Author: Balance2

  • Նիկոլ Փաշինյանը մեզ զրկել է թափանցիկ ընտրություն անցկացնելուց. հասարակության մեծամասնությունը չի ցան

    Նիկոլ Փաշինյանը մեզ զրկել է թափանցիկ ընտրություն անցկացնելուց, հասարակության մեծամասնությունը չի ցանկանում տեսնել երկրի ղեկավար այս իշխանությանը: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Կարապետյանը:

    «Մեր Սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած՝ 50%-ից ավելի ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար։ Մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին, մեծամասնությունը այս իշխանությանը չի ցանկանում տեսնել երկրի ղեկավար: Հասարակության մեծամասնությունն անգամ այսքան ընտրակեղծիքների արդյունքում դեմ է այս իշխանությանը, դա իմ կարծիքը չէ, դա ընտրության արդյունքների օֆիցիալ տվյալներն են:

    Նիկոլ Փաշինյանը մեզ զրկել է իրապես թափանցիկ ընտրություն անցկացնելու հնարավորությունից, դրա արդյունքում մենք տեսել ենք բազմաթիվ ընտրակեղծիքներ և Հայաստանի 50,000 քաղաքացու ձայնի գողություն»,- նշել է Կարապետյանը:

  • Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ

    Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ

  • Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Իոաննիսյան

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, ձերբակալությանը և այդ թեմայի վերաբերյալ շահարկումներին:

    «Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է։

    Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է, որը միշտ քաղաքականությունը օգտագործել է իր բիզնեսի սպասարկման համար, և որին (վերջին կես տարում) օգտագործեցին մեր ընտրություններին միջամտելու համար։

    Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ»,- գրել է Իոաննիսյանը:

    Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

    Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան

  • Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին

    Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2026-ից դուրս մնալուց հետո հաստատել է, որ սա իր կարիերայի վերջին Մունդիալն էր։ Միևնույն ժամանակ, 41-ամյա հարձակվողը դեռ չի որոշել՝ կավարտի՞ արդյոք ելույթները Պորտուգալիայի հավաքականում։

    Նա ասաց, որ տխուր է, բայց արել է առավելագույնը, պետք է խուսափել իմպուլսիվ քայլերից, ժամանակ կունենա մտածելու և ընտանիքի հետ լինելու, «կյանքը շարունակվում է»։

    Միջազգային կարիերան ավարտելու հնարավորության մասին Ռոնալդուն նշել է, որ չի շտապում և հարցը կքննարկի ընտանիքի հետ, փոխանցում է The Touchline-ը։ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիան 0-1 հաշվով պարտվեց Իսպանիային։

  • Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը Եգիպտոսից | Oratert.am


    Ժամանց



    Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ինստագրամյան իր էջում Եգիպտոսից կիսվել է նոր ֆոտոշարքով: 

    «Արևմուտը երբեք ուշադրություն չի պահանջում, բայց այն գողանում է բոլորի սիրտը»,- լուսանկարներին կից գրել է նա: 




  • Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։
  • Փաշինյանը «Իննոպրոմ-2026»-ում․ Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան միապաղաղ աշխատանքից

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստում՝ հայտարարելով, որ տեխնոլոգիական զարգացման հիմնական ուղենիշը պետք է շարունակի մնալ մարդը, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը պետք է մարդկանց ազատեն առօրյա միապաղաղ աշխատանքից, այլ ոչ թե դուրս մղեն նրանց։

    Բացման խոսքում Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ցուցահանդեսին մասնակցելու հրավերի համար և նշել ֆորումի կազմակերպման բարձր մակարդակը։

    Վարչապետը ընդգծել է, որ «Իննոպրոմ»-ը ավանդաբար հանդիսանում է առաջատար արդյունաբերական լուծումների ցուցադրման, փորձի փոխանակման և գործարար կապերի զարգացման խոշորագույն միջազգային հարթակներից մեկը։

    Փաշինյանի խոսքով՝ համաշխարհային արդյունաբերությունն այսօր անցնում է խորքային վերափոխման փուլ, որտեղ առավել ու առավել կարևոր դեր են խաղում գիտական մշակումները, թվայնացումը, արհեստական բանականությունը և տվյալների վերլուծության տեխնոլոգիաները։

    Խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ վարչապետը նշել է արդյունաբերության զարգացման կայուն դրական դինամիկան։

    «2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին՝ արդեն 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», — հայտնել է նա։

    Կառավարության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել վերամշակող արդյունաբերության զարգացմանը։

    Նրա խոսքով՝ վերջին ինը տարիների ընթացքում այս ոլորտում արտադրության ծավալներն աճել են երկու անգամ։ Զուգահեռաբար ակտիվորեն զարգանում են միկրոէլեկտրոնիկան, կենսադեղագործությունը և ռոբոտատեխնիկան, ինչը նպաստում է հիմնարար գիտական հետազոտությունների պահանջարկի աճին, մասնագիտական կրթության արդիականացմանը և աշխատանքի նոր շուկայի ձևավորմանը։

    Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններից մեկը գիտատար արտադրությունների ստեղծումն է։

    «Բարձր տեխնոլոգիական արտադրությունների ձևավորումը պետք է ապահովի տեխնոլոգիական զարգացում՝ թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության ներդրման հաշվին», — նշել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ նման մոտեցումը թույլ կտա բարձրացնել ոլորտի ներդրումային գրավչությունը, արագացնել ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը և ստեղծել պայմաններ բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկման համար։

    Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի նորարարական զարգացման ռազմավարությունն ուղղված է կայուն տնտեսական աճի ապահովմանը և երկրի ինտեգրմանը համաշխարհային տեխնոլոգիական գործընթացներին։

    «Մեր նպատակը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելն է», — ասել է Փաշինյանը։

    Նա նաև նշել է, որ վերջին տարիների խոշոր ներդրումները վկայում են միջազգային գործընկերների աճող վստահության մասին Հայաստանի նկատմամբ՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող պետության։

    Իր ելույթի առանձին հատվածը վարչապետը նվիրել է եվրասիական ինտեգրման հարցերին։ Նրա խոսքով՝ արդյունաբերությունը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը։

    Փաշինյանը նշել է կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի նշանակությունը, որը, նրա կարծիքով, նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը և ստեղծում է փոխշահավետ համագործակցության բարենպաստ պայմաններ։

    Նա ընդգծել է, որ հայկական ձեռնարկություններն արդեն մասնակցում են Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ մի շարք համատեղ արդյունաբերական նախագծերի։

    Ամփոփելով ելույթը՝ վարչապետն անդրադարձել է արհեստական բանականության սրընթաց զարգացման թեմային՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրման ժամանակ մարդակենտրոն մոտեցման պահպանման անհրաժեշտությունը։

    «Բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում մեզ համար հիմնական ուղենիշը պետք է մնա մարդասիրական ասպեկտը։ Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միապաղաղ աշխատանքից՝ այդպիսով բացելով նոր հորիզոններ մտավոր և ստեղծագործական գործունեության համար», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

    «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը Եկատերինբուրգում անցկացվում է հուլիսի 6-ից 9-ը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, արդյունաբերության և բիզնեսի ներկայացուցիչներ տասնյակ երկրներից։

  • Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել. Սուրեն Սահակյան





    Սուրեն Սահակյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել։ Նրանք պարզել են, որ խցանումները մեքենաներից են առաջանում։ Էդ բացահայտումը նրանց ստիպել ա եզրահանգել, որ խցանումներից խուսափելու միակ արդյունավետ միջոցը փողոցներից մեքենաները վերացնելն ա (է՛վրիկա)։ Էդ հանճարեղ մտահանգումը զարգացնելով նրանք եկել են որոշման, որ քաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ կառուցեն, որ մարդիկ մեքենաները էդտեղ կայանեն ու հնազանդորեն քաղաքում երթևեկեն «արդյունավետ» հանրային տրանսպորտով։

    Բնականաբար, վարորդները սեփական կամքով դա չեն անելու։ Հետևաբար, քաղաքապետարանը գործելու ա իր ծանոթ կացնային մեթոդներով՝ արգելք-տուգանք-արտոնություն։ Մինչդեռ կարելի ա դադարել հետույքով մտածել ու գլուխը, բացի պեռաշկի ծամելու ապարատ դիտարկելը, կիրառել նաև ըստ նշանակության՝ մտածել։ Մի պարզ օրինակով կարող ենք տեսնել, թե դա ոնց ա լինում։

    Խցանումներից խեղդվող Երևանում կովիդի հետ կապված առաջին սահմանափակումը ԲՈՒՀ-երում հեռավար ուսուցման անցնելն էր։ Եվ, օ՛ հրաշք, հաջորդ առավոտյան կենտրոնում խցանում չկար։ Իսկ դրան գումարեք տասնյակ հազարավոր պետական ծառայողները, որոնք ամեն առավոտ շտապում են կենտրոն՝ նախարարությունների իրենց գրասենյակներում ոչնչով զբաղվելու, իսկ երեկոյան՝ հակառակը։

    Մարդկության փորձը ցույց ա տալիս, որ կոռուպցիայի հաղթահարման գործում պատժելը արդյունավետ չի։ Շատ ավելի արդյունավետ ա անիմաստ դարձնել կոռուպցիոն սխեմաները։ Նույնպես և էս դեպքում։ Պետք ա ոչ թե արգելել ու պատժել, այլ անիմաստ դարձնել էդ քանակի մարդկանց միաժամանակյա քաղաքի կենտրոն իջնելը կամ, այլ կերպ ասած, տեղափոխել ու քաղաքում համաչափ բաշխել նրանց աշխատավայրերը՝ նախարարություններն ու պետական հիմնարկները։ «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը և այն տրանսպորտային հաբ սարքելը ուսանողության հարցը կլուծի։ Եթե Պաշտպանության նախարարության օրինակով տեղափոխվեն նաև այլ նախարարությունները, Կենտրոնը կդառնա էսօրվա ամենաքիչ ծանրաբեռնված վարչական շրջանների պես։

    Բայց ես վստահ եմ, որ Փաշինյանի կառավարությունն ու ՏԻՄ նրա կադրերը սա չեն անի։ Ես նույնիսկ կարող եմ խաղադրույք անել դրա վրա։ Համոզմունքիս պատճառը շատ պարզ ա։ Փաշինյանական (ինչպես նաև սերժական կամ քոչարյանական) պետական չինովնիկի համար ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն ընդամենը օդի ալիքային տատանում ա, ոչ ավելին։ Այն իմաստային էն ծանրաբեռնվածությունը չունի, ինչ նորմալ մարդկանց համար։ Նրանք ազատությանը նայում են որպես մի բանի, ինչ իրենք պաշտոնյա լինելու բերումով պետք ա ճնշեն ուղիղ նենց, ոնց իրենց ազատություններն են ճնշում, քանի որ պետական պաշտոնյա են։

    Ազատորեն տեղաշարժվելը մարդու և ՀՀ քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունք ա։ Էլ ի՞նչ պաշտոնյա, որ էդ ազատությունը ճնշելու նորանոր մեթոդներ չմոգոնի, չբարդացնի էդ ազատության իրավունքն իրացումը։ Միայն մտածելու, որոշելու ազատություն ունեցող պաշտոնյան կարող ա իր որոշումների հիմքում դնել մարդու ազատ լինելու գաղափարը։ Մինչդեռ աննշան բացառություններով ամբողջ ՔՊ-ն մտածում ա էն, ինչ առավոտյան որոշում ա մտածել Նիկոլը։ Ընդ որում, դա կարող ա օրվա սկզբում ու դրա ավարտին տարբեր ու տրամագծորեն հակառակ բաներ լինեն։ Ո՞նց կարող ա նիկոլական պաշտոնյան իր որոշումների հիմքում ազատությունը դնի։ Չէ, տրանսպորտային հանգույցներ կառուցելու և երթևեկության մեջ տրամաբանություն մտցնելու փոխարեն պետք ա արգելել ու պատժել»:




    դիտվել է 106 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը