Blog

  • Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․

    «Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը։ Իսկ Դուք ի՞նչ եք կարդում»։

  • Հակամարտության լարվածության թուլացման առաջարկներ ենք ստացել․ Բաղայի

    Իրանը միջնորդներից ստացել է հրադադարի և Միացյալ Նահանգների հետ հակամարտության լարվածության թուլացման առաջարկներ, — հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

    «Կան առաջարկներ, մենք դրանք ստացել ենք, բայց թույլ տվեք չմանրամասնել», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Միացյալ Նահանգների հետ հրադադարի վերաբերյալ առաջարկների առկայության մասին հարցին։

    Դիվանագետը նշել է, որ միջնորդներն աշխատում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հուլիսին առաջացած լարվածության թուլացման ուղղությամբ։

    ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ դա եղել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանը։

    Իրանական զինված ուժերը հակադարձել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։

  • ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet

    ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների (mandate holders) միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի (Special Procedures) շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի։

    Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։

    Հրապարակված փաթեթը բաղկացած է երկու փաստաթղթից։ Առաջինը՝ 2026 թվականի մայիսի 11-ին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի վեց մանդատակիրների կողմից Հայաստանի կառավարությանը ուղարկված հաղորդագրությունն է, իսկ երկրորդը՝ 2026 թվականի հուլիսի 9-ին Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ին ուղարկված 31-էջանոց Non-Paper-ն է, որով Հայաստանը պատասխանում է բարձրացված բոլոր հարցերին։

    ՄԱԿ-ի հիմնական մտահոգությունները

    ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները կարող էին անհամաչափ ուժ կիրառել 2024 թվականի հունիսի 12-ի բողոքի ակցիայի ընթացքում, ներառյալ ցուցարարների և լրագրողների նկատմամբ, իսկ մեկ տարի անց նույն շարժման ներկայացուցիչների նկատմամբ կիրառված ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանքները կարող էին հանգեցնել հակաահաբեկչական օրենսդրության ոչ պատշաճ օգտագործման։

    Փաստաթղթում նշվում է նաև, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ քրեական գործի հիմքում ներկայացված ապացույցների զգալի մասը վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, քաղաքացիական անհնազանդությանը և բողոքի գործողություններին, մինչդեռ հրապարակված նյութերում չեն երևում բռնության կամ իրական ահաբեկչական գործողությունների հստակ ցուցիչներ։ Նույն փաստաթուղթը հիշատակում է նաև պնդումները, թե իրավապահները հրապարակել են հեռախոսային գաղտնալսումների միայն ընտրովի հատվածներ, իսկ պաշտպաններին չի թույլատրվել հրապարակել իրենց կարծիքով արդարացնող նյութերը։

  • ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է 90 դոլարը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին` համաշխարհային նավթի գները կտրուկ աճել են։

    Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 3.05%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90.79 դոլարի։ Սա Brent-ի ամենաբարձր գինն է հունիսի 11-ից ի վեր։ Անցյալ շաբաթ Brent նավթի գինը բարձրացել է 15.9%-ով՝ ապրիլից ի վեր գրանցելով ամենամեծ շաբաթական աճը։ American West Texas Intermediate (WTI) նավթի գինը բարձրացել է 2.65%-ով՝ հասնելով 84.68 դոլարի մեկ բարելի համար, որը WTI-ի ամենաբարձր գինն է հունիսի 12-ից ի վեր։ Անցյալ շաբաթ WTI նավթի գինը նույնպես բարձրացել է 15.5%-ով։

    Գնաճը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարձակումների, ինչպես նաև Հորմուզի նեղուցով էներգակիրների փոխադրման սպառնալիքների աճով։ Վերջին օրերին ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մասին, մինչդեռ Իրանը հարվածներ է հասցրել այն նավերին, որոնք, ըստ նրա, խախտել են Հորմուզի նեղուցում նավարկության կանոնները։

    Վերլուծաբանների կարծիքով՝ Հորմուզի նեղուցում, որի միջով անցնում է համաշխարհային նավթային առևտրի մոտավորապես մեկ հինգերորդն, աճող ռիսկերը սրել են մատակարարման հետ կապված մտահոգությունները և հանգեցրել նավթի գների բարձրացման։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «Mercedes CLA»-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել | Հասարակություն

    Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 37-ամյա Կարմեն Ս․-ն, 13-ամյա Ս․ Փ․-ն, 7-ամյա Ի․ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի ծառայության տեսուչ Սերգեյ Մուրադյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մուրադյանը և Սամվել Պապիկյանը։

    Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխաներն են։

  • Չինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին

    Չինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին

  • Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 5,2 հազարը

    Հունիսի վերջին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով առնվազն 5208 մարդ է զոհվել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։

    Ինչպես նշում է «ԷՖԷ» գործակալությունը, մեկ օրում զոհերի թիվն ավելացել է 89-ով։

    Տուժածների թիվն արդեն մի քանի շաբաթ է՝ չի փոխվում և կազմում է շուրջ 16,7 հազար մարդ։

    Ուժգին երկրաշարժերը Վենեսուելայում տեղի էին ունեցել հունիսի 24-ին։ Փրկարարները մինչ օրս շարունակում են աշխատել ամենաշատը տուժած շրջաններում։

  • Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ





    Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։

    «Վերջին 2 օրերին 4 հոսպիտալացում է եղել»,- նշեց տնօրենը։

    Ընդհանուր առմամբ, բուժօգնության դիմածների թիվը 6 տասնյակից ավելի է։

    Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով:

    Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։




    դիտվել է 32 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ

    Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-ի և 23-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 20-24-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևանում հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-24-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ։

  • Ջեյ Դի Վենսը չորրորդ անգամ հայր է դարձել

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ ծնվել է իր չորրորդ երեխան։ «Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր առավոտյան ծնվել է մեր տղան՝ Ալեք Նիլ Վենսը»,- գրել է նա՝ X սոցիալական ցանցում։ Վենսը շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնի աշխատակիցներին և Սպիտակ տան բուժանձնակազմին՝ կնոջ և նորածնի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար։