Blog

  • Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կառլեն Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 50-ամյա Արման Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է | Հասարակություն

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

     -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,

     -Շենգավիթում` հուլիսի 12-ին,

    -Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

     -Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,

    -Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,

    -Արաբկիրում՝ չի գերազանցել,

    -Շենգավիթում` չի գերազանցել։

     Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»

    «Հրապարակը» գրում է. «Նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ինտրիգներից մեկն էլ այն է լինելու, թե արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհրավիրվի առաջին նիստին եւ իր հայրապետական օրհնանքը կհղի ազգընտիրներին, ինչպես եղել է նախորդ գումարումների խորհրդարաններում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33 հոդվածի համաձայն՝ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը»:

    Մայր Աթոռի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մինչ այս պահը հրավեր չեն ստացել: Պարզ է, որ չեն էլ ստանալու: Կարկառուն ՔՊ-ականներից մեկը կատակեց, թե` ուզում է, թող ինքնակամ գա եւ օրհնի նիստը: Մեզ չհաջողվեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Վեհափառն ինքնակամ այցելել խորհրդարան եւ հայրապետական օրհնանք հղել պատգամավորներին, որոնց մեծ մասը նրան հայհոյել ու վիրավորել է եւ նրա օրհնանքի կարիքը չի զգում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը չպատասխանեց մեր զանգերին։

    Իսկ իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել Վեհափառին եւ դա փորձելու են բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայությունը ոչ թե կանոնակարգի իմպերատիվ պահանջն է, այլ գրված է՝ «իրավունք ունի ելույթ ունենալ»։

    Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմ է հայտարարել, նա ու իր նեղ խմբակը Գարեգին Բ-ին կաթողիկոս չեն համարում եւ անգամ ՔՊ նախընտրական ծրագրում հոգեւոր առաջնորդին գահընկեց անելու ծավալուն սխեմա են ներառել, որը կյանքի կկոչեն հարմար պահին։

    Գարեգին Երկրորդ կաթողիկոսը 2003 թվականից մասնակցել է ԱԺ բոլոր գումարումների անդրանիկ նիստերին։

    Հիշեցնենք նաեւ՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որն արդեն չորրորդ անգամ կիրականացնի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ 80-ն անց Հասանովն ազգային փոքրամասնության ցուցակով խորհրդարանում է դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից։

    Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են. ի դեպ, «ԱԺ կանոնակարգ» օրենքում դեռ երդման նախկին տեքստն է դրված, մինչդեռ շաբաթներ առաջ ՔՊ-ականները երդման տեքստն էլ փոխեցին՝ հարմարեցնելով իրենց վարած ապազգային քաղաքականությանը։ Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը, այն է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում. ԱԺ նախագահի, նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։

    Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտելը, տեղի են ունենում ամենօրյա նիստեր, ապա ձեւավորվում են մշտական հանձնաժողովները, ինչպես նաեւ՝ ԱԺ խորհուրդը: Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո գործող կառավարության լիազորությունները դադարում են, եւ այն շարունակում է աշխատել որպես ժամանակավոր կառավարություն` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Եթե որեւէ կուսակցություն կամ կոալիցիա ունի խորհրդարանական մեծամասնություն, ապա հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում այդ մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

  • Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները





    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 06:10-ին, վնասվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» 220/100/10 կՎ ենթակայանի 10 կՎ միջսեկցիոն անջատիչը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ։

    «Այս պահին ՏԿԵ նախարարության ԲԷՑ ՓԲԸ-ի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով»,- ասված է ՀԷՑ ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրությունում:




    դիտվել է 294 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Հայ արտադրողը թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել. փոխվարչապետ

    Հայ արտադրողը ապահովում է իր արտադրանքի որակը, սակայն թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանից արտահանվող ապրանքների կապարակնիքների և դրանց թվայանացման հետ կապված խնդրին: 

    «Ես հետևում եմ ինչ է հիմա կատարվում, այդ թվում միրգ, բանջարեղեն, ծաղիկ արտահանման պրոցեսում, ու զգում եմ, որ կան ընկերություններ, որոնք բարձր որակ են ապահովում, այդ թվում եվրոպական, ու պարզվում է, որ խնդիրը միայն որակը չէ: Խնդիրը արտահանման հետագծելիությունն է: Քանի որ իրենց շարժն է դանդաղում: Լավ որակի ապրանքի շարժը երբ որ դանդաղում է, ունենում է երկու խնդիր․ նախ փչանում է, երկրորդ՝ ժամանակն է ծախսում»,- ասաց Գրիգորյանը՝ բացատրելով, որ ժամանակ ծախսելը դա հավելյալ ծախս է, ինչի արդյուքնում հայկական ապրանքի գինը դադարում է մրցունակ լինելուց: 

    Ըստ Գրիգորյանի, եթե ապրանքի հետագծելիության խնդիրը չլուծվի, հայկական կողմի  համար շատ բարդ կլինի մրցակցել զարգացած շուկաներում: 

    «Այլընտրանք չկա, որովհետև ստացվում է, որ արտադրողը ապահովում է իր արտադրանքի որակը՝ դրա ահամար ներդրում ու ծախս անելով, սակայն թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել»,-ասաց փոխվարչապետը:

    Նա նաև նշեց, որ թվային ենթակառուցվածքի լիարժեք աշխատելու դեպքում, հնարավոր է պարզվեր, որ հայկական ապրանքների մի զգալի մասը արտահանելի է:

  • Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

    Երևանում հուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը

    Այս պահին ԲԷՑ-ի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ
  • Հրանտ-Լեոն Ռանոսը՝ «Տեներիֆեի» խաղացող (ֆոտո, վիդեո)

    Հայաստանի հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվեց «Տեներիֆե», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

    «Տեներիֆեն» հանդես է գալիս իսպանական երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում։

    «Տեներիֆեն» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 300 հազար եվրո։

    Ռանոսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։

    Անցած մրցաշրջանում Ռանոսը վարձակալությամբ հանդես էր գալիս Բրաունշվեյգի «Այնտրախտում»։

  • Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին





    «Անուրանալի են Իր Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա, անձնուրաց և օրհնաբեր ծառայությանը։ Սրբազան Հայրն իմ տեսուչն է եղել Վազգենյան դպրանոցում, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդը, որտեղ հիմա ես ծառայում եմ։

    Տարիների ընթացքում Սրբազանը, հավատարիմ մնալով իր եկեղեցականի կոչմանն ու ձեռնադրության ուխտին, եղել է Ավետարանի անխոնջ քարոզիչ, հոգիների իմաստուն հովիվ և հայրական սիրով առաջնորդող առաջնորդ։
    Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, ճշմարտության հանդեպ հավատարմությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով։

    Նա իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը և հավատացյալ ժողովրդի հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը՝ կրելով ծառայության բազմաթիվ դժվարություններ, բայց երբեք չնահանջելով իր առաքելությունից։

    Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար, զորություն՝ տկարների, հույս՝ հուսալքվածների և քաջալերանք՝ հավատքի ճանապարհով ընթացողների համար։

    Այսօր, երբ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոսը գտնվում է ապօրինի տնային կալանքում, աղոթում ենք, որ Ամենակալ Տերը մարմնավոր լիակատար ազատություն և առավել համբերություն պարգևի, բազմապատկի նրա հոգևոր և մարմնական զորությունը, խաղաղությամբ ու շնորհներով պսակի նրա հետագա ընթացքը և դեռ երկար տարիներ արժանացնի նրան շարունակելու իր օրհնաբեր հովվական առաքելությունը՝ ի փառս Սուրբ Երրորդության, ի զորացումն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն մեր աստվածասեր ժողովրդի։

    Թող Տիրոջ առատ ողորմությունն ու շնորհները մշտապես ուղեկից լինեն Բագրատ Սրբազանին, և նրա ծառայության բարի պտուղները շարունակեն առատորեն օրհնել Եկեղեցին, Հայրենիքն ու հավատավոր ժողովրդին»։




    դիտվել է 162 անգամ

  • Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի (USCIB) Գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ. հայտնում է դեսպանությունը

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և USCIB-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման և միջազգային գործընկերությունների ընդլայնման ուղղություններով։

    Քննարկվել է նաև USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

    Հանդիպման շրջանակում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդգծել միջազգային գործարար շրջանակների հետ համագործակցության խորացման կարևորությունը։