Author: Balance2

  • Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Վարդանյան

    Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․ «Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվող էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից։

    Հուլիսի 7-ին, դեպքից անմիջապես հետո, առաջարկել եմ հրատապ գումարել Կառավարման խորհրդի նիստ՝ դեպքի հանգամանքները քննարկելու և պատասխանատվության հարցը պարզելու համար։ Սակայն նիստը նշանակվեց միայն հուլիսի 16-ին։

    Չսպասելով Կառավարման խորհրդի նիստին՝ հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին։ Նամակը հրապարակում եմ կից։

    Ինձ համար նման ողբերգությունը պահանջում էր անհապաղ, պատասխանատու և բազմակողմանի մասնագիտական արձագանք։ Քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ Կառավարման խորհրդի կազմից»:

  • Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ․ Արտակ Զաքարյան

    Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ:

    Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

    «Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և  հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։

    Եթե Ալիևը՝ աշխարհաքաղաքական «տիրոջ» փոփոխությունն ու սեփական պատմական հիշողությունից հրաժարումը ազատություն և օկուպացիայի հետ չհաշտվել է անվանում, ապա կամ ուրիշներից գողացված ու վերաշարադրված ադրբեջանական «պատմությունն է» սովորել, կամ ընդհանրապես չի ուսումնասիրել Հարավային Կովկասի ու Արևելյան Եվրոպայի պատմությունը։

    Տարբեր առիթներով ռուս պատգամավորներին ասել եմ, որ Ադրբեջանի հետ ձեր չհիմնավորված վստահելի հարաբերություններն աշխատելու են հենց ձեր դեմ: Նույնը բազմիցս ասվել է Իսրայելի պաշտոնյաներին: Այսօր Ադրբեջանն արդեն հաթաթա է տալիս Իսրայելի պետությանը՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:

    Ալիևը նաև դժգոհել է ԽՍՀՄ-ից, (որտեղ իր հայրը փոխվարչապետ է եղել), ասելով, որ Ադրբեջանն ուներ գաղութի կարգավիճակ և շահագործվում էին նրա ողջ նավթային ռեսուրսները: Այնինչ, այսօրվա Ադրբեջանի գոյության, որպես նավթ ու գազ արտահանող երկրի կարողությունների հիմքում ԽՍՀՄ հսկայածավալ ներդրումներն են եղել: Հենց ԽՍՀՄ-ն է հայկական Արցախն ու Նախիջևանը՝ առանց հիմնավորման նվիրել Ադրբեջանին: Իսկ Ալիևն այսօր բողոքում է ԽՍՀՄ-ից, ու ռուսներից ազատություն տենչում:

    Չմոռանանք, որ XIX դարի վերջում և XX դարի սկզբին Բաքվի նավթարդյունաբերությունը զարգանում էր ռուսական և հայկական կապիտալի և միասնական շուկայի շնորհիվ։ Դրա շնորհիվ Բաքուն վերածվեց արդյունաբերական կենտրոնի, իսկ նավթը դարձավ  տնտեսության կարևոր մասը։

    Եթե դուրս գանք կարգախոսների շրջանակից, հետխորհրդային տարածքի ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Փոխըմբռնումը նվազագույնի է հասել, իսկ միասնության մասին խոսք անգամ չկա։

    ԽՍՀՄ փլուզումից հետո և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, Ռուսաստանի բարեկամ երկրներ էին՝ հատկապես Հայաստանն իր ընդգծված դաշնակցային կեցվածքով։

    Արցախյան պատերազմը, տնտեսության փոխկապվածությունը, անվտանգային խնդիրներն ու խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանին մղում էին ավեի սերտ հարաբերություններ ունենալ ՌԴ հետ:

    Ի պատասխան՝ Մոսկվան փորձում էր «ոչ մեկին չնեղացնել» և Արցախյան հակամարտությունում, մինչև վերջ չաջակցեց կողմերից ոչ մեկին։ Արդյունքն ակնհայտ է. Արցախը հանձնվեց Ադրբեջանին, հայկական հասարակությունն իրեն լքված է զգում, Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսում է կոշտ կեզվով ու վերամբարձ տոնով, Իրանի դեմ տարվում է օղակաձև շրջափակման ու թուլացման պատերազմ, Թուրքիան ներխուժում է Հարավային Կովկաս՝ ձգտելով դեպի Միջին Ասիա…

    Արդյունքում՝ տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր»։ Արցախի հարցում Ադրբեջանին շնորհավորելու դիմաց Ռուսաստանը ստիպված եղավ դուրս բերել իր խաղաղարար ուժերը, իսկ այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը: Իրանը ստացավ պատերազմ, որը դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի: Այսօր, Ադրբեջանի կողմից իրեն «քցված» է զգում նաև Իսրայելը: Վաղն այդպիսի վիճակում է լինելու նաև ԵՄ-ն:

    Կարճ ժամանակում կյանքը ցույց տվեց, որ Հայկական Արցախը ձեռնտու էր բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից:

    Ինչ վերաբերում է Եվրոպային, եթե նրանց թվում է, թե Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերելով նրանք որևէ շոշափելի բան են ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմից, ապա դա լինելու է երեք մատի կոմբինացիան: Շուշիում արված Ալիևի ելույթից հստակ երևում էր նաև այդ հատվածը, երբ նա խոսում էր Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած հարաբերություններից:

    Այսօր Ալիևն իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն խորհուրդներ տալ Ուկրաինային և խոսել «օկուպացիայի» մասին՝ միաժամանակ օգտվելով ռուսական ռեսուրսներից և ներկայիս տնտեսական կապերից։ Սա ոչ թե առանձին դրվագ է, այլ ախտանիշ: Ռուսաստանում դեռ շարունակում են կրկնել «եղբայրական ժողովուրդների» մասին մանտրան և միաժամանակ զարմանալ, թե ինչու՞ են այդ «եղբայրները» այդքան հեշտ անցնում նրանց հակառակորդների կողմը։

    Հարցը նաև այն է, թե Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ, այլ նաև նրանց, ովքեր տարիներ շարունակ հարաբերություններ են կառուցել՝ անտեսելով ու աչք փակելով ներկայիս քաղաքական իրողությունների վրա»։

  • Ռուսական ուժերը գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Կիևին

    Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով զոհվել է երկու մարդ, ևս հինգը
  • Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այն երկրները, որոնք կարողանում են իրենց կողմից վարվող քաղաքականության միջոցով զարգացնել զբոսաշրջությունը, ոչ միայն մեծացնում են տնտեսական եկամուտները, այլև ձևավորում են իրենց դրական կերպարը աշխարհում, ամրապնդում մշակութային ազդեցությունը և ստեղծում նոր աշխատատեղեր։

    Այս տեսանկյունից Հայաստանը ունի հսկայական ներուժ, սակայն այդ ներուժի լիարժեք օգտագործման համար ոլորտը պահանջում է առանձնահատուկ ուշադրություն, համակարգային մոտեցում և երկարաժամկետ ռազմավարություն։ Միայն բնական և պատմական առավելությունները բավարար չեն զբոսաշրջային հաջողություն ապահովելու համար։ Ժամանակակից զբոսաշրջիկը գնահատում է ոչ միայն տեսարժան վայրերը, այլև ամբողջական փորձառությունը՝ սկսած օդանավակայանից մինչև հյուրանոց, սպասարկում, անվտանգություն, մաքրություն, գներ և մարդկանց վերաբերմունք։

    Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սպասարկման մշակույթը և ծառայությունների որակը։ Զբոսաշրջիկը երկրի մասին առաջին հերթին դատողություն է կազմում այն մարդկանց միջոցով, որոնց հետ շփվում է։ Նույնիսկ ամենագեղեցիկ բնությունը կամ ամենահին պատմական հուշարձանը չեն կարող ամբողջությամբ փոխհատուցել ցածր մակարդակի սպասարկումը։ Եթե այցելուն բախվում է անտարբեր վերաբերմունքի, լեզվական խնդիրների, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի կամ ծառայությունների անհամապատասխան որակի, ապա այդ փորձառությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ընկալման վրա։

    Սպասարկման ոլորտի զարգացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական վերապատրաստումներ, այլև ընդհանուր մոտեցման փոփոխություն։ Զբոսաշրջիկը պետք է ընկալվի ոչ թե որպես ժամանակավոր եկամտի աղբյուր, այլ որպես երկրի նկատմամբ վստահություն ձևավորող մարդ, որը կարող է հետագայում կրկին այցելել, իր շրջապատին խորհուրդ տալ այցելել Հայաստան և նպաստել երկրի հեղինակության բարձրացմանը։

    Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ ծառայությունների գները չեն համապատասխանում դրանց որակին։ Սա լուրջ խնդիր է, քանի որ զբոսաշրջային շուկայում գնի և արժեքի հարաբերակցությունը կարևորագույն գործոններից մեկն է։ Զբոսաշրջիկը կարող է պատրաստ լինել վճարելու բարձր գին համապատասխան «պրոդուկտի» դիմաց, այսինքն՝ եթե ստանում է համապատասխան մակարդակի ծառայություն, սակայն անհիմն բարձր գները ստեղծում են բացասական տպավորություն և ձևավորում այն ընկալումը, թե երկրում փորձում են ցանկացած գնով գումար վերցնել այցելուներից։ Այստեղ իմիջիայլոց նշենք, որ նույնը վերաբերում է ներքին տուրիզմին, այսինքն՝ հայաստանցիները, բախվելով չարդարացված բարձր գների, ընտրում է զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ, մի խոսքով՝ հանգստանում է «դրսում»:

    Ընդ որում, գնային քաղաքականության խնդիրը վերաբերում է ոչ միայն հյուրանոցներին, հյուրատներին, մի խոսքով՝ կեցավայրերին։ Տարբեր ոլորտներում՝ սննդի, տրանսպորտի, ժամանցի, երբեմն նկատվում են անհամաչափ գներ, որոնք չեն համապատասխանում շուկայի իրական պայմաններին ու «պրոդուկտին»։

    Զբոսաշրջության զարգացման համար կարևորագույն նախապայման է նաև կայուն և կանխատեսելի բիզնես միջավայրը։ Տուրիզմի ոլորտը հիմնականում հիմնված է մասնավոր նախաձեռնությունների վրա՝ հյուրանոցներ, ռեստորաններ, տուրօպերատորներ, տրանսպորտային ընկերություններ, փոքր և միջին ձեռնարկություններ։

    Եթե այդ բիզնեսները բախվում են քաղաքական ճնշումների, ընտրովի մոտեցումների, ավելորդ վարչարարության կամ անկանխատեսելի պետական միջամտությունների, ապա առաջին հերթին տուժում է հենց զբոսաշրջային ոլորտը։ Բիզնեսը զարգանում է այնտեղ, որտեղ կա վստահություն օրենքի, սեփականության իրավունքի և հավասար մրցակցության նկատմամբ։ Եթե ձեռնարկատերը մշտապես մտահոգված է ոչ թե ծառայության որակի բարելավմամբ, այլ հնարավոր վարչական խնդիրներով կամ քաղաքական ռիսկերով, ապա դա բացասաբար է անդրադառնում ներդրումների և զարգացման վրա։

    Զբոսաշրջության ոլորտը հատկապես զգայուն է նման խնդիրների նկատմամբ, քանի որ այստեղ հաճախ անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ՝ հյուրանոցների, հյուրատների կառուցում, նոր ծառայությունների ստեղծում, տարածաշրջանային ծրագրերի իրականացում։ Առանց կայունության և վստահության դժվար է ձևավորել մրցունակ զբոսաշրջային համակարգ։

    Մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի ճիշտ ներկայացումն է աշխարհին։ Այստեղ մենք գլոբալ բաց ու խնդիր ունենք: Հայաստանը պետք է կարողանա ներկայանալ որպես հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող պետություն, որն ունի ոչ միայն անցյալ, այլև հետաքրքիր ու բազմաբովանդակ այսօր։ Սակայն երկրի միջազգային ներկայացումը չի կարող սահմանափակվել միայն գովազդային արշավներով, չնայած դա էլ չենք կարողանում անել պատշաճ մակարդակով։ Այդ առումով կարելի է շատ հեռու չգնալ ու տեսնել հարևան Վրաստանի օրինակը: Մեր պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերը, բնությունը ոչ միայն չեն զիջում Վրաստանին, այլև շատ դեպքերում օբյեկտիվորեն գերազանցում են, սակայն հարևանները կարողացել են տասնամյակներ շարունակ իրենց PR-ը ճիշտ կազմակերպել, ինչի արդյունքում անհամեմատ մեծ զբոսաշրջային հոսքեր են ունենում (հատուկ շեշտենք՝ խոսքը ծով ունենալու և ծովափնյա տարածքների, ծովային սեզոնի մասին չէ): Ինչևէ, գովազդային գրագետ ու կազմակերպված, համակարգային արշավներից զատ անհրաժեշտ է իրականում պահպանել և զարգացնել այն արժեքները, որոնք ցանկանում ենք ներկայացնել։ Վերջին տարիներին հաճախ շեշտվում է ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես ճանապարհաշինությունը։ Անկասկած, լավ ճանապարհները կարևոր են զբոսաշրջության համար, սակայն միայն ճանապարհների կառուցումը բավարար չէ։ Եթե ճանապարհը տանում է դեպի պատմական հուշարձան, որը գտնվում է վատ վիճակում, եթե շրջակայքը բարեկարգված չէ, եթե այցելուն չունի անհրաժեշտ տեղեկություն, ապա ճանապարհի առկայությունն ինքնին չի ստեղծում զբոսաշրջային արժեք։ Հայաստանի բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ և պատմական վայրեր ունեն համաշխարհային նշանակության ներուժ, սակայն դրանց պահպանության, վերականգնման և ներկայացման ուղղությամբ դեռևս անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք։ Պատմամշակութային ժառանգությունը պարզապես անցյալի հիշողություն չէ. այն երկրի տնտեսական և մշակութային կապիտալն է։ Ճիշտ կառավարման դեպքում այն կարող է դառնալ համայնքների զարգացման, աշխատատեղերի ստեղծման և տարածաշրջանների ակտիվացման կարևոր աղբյուր։

    Այս ամենին գումարած՝ Հայաստանն ունի բացառիկ այլ առավելություններ, որոնք դեռևս լիարժեք չեն օգտագործվում։ Դրանցից ամենակարևորներից մեկը հայկական խոհանոցն ու գյուղատնտեսական արտադրանքն են։ Հայկական մրգերն ու բանջարեղենը, տեղական արտադրանքը, ավանդական ուտեստները կարող են դառնալ երկրի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Շատ երկրներում սնունդը դարձել է զբոսաշրջության առանձին ուղղություն, երբ այցելուները գալիս են ոչ միայն տեսարժան վայրերի, այլև տեղական համերի, ավանդույթների և գյուղական փորձառության համար։

    Հայաստանը կարող է ավելի ակտիվորեն ներկայացնել իր գյուղմթերքը, կազմակերպել գյուղական զբոսաշրջության ծրագրեր, այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու տեղական արտադրությանը, մասնակցելու ավանդական պատրաստման գործընթացներին և զգալու հայկական հյուրընկալության յուրահատկությունը։ Սա կարող է հատկապես կարևոր դեր ունենալ մարզերի զարգացման համար՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ համայնքների համար։

    Մյուս կողմից՝ շատ կարևոր են գաստրոնոմիական նորարարությունները, այն է՝ դուրս գալ դոգմատիկ, քարացած կաղապարներից ու ավանդական հայկական խոհանոցը մատուցել նորովի, որոշակի՝ դարձյալ հայկական խոհանոցին բոնորոշ հավելումներով, փոփոխություններով: Հայկական հյուրընկալությունը պատմականորեն համարվում է երկրի ուժեղ կողմերից մեկը։ Սակայն այն պետք է վերածել համակարգված զբոսաշրջային առավելության։ Հյուրասիրությունը միայն բարեհամբույր վերաբերմունք չէ, այլ ամբողջական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր շփում և յուրաքանչյուր միջավայր նպաստում է դրական փորձառության ձևավորմանը։

    Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Մի կողմից՝ երկիրը ունի բոլոր նախադրյալները դառնալու տարածաշրջանի գրավիչ զբոսաշրջային կենտրոններից մեկը, մյուս կողմից էլ՝ եթե չլուծվեն սպասարկման որակի, գների, բիզնես միջավայրի, մշակութային ժառանգության պահպանության, մաքրության և քաղաքային կառավարման խնդիրները, ապա այդ ներուժը կարող է չիրացվել։

    Զբոսաշրջությունը չի զարգանում միայն թվերով և վիճակագրությամբ։ Կարևոր չէ միայն այն, թե քանի մարդ է գալիս Հայաստան, այլ նաև այն, թե ինչ տպավորությամբ են նրանք հեռանում։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանի մասին ձևավորում է իր կարծիքը՝ հիմնվելով իր ամբողջ փորձառության վրա։ Այդ կարծիքները հետագայում տարածվում են աշխարհում և դառնում երկրի միջազգային հեղինակության մասը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի | Հայաստան

    Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։

    Երևանում hուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:

    Հուլիսի 15-20-ը երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

  • Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից

    Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից

  • Ուկրաինական հարվածներից հետո Ղրիմի Կերչ քաղաքում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան

    Ուկրաինական հարվածներից հետո Ղրիմի Կերչ քաղաքում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան։։ Ռուսաստանի կողմից նշանակված Կերչի վարչակազմի ղեկավար Իվան Կոշելը հայտարարել է, որ պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նրա խոսքով՝ կենսապահովման համակարգերը ժամանակավորապես աշխատում են պահեստային աղբյուրներով, իսկ ծառայությունները զբաղվում են վերականգնման աշխատանքներով։

    «Կրիմեներգո» ընկերությունը հայտնել է, որ էլեկտրամատակարարման սահմանափակումներ են գործում Ղրիմի արևելյան և հյուսիսարևմտյան հատվածների մի շարք բնակավայրերում։

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցել է 93 ուկրաինական ԱԹՍ, այդ թվում՝ Ղրիմի և Ռուսաստանի մի շարք շրջանների երկնքում։ Միաժամանակ «Ղրիմյան քամի» ալիքը հայտնել է Կերչի ուղղությամբ ԱԹՍ-ների թռիչքների և պայթյունների մասին, ինչի հետևանքով ժամանակավորապես փակվել է Կերչի կամրջի երթևեկությունը։

    Վերջին շաբաթներին Ուկրաինան հարվածներ է հասցնում Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքներին․ դրանց հետևանքով թերակղզում արդեն գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։

  • Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ»





    «Հրապարակ» թերթը գրում է ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։ Նախօրեին ներկայացրեց Արթուր Դանիելյանը արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի որդին, որն ԱԺ անցած 29 թեկնածուներից մեկն է:Մեզ վստահեցրին, որ որոշումն անձնական է, գաղափարական տարաձայնություններ չկան, նա կողմ է մանդատները վերցնելուն։ Մեր տեղեկություններով, վերջնական որոշում չունեն ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանն ու Լիլիա Շուշանյանը: Մելոյանը հանգստի է մեկնել, ասում են՝ գալուն պես դիմում կներկայացնի, նրա որոշումն էլ է անձնական, ասում են փաստաբան ամուսինն է դեմ։

    Ինչպես մանդատների, այնպես էլ ԱԺ ղեկավար պաշտոնների հարցում «Ուժեղ Հայաստանում» միակարծություն չկա` ոմանք կողմ են հանձնաժողովների նախագահների եւ փոխխոսնակի պաշտոնները վերցնելուն: Ոմանք դեմ են՝ փաստարկելով, որ այդ պաշտոնները որեւէ առավելություն չեն տալիս: Իսկ եթե անգամ հանձնաժողովների նախագահությունը վերցնում են, ԱԺ փոխխոսնակինը չպետք է վերցնեն։




    դիտվել է 175 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան

  • Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 16-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 3-րդ, 4-րդ փողոցների և հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Հուլիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 17-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։

  • Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.
    Շուշիում կայացած գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են այն խոր մտահոգություննե