Blog

  • ԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։

    Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

    Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և  բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։

    Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։

  • Հայաստանում օձերի հայտնաբերման կանչերն աճել են 13.3%-ով․ 2026-ի առաջին կիսամյակում գրանցվել է 629 դեպք

    2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվել է 629 կանչ, ինչը 74-ով կամ 13.3 տոկոսով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ambion.news-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

     

    Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել էր 278 օձ, որոնցից 62-ը՝ թունավոր։ Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում՝ 268, Կոտայքի մարզում՝ 104 և Արարատի մարզում՝ 53։ Սյունիքում արձանագրվել է 46, Արագածոտնում՝ 45, Տավուշում՝ 37, Արմավիրում՝ 35, Վայոց ձորում՝ 22, Շիրակում՝ 11, Լոռիում՝ 5, իսկ Գեղարքունիքում՝ 3 դեպք։ Միաժամանակ, դեպքերի նվազում է արձանագրվել Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում։ Հարաբերական առումով ամենաբարձր աճը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 64.3 տոկոս, որին հաջորդում է Արարատի մարզը՝ 35.9 տոկոս աճով։ Ամենամեծ հարաբերական նվազումը գրանցվել է Շիրակի մարզում՝ 31.3 տոկոս։

     

    «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի կլինիկայի թունաբանության ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ օձի կծածի հետքի և առկա ցավի դեպքում հսկողությունն անպայման պետք է իրականացվի հիվանդանոցային պայմաններում։ «Օձի կծածի դեպքում որպես առաջին օգնություն չի կարելի սեղմող կապ դնել, բերանով արտածծում կատարել, սառույց դնել, քանի որ, եթե կա տեղային հյուսվածքների վնասում թույնի ազդեցությամբ, այս բոլոր միջամտություններն ավելի կբարդացնեն թույնի ազդեցությունը»,- ասաց Գրիգորյանը։

     

  • Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա




    Շուրջ  30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն  օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող  թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։

    Թռչնաֆաբրիկայում արտադրությունն ավտոմատացված է. գործող 25 թռչնանոցներին կերի տրամադրումը, հավկիթների տեղափոխումն արտադրական միջավայր, ինչպես նաև տեսակավորումն իրականացվում է եվրոպական բարձրակարգ սարքավորումների միջոցով։ Որակի ապահովմամբ և վերահսկողությամբ ևս թռչնաֆաբրիկան  շուկայում առաջատարներից է: 

    «Արաքս» թռչնաֆաբրիկայի գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով՝ բեռնատար մեքենաներով, ամբարձիչով, գեներատորներով ու բարձր հզորությամբ արևային կայանով, որը թռչնաֆաբրիկայում տեղադրել է Ակբա Լիզինգի մեկ այլ գործընկեր՝ «Սան Պրովայդեր» ընկերությունը։ 

    «Թռչնաֆաբրիկայի արտադրության ամբողջ գործընթացն ավտոմատացված է։ Մեր արտադրանքը շուկայում տարբերվում է իր բարձր որակով, սպառողների ընտրությամբ և դրա շնորհիվ է, որ ամեն տարի մենք պահպանում ենք առաջատարի դիրքերը։ Ակբա Լիզինգի միջոցով ձեռք բերված սարքավորումները մեզ հնարավորություն են տալիս էլ ավելի զարգացնել արտադրությունը և որակապես լավ արտադրանք ստանալ։ Թռչնաֆաբրիկայում տեղադրել ենք նաև արևային կայան, որի շնորհիվ բավականաչափ էներգիա ենք խնայում»,- նշել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի մարքեթինգի բաժնի ղեկավար Սեդա Հովսեփյանը։

    «Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ «Արաքս» թռչնաֆաբրիկայում տեղադրվեց 2550 հատ Jinko Solar վահանակ և 15 Huawei ինվերտորներ, որոնց արդյունքում ունեցանք 1500 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Արևային կայանի արտադրանքը տարեկան կազմելու է 2.2 միլիոն կՎտ/ժ, որը համեմատության համար, կարելի է ասել, տարեկան 600–ից 700 բնակարանի հոսանքի սպառումն է»,- նշել է «Սան Պրովայդեր» ընկերության տնօրեն  Վահան Օհանջանյանը։

    «Արաքս» թռչնաֆաբրիկան  շարունակում է ընդլայնել իր տեսականին և ներկայանալ նոր արտադրատեսակներով: Ընկերությունն արդեն շուկա է ներկայացնում նաև հավի մսից պատրաստվող կիսաֆաբրիկատներ ու նրբերշիկներ։

      Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

    Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

    Մանրամասն՝ տեսանյութում։


  • Իջևանում ՈւԵՖԱ–ի չափանիշներով մարզադաշտի համար ևս 3 հողամաս կգնեն. 57,75 մլն դրամ հատկացվի | Հայաստան

    ՀՀ կառավարությունը որոշեց 57,75 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում կառուցվելիք ֆուտբոլային նոր մարզադաշտի համար անհրաժեշտ ևս երեք հողամաս ձեռք բերելու նպատակով։ Ապագա մարզադաշտը համապատասխանելու է ՈւԵՖԱ-ի չափանիշներին։

    Գումարը կփոխանցվի Իջևանի համայնքապետարանին, որը կգնի մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերը, կփոխի դրանց նպատակային նշանակությունը, որից հետո դրանք կփոխանցվեն պետությանը։

    Հայաստանը Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին հյուրընկալելու է Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Դրա անցկացման համար երկրում անհրաժեշտ է ունենալ ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր։

    • Նախկինում ձեռք բերված տարածքը. Գետահովիտում արդեն գնվել էր 20 սեփականատիրոջ պատկանող շուրջ 66 հազար քառ. մետր հողատարածք, որի համար կառավարությունը հատկացրել էր մոտ 329,9 մլն դրամ։

    • Լրացուցիչ տարածքը. Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է ձեռք բերել ևս 3 հողամաս՝ ընդհանուր 11 550 քառ. մետր մակերեսով։

    • Գործարքի արժեքը. Սեփականատերերը համաձայնել են հողերը վաճառել 1 քառակուսի մետրը 5000 դրամով (ընդհանուր՝ 57,75 մլն դրամ)։

    «Որոշման ընդունման արդյունքում կստեղծվեն 2029 թվականին Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ Իջևանում ՈւԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման նախապայմանները»,- նշված է կառավարության նախագծում։

    Բացի Իջևանից, մինչև 2029 թվականի առաջնության մեկնարկը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող մարզադաշտեր են նախատեսվում կառուցվել նաև այլ վայրերում.

    1. Վանաձորում՝ ՈւԵՖԱ-ի չափանիշներով նոր մարզադաշտ,

    2. «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում՝ ազգային նոր մարզադաշտ՝ նախատեսված 35 հազար նստատեղի համար։

    Հիշեցնենք նաև, որ հունիսի 25-ին կառավարությունը 177 մլն 820 հազար դրամ էր հատկացրել Իջևանի մարզադաշտի նախագծային աշխատանքների իրականացման համար։

  • Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

    Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

  • ԱԱ-2026. Արգենտինան անգլիացիների նկատմամբ կամային հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

    Աշխարհի չեմպիոն Արգենտինան դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ (տեսանյութ

    Առաջինը հաջողության հասավ Անգլիայի հավաքականը։ 55-րդ րոպեին «Աստոն Վիլայի» 23-ամյա կիսապաշտպան Մորգան Ռոջերսի սուր փոխանցումից հետո աչքի ընկավ այս ամռանն անգլիական «Նյուքասլից» Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված 25-ամյա հարձակվող Էնթոնի Գորդոնը (տեսանյութ

    85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ):

    Ավելացված երկրորդ րոպեին Արգենտինայի հաղթական գոլը խփեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց Մեսին (տեսանյութ

    Հուլիսի 19-ին եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։

  • Գեղամ Մանուկյանը բացահայտում է նիկոլական հերթական ստերը (video)

    Գեղամ Մանուկյանը բացահայտում է նիկոլական հերթական ստերը (video)

  • Միրզոյան. TRIPP-ի բաժնեմասերի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ին, 26%-ը՝ ՀՀ-ին

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Հայաստանը սկսում է TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։

    Կառավարության նիստում նա նշել է, որ որոշման ընդունմամբ նախագիծը սահմանված կարգով կուղարկվի Սահմանադրական դատարան:

     

    «ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով»,- ասել է Միրզոյանը:

     

    Նրա խոսքով՝ Հայաստանն ու ԱՄՆ-ը կհիմնեն նաեւ TRIPP զարգացման ընկերություն, որը ՀՀ տարածքի տարբեր գոտիներում կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք. այս իրավունքը նախնական կգործի 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։

     

    «Նախնական ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը եւս 50 տարով: Այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը։

     

    ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ»,- ասել է ԱԳ նախարարը:

  • Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. Աբրահամյան

    ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

    «Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։

    Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը։

    Իշխանությունն անում է առավելագույնը՝ վերջիններիս մեկուսացված պահելու, քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար»։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 16-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 16-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,97 դրամ է, վաճառքը՝ 368. 79 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 413,76 դրամ, վաճառքի դեպքում՝ 425,29  դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.44 դրամ, վաճառքինը՝ 4.88 դրամ։