Blog

  • Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր․ Սեդրակ Քոչարյանի կինը գրառում է կատարել

    Արդեն երկու ամիս է, ինչ Սեդրակը ապօրինի կալանավորված է․ գրել է Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զառա Բադալյանը։

     

    «2018 թվականից ի վեր, ընդդիմանալով այս իշխանություններին, անցել ենք բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ 2026 թվականի ընտրությունները ուղիղ եթերում կեղծելուց հետո վախկոտները, արդեն նախապատրաստած սցենարով, կրկին, արդեն 4-րդ անգամ, կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակին։ Ի դեպ, Լևոնը ևս անցնում է քրեական գործով՝ ոստիկանին հարվածելու հոդվածով, այնինչ ուղիղ եթերում բոլորս ականատես ենք եղել հակառակի։ Քոչարյան ընտանիքի բոլոր տղամարդիկ հետապնդվում են այսօր։

     

    Ակնհայտ է, որ բարդույթ ունեք հաղթանակած, կայացած ու ստեղծարար մարդկանցից, և նրանց կողքին առավել ընդգծված է դառնում ձեր ճղճիմ էությունը։

     

    Անկեղծ լինեմ՝ ամենահեշտ օրերը չենք ապրում։ Բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի։

     

    Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր։

     

    Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ, այսքանը…»,- գրել է նա։

     

     

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ

    Ի գիտություն լրատվամիջոցներում տարածվող տեղեկության․

    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատանը մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ։

    Նորածինը ծնվել է ծայրահեղ ցածր՝ 530 գրամ քաշով և անմիջապես տեղափոխվել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք։Երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

  • Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար





    Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) Կարգապահական խորհուրդը վերջնական որոշում է կայացրել ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, որը գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ինքնակամ լքել էր ազգային թիմի ճամբարը, հաղորդում է armsport.am-ը։

    Ինչպես հաղորդում է A Bola-ն, 41-ամյա հարձակվողը որակազրկվել է 30 օրով, ինչպես նաև տուգանվել 255 եվրոյով: Նշվում է, որ Ռոնալդուին սպառնում էր մինչև վեց ամսվա որակազրկում, սակայն նա խուսափել է առավելագույն պատժից: Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել դեռևս սեպտեմբերին, սահմանված արգելքի ժամկետն արդեն սպառվում է, ինչը թույլ կտա ֆուտբոլիստին մասնակցել նոյեմբերին կայանալիք հանդիպումներին։ Սպասվում է, որ նա խաղադաշտ դուրս կգա նոյեմբերի 14-ին՝ Դանիայի, ինչպես նաև Ուելսի դեմ Ազգերի լիգայի առաջիկա խաղերում:

    Հիշեցնենք, որ «Ալ-Նասրի» աստղային ֆուտբոլիստը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Կոպենհագենում տեղակայված մարզաբազայից՝ Դանիայի դեմ խաղից առաջ։ Լարվածությունը ծագել էր Նորվեգիայի դեմ նախորդ հանդիպման ժամանակ, երբ Ժեզուշը Ռոնալդուին ուղարկել էր նախավարժանքի, սակայն այդպես էլ նրան խաղաժամանակ չէր տրամադրել: Ասուլիսի ժամանակ էլ մարզիչը հայտարարել էր, որ «խաղացողը չի մասնակցել Նորվեգիայի դեմ խաղին և չի խաղա նաև Դանիայի դեմ»։

    Արձագանքելով կատարվածին՝ Ռոնալդուն ընդգծել էր, որ մարզիչը երկու անգամ դրժել է իրեն տված խոստումը. նախ չէր ընդգրկել խաղին, ապա հրապարակավ չէր պատմել միջադեպի մասին, թեև պարտավորվել էր դա անել։ Միևնույն ժամանակ, հարձակվողը ներողություն էր խնդրել հավաքականից ու երկրպագուներից՝ հաստատելով, որ չի պատրաստվում ավարտել միջազգային կարիերան:

    Հավելենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում՝ դառնալով 146 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ:




    դիտվել է 153 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից






    Ուկրաինան պատրաստ է քննարկել անվտանգության այլընտրանքային երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության փոխարեն, պայմանով, որ այդ երաշխիքներն ունենան հավասար իրավական ուժ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

    Ըստ նրա՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների օպտիմալ ձևաչափը պետք է ներառի երեք տարր՝ Ուկրաինայի զինված ուժերը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն։

    Ուկրաինայի նախագահը նշել է, որ եթե երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգում չէ, ապա դրա փոխարեն պետք է առաջարկվի համարժեք այլընտրանք։

    «Եթե ոչ ՆԱՏՕ-ն, ապա ի՞նչ է առաջարկվում դրա փոխարեն։ Մենք պատրաստ ենք քննարկել համարժեք երաշխիքներ՝ թեկուզ այլ անվանմամբ, պայմանով, որ դրանք ունենան նույն իրավական ուժը», – ընդգծել է նա։

    Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան ձգտում է ստանալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք կլինեն իսկապես արդյունավետ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով

    Ի կատարումն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության՝ նշված չորս պետություններից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պատրաստել են զեկույց՝ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ» խորագրով։

    Զեկույցը պարունակում է տեղեկատվություն Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելուն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերի մասին, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն (մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների և ԵՄ-ին անդամակցության հետ կապված պարտավորությունների համեմատականը), մանրամասներ այն իրավական մեխանիզմների վերաբերյալ, որոնք նախատեսված են ԵՄ-ին միանալու՝ Հայաստանի Հանրապետության որոշումից բխող ռիսկերը մեղմելու համար, ինչպես նաև գնահատականներ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։

    2026 թվականի հոկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ուղղված դիմում, որը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ղեկավարների կողմից և ուղեկցվում է վերոհիշյալ զեկույցով։

    Փաստաթուղթը պետք է պաշտոնապես փոխանցվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելուլի Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Նուրգոժոևիչ Ժապարովին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։

    Զեկույցն՝ ամբողջությամբ՝ այստեղ։

  • Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող…

    Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող…

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել

  • Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

    «Նրանք (Ուկրաինան) ՆԱՏՕ-ի մաս չեն կազմում։ Ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում», – ասել է նա 2WAY պորտալին տված հարցազրույցում։

  • «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների մասին – FIP.AM

    Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գավառի, Եղեգնաձորի, Իջևանի և Հրազդանի ավագանու ընտրություններին մասնակցող հինգ քաղաքական ուժ մերժել…