Author: Balance2

  • «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»



    Հարցազրույց


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    «Շատ մարդասեր էր իր տեսակով։ Փոքր տարիքից սկսած, երբ բակում խաղալիս տեսնում էր, որ հարևանը ծանր տոպրակներով գալիս է, վազում էր օգնելու։ Ոչ թե ես եմ իրեն նման ուղղություն տվել, այլ իր ներսում դա կար։ Հարգանք ուներ ավագների, հետո արդեն փոքրերի հանդեպ։ Շատ լավ որդի էր, թոռնիկ, շրջապատի համար՝ հրաշալի ընկեր։ Իրեն բոլորը շատ են սիրել։ Նա էլ կյանքն էր սիրում և կյանքը վայելում։ Իր հետ կարելի էր զրուցել տարբեր թեմաներից, հրաշալի, կիրթ զրուցակից էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Մարիաննան։


    Սամվելը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում են անցել նրա մանկությունը, պատանեկությունն ու ուսանողական տարիները։ Սպորտը նրա կյանքում յուրահատուկ դեր է ունեցել, սիրողական մակարդակով տարբեր սպորտաձևերի է հաճախել։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդուն ավելի հեշտ էին տրվում հումանիտար առարկաները. «Ռուսերենն էր շատ սիրում։ Նորմալ առաջադիմություն ուներ»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Սամվելն ուսումը շարունակել է Եվրոպական քոլեջում։ Մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ «Շատ ակտիվ, մարդամոտ, շփվող տղա էր, հեշտությամբ հարմարվեց նոր միջավայրին։ Իրեն բոլորը շատ էին սիրում։ Հիմա էլ ամեն տարի Վերջին զանգին դպրոցից զանգում, մեզ հրավիրում են մասնակցելու միջոցառումներին»։


    Սամվելը 21 տարեկանում է զորակոչվել ծառայության։ «Նա 2016 թվականին պետք է մեկներ բանակ, բայց դպրոցն ավարտելուց հետո անվճար հիմունքներով ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բասկետբոլի բաժինը։ 2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվեց ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մեղրիում։ Տղաս մտադիր էր զորացրվելուց հետո շարունակել կրթությունը իրավաբանության ֆակուլտետում։ Ցանկանում էր փաստաբան դառնալ»։

    Երբ տիկին Մարիաննային հարցնում եմ բանակի և ծառայության վերաբերյալ Սամվելի վերաբերմունքի մասին, նշում է. «Սամվելն ազատություն սիրող և ոչ ռեժիմով ապրող մարդ էր։ Բայց երբ ուսումն ավարտեց, ասաց՝ գնում եմ ծառայելու։ Իմ անհանգստություններն ավելի շատ էին։ Ասեմ, որ իմ վախը ծառայության, բանակի հանդեպ Սամվելի մանկության տարիներից է եղել։ Երբ զինվոր էի տեսնում, հուզվում էի։ Անգամ, երբ հեռուստացույցով բանակին վերաբերող ֆիլմ կամ հաղորդում էր ցուցադրվում, ամուսինս կատակում էր՝ փոխեք ալիքը, հիմա Մարիաննան կհուզվի։ Չգիտեմ՝ դա կանխազգացում էր, թե ինչ, բայց այդ վախն ու անհանգստությունը կար։ Իսկ Սամվելը շատ հանգիստ մեկնեց ծառայության։ Տղաս ճնշման խնդիր ուներ, բայց դա իր համար առիթ չդարձավ, որ հետաձգի բանակ մեկնելը»։


    Սեպտեմբերի 19-ին ընտանիքի անդամները ուղևորվում են Մեղրի՝ Սամվելին տեսնելու։ «Նա արդեն Մեղրիի գնդում էր։ Մինչ այդ՝ կարանտինի շրջանում, իրենց դիրքեր էին բարձրացրել, հետո տղաներին քիչ-քիչ իջեցնում էին գունդ։ Հիմա, երբ վերլուծում ենք մեր վերջին հանդիպման օրը, մտածում ենք՝ գուցե գիտեր, որ մի բան այն չի լինելու։ Նա լուրջ տղա էր, բայց, միևնույն ժամանակ, շատ կենսուրախ, աշխույժ։ Այդ երկու օրը, որ իր հետ անցկացրեցինք, Սամվելը շատ մտահոգ էր։ Իրեն երբեք այդպիսին չէինք տեսել։ Ե՛վ մենք, և՛ Սամվելը տխուր էինք, բայց ոչ մեկս չէր հասկանում, թե ինչու»։


    Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իրենց այդ օրը գնդից դուրս են բերել, բարձրացրել դիրքեր։ Հոկտեմբերի 2-ին՝ իմ ծննդյան օրը, իր ընկերները եկան մեր տուն, ինձ շնորհավորեցին, նա էլ զանգահարեց, զրուցեցինք։ Հոկտեմբերի 3-ին զանգահարեց, ասաց, որ իրենց տանում են Արցախ. նախ՝ Սանասար (Կուբաթլու), այնուհետև՝ Ջրական։ Իր հետ ութ օր խոսել ենք, բայց նա մեկ օր չի բողոքել, ցույց չի տվել, որ թեժ կետերում է։ Զանգահարում էր, զրուցում էինք, մեզ համոզում էր, որ իրենք պատերազմական գործողություններից հեռու են։ Շատ հանգիստ էր խոսում, միշտ ասում էր՝ «սաղ տոչնի ա»։ Սա անխտիր բոլոր տղաների խոսքն էր։ Նա մեզ հանգստացնում էր, որ ապահով են, բայց ամենաթեժ կետերում է եղել»։

    Սամվելն անմահացել է հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ջրականում՝ հայտարարված առաջին հրադադարի ժամանակ։ ««Ուրալները» կանգնում են, տղաները զենք են դատարկում։ ԱԹՍ-ն ֆիքսում է և հարվածում է մի «Ուրալին»։ Տղաները, որոնք այդ պահին «Ուրալի» կողքին են եղել, վիրավորվում են կամ զոհվում։ Սամվելն ու մյուսները նետվում են օգնության։ Մի քանի հոգու դուրս են բերում այդ հատվածից և, փոխանակ մի պահ կանգ առնեն, որ ԱԹՍ-ն հեռանա, հետո մոտենան մնացած տղաներին, նորից են նետվում օգնության։ ԱԹՍ-ն կրկին հարվածում է։ Այդ օրը բավականին շատ զոհեր են ունեցել»։


    Հոկտեմբերի 11-ին ընտանիքը Սամվելից լուր չի ստանում։ Փորձում է ծանոթների միջոցով տեղեկություն իմանալ, սկսում են անհանգստանալ։ Հետո պարզվում է, որ ընտանիքի մտերիմներն արդեն գիտեն Սամվելի զոհվելու բոթը։ Երկու-երեք օր հետո Սամվելն արդեն «տանն էր»։


    Մայրիկը վստահ է, որ պատերազմի դաշտում Սամվելի բոլոր մտքերը եղել են ընտանիքի մասին։ «Իր ուշքն ու միտքը եղել է մեզ պաշտպանելը, ինչպես ասում են՝ անել ամեն ինչ, որ մեր մազը չծռվի։ Աննկարագրելի ծնողապաշտ էր։ Բնականաբար, հաջորդիվ իր հայրենիքն էր, իր հողը, տունը։ Նա զոհողության է գնացել հանուն իր ընտանիքի և հայրենիքի։ Այս միտքն է ապրելու ուժ տալիս։ Եվ, իհարկե, նաև աղջիկս։ Ծանրագույն օրերին ես հստակ գիտակցում էի՝ երկու երեխա ունեմ։ Եվ պետք է իմ մեջ այնքան ուժ գտնեմ, որ լինեմ աղջկաս կողքին, իրեն թիկունք լինեմ։ Աղջիկս չպետք է կրկնակի հարված ստանար։ Եղբորը կորցրել էր, մենք չէինք կարող թուլանալ և այդ կերպ նրան մի հարված էլ հասցնել։

    Սամվելիցս հետո որոշեցի, որ պետք է աշխատեմ, չէի կարող տանը նստել։ Ապրում ենք, ծանր է, բարդ է, բայց ապրում ենք։ Պետք է պատվով, հարգանքով, կողքինին ձեռք մեկնելով, բարությամբ ապրենք։ Շարունակում ենք ապրել մեր առօրյայով՝ մեր խաչը կրելով, մեր ցավը մեր ընտանիքի ներսում պահելով։ Որևէ մեկին որևէ բան ապացուցելու կամ ցույց տալու կարիք չունենք»։


    Հ. Գ. – Սամվել Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





  • «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու



    Հասարակություն





    «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից:  Կուտակված 5.062.971 դրամն ուղղվելու է Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն և կգործուղվեն մարզային դպրոցներ՝ խոցելի համայնքներում դասավանդելու և կրթության որակը բարելավելու նպատակով։ 

    Նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է, որը Հայաստանում լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքներ է իրականացնում՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։

    Հատկապես այս տարի, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, առանձնահատուկ նշանակություն է ստանում յուրաքանչյուրիս մասնակցությունը  բնության պահպանման ծրագրերին։

    Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մեր երկրում կանաչ տարածքների ավելացումը յուրաքանչյուրիս պարտքն է։

    «Մեր օրերում կայուն զարգացումն այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդների հետ միասին նպաստում ենք ավելի կանաչ և կայուն միջավայրի ձևավորմանը՝ աջակցելով երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին և գործնականում իրականացնելով ESG-ի մեր հանձնառությունը»,- ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը։

    «Մի դրամի ուժը» նախաձեռնության հետ մենք արդեն տնկել ենք ավելի քան 52,000 ծառ Հայաստանի տարբեր շրջաններում։ Այս ձեռքբերումը նաև Իդրամի և ԱյԴի Բանկի օգտատերերինն է։ Տարիներ անց, երբ մեր տնկած անտառները կվերածվեն կայուն էկոհամակարգերի, դրանք կուժեղացնեն մեր երկիրն ու կծառայեն մեր ապագա սերունդներին»,-նշել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

    «Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

    IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում:

     

    «Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։

     

    Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։

     

    Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։

     

    Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։

     

    Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։

     

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս կարևոր ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդման գործում»,- գրել է նախարարը:

     

  • Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձի կամ նման փորձի դեպքում Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին։ Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։

    «1000 հրթիռ պատրաստ վիճակում է և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ դրանց կարող են հաջորդել հազարավոր այլ հրթիռներ, եթե Իրանի կառավարությունը գործի իր սպառնալիքի համաձայն և փորձի սպանել ԱՄՆ գործող նախագահին։

    Թրամփի խոսքով՝ համապատասխան հրամաններն արդեն տրված են, իսկ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են, ցանկանում են և ունակ են գործելու։ Նա նշել է, որ հրամանները տրվել են մեկ տարվա ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

  • Գեղարքունիքի մարզում 5-ամյա տղա է վրшերթի ենթարկվել

    Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևանում վրաերթի է ենթարկել հետիոտն 5–ամյա մի տղայի։

    Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» ԲԿ։

    Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում

    «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ Կինոյի տան մեծ դահլիճում։

    Հովհաննես Իշխանյանի և Սուրեն Բելյանի ֆիլմը պատմում է մի քանի անգամ բռնագաղթած ընտանիքների ճակատագրերի մասին։
    Այսօրվա դառը իրողությունն այն է, որ ֆիլմի պրոդյուսեր Ավետիք Չալաբյանը և ֆիլմի հերոսներից Կարապետ Պողոսյանն այս պահին ապօրինի ազատազրկված քաղբանտարկյալներ են։

    Սիրով հրավիրում ենք բոլորին կինոդիտման (տոմսերը հասանելի են մեկնաբանության մեջ տեղադրված հղումով)։ Շատ կարևոր է, որ այս ֆիլմը հնարավորինս մեծ լսարան ունենա, և հնարավորինս շատ մարդիկ տեսնեն ու լսեն բռնագաղթած ընտանիքների պատմությունները։

    ____________________________________

    ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը:

     

  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով | Բիզնես

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում:

     

    «Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։

     

    Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։

     

    Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։

     

    Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։

     

    Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։

     

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս կարևոր ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդման գործում»,- գրել է նախարարը:

     

  • Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video)


    Լրահոս


    Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video)



    ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video)



    Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video)




    Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video)



    Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video)



    Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video)



    Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին



    Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video)



    Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video)




    Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին



    «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)



    Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video)



    Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ»



    Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը



    Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video)



    Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN



    Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios



    ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի



    Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video)



    Ինչպիսի եղանակ է սպասվում



    Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ»



    «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video)



    Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video)



    Վթարային ջրանջատում



    Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ «Հրապարակ»

    Հրապարակ օրաթերթը գրում է.

    Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը։

    «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները»,-գրել է լրատվամիջոցը։

  • Պարտավորությունների կատարումը կարող է լինել միայն փոխադարձ

    Պարտավորությունների կատարումը կարող է լինել միայն փոխադարձԻրանը կատարում է իր պարտավորությունները, ԱՄՆ-ն՝ ոչ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

    «Իրանը մինչ օրս պահել է իր խոստումը՝ ի տարբերություն այսպես կոչված ԱՄՆ ֆինանսների նախարարի, որը խախտում է փոխըմբռնման հուշագրի 9-րդ հոդվածը։

    Այս խախտումը հաջորդում է Միացյալ Նահանգների կողմից կատարված այլ խախտումներին և սխալ քայլերին։

    Իրականության ստուգում. պարտավորությունների կատարումը կարող է լինել միայն փոխադարձ»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։