Author: Balance2

  • Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահան

    2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։

    Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

    «Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիևի հարվածների հետևանքով Ռուսաստանի վառելիքի շուկայում…

    Կիևի հարվածների հետևանքով Ռուսաստանի վառելիքի շուկայում…

  • Կարգելվի բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը

    ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ  2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։

    Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

    Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան

  • Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով

    Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ա
  • Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը



    Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով` առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուշադրություն հրավիրելու նպատակով:

     

    Հարցը վերաբերում է 2026 թվականի հունիսի 24-ին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, և այն բարձրացվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում։

     

    Եվրապատգամավորը հիշեցնում է, որ դեռևս 2022 թվականին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացված դատական վարույթները միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից արժանացել էին քննադատության՝ հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների պահպանման տեսանկյունից։

     

    Այս կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովին ուղղվել է երկու կարևոր հարց.

     

     Արդյո՞ք Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել է Ավետիք Չալաբյանի վերջին կալանավորման հարցը։

     

     Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում այս գործը՝ Եվրոպական միություն–Հայաստան հարաբերությունների շրջանակում Հայաստանի կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած հանձնառությունների լույսի ներքո։

     

    «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կարևորում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգայնորեն բարձրացված հարցերը ստանան պատշաճ միջազգային գնահատական և ուշադրություն։


  • Շարունակվել է հայ գերիների դատը Բաքվում

    Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։
  • Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն ՉախոյանԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զпհեր

    Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն ՉախոյանԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զпհեր

  • Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս

    Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

    «Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։

    Մենք հանդիպեցինք վաղը կայանալիք «Կապակցվածության օրակարգ» (Connectivity Agenda) հարթակի մեկնարկից առաջ, որտեղ մենք առաջ ենք տանելու Հայաստանը իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու մեր աշխատանքը։

    Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ»,- գրել է Կոսը:

  • ԱՄԷ-ն գաղտնի ռազմական բազա է կառուցում ԱՄՆ-ի և Իսրայելի համար

    Բերբերա քաղաքի ծայրամասում շարունակվում է ռազմական ենթակառուցվածքների շինարարությունը օդանավակայանի տարածքում, որը, ֆրանսիական հրատարակության տվյալներով, պետք է դառնա Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ բազա։ Արբանյակային լուսանկարները վկայում են լայնածավալ հողային աշխատանքների մասին, ներառյալ ստորգետնյա օբյեկտների կառուցումը, որոնք, անվտանգության ոլորտի աղբյուրների գնահատմամբ, կարող են օգտագործվել զինամթերքի և վառելիքի պահեստավորման համար։

    Ինչպես նշում է հրատարակությունը, շինարարության ակտիվ փուլը համընկել է 2025 թվականի դեկտեմբերին Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչման հետ։ Նյութի հեղինակների կարծիքով՝ դա կարող է կապված լինել Ադենի ծոցի շրջանում՝ Եմենի ափերից ոչ հեռու, որտեղ գործում են Իրանի կողմից աջակցվող հութիները, ռազմավարական հենակետ ստեղծելու Իսրայելի ձգտման հետ։

    Le Monde-ի տեղեկություններով՝ շինարարությունն իրականացնում են ԱՄԷ-ն՝ Սոմալիլենդի հետ դեռևս 2017 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ օբյեկտը ստեղծվում է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից ելնելով, թեև կողմերը պաշտոնապես չեն հաստատում նման եռակողմ համաձայնագրի գոյությունը։

    Հրատարակությունը նաև հայտնում է, որ իսրայելական ռազմական կառույցների ներկայացուցիչներն արդեն այցելել են Բերբերա, իսկ AFRICOM-ի պատվիրակությունները պարբերաբար ստուգում են օբյեկտը։ Աղբյուրների գնահատմամբ՝ Վաշինգտոնը Բերբերան դիտարկում է որպես Ջիբութիում գտնվող իր բազայի հնարավոր այլընտրանք, որտեղից ամերիկյան ուժերը սահմանափակված են հութիների դեմ գործողություններ իրականացնելու հարցում։

    Հիշեցնենք, որ Բերբերայի նավահանգիստն ու օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունեն՝ շնորհիվ Կարմիր ծովի մուտքի մոտ և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ գտնվելու, որը համաշխարհային ծովային առևտրի կարևորագույն երթուղիներից է։