Blog

  • Ձրիակերներ, դուք էս ճամփով չեք անցնո՞ւմ. տեսանյութ





    Ապիկար նառկամանների կառավարած քաղաքում սենց ա երթևեկությունը. քանդում են Կիևյան կամուրջն ու մի ողջ Կոմիտասի երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ, թողնում 1 երթևեկելի գծի հույսին: 2 գծով հերթը վերևի խաչմերուկից ա սկսվում…
    Որ քթերը քաշելու պես կառավարման մեթոդներին էլ տիրապետեին, հիմա իդեալական երթևեկություն կունենայինք:
    Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, ձրիակերներ, դուք էս ճամփով չեք անցնո՞ւմ:

    Արամ Գևորգյանի գրառումը




    դիտվել է 204 անգամ

  • Նորընտիր Ազգային ժողովն իր առաջին նիստը կանցկացնի օգոստոսի 2-ին

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ 9-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կմեկնարկի կիրակի, օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին։

    Այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը։ 

     

    Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր։ Հուլիսի 21-ին ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփել է ինքնաբացարկների գործընթացը և հրապարակել մանդատ ստացած 105 պատգամավորների վերջնական ցանկը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մանդատից և խորհրդարանում չի լինի։ 

     

    Օգոստոսի 2-ին մեկնարկող նիստում պատգամավորները կստանձնեն իրենց լիազորությունները, կընտրեն ԱԺ նախագահ ու փոխնախագահներ, կձևավորվեն մշտական հանձնաժողովներ, ինչից հետո կսկսվի նոր կառավարության ձևավորման իրավական գործընթացը: 

  • Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

    ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

     

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության

     

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից

     

    Բաքոյան Ռուստամ Զուրբայի

    Սանդիկով Ալեքսեյ Իվանի

    Հասանով Կնյազ Համիդի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

    Ռուբինյան Ռուբեն Կարապետի

    Ալեքսանյան Վահագն Հովիկի

    Ղազարյան Ալխաս Աղաբեկի

    Հարությունյան Արայիկ Էդուարդի

    Կոնջորյան Հայկ Արսենի

    Ջուլհակյան Արուսյակ Թովմասի

    Հակոբյան Հասմիկ Արմենի

    Խաչատրյան Արմեն Էդմոնդի

    Մանավազյան Արուսյակ Լևոնի

    Հովհաննիսյան Արթուր Ղարիբի

    Գաբրիելյան Վիլեն Կարենի

    Ղազարյան Սոնա Արայի

    Եղոյան Արման Աշոտի

    Բաթոյան Զարուհի Վալերիանի

    Միքայելյան Սասուն Մեխակի

    Գաբրիելյան Սիսակ Արմենի

    Բաղդասարյան Նազելի Հրաչի

    Թունյան Բաբկեն Էդիկի

    Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի

    Լևոնյան Լևոն Գագիկի

    Վարդանյան Արաքսյա Պողոսի

    Հարությունյան Քնարիկ Համլետի

    Գրիգորյան Նարեկ Հարազատի

    Դավոյան Արփինե Հրահատի

    Սիմիդյան Հակոբ Կարապետի

    Սարգսյան Գարիկ Մնացականի

    Ղալումյան Վահե Վոլոդյայի

    Բադալյան Լուսինե Խաչիկի

    Մինասյան Սարիկ Սամվելի

    Բագրատյան Սերգեյ Պապաշի

    Մինասյան Լիլիթ Համբարձումի

    Խանդանյան Սարգիս Հայկի

    Պողոսյան Մարիամ Աշոտի

    Խաչատրյան Միքայել Արմենի

    Վարդանյան Ծովինար Գևորգի

    Սարգսյան Տրդատ Նորիկի

    Սինորյան Նատալյա Արամի

    Գյուլնազարյան Լյուդվիգ Արիստակեսի

    Ղազարյան Թագուհի Արարատի

    Քոչարյան Անդրանիկ Գրիգորի

    Հովհաննիսյան Սուրեն Մկրտչի

    Ստեփանյան Լիլիթ Սասունի

    Խաչատրյան Վլադիմիր Գագիկի

    Սայադյան Սյուզաննա Վարդգեսի

    Ղահրամանյան Նարեկ Սամվելի

    Երեմյան Ռուզաննա Գրիգորի

    Համբարձումյան Կարեն Հովհաննեսի

    Չախոյան Տարոն Արթուրի

    Կարապետյան Մարիա Էդվարդի

    Բաբայան Նարեկ Աբրահամի

    Բավեյան Նելլի Էդիկի

    Սահակյան Ահարոն Մամիկոնի

    Հակոբյան Վոլոդյա Գառնիկի

    Հովհաննիսյան Նոնա Գագիկի

    Խաչատրյան Արամ Մայիսի

    Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի

    Արշակյան Գոռ Մնացականի

    Գալստյան Տիգրան Վանուշի

    Ավետիսյան Լուսինե Հրահատի

    Համբարձումյան Ռոման Վարազդատի

    Աղաջանյան Էդուարդ Արթուրի

     

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի

     

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից

     

    Ավչյան Արման Բենյամինի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

    Կարապետյան Նարեկ Կարենի

    Վարդևանյան Արամ Պողոսի

    Ղազինյան Դավիթ Գագիկի

    Մխիթարյան Ռուբեն Աշոտի

    Հովսեփյան Արեգա Օլեգի

    Ասլանյան Մամիկոն Լևուշի

    Ղահրամանյան Մարիաննա Արթուրի

    Սուքիասյան Հայկ Նաիրիի

    Դարբինյան Արգիշտի Սամվելի

    Յոլյան Իրինա Սամվելի

    Ղազարյան Էդգար Ֆերդինանդի

    Աբրահամյան Տիգրան Արմենի

    Մաթևոսյան Լենա Վազգենի

    Գևորգյան Անդրանիկ Մհերի

    Ֆարմանյան Հայկ Լևոնի

    Թամրազյան Գրիշա Մաքսիմի

    Գասպարյան Լիաննա Հենրիկի

    Վարդանով Վաղինակ Վլադիմիրի

    Դավթյան Գառնիկ Մկրտչի

    Մանուկյան Լիանա Աշոտի

    Մնացականյան Հարություն Բորիսի

    Այվազյան Վրույր Գարեգինի

    Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի

    Հարությունյան Հարություն Գագիկի

    Մանուկյան Շիրազ Սմբատի

    Միրզոյան Անուշ Արթուրի

    Մանուչարյան Անուշավան Հարությունի

    Ենգոյան Հասմիկ Ալեքսանդրի

     

    «Հայաստան» կուսակցությունների դաշինքի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

     

    Սաղաթելյան Իշխան Վաչիկի

    Գրիգորյան Աննա Արամի

    Խաչատրյան Սևակ Սասունի

    Խաչատրյան Արթուր Լևոնի

    Վարդանյան Քրիստինե Մարտինի

    Վարդանյան Աղվան Արշավիրի

    Մանուկյան Գեղամ Ազատի

    Խամոյան Ագնեսա Պողոսի

    Քոչարյան Լևոն Ռոբերտի

    Սարգսյան Արթուր Լավրենտի

    Գալստյան Լիլիթ Սերյոժայի

    Մանուկյան Մեսրոպ Գևորգի

     

  • ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ․ ՀԿԿ

    ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ․ ՀԿԿՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։

    Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով  դիզվառելիքը հանել է զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։

    ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    ՀՀ ՔԿ

  • Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան

    Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան

  • Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են



    Քաղաքականություն





    Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են:

    Այս նիստին կքննարկվեն խափանման միջոցների հետ կապված հարցեր, ինչպես նաև կշարունակվի չապացույցների հետազոտությունը:

    Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1): 




  • ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

    Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հուլիսի 21-ին մեկնարկել են Եվրոպական միության փորձագետների մասնակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխմանը և էլեկտրաէներգիայի պահեստավորման կարգավորման հարցերին նվիրված քննարկումները։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

    Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության ներքո իրականացվող «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում։

    ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի շարունակական բարեփոխումների գործընթացում Եվրոպական միության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նման ձևաչափերը նպաստում են ժամանակակից կարգավորող լուծումների մշակմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը և ոլորտի կայուն զարգացմանը։

    Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմին Բյումը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև էներգետիկ ոլորտում գործընկերության կարևորությանը և ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։

    Քննարկումների ընթացքում կներկայացվեն «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի գնահատմանը, դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի քարտեզագրմանը և դրանց առաջնահերթությունների սահմանմանը, Հայաստանի օրենսդրության հնարավոր ներդաշնակեցմանը Էներգետիկ համայնքի իրավական համակարգին, ինչպես նաև էլեկտրաէներգիայի պահեստավորման ոլորտի կարգավորումների մշակմանը։

    Միջոցառման նպատակն է նպաստել էներգետիկ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության խորացմանը, ինչպես նաև աջակցել արդյունավետ, ժամանակակից ու եվրոպական լավագույն փորձին համահունչ կարգավորումների մշակմանն ու ներդրմանը։

    Հուլիսի 2-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ Եվրամիությունը ցանկանում է օգնել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանան դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։ Ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ այդ նպատակով Եվրամիությունից փորձագետների խումբ կժամանի Հայաստան։

     

  • Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության:

    Երեկ՝ հուլիսի 21-ին, Ծառուկյանը շուրջ 10 ժամ հարցաքննվել էր, որից հետո նրան կրկին տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

    Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ 

    Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Հուլիսի 7-ին նա կալանավորվել է երկու ամսով։

    Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։

  • Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքում հետևել է մարզում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին. հայտնում է դեպարտամենտը։

    Այս պահին ակտիվ շինարարություն է կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհի վրա. տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։

    Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 

    Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր է լինում քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։

  • ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։

    Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով  դիզվառելիքը հանել է զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։

    ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: