Եղանակը Հայաստանում
Ռուսական Առաջին ալիքը գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել, ըստ որի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհափառ Հայրապետի հեռացմանը։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«ՀՀ իշխանությունն արդեն բավական երկար ժամանակ այս թեման փաստացի դուրս էր բերել քաղաքական օրակարգից, մինչդեռ ՌԴ իշխանությունը նորից ակտիվացնում է։ Ինչո՞ւ։ Իմ կարծիքով՝ պատասխանը բավական պարզ է։ ՌԴ իշխանության նպատակն է հնարավորինս համախմբել ՀՀ իշխանության ընդդիմախոսներին։ Այս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից, և ակնկալում է ավելի ակտիվ հակադրություն իշխանություններին։
Հ.Գ. Պուտինն իսկապես Նիկոլ Փաշինյանի ընկերն է՝ ոխերիմ ընկերը»,-գրել է նա։
ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը և ՀՀ նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահ Իռեն Սարգսյանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության նախաձեռնած վեբինարին: