Blog

  • Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ, կան վիրավորներ

    Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ, կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր ըստ դեպքի վայրում հավաքվածների 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

    Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։

    Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասվածք ավտոմեքենաների սեփականատարերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը։

  • Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ | Սպորտ

    Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը բրոնզե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների (U20) Եվրոպայի առաջնությունում։

    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ պատվո հարթակի երրորդ աստիճանի համար մղված վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը տպավորիչ հաղթանակ է տարել։ Ղազարյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Պասկուալ Լյուցցիի նկատմամբ և արժանացել հեղինակավոր ստուգատեսի բրոնզե պարգևին։

    Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչները նույնպես շարունակում են պայքարը մեդալային տեղերի համար:

  • «Երբ ոստիկանն առաջին հերթին մարդ է․ փոքրիկ պատմություն՝ մեծ մարդկայնության մասին»

    Ուզում եմ կիսվել երեկվա փոքրիկ, բայց շատ մարդկային պատմությամբ։

    Երեկ երեկոյան մեքենա վարելիս հանկարծ վահանակին հայտնվեց «ուշադրություն» նշանը՝ շարժիչի հովացման համակարգի հետ կապված։ Մինչ մտածում էի՝ որտեղ անվտանգ կանգնեմ, արդեն կապոտի տակից գոլորշի էր դուրս գալիս։ Արագ կանգնեցրի մեքենան (իհարկե, ոչ ամենահարմար տեղում), բացեցի կապոտը և սկսեցի նայել մեքենայի «ներքին աշխարհին»…

    Փորձում էի զանգել եղբորս, որ հասկանամ՝ ինչ անել, երբ հանկարծ լսեցի.

    — «Ինչո՞վ կարող ենք օգնել»։

    Շրջվում եմ՝ ոստիկանական մեքենա և երեք ոստիկան։

    Անկեղծ պատասխանեցի.

    — «Եթե կարողանաք, իսկապես օգնություն է պետք»։

    Առանց վարանելու մոտեցան, արագ գտան խնդրի պատճառը և սկսեցին լուծել։ Հետո հարցնում են.

    — «Դանակ ունե՞ք»։

    Այդ պահին իմ ուղեղում միակ միտքը սա էր. «Միայն թե սառը զենք չհամարեն…»։ 😂

    Տվեցի դանակը, իրենք էլ ժպտացին ու շարունակեցին «վիրահատությունը»։ Հետո պարզվեց, որ ջուր էլ է պետք։ Իմ մեքենայի մեջ եղածը չբավարարեց, իրենք բերեցին, լցրեցին, գործարկեցին մեքենան, համոզվեցին, որ ամեն ինչ կարգին է, և միայն դրանից հետո ասացին.

    — «Կարող եք գնալ, բայց վաղը անպայման տարեք ստուգման»։

    Գիտե՞ք՝ ինչն էր ամենակարևորը։

    Այդ պահին ես ինձ զգացի ապահով քաղաքացի։ Ոչ թե այն պատճառով, որ մեքենաս սարքվեց, այլ որովհետև տեսա ոստիկանների, որոնք կարող էին պարզապես անցնել, բայց կանգնեցին, առաջարկեցին օգնություն և մինչև վերջ մնացին կողքիս։ Դա պարզապես ծառայողական պարտականություն չէր, դա մարդկային վերաբերմունք էր։

    Սրտանց շնորհակալություն Դավիթաշենի ոստիկանության անձնակազմին՝ հոգատարության, վերաբերմունքի և օգնության համար։

    Լուսանկարը հրապարակում եմ առանց նրանց թույլտվությունը հարցնելու, որովհետև կարծում եմ՝ մարդիկ պետք է ճանաչեն ու գնահատեն իրենց ամենօրյա հերոսներին։ 🙏👏

  • Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի | Քաղաքականություն

    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։

    ԱԺ նախագահ մեկ այլ կարգադրությամբ հուլիսի 13-ից օգոստոսի-2-ը ներառյալ իրեն արձակուրդ է ուղարկել։ 

    Հիշեցնենք նաև, որ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը, օգոստոսի 2-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։ Արձակուրդում գտնվելու ընթացքում Սիմոնյանին փոխարինելու է Ռուբեն Ռուբինյանը։

  • ՀՀ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին | Հայաստան

    Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի (HLPF) 2026 թվականի աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։

    Համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը նախագահել է մաքուր էներգիայի, կայուն համայնքների և Փոքր կղզի զարգացող պետությունների (SIDS) վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև մի շարք Կամավոր ազգային զեկույցների (VNR) ներկայացումները։

    Դեսպան Մարգարյանը նաև որպես բանախոս մասնակցել է «Միջին եկամուտ ունեցող երկրների համար ԿԶՆ-ների իրագործման արագացում» թեմայով քննարկմանը, որտեղ ընդգծել է, որ երկրի կողմից առաջնորդվող զարգացումն ու ազգային առաջնահերթությունների հիման վրա ձևավորված քաղաքականությունները պետք է լինեն միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսվող ապագա Ռազմավարական գործողությունների ծրագրի հիմքում։

    «Լեռնային տարածաշրջանների համար գործողությունների արագացում․ 2023–2027 թվականների Գործողությունների հնգամյակի իրականացում» խորագրով HLPF-ի շրջանակներում կազմակերպված միջոցառման ընթացքում նա կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխկապակցվածության ամրապնդումը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (CBD COP17) առաջիկա նախագահող երկիր, նպաստելու գլոբալ լեռնային օրակարգի առաջմղմանը՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական գործողությունների և հողերի կայուն կառավարման ոլորտներում գործնական ու ինտեգրված մոտեցումների միջոցով։

    Համաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ շաբաթ նախարարական հատվածի շրջանակներում, որը կհամախմբի բարձրաստիճան պետական ներկայացուցիչների՝ քննարկելու 2030 թվականի օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման առաջընթացը։

  • Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան

    Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան

  • Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի



    Քաղաքականություն





    Մոսկվայի հայ համայնքը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն հայտնի քաղաքական, հասարակական գործիչ և բարերար Գագիկ Ծառուկյանի։ Սույն թվականի հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին, Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիրի տարածքում (Հայկական եկեղեցու մոտ) տեղի կունենա հայ համայնքի միասնական աղոթքը: Կազմակերպիչները կոչ են անում բոլոր հայրենակիցներին, ովքեր ցանկանում են միանալ այս համատեղ աղոթքին և իրենց ներկայությամբ աջակցել Գագիկ Ծառուկյանին, ներկա գտնվել եկեղեցու բակում: «Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ աղոթքին և իրենց ներկայությամբ սատարել նրան: Թող մեր հավատքը, միասնությունն ու անկեղծ աղոթքը դառնան հույսի և ուժի աղբյուր»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի դաշնությունում բնակվող բազմաթիվ հայեր, ովքեր բարձր են գնահատում բարերարի տարիների գործունեությունն ու ավանդը հայրենիքում և սփյուռքում:




  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան | Հայաստան

    Կորեայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանը (նստավայրը՝ Տոկիո) հավատարմագրերի պատճենն է հանձնել ԿՀ ԱԳ նախարարության արարողակարգի հարցերով վարչության պետ Ջե Հվան Կվոնին, հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։

     

    Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Ջե Հվան Կվոնն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում։

     

    Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ։ Երկուստեք մտքեր են փոխանակվել հաջորդ տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ։

     

    Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև ԱԳՆ Եվրոպական հարցերով բյուրոյի տնօրեն Հյոն Չուլ Պակի հետ։

     

    Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հյոն Չուլ Պակը կորեական կողմի պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ օրակարգի առաջմղմանը միտված գալիք բոլոր նախաձեռնություններում։

     

    Դեսպան Սիմոնյանն ընդգծել է, որ հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ կարևորելով մասնավորապես քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումը, առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հաստատումը, կրթամշակութային և հումանիտար փոխանակումների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների ակտիվացումը։