Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը։
«Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները»,-գրել է լրատվամիջոցը։
newizv.ru-ն «Արևմուտքի հետ սոված կմնաս. ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ Եկատերինբուրգ։ newizv.ru-ն փորձագետներին հարցրել է, թե ինչո՞ւ է Երևանը, հայտարարելով եվրոպական ուղղություն, պահպանում տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը Մոսկվայի հետ։
Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սա Փաշինյանի առաջին այցն էր Ռուսաստան հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Փաշինյանի այցը Ռուսաստան հետևողական և լիովին սպասելի քայլ էր, newizv.ru-ին ասել է քաղաքագետ և «Դիգորիա» փորձագիտական ակումբի անդամ Իրինա Դավիդյանը։ «Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով։ Հաշվի առնելով դա՝ Փաշինյանը պարզապես այլընտրանք չունի, քան շարունակել իր չեզոք կուրսը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը Եկատերինբուրգում էր «Իննոպրոմ-2026» ցուցահանդեսի լիագումար նիստին մասնակցելու համար», – ասել է Դավիդյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանի բարեկամական մտադրություններն ունեն նաև բացասական կողմեր։ «Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի վարչապետն արդեն սովոր է կրկնակի խաղ խաղալ, ինչպես դա արեց, երբ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում և միաժամանակ մեկնեց Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու, – նշել է Դավիդյանը,– ուղղակի Փաշինյանը պարզապես չի կարող լիովին խզել կապերը Ռուսաստանի հետ, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի իշխող կուսակցության հեղինակության փլուզմանը և նաև զգալիորեն կվնասի Հայաստանի տնտեսական վիճակին»։
Հայաստանի՝ Եվրոպայի հետ տնտեսական կապերի ենթադրական խորացումը դեռևս ի վիճակի չէ փոխարինել Ռուսաստանի հետ համագործակցությունը, newizv.ru-ին ասել է քաղաքագետ, Օրենսդրության զարգացման կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Մատյուշենկովը։ «ԵՄ-ն չի կարող անմիջապես Հայաստանին ապահովել շուկա մուտք գործելու նույն մակարդակը, ինչ ԵԱՏՄ-ն է ներկայում ապահովում, և եվրոպական տնտեսական տարածքին լիարժեք ինտեգրումը կպահանջի առևտրի և լոգիստիկ շղթաների լայնածավալ վերակառուցում», – բացատրել է նա:
Ռուսական շուկան մնում է հայկական սննդամթերքի, գյուղատնտեսական և մի շարք արդյունաբերական ապրանքների վաճառքի հիմնական աղբյուրը, հավելել է քաղաքագետը։ «Անկախ նրանից, թե որքան է Փաշինյանը փորձում դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը, 2025 թվականի վերջին Ռուսաստանից Հայաստան ներմուծման մասնաբաժինը կկազմի 37 %, իսկ արտահանումը՝ 35 %։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանը մնում է որպես փոքր առևտրային գործընկեր՝ 2025 թվականի համար կազմելով ռուսական ներմուծման մոտավորապես 1,1 %-ը և ռուսական արտահանման 1,2 %-ը, – բացատրել է Մատյուշենկովը,– նաև էներգետիկայի, լոգիստիկայի և ֆինանսական ոլորտներում զգալի փոխկախվածությունն է մնում։ Ռուսաստանը մնում է Հայաստան էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարը, նաև Ռուսաստանում աշխատող հայ քաղաքացիների դրամական փոխանցումներն են շարունակում զգալի դեր խաղալ երկրի տնտեսությունում»։
Հայաստանը վաղուց է հեռացել Ռուսաստանից՝ ընդլայնելով իր երկխոսությունը ԵՄ-ի հետ, սակայն օբյեկտիվ տնտեսական իրականությունը դեռևս թույլ չի տալիս նրան հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, ավելացրել է նա։ «Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի ներկայությունը Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ 2026»-ում անհրաժեշտ էր: Չնայած եվրոպական զարգացման ուղի ընտրելու մասին Երևանի քաղաքական հայտարարություններին, իրականում Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մնում է, նշել է Մատյուշենկովը,–առևտրատնտեսական տեսանկյունից Երևանը մոտակա և միջնաժամկետ հեռանկարում չի կարող գտնել ԵԱՏՄ երկրների հետ համեմատելի գործընկերներ, բայց քաղաքականապես Փաշինյանն ակնհայտորեն ծանրաբեռնված է նման մտադրությամբ։ Նրա պատկերացմամբ, Հայաստանի ապագան պետք է հետևի Ուկրաինայի ճակատագրին, այն է՝ կորցնել քաղաքական և տնտեսական անկախությունը ԵՄ-ին միանալու իլ յուզիվ խոստումների համար, որտեղ, ի դեպ, ոչ ոք գրկաբաց չի սպասում Հայաստանին»։
Անհնար է պարզապես խզել կապերը Երևանի և Մոսկվայի միջև, հավելել է Դավիդյանը։ «Նման քաղաքականությունը ոչ միայն անհեռատես է, այլ նաև կործանարար Հայաստանի համար։ Երկրի ռազմավարական դիրքը, ինչպես նաև պատմականորեն հաստատված կապերը վկայում են, որ այդ դաշինքը չափազանց կարևոր և նշանակալից է, – բացատրել է քաղաքագետը,– Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները սերտորեն կապված են, այսօր ամենամեծ հայկական սփյուռքը գտնվում է Ռուսաստանում։ Երկու երկրների միջև մշակութային փոխանակումներ են տեղի ունենում տարիներ շարունակ»։
Փաշինյանի հռետորաբանությունը ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին հնչում է որպես հասարակական կարծիքը մանիպուլ յացիայի ենթարկելու փորձ, շարունակել է Դավիդյանը։ «Իրականում, Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մոտ ապագայում պարզապես անհնար է։ Եվրոպան չի կարողանում կատարել անգամ վերջերս տված խոստումները։ Օրինակ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսել է Հայաստանի՝ ԵՄ շուկա ավելի մեծ մուտք գործելու անհրաժեշտության մասին, սակայն այդ ամենը դեռևս չի կատարվել, – նշել է քաղաքագետը,– գիտակցելով իր հակառուսական քաղաքականության ոչ ժողովրդականությունը՝ Փաշինյանը պարզապես վախենում է խզել կապերը Ռուսաստանի հետ, հատկապես հաշվի առնելով իր «անկայուն» դիրքը վերջերս ընտրություններում տարած դժվարին ու կասկածելի հաղթանակից հետո»։
Ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը կարող են ձեռք բերել Յունիբանկի նոր թողարկման սովորական բաժնետոմսեր՝ 390 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով։ Ընթացիկ թողարկման ծավալը կազմում է 3,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ներդրման նվազագույն ծավալը՝ 1 014 000 ՀՀ դրամ։
Յունիբանկը բաժնետերերին հնարավորություն է տալիս ոչ միայն օգտվելու բաժնետոմսերի արժեքի հնարավոր աճից, այլև ստանալու շահութաբաժիններ։ 2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով: Աճել է նաև Բանկի բաժնետերերին վճարվող շահութաբաժինների ծավալը: Եթե 2023 թվականի արդյունքներով բաժնետերերին վճարվել է 4,1 մլրդ դրամ, ապա 2024 թվականի արդյունքներով՝ 7,8 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի արդյունքներով՝ 9,3 մլրդ դրամ:
Միաժամանակ Յունիբանկը հատուկ իր բաժնետերերի համար՝ անկախ բաժնետոմսերի դասից, իրականացնում է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսերի տեղաբաշխում։ Անժամկետ պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13,25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայի ամենագրավիչ ներդրումային առաջարկներից մեկը։ 36 ամսից հետո պարտատոմսերի եկամտաբերությունը կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։ Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները նույնպես կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ մասնակցելով Բանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։
Բանկի բաժնետերերին՝ կախված ձեռքբերված բաժնետոմսերի ծավալից, Յունիբանկն անվճար տրամադրում է նաև պրեմիում դասի Visa կամ Mastercard քարտեր:
«Յունիբանկի բաժնետոմսերի նախորդ թողարկումների հաջող տեղաբաշխումները վկայում են մեր ընտրած զարգացման ռազմավարության նկատմամբ ներդրողների վստահության մասին։ Բանկի՝ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։ Այս անգամ մենք շուկային ներկայացրել ենք Հայաստանի համար նոր՝ հիբրիդային ներդրումային առաջարկ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ձեռք բերել Յունիբանկի բաժնետոմսեր և բարձր եկամտաբերություն ունեցող անժամկետ պարտատոմսեր։ Այս մոդելը ներդրողներին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները և օգտվել երկու ֆինանսական գործիքների առավելություններից։ Լինելով հրապարակային ընկերություն՝ մենք առաջնորդվում ենք թափանցիկության և հաշվետվողականության բարձր չափանիշներով՝ շարունակաբար ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի համար»,– նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
Յունիբանկը 2025 թվականն ավարտել է 9,8 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ։ Բանկի ակտիվները կազմել են գրեթե 400 մլրդ ՀՀ դրամ։ Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32,5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264,6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով, իսկ կորպորատիվ վարկային պորտֆելը՝ 37%-ով։
2025 թվականի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 343,6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը շարունակաբար ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման մեջ՝ ստեղծելով ժամանակակից ֆինանսական հարթակ, որն ապահովում է Բանկի կայուն աճն ու մրցունակությունը։
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։
Բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 13-ի N 1/210Ա որոշմամբ, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի N 1/427Ա որոշմամբ, իսկ ծրագրային ազդագրի լրացումները՝ 2026թ.-ի մայիսի 22-ի N 1/228Ա և հունիսի 29-ի N 1/282Ա որոշումներով։
Ներդրողները բաժնետոմսերի և անժամկետ պարտատոմսերի ազդագրերը, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.amկայքում։
Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում:
Այս մասին կարգադրությունը նա ստորագրել է հուլիսի 10-ին։
Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:
Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի ապրիլի 8-ը, սակայն պայմանագիրը շարունակել է գործել անորոշ ժամկետով:
Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ անորոշ ժամկետով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքված լինելու դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագրից՝ այդ մասին մյուս կողմին երեք ամիս առաջ տեղեկացնելով, ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: