
Պտուղ-բանջարեղենի, ծաղիկների համար կսահմանվի փոխհատուցում. ելակ՝ 770 դրամ, լոլիկ՝ 275, պղպեղ՝ 400

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո (տեսանյութ)։
ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց եգիպտական «Ալ Ահլիի» 33-ամյա պաշտպան Յասեր Իբրահիմը (տեսանյութ)։
21-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ արգենտինացի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը, սակայն 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը (տեսանյութ)։ Սեյվ կատարեց «Ալ Ահլիի» 26-ամյա դարպասապահ Մոստաֆա Շոբեյրը։
58-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի դարպասը գրավեց եգիպտական «Պիրամիդսի» 29-ամյա հարձակվող Մոստաֆա Զիկոն, սակայն գրոհի ժամանակ արգենտինացիների պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ոտքին կանգնելու համար VAR-ի հուշումից հետո գոլը չգրանցվեց (տեսանյութ)։
Եգիպտոսի թիմը երկրորդ գոլը խփեց 67-րդ րոպեին։ Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը դարձյալ գրավեց Մոստաֆա Զիկոն (տեսանյութ)։
79-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Տոտենհեմի» 28-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն (տեսանյութ)։
83-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Մեսին, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 29-ամյա պաշտպան Գոնսալո Մոնտիելը (տեսանյութ)։
Արգենտինայի հաղթական գոլը ավելացված երկրորդ րոպեին խփեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Արգենտինան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիա – Կոլումբիա դիմակայության հաղթողի հետ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 8-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Պ.Տիչինայի, Պ.Տիչինայի 1, 2, 3, 4 Նրբ., Սեբաստիա, Մխիթար Գոշի, Մխիթար Գոշի 1, 2 Նրբ., Քուչակի, Օտյան փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 8-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի ք.Սպիտակ Ք.Քըրքորյանի, Ք.Քըրքորյանի 1, 3 Նրբ., Հ.Թումանյանի, Գերմանական փողոցի ջրամատակարարում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
դիտվել է 136 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզում Վերին Պտղնի համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 և Երևան քաղաքի Գյուրջյան 10/2 հասցեներում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման՝ ձեռք է բերում վառելիք ու առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու և այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու՝ վաճառում է սպառողներին։
«Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Այսպես, նախապես ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխիչ աշտարակների քանակները, վառելիքի պահեստավորման տարաների գտնվելու վայրերը, ինչպես նաև գրասենյակային տարածքների հասցեները, միաժամանակ իրականացվել է նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված տվյալների համալիր վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել և իրացրել տարբեր տեսակի՝ շուրջ 1,6 մլրդ դրամի հեղուկ վառելիքներ։ Այդ նպատակով, բենզալցակայանի իրական շրջանառության զգալի մասը չի փաստաթղթավորվել, մասնավորապես վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել հսկիչ դրամարկղային մեքենաներ և չեն տպվել ՀԴՄ կտրոններ: Այս ամենի հետևանքով հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 մլն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքները, ըստ ամենայնի, չի տվել։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին։ Հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները՝ սպասվում էր, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի հասնել առնվազն որոշակի պայմանավորվածությունների, որոնք կթեթևացնեն հայկական բիզնեսի առջև ծառացած դժվարությունները։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չի վերադարձել Եկատերինբուրգից։
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկումների փորձեր եղել են, սակայն որևէ առանցքային հարցի շուրջ գործնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Մասնավորապես, չի հաջողվել առաջընթաց ապահովել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շուրջ առկա սահմանափակումների հարցում։ Չեն կարգավորվել նաև առանձին ապրանքատեսակների՝ ռուսական շուկա մուտքի հետ կապված խնդիրները, որոնք ամիսներ շարունակ լուրջ դժվարություններ են ստեղծում հայ արտահանողների համար։ Նույն իրավիճակն է նաև էներգետիկ ոլորտում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բնական գազի թեմայով ևս որևէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, և այդ ուղղությամբ առկա անորոշությունը շարունակում է պահպանվել։
Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է բարեկամական և ջերմ մթնոլորտում։ Կողմերը երկար զրուցել են, միասին ճաշել, կենացներ են ասել՝ միմյանց գովելով, սակայն այդ ջերմ մթնոլորտը չի վերածվել կոնկրետ քաղաքական կամ տնտեսական արդյունքի։
Արդյունքում Հայաստանի համար ամենազգայուն տնտեսական հարցերը շարունակում են մնալ բաց»։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Türkiye թերթին։
Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի շրջանակներում հայտնել էր, որ դաշինքի 20 երկրներ կմասնակցեն «Drone Edge» նախաձեռնությանը, որի շրջանակներում առաջիկա հինգ տարում 40 միլիարդ դոլար կներդնեն անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի միջոցների արտադրության մեջ։
Նրա խոսքով՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները պաշտպանական ոլորտում կկնքեն տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր։
Անկարայում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ մտնող 32 երկրների ղեկավարներ։ Այսօր տեղի կունենա լիագումար նիստ՝ դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը:
Առավել մանրամասն՝ այստեղ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմաարդյունաբերական օբյեկտներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր երեկոյան, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումներին ի պատասխան, ռազմաարդյունաբերական օբյեկտների դեմ խմբային հարված է հասցվել ցամաքային բարձր ճշգրտության զենքերով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Հուլիսի 7-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հուլիսի 8-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ տագնապի միջոցները որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վոլոգդայի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա», – ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Ականազերծող հեռակառավարվող երկու մեքենայից բացի Հայաստանը շուտով կստանա շտապօգնության երկու մեքենա՝ անհրաժեշտ հագեցվածությամբ:
Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին:
Որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝
Արդյունքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները, այն է՝ 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը: