Blog

  • Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ Հունաստան



    Հունաստանի արևմուտքում, լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը։ Ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, ձյուն է տեղացել Գրևենա քաղաքի շրջանում, այդ թվում՝ Վասիլիցա լեռնադահուկային հանգստավայրում և բարձրալեռնային Սամարինա գյուղում, հայտնել է հունական պետական ERT հեռուստառադիոընկերությունը։

    Պինդոսի լեռնազանգվածում գտնվող Վասիլիցա հանգստավայրում ձյուն է տեղացել գագաթներին և լանջերին՝ հանգստավայրի ենթակառուցվածքների շրջանում։ Ձյունը թույլ է եղել, սակայն այն ազդարարել է տարածաշրջանի լեռներում ձմեռային սեզոնի սկիզբը։

    Ձյուն է տեղացել նաև Սամարինայում՝ Գրևենայի տարածաշրջանային միավորման մեջ գտնվող գյուղում, Էպիրոսի սահմանից ոչ հեռու։ Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 1 450 մետր բարձրության վրա և համարվում է Հունաստանի ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը։

    Առաջին ձյունը տեղացել է լեռնադահուկային սեզոնի սպասվող մեկնարկից մի քանի շաբաթ առաջ։ Առաջիկա օրերին եղանակի հետագա զարգացումը ցույց կտա, թե արդյոք մեծ բարձրություններում ձյան տեղումները կշարունակվեն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունը



    Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ երկրում գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ։

    «Երկրի ամբողջ տարածքում անցկացվել է 110 ցույց, որոնց մասնակցել է 550 հազար մարդ, այդ թվում՝ 110 հազարը՝ Փարիզում»,- ասել է Նունյեսը՝ նշելով, որ ակցիաներից միայն մի մասն է պաշտոնապես համաձայնեցվել իշխանությունների հետ։

    Ավելի վաղ Ֆրանսիայի խոշորագույն արհմիություններից մեկը՝ CGT-ն, հայտնել էր, որ ցույցերին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ։ Ուսանողական L’Union étudiante կազմակերպության պնդմամբ՝ ամբողջ երկրում անցկացվել է 1700 ակցիա՝ 800 հազար մասնակցով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար



    Մշակույթ





    Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

    Պաշտոնյաները շրջել են հուշարձանի տարածքում և թանգարանային հատվածում։ Գլխավոր տնօրենին ներկայացվել են հուշարձանի պատմությունը,
    պահպանության ներկայիս վիճակը, կատարված և նախատեսվող աշխատանքները:

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է հուշարձանների պատշաճ կառավարման կարևորությունը, մշակութային և կրթական նպատակներով օգտագործումը:

    Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Ձորաստան գյուղում վերաբացվեց մշակույթի տունը

    Շարունակելով գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացմանն ու համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի շարքը՝ համայնքային բյուջեի միջոցներով այս անգամ գյուղացիների առջև իր դռներն է բացել Ձորաստան բնակավայրի մշակույթի տունը՝ ավելի բարեկարգ, հարմարավետ և գեղեցիկ պայմաններով։

    Մշակույթի տան վերաբացումն ազդարարել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Ձորաստան բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Եփրեմյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։

     Երկար տարիներ անմխիթար վիճակում գտնվող մշակույթի տան շենքն այսօր վերանորոգվել և համալրվել է ժամանակակից գույքով ու տեխնիկայով։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ինչպես կրթամշակութային գործունեության արդյունավետ կազմակերպման, այնպես էլ վարչական աշխատանքների պատշաճ իրականացման համար։

     Գյուղացիների օրվա տոնական տրամադրությունը ապահովել է Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը՝ հանդես գալով գեղեցիկ համերգային ծրագրով։

    Մշակույթի տան նորոգումն իրականացվել է համայնքային միջոցներով՝ շուրջ 20 մլն ՀՀ դրամի ներդրմամբ։

    Շինարարական կազմակերպությունը՝ «Մելիքյան Շին» ՍՊԸ

  • Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին

    Լրատվությունից տեղեկացանք, որ Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար։

    Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։ Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի։

    Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։

    Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է եւ տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության։

    Ասողիկ աբեղա Կարապետյան

    ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ

  • Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին

    Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, եղանակն առաջիկա օրերինԵրևան քաղաքում -Հոկտեմբերի  18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

    Հանրապետության տարածքում -Հոկտեմբերի  19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • «Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով



    Տնտեսություն





    «Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ իր առաջարկի առնչությամբ։ Այս մասին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


    Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ՀՀ այցի ժամանակ Լիխաչովը հայտնել էր, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ՝ հիմնված ՎՎԷՌ-1000 (VVER-1000) ռեակտորային տեխնոլոգիայի վրա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ուշադրության չէր արժանանում, բայց հիմա մեզ սկսել են լսել. Ռո


  • ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը



    ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի շրջանակներում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ կայացած ինտերակտիվ երկխոսությանը։

    Ընդգծվել է, որ Հայաստանը համակարծիք է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի զեկույցի այն շեշտադրման հետ, որ մարդու իրավունքները հիմնարար կարևորություն ունեն հակամարտությունների կրկնության կանխարգելման և խաղաղության պահպանման հարցում։

    Հավելվել է, որ Հայաստանը հաստատապես հանձնառու է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության առաջմղմանը։

    ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն, հատկապես պահվող անձանց և անհետ կորած անձանց համատեքստում, առանցքային նշանակություն ունի վստահության կառուցման և հաշտեցման խթանման համար։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Հոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու





    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-15:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 26, 27, 29, 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մելքումովի և Աղաբաբյան փողոցների հարակից տարածքներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան

    10:00–12:00 Մանանդյան փողոց 24, Բագրատունյաց պողոտա 16, Եղբայրության փողոց 17ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 52 դպրոց, թիվ 9 մանկապարտեզ, Չեխովի փողոց 24, 28, 12ա և Բագրատունյաց պողոտա 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 «ԷԴՄԵՆՏ» ՍՊԸ, Աէրացիա թաղամաս 1/10, 2/10 և Շիրակի փողոցի 92/2 շենքեր հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Սեբաստիայի փողոց մասնակի, Սեբաստիայի փողոց 26/1 շենք, Ռ․Մելիքյան փողոց 2/2, 2/3, 2Ա, 30Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–17:00 Լեռնագոգ գյուղ,

    Կոտայքի մարզ

    10:30–16:00 Քասախ գյուղ՝ Ս. Ջալալյան, Վ. Սարգսյան և Ն. Ավետիսյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ`

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք` Տիգրան Մեծի փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի «Գլանոց» կոչվող տարածք, Հացառատի թիվ 8 միջնակարգ դպրոց և մանկապարտեզ, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակ գյուղ՝ «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Գանձակի ջրմուղ և «Կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք,

    11:00–12:15 Ծովինար գյուղի 5-րդ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ

    12:30–13:45 Ծովինար գյուղի 5-րդ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    14:15–15:30 Ծովինար գյուղի Մարտունի–Վարդենիս ճանապարհի հատված մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Արծվանիստ գյուղի Կենտրոնական փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Մաքենիս գյուղի 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:10–16:50 Ախպրաձոր գյուղի 1-ին, 2-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզի՝

    11:00-14:00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղեր, «Ոսկեպար» փոքր ՀԷԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կամարինի և Օրջոնիկիձեի փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ

    11:00–14:00 Ամասիայի տարածաշրջան՝ Հովտուն գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    11:30–14:30 Աղվանի, Սվարանց, Քաշունի, Տանձավեր, Տանձատափ և Տաթև գյուղեր:

    12:00–15:00 Արավուս, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Վաղատուր, Տեղ և Քարաշեն գյուղեր:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–17:00 Հովհաննիսյան թաղամաս 25, 25/1, 25/2 շենքեր, 50 հասցեի շինություն և հարակից առանձնատներ, Իսահակյան թաղամաս 1/1, 1/2, 3/3 շենքեր և հարակից առանձնատներ, Մ. Խուդյակովի փողոց 161, 161/2, 163, 165, 190, 69, Բ1 առանձնատներ, «Յունիբանկ» ԲԲԸ, «Ամիօ Բանկ», «Կոնվերս Բանկ», «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ներ, «Դիալաբ», «Ոսկե Գագաթ», «Էվրիկա», «Ֆարմ-Ավան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–17:00 Նոր Նորք 6-րդ միկրոշրջան՝ «Խճաքար-Մուսա», «Ծիրան Մարկետ», «Ունիվերսալ Հոսպիտալ Պրոդակտ» ՍՊԸ-ներ, Գյուրջյան փողոցի 13, 19, 9/5 հասցեների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-15:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Քուչակի, Մելիքյան փողոցներ մասնակի,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00-12:00 Մասիս-Ա այգետարածքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մասիս-Ա այգետարածք 17 թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Եղբայրության փողոց 22 շենք, Բագրատունյաց պողոտա 14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Արտաշիսյան փողոց 57/1, 59, 59/1, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69, 57/12, 55/13, 53/14, 53/15, Մանանդյան փողոց 41/44 և Չեխովի փողոց 47, 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Կոտայքի մարզ՝

    10:00–16:00 Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Հրազդան քաղաք՝ Մաքրավան և Վերին Աղբյուրակ թաղամասեր, ջրամբարի ամբարտակի սեփական կարիքներ, ԱՁ «Բաղդասարյան Արմեն» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–12:15 Արծվանիստ գյուղի 19-րդ և 20-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Արծվանիստ գյուղի 15-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Արծվանիստ գյուղի 3-րդ և Կենտրոնական փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- աժանորդներ,

    15:45–17:00 Արծվանիստ գյուղի 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Ստեփանավան քաղաքի հեռուստաաշտարակ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ բջջային օպերատորի կայաններ,

    Շիրակի մարզ՝

    13:00–17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Սյունիքի մարզ՝

    11:00–15:30 Դաստակերտ քաղաք և Նժդեհ գյուղ։

    Հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-15:00 Փիրումյանների փողոց մասնակի, Դավթաշեն 4-րդ թաղամաս՝ 12, 13, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Շահումյան 16, 17 փողոցներ, Օտյան, Սեբաստիա փողոցներ մասնակի,

    Հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Տիչինայի, Քուչակի, Օտյան փողոցներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանանդյան փողոց 23, Բագրատունյաց պողոտա 18, 20, 22, 22ա, 22/2, 22/3, 24ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզի՝

    11:00-14:00 Դիտավան, Ազատամուտ, Աչաջուր, Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար գյուղեր, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանանդյան փողոց 32 շենք, Հ․Հովսեփյան փողոց 17 շենք, Եղբայրության փողոց 19 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ