Blog

  • Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկին։ Այս մասին նրանք ասացին այսօր՝ օգոստոսի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին։ Նա, մասնավորապես, նշել էր. «Քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։

    «Բնականաբար իմ այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Այսպիսով ես հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»։

  • Մերձավանում ջրագծերի հիմնանորոգումը՝ Վեոլիա համայնք համագործակցության…

    Մերձավանում ջրագծերի հիմնանորոգումը՝ Վեոլիա համայնք համագործակցության…

  • Մենք ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք եվրոպական երկիր. Կարապետյան |

    ««Ուժեղ Հայաստան»-ը ձեզնից ակնկալում է, որ դուք կակտիվացնեք Եվրաինտեգրման հանձնաժողովի աշխատանքները»,-ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին դիմեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ընթացիկ տարում այդ հանձնաժողովն ունեցել է ընդամենը մեկ նիստ, նախորդ տարիներին 4-ական։

    Կարապետյանն ասաց, որ կան բազմաթիվ ինստիտուցիոնալ պրոցեսներ որոնք կարելի է ակտիվացնել, « օրինակ դատական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, տնտեսական տարբեր գործառույթների չափանիշներին համապատասխանեցումը, նաև կրթական ռեֆորմների մեջ մեծ մասնակցությունը։

    «Մենք ձեզ առաջարկել ենք, որպեսզի դուք իրապես ցույց տաք, թե ինչ է դիվերսիֆիկացիան՝ աշխատանքով, և ոչ թե միան քաղաքական դիվերսիֆիկացիան, որի արդյունքում մենք միայն կորուստներ ենք ունենում։ Մենք պետք է աշխատանքով տնտեսության դիերսիֆիկացիա ցույց տանք։ Եթե տեսնում եք հնարավորություն, ինչքան հնարավոր է շատ ապահովեք տնտեսական համագործակցությունը, և նաև այլ ոլոտներում, որովհետև մենք Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք եվրոպական երկիր, իսկ քաղաքական առումով, ռեալ պոլիտիկից ելնելով՝ պետք է հասկանանք»- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

    Արեգա Հովսեփյանն ասաց, որ համաձայն է Նարեկ Կարապետյանի հետ, որովհետև պետության երկու կարևորագույն ոլորտները՝ տնտեսությունը և անվտանգությունը փոխկապակցված են։

    «Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն,երբ դու թույլ ես, քեզ հետ հաշվի չեն նստում, քո փոխարեն որոշումներ են կայացնում, քո առջև դնում են նախապայմաններ, արդեն իսկ ընդունված որոշումներ և քեզ մնում է միայն այն ընդունել»,-ասաց Եվրաինտրեգրման մշտական հարցերի հանձնաժողվի նախագահի թեկնածուն՝ շեշտելով, որ այդտեղ առաջնայինը դիվերսիֆիկացիան է։

  • Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է. ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ)

    Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։

    Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։

    Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ չորս երիտասարդ Աբուլ-Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ձեռնարկված հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Աննա Հակոբյանի «ռիլերից» հետո Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ

    Նիկոլ Փաշինյանը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղա
  • Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե | Հասարակություն

    ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Մ․-ն տևական ժամանակ համակարգչային հափշատկություններ իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելով ՀՀ և օտարերկրյա մի խումբ այլ քաղաքացիների հետ, 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է անդրազգային հանցավոր կազմակերպությանը, որի ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 50-ից ավելի անդամների, վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում, մշակել վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմներ՝ ուղղորդելով քայլերի հաջորդականությունը: 

    Հանցավոր կազմակերպության անդամները հանդես գալով իբր իրավաբան, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչ, ֆինանսական պատասխանատու, ներկայանալով տարբեր կեղծանուններով՝ վարձակալված տարածքներից կատարել են իրենց դիտավորության մեջ ընդգրկված համակարգչային հաշտակություններ։

    Նախաքննությամբ հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 2 մլրդ 518 մլն 288 հզր 500 ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։

    Ա․Մ․-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող 29 մլն 491 հզր ՀՀ դրամ գումար և մեծ թվով ոսկյա զարդեր, որոնց հետագա բռնագրավման հարցին կանդրադառնա դատարանն իր եզրափակիչ դատավարական ակտով:

    Ա․Մ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարարԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց

    Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարարԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց

  • Թեհրանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է չաջակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններին

    Իրանի ռազմական պաշտոնյաները առաջարկել են Պարսից ծոցի երկրներին դադարեցնել Թեհրանի հետ հակամարտության մեջ Միացյալ Նահանգներին աջակցելը, հաղորդում է EFE-ն։

    «Մենք զգուշացնում ենք. ագրեսորին՝ ամերիկյան զինվորականներին, տրամադրվող ցանկացած օգնություն կամ աջակցություն կդիտարկվի որպես համագործակցություն ամերիկյան զինված ուժերի հետ», – ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Աբդոլլահը։

    Նրա խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ մի գործողություն չի վրիպում Իրանի ուշադրությունից։

    Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Աբու Դաբին մեղադրեց Թեհրանին երկրի ուղղությամբ երկու հրթիռ արձակելու մեջ, ինչի հետևանքով ԱՄԷ-ն սառեցրեց Իրանի հետ բոլոր առևտրային հարաբերությունները։

    Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ԱՄԷ-ի մեղադրանքները անհիմն է անվանել։

  • «Հրապարակ»․ Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել





    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Վարդենիսի սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապային իրավիճակ է ստեղծվել․ գյուղի արոտավայրում բնակիչներից մեկն ականի կամ ռումբի նմանվող առարկա է նկատել, ինչը լրջորեն անհանգստացրել է գյուղացիներին։

    Դեպքի վայրում նախ գյուղի բնակիչներն են հավաքվել, սակայն չեն կարողացել հասկանալ՝ ինչ առարկա է գտել իրենց համագյուղացին, կանչել են գյուղապետին, ապա ահազանգել են ոստիկանություն։ Ոստիկաններն էլ կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որտեղից սակրավորներ են ժամանել գյուղ, պարզել, թե ինչ է։ Ռումբը հենց տեղում պայթեցրել են։ Բայց դրանից հետո էլ գյուղում խուճապը չի անցել։ Բնակիչների շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվել, այդ թվում՝ մտահոգություն, թե հնարավոր է՝ հակառակորդը սահմանային հատվածից ներթափանցել է իրենց գյուղի տարածք՝ ական տեղադրել եւ հեռացել։

    Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ փոխանցելով. «Օգոստոսի 12-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում պայթուցիկի նմանվող իր է գտել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին»։

    Դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե։ Այնտեղ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Սա պրոցեսուալ պարտադիր քայլ է։

    Գեղամաբակի վարչական ղեկավար Վարդան Սաղաթելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, առարկան, ամենայն հավանականությամբ, իրենց տարածքում է հայտնվել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Նա բացառեց գյուղում շրջանառվող այն վարկածը, թե ականը վերջերս է բերվել եւ տեղադրվել հակառակորդի կողմից։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ականանման առարկան հայտնաբերել են հնձվորները։

     




    դիտվել է 64 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. նախարար

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական ստուգայցն է կատարել ՊՆ զորամասերից մեկում:

    «Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է»,- գրել է Սուրեն Պապիկյանը։