Author: Balance2

  • «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն

    «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

    «Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն և վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի: Երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղը ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ»,- ասաց նա։

    Հիշեցնենք, որ այսօր «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք հավաքվել են գործարանի կապարակնքված դարպասների մոտ՝ ցանկանալով տեղեկատվություն ստանալ, թե ի վերջո, երբ են կարողանալու աշխատանքի վերադառնալ։ Աշխատակիցներն ասում են՝ բոլորն էլ վարկեր ու ապառիկներ ունեն, արդեն 4-րդ օրն է՝ չեն աշխատում, անհասկանալի է, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։

    Հարցին, թե արդյո՞ք հաշվարկել են այս երեք օրերի ընթացքում, երբ գործարանը չի աշխատել, ի՞նչ վնասներ է կրել, փոխնախարարը նշեց՝ մեծ հավանականություն կա, որ ոչ մի վնաս չի կրել․ «Ոնց հասկացա ժամանակին հասել ենք և որևէ խնդիր չկա։ Կարծում եմ՝ վաղը ընթացքը կգնա, որևէ պրոբլեմ չի լինի»,- ասաց Զաքարյանը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես իմ աշխատանքն եմ ուզում ի՞նչ պատվեր. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես իմ աշխատանքն եմ ուզում ի՞նչ պատվեր. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին

  • Զամբիայի փոխնախագահին տեղափոխող ուղղաթիռի հետ միջադեպ է տեղի ունեցել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Զամբիայում (պետություն հարավային Աֆրիկայում)
    միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահը․ հայտնում են պետական հեռուստաալիքները։

    Ըստ հաղորդման՝ փոխնախագահ Մուտալե Նալումանգոն, նրան ուղեկցող անձինք, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմի անդամները չեն տուժել։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ)



    Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամթյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Չարենցավան քաղաքի մոտ գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 և 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային բաժին։ 

    Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ, որոնցում, ըստ երիտասարդների, մարիխուանա էր, ինչը տեղադրելու միջոցով իրացնելու նպատակով ձեռք էին բերել «Տելեգրամի» մի օգտատիրոջից։


    Նրանք հայտնել են, որ փաթեթներ կան նաև մեքենայում։
    Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց տարբեր գույների 26 փաթեթ։ Եվս մեկ փաթեթ հայտնաբերվեց դեպքի վայրի զննությամբ։ 

    Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական համագործակցության համար | Քաղաքականություն

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ պաշտպանական ոլորտում համագործակցության համար։

    Report-ի հարցին առցանց ձևաչափով պատասխանելով՝ Զելենսկին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում արդեն իսկ շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին և Թուրքիային համագործակցության համար՝ նշելով, որ ցանկանում է կրկնել այդ խոսքերը։

    «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք համագործակցել նաև պաշտպանական ոլորտում։ Թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Սակայն երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը բավական արագ է զարգանում։ Խորին երախտագիտություն եմ հայտնում այդ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին»։

  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ Սարգսյան«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումը

    Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ Սարգսյան«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումը

  • Օկnւպացված Քարվաճառի շրջանում ակшնի պայթյnւնից վիրավnրվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող

    Tert.am-ը գրում է․

    Օկուպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող։

     

    Մայիսի 11-ին Քարվաճառում ծառայություն կատարելիս ականի պայթյունից վիրավորվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Հուսեյնով Մուհամմադ Ալիբաբա օղլուն և Գաֆլանով Քամիլ Ջամիլ օղլուն։ Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

  • Հայաստանում սահմանվել է գետի ավազի արդյունահանման միասնական կարգ

    Այսուհետ տնտեսավարող սուբյեկտները պետք է գետի ավազի արդյունահանումն իրականացնեն բացառապես տեխնիկական միջոցներով, որոնք հագեցված են GPS համակարգով և անխափան միացված են սերվերային ենթակառուցվածքին։ Համապատասխան որոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

    Սահմանվել են գործունեության հստակ պայմաններ, որոնք բացառում են գետերի բնական հունի փոփոխությունը և ափերի էրոզիան։ Որոշմամբ նաև սահմանվում են արդյունահանման իրականացման պայմանները և արդյունահանման ժամկետների սահմանափակումները, սահմանամերձ գետերից սահմանամերձ շերտում ավազի արդյունահանման արգելքը, ինչպես նաև գետի հունի վիճակի և կայունության պարտադիր մոնիթորինգը՝ հունի փոփոխություններն ու անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով։

    Սահմանվել է նաև մոնիթորինգը տոպոգրաֆիական նկարահանումների միջոցով իրականացնելու և դրանք թվային ձևաչափով ներկայացնելու պահանջը։ Որոշումը նաև ներառում է դրույթներ տնտեսավարող սուբյեկտի պարտականության մասին՝ սահմանամերձ գետի հունի փոփոխության սպառնալիքի դեպքում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

    Որոշմամբ սահմանվում են նաև ռիսկերի կառավարման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկություններ տրամադրելու իրավական նորմերը՝ սահմանամերձ շերտում ընդերքօգտագործման իրավունքի կասեցման կամ դադարեցման դեպքում։

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա





    Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ ։

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։




    դիտվել է 137 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Հունիսի արտահանման ծավալները գոհացուցիչ են

    Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում նախատեսվում է բոնուսային համակարգ ներմուծել։ Կառավարությունը դրական է գնահատել նախաձեռնությունը, սակայն մեխանիզմները կարգավորելու և թվային գործիքները ներդնելու համար ժամանակ կպահանջվի։ Կառավարության հերթական նիստի մանրամասները՝ տեսանյութում։

    The post Հունիսի արտահանման ծավալները գոհացուցիչ են appeared first on Սյունիք ՀԸ.