Author: Balance2

  • «Հրապարակ». Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն





    «Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կենաց-մահու պայքար է մղում Գյումրին ուզուրպացնելու համար, տեղի իշխանությունների ու գործընկերների միջև անջրպետը խորանում է։ Մեզ ասացին, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը, լինելով քաղաքապետի առաջին տեղակալ, փոխարինում է Ղուկասյանին, գործընկեր կուսակցություններին մինչ այս պահը չի տեղեկացրել՝ գնո՞ւմ է խորհրդարան, թե՞ շարունակելու է փոխքաղաքապետ աշխատել։

    Գործընկերները վիրավորված են այս վերաբերմունքից, հատկապես որ պարզ էլ չէ, թե Առաքելյանի հրաժարականից հետո ով է փոխարինելու նրան։ Ասում են՝ Ղուկասյանի թիմում չկա մեկը, որը կարող է ձգել այդ պաշտոնին և ընդունելի լինել ընդդիմության համար։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին էլ քրեական վարույթով կարող են հարմար պահի չեզոքացնել։

    Իսկ իշխանությունը հույս ունի, որ Առաքելյանի հեռանալուց հետո փոխարինող չեն ընտրի, և համայնքապետի ԺՊ կնշանակեն, որովհետև կարծես ձախողվում է նիստերը տապալելու միջոցով ավագանին լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու պլանը։ Իսկ եթե՝ ոչ, ապա խոսում են, որ Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն»։




    դիտվել է 87 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին։

    Հանդիպումը կայացել է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների շրջանակում։

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ որպես COP17-ի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ներգրավված է համաժողովի կազմակերպման գործընթացում՝ համակարգելով և ապահովելով, որ միջոցառման շրջանակում պատշաճ ներկայացված լինեն տեխնոլոգիական նորարարությունները, կիրառական գիտական լուծումները և ոլորտի զարգացման ներուժը։

    Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերին, տեղեկատվություն փոխանակել առաջնահերթությունների, հարակից միջոցառումների, ազգային տաղավարի տեխնոլոգիական ձևաչափի, ինչպես նաև համագործակցության և համաձայնեցված գործողությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ։

    Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համաժողովի օրերին պատվիրակությունների համար կապի և հեռահաղորդակցության անխափան աշխատանքի, թվային ենթակառուցվածքների պատրաստվածության և անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ապահովման հարցերին։

    Գևորգ Մանթաշյանը նշել է, որ COP17-ը Հայաստանի համար կարևոր հնարավորություն է ոչ միայն բարձր մակարդակով միջազգային միջոցառում կազմակերպելու, այլև երկրի տեխնոլոգիական և նորարարական ներուժը միջազգային գործընկերներին ներկայացնելու, ինչպես նաև կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ու ներդրումների գրավչության նոր հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։

    Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համատեղ աշխատանքի հետագա քայլերը, նախանշել ժամկետներ և պայմանավորվել շարունակել համակարգված համագործակցությունը՝ համաժողովի կազմակերպման և բովանդակային պատրաստության աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով։

  • Վահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

    Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

    Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը, ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին:

    Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում: Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին, հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում:

    Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար:

     

  • Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք Չալաբյան

    Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք Չալաբյան

  • Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարները Մոսկվայում հանդիպում են անցկացնում

    Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում են անցկացնում առանձնազրույցի ձևաչափով։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հրատապ հարցերն ու օրակարգում գտնվող թեմաները։

    Բանակցությունների արդյունքներով նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կտան։

  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը

    Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ քննարկում են տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը, ասել է ռուս նախարարը։

    «Մենք անպայման կքննարկենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Մենք նշեցինք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային ձևաչափ – խմբ.) նկատմամբ վերականգնված և աճող հետաքրքրությունը», – նշել է նա։

    Բայրամովի խոսքով էլ, բանակցությունների ընթացքում կողմերը մանրակրկիտ կքննարկեն առևտրատնտեսական համագործակցության հարցերը, որոնց հիմնական տարրերից մեկը միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերն են։

    «Չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա բոլոր դժվարություններին, մեր երկրների միջև ընդհանուր միտումը դրական է», – ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

    Նախորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բայրամովի այցը դիտարկում է վստահության վրա հիմնված երկխոսության շարունակման համատեքստում և հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը։

  • Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով

    Ռուսաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը՝ շնորհիվ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների գծով շարունակվող կանոնավոր շփումների։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

    Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների մակարդակով երկխոսությունը հերթական անգամ ամրապնդում է նախագահների, ինչպես նաև կառավարությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, խորհրդարանների գծով կանոնավոր շփումները։

    «Այս ամենը ցույց է տալիս, որ չնայած պարբերաբար ծագող այս կամ այն բարդություններին՝ իսկ դրանք կյանքում անխուսափելի են՝ մենք շարժվում ենք դեպի դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկովյան հռչակագրի ներուժի լիարժեք բացահայտումը, որը ստորագրվել է 2022 թվականի փետրվարի 22-ին», — նշել է Լավրովը։

    Ընդ որում, նախարարն առանձին ուշադրություն է դարձրել ստորագրման հենց ամսաթվին.

    «Թիվն էլ այդպիսին է, ի դեպ՝ 22, 2, 22»,- նշել է Լավրովը:

    Ռուսական կողմն իր հերթին ուրախ է Մոսկվայում ողջունել ադրբեջանցի գործընկերներին և շարունակել երկխոսությունը Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով։

  • Հայաստանի կանանց թենիսի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանին Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

    Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0
    Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։

    Մենախաղում հաղթանակ տարան  Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթեցին 6։2, 6։1 հաշվով։

    Էլինա Ավանեսյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում։

  • Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

    Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերականում (IAP News, №101) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած «Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով քննության մարտավարության առանձնահատկությունները» խորագրով հոդվածը։ Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Գլխավոր դատախազը հոդվածում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով ձևավորված իրավական կարգավորումներն ու քննչական պրակտիկան, ինչպես նաև այդ բնույթի քրեական վարույթների արդյունավետ իրականացմանն ուղղված մոտեցումները։

    Աննա Վարդապետյանը, անդրադառնալով վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության գործերով միասնական քննչական պրակտիկայի հիմնական առանձնահատկությունները, այդ թվում՝ բռնության կրկնության ռիսկերի վաղ գնահատման, տուժողակենտրոն մոտեցման, երեխաների լավագույն շահի պաշտպանության, ինչպես նաև ապացույցների արդյունավետ հավաքագրման և տարբեր պետական մարմինների միջև համակարգված համագործակցության կարևորությունը։

    Գլխավոր դատախազի հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: