«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն ՍիմոնյանՍահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետն առաջատար մասնագետի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար պահանջել և ստացել են կաշառք: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Նորք Նորք վարչական շրջանի թաղամասերից մեկում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում 2009 թվականին առանց համապատասխան թույլտվության կառուցված և 2022 թվականի դեկտեմբերի 28-ին որպես ինքնակամ կառույց հաշվառված շինությունը չապամոնտաժելու, ինքնակամ հողազավթման և շինարարության հետևանքներն ամբողջությամբ չվերացնելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար բաժնի պետն ու առաջատար մասնագետն այլ անձի օժանդակությամբ ինքնակամ շինություն կառուցած քաղաքացուց պահանջել և ստացել են 150․000 ՀՀ դրամ գումար կաշառք։
Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մեղադրանքներ են ներկայացվել ևս 2 քաղաքացիների:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացույթամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: