Ժամանակին Ծառուկյանի հետ ընդդիմախոսներ էինք, բայց մենք մտե՞լ ենք ընտանիք, հատե՞լ ենք կարմիր գծերը
Մանրամասները՝այստեղ
Մանրամասները՝այստեղ
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալով, որ նրա գործով հետագա դատական նիստերը շարունակվեն առանց Սարգսյանի պարտադիր մասնակցության։Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ պաշտպանական կողմի դիրքորոշումն ամբողջությամբ ձևավորված է, և ուստի նրա ներկայությունը յուրաքանչյուր նիստին անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար։ Սերժ Սարգսյանի բացակայությունը չի սահմանափակի ո՛չ պաշտպանության, ո՛չ մեղադրանքի, ո՛չ դատարանի լիարժեք դատավարական հնարավորությունները։
Մեղադրող կողմը չի առարկել միջնորդության դեմ։
Բելգիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ կապերի պատվիրակության անդամ Գերոլֆ Անեմանսը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին ուղղված իր հարցմանը։
«…Հենց այդ պատճառով էլ ես հանդես եմ գալիս Ավետիք Չալաբյանի պաշտպանության օգտին և կարևոր եմ համարում ուշադրություն հրավիրել նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա։
Ես նախկինում նման իրավիճակների ականատես եմ եղել։ Սակայն այս դեպքում օգտագործվող լեզուն իրավունքի լեզու չէ։ Այն ավելի շատ միապետի լեզու է՝ այն, ինչ հանդիպում ենք Կաֆկայի, Քյոստլերի և Սոլժենիցինի ստեղծագործություններում։
Ինչ վերաբերում է Ավետիքին, ես անձամբ ճանաչում եմ նրան։ Գիտեմ, որ նա այն անձանցից չէ, ով գործում է անտրամաբանական կամ անկանխատեսելի կերպով։
Եթե մեղադրանքը չհիմնավորվի իրական փաստերով, ապա ես նրան համարում եմ անմեղ, քանի որ նույնիսկ մեղադրանքի ձևակերպումն ինքնին հիշեցնում է այն լեզուն, որը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին և բռնապետություններին։
Այդ պատճառով էլ ես հղում եմ անում Սոլժենիցինին, Քյոստլերին և Կաֆկային…»
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջին մեկնաբանության մեջ տեղադրված հղումով։
____________________________________
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը:
Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրել է՝ ինչպես հասանք Խուստուփի գագաթ և կից տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացված է դեպի Խուստուփ տանող բավականին բարդ ու վտանգավոր ճանապարհը։
Ավելի վաղ վարչապետը մի քանի տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով վերելքի ընթացքը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-29-ը ներառյալ արձակուրդում է: Նա նաև հայտնել էր, որ պլանավորում է արձակուրդը անցկացնել Հայաստանում:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը։
«Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,-նշել է Սաշա Կատվալյան
Հիշեցնենք, որ Ռոմիկ Մխիթարյանը դադարեցրել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը։
Հնարավոր է առգրավեն նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այս մասին Armat Media-ին հայտնեց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էրիկ Խաչատրյանը։
Փաստաբանը նշեց, որ դեռ հստակ տեղեկություն չունեն, թե երբ կարող են կրկին փորձել առգրավել կենդանիներին․ «Երկու-երեք օր առաջ եկել էին ձիերն առգրավելու, սակայն արձանագրել էին, որ դա տվյալ պահին հնարավոր չէ իրականացնել։ Ձիերն ընտանի կենդանիներ են, ոչ թե վայրի, և ընտանի կենդանիներ պահելն օրենքով թույլատրելի է»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ունեն տեղեկություն, որ առգրավման փորձը կրկնվելու է։
«Մենք նման տեղեկություն ունենք։ Կարծում եմ՝ դա արվում է նաև Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար»,– նշեց փաստաբանը։
Քաղաքական հարթությունում այսօր տեսանելի զարգացումները հետևանք են, ոչ թե պատճառ։ Ճգնաժամի իրական արմատները գիտակրթական ոլորտում են, և քանի դեռ դրանք չեն բացահայտվել, գիտակցվել և վերաիմաստավորվել, անվտանգ և կենսունակ Հայաստանի կառուցումը կմնա անհնար։
Երևանի քաղաքապետարանից արձագանքել են Factor.TV-ի հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ ունեցած թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը․
«Առողջության պարտադիր ապահովագրության ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։ Հավելյալ պահպանված հաստիքներն առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ (բաժնի վարիչ) հասկացությունը, որը ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ։ Բուժական գծով փոխտնօրեններն ունակ են լուծելու բուժառուի ցանկացած հարց։ Այս գործընթացը սկսվել է դեռևս այս տարվա հունվարից՝ Առողջության պարտադիր ապահովագրության գործարկումից հետո»։