Blog

  • Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

    ՔԿ-ից հայտնում են՝ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

     

    Նա կալանավորվել է:

  • Միայն Երևանում վերանորոգվել է 15 դպրոց, 62 մանկապարտեզ․ պատգամավոր |

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանն արձագանքել է դպրոցների օպտիմալացման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ նախկինում կրթական համակարգում իրականացվել են վիճահարույց փոփոխություններ։

    «Չմոռանա՛ք, որ 18 դասաժամ պարապող ուսուցչի մեկ դրույքը վերածեցիք 22 ժամի, դասարաններում աշակերտների քանակը մի հարվածով դարձրիք 35, իսկ հիմա եկել եք կրթական հանրությանն ասելու, որ մենք օպտիմալացում ենք անում»,- ասել է պատգամավորը։

    Նա կոչ է արել ուշադրություն դարձնել նախկինում առկա խնդիրներին․

    «Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում։ Գյուղից մարդ կա՝ ամոթ է։ Գնացե՛ք ձեր նախարարների գողացած միլիոնների հետևից, և բավակա՛ն է, որ կրթության անունից խոսեն դիլետանտները»,- հայտարարել է նա։

    Պատգամավորն անդրադարձել է նաև դպրոցաշինության թեմային՝ նշելով, որ իշխանություններին մեղադրում են դպրոցներ չկառուցելու մեջ։ Որպես օրինակ՝ նա առանձնացրել է Երևանի Հ․ Կոջոյանի անվան կրթահամալիրի շինարարությունը։

    «Մեզ մեղադրում են դպրոցներ չկառուցելու մեջ։ Միայն Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի շինարարությունը տևեց հինգ տարի։ Ներողություն, տիկին Գալստյան, որ ձեր ժամանակների նման շենքերը չէին վաճառվում։ Հինգ տարի կառավարությունը հետևողականորեն գնաց նրան, որ այսօր Երևանի սրտում գործի մշակութային այդ կրթօջախը՝ այն չափանիշներով, որոնք ձեր ժամանակ պատկերացնել անգամ չէին կարող»,- նշել է Երեմյանը։

    Երեմյանի խոսքով՝ վերջին տարիներին ավելացել է նաև կրթության ոլորտի ֆինանսավորումը։ Նա նշել է, որ ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 50,1 տոկոսով։

    Պատգամավորը ներկայացրել է նաև 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շինարարության վերաբերյալ տվյալներ։

    Նրա ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում ավարտվել են 172 դպրոցի և 332 մանկապարտեզի ու նախակրթարանի շինարարական աշխատանքները։ Դրանցից օգտվելու են համապատասխանաբար շուրջ 60 հազար աշակերտ և 29 հազար երեխա։

    Միայն Երևանում վերանորոգվել է 15 դպրոց, 62 մանկապարտեզ։

    Մարզերի կտրվածքով ներկայացված ցուցանիշները հետևյալն են․

    Արագածոտնի մարզ՝ 9 դպրոց, 20 մանկապարտեզ

    Արարատի մարզ՝ 13 դպրոց, 20 մանկապարտեզ

    Արմավիրի մարզ՝ 17 դպրոց, 51 մանկապարտեզ

    Գեղարքունիքի մարզ՝ 15 դպրոց, 33 մանկապարտեզ

    Լոռու մարզ՝ 27 դպրոց, 24 մանկապարտեզ

    Կոտայքի մարզ՝ 13 դպրոց, 24 մանկապարտեզ

    Շիրակի մարզ՝ 35 դպրոց, 44 մանկապարտեզ

    Սյունիքի մարզ՝ 13 դպրոց, 18 մանկապարտեզ

    Վայոց ձորի մարզ՝ 7 դպրոց, 8 մանկապարտեզ

    Տավուշի մարզ՝ 8 դպրոց, 28 մանկապարտեզ

    Միաժամանակ, շինարարական աշխատանքների տարբեր փուլերում են գտնվում 543 նախադպրոցական հաստատություն՝ շուրջ 46 հազար երեխայի, և 375 ուսումնական հաստատություն՝ շուրջ 124 հազար սովորողի համար։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թևեր մի տվեք պղտոր ջրում ձուկ որսացող անորակներն. Անի Գևորգյանը` քաղաքական գործիչներին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թևեր մի տվեք պղտոր ջրում ձուկ որսացող անորակներն. Անի Գևորգյանը` քաղաքական գործիչներին

  • Չաղ Ռուստամին կրկին կալանավորել են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մեր տեղեկություններով` կրկին կալանավորվել է քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը` Չաղ Ռուստամը։

     

    Վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը` նրան տնային կալանք տալու դեմ։ Դատարանից հաստատեցին ։

  • Կարեն Դեմիրճյան փողոցում կատարվելու են բարեկարգման աշխատանքներ

    Օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալյալ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
  • Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Ջրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըՈւժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր. ՆԳՆ

    Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Ջրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըՈւժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր. ՆԳՆ

  • Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

    Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը.

    Պատճառ են դարձել երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունները, որոնց իրանական իշխանությունները կապել են ենթադրյալ օտարերկրյա միջամտության գործողության հետ։

    Իրանի հետախուզության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ դիվանագետները հայտնաբերվել են գաղտնի հանդիպման վայրում, երբ իրանական ուժայինները կատարում էին դատարանի որոշումը՝ ձերբակալելու երկու կասկածյալի՝ օտարերկրյա միջամտության հետ կապված գործունեության գործով։ Դիվանագետների ինքնությունը հաստատելուց հետո միջադեպի մասին տեղեկացվել է Իրանի արտաքին գործերի նախարարությանը։

    Գերատեսչության տվյալներով, առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունը բացահայտել է որոշակի անձանց որոնելու, նրանց հետ գաղտնի կապեր հաստատելու և Իրանի ներսում ու սահմաններից դուրս ցանցեր ստեղծելու նախագիծ։ Իրանական կողմը նաև պնդում է, որ քննության ընթացքում հայտնաբերված պայմանագրերը ստորագրել է Իրանում Ֆրանսիայի նախկին դեսպանը, ինչը, Թեհրանի կարծիքով, վկայում է իրանական օրենսդրության և դիվանագիտական նորմերի խախտման մասին։

    Իրանի հետախուզության նախարարությունը շեշտել է, որ կասկածելի գործունեությունն իրականացվել է պատերազմի ժամանակահատվածում, և նախազգուշացրել է, որ դիվանագիտական կարգավիճակը չի կարող օգտագործվել «ապօրինի կամ միջամտողական գործունեության» համար։ Նման գործողությունների կրկնության դեպքում Թեհրանը մտադիր է ձեռնարկել համապատասխան միջոցներ։

    Ֆրանսիան ավելի վաղ դիվանագետների հետ վարվելակերպը անվանել էր լուրջ դիվանագիտական խնդիր։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել էր, որ նրանց մի քանի ժամ պահել և հարցաքննել են, իսկ նրանցից մեկը ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Իրանը մերժել է այդ մեղադրանքները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ դիվանագետները միջամտում էին երկրի ներքին գործերին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կապերի քողի տակ։

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, իր հերթին, Ֆրանսիային և եվրոպական այլ երկրներին մեղադրել է մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հարցերում «կրկնակի չափանիշներ» կիրառելու մեջ։ Ըստ նրա, Իրանի հասցեին եվրոպական քննադատությունը չի կարող դիտարկվել առանձին՝ Իսրայելին ցուցաբերվող աջակցության և տարածաշրջանում Վաշինգտոնի քաղաքականության համատեքստից դուրս։

  • Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան





    Մարդիկ մեր զոհերի մարմինների մասունքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:

    «Դավիթ Ղազինյանը ապօրինի քաղաքական բնույթի կալանքից ազատվել է, անձին կալանքից հետո կրկին կալանավորելու հարց բարձրացնելու համար պետք է լինի նոր էական հանգամանք ոչ պատշաճ վարքագծի տեսանկյունից, իսկ այստեղ ես կարծում եմ նշված ռիսկը իսպառ բացառվում է, եթե իհարկե պատգամավոր լինելը ինքնին ոչ պատշաճ վարքագիծ չէ: Ի վերջո, ես կարծում եմ, որ թքած ունենալու մասին երբևէ պետք չէ խոսի վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ:

    Դուք հաշվի առեք, որ մենք այս վերջին 8 տարիների ընթացքում տեսել ենք մեր հայոց պատմության ամենածանր, ամենասև էջերը, հազարավոր զոհեր ենք տեսել, ի դեպ, երբ այդպիսի բառակապակցություններ եք օգտագործում, գիտակցում եք չէ՞, որ մարդիկ կարող են լինել, որոնք հիշեն մեր զոհված հերոսների սառնարանում գետնին գցված դիակները և մասունքները։ Իսկապես տպավորություն է, որ դուք այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ»,- նշել է Վարդևանյանը:




    դիտվել է 139 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված է

    Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված է

  • 7 ամսում Ադրբեջանը Հայաստան է արտահանել շուրջ 17 մլն դոլարի ապրանք, Հայաստանը Ադրբեջան՝ 960 դոլարի

    Այս տարվա հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17,372,000 դոլարի ապրանք։ 

    Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից Ադրբեջանի անուղղակի ներմուծման արժեքը կազմել է 960 դոլար։ Անցյալ ամիս Հայաստանից ներմուծում չի եղել։