բաղրամյան գյուղեր,

    11:00-13:00 Մրգաստան և Դոխս գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Դիտակ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արգավանդ և Արբաթ գյուղեր մասնակի,

    12:00-14:30 Ոստան գյուղ մասնակի,

    15:00-16:00 Արևշատ գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:00 Խաչիկ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Գոմք և Կապույտ գյուղեր,

    14:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի, Միկոյան փողոցներ՝ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-14:00 Նոր Հաճն քաղաք մասնակի, Պարգևաշեն թաղամաս, Իսահակյան 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ, Էդիկ Տոռոզյանի փողոց, Պարույր Սևակի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Առինջ գյուղ՝ Պարույր Սևակ թաղամաս մասնակի, Խաչատուր Աբովյան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:00 Կարմիր գյուղ՝ թիվ 1 միջնակարգ դպրոց, «Հորթերի դոշ» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, «Գորգ-արտել» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 միջնակարգ դպրոց, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների բոլոր բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ, Վաղաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-12:15 Ծովակ գյուղ՝ 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30-14:20 Լճավան գյուղ՝ 14-րդ, 15-րդ, 16-րդ, 19-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-16:50 Լճավան գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 21-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-17:00 Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան և Միխայելովկա գյուղեր,

    12:00-16:30 Կուրթան գյուղ,

    14:00-17:00 Վարդաբլուր գյուղ,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Իջևան քաղաք՝ Տերյան, Մայիսի 28-րդ փողոցներ մասնակի,

    13:30-15:30 Իջևան քաղաք՝ Անկախության, Երիտասարդական փողոցներ մասնակի,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա, Կալինինի և Շամախյան փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիայի 25 փողոց,

    Սյունիքի մարզ՝

    11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ մասնակի, Հ. Որոտնեցու, Կոմիտասի, Մ. Թանգիի փողոցներ:

    Հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:00 Նորաշենիկ գյուղ,

    Հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: