Blog

  • Արամ Հովհաննիսյանին որպես պատվախնդիր սպա եմ ճանաչում, կոռուպցիոն հարցերով զբաղվողներ կան․ Պապիկյան

    Արամ Հովհաննիսյանին որպես պատվախնդիր սպա եմ ճանաչում, կոռուպցիոն հարցերով զբաղվողներ կան․ Պապիկյան


    Մանրամասները՝այստեղ






  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։

    Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները, հայցելով Նորին Սրբության հայրապետական օրհնությունը, ջերմորեն շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով՝ հայտնելով իրենց որդիական սերն ու անսասան հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Եկեղեցականաց դասը Հայոց Հայրապետին մաղթեց քաջառողջություն, արևշատություն և արդյունավոր հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

    Իր հերթին Վեհափառ Հայրապետը, հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին, բարձր գնահատեց Մասյացոտնի թեմի հոգևորականների հանձնառու, նախանձախնդիր ծառայությունը: Նորին Սրբությունը պատգամեց մերօրյա փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով և նույն նվիրումով ու քաջեռանդությամբ շարունակել արդյունավորել իրենց տերունապատվեր առաքելությունը՝ ի բարօրություն հայրենիքի և բարեպաշտ մեր ժողովրդի։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի տանը․ Սեդրակ Քոչարյանին ևս տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե (video)

    Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի տանը․ Սեդրակ Քոչարյանին ևս տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե (video)

  • Մեղավոր չեք համարու՞մ ձեզ` բանակում մահերի թվի աճի համար. հարց ՝ Պապիկյանին

    Մեղավոր չեք համարու՞մ ձեզ` բանակում մահերի թվի աճի համար. հարց ՝ Պապիկյանին

  • Դատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա Սողոմոնյան

    Մոտ երկու տարվա դատական գործընթացի արդյունքում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարեց իմ հայցը ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ֆորմալ առումով, ցավոք, էդպիսին է ձևակերպումը)։

     

    Իմ գլխավոր հայցապահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչել ինձ ազատելու մասին Նիկոլի դրածո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը, դատարանն ընդունել է։ Մյուս կարևոր պահանջը՝ վերականգնվել իմ պաշտոնին, ցավոք, անհնարին է համարվել։

     

     Ես սա համարում եմ փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ, քանի որ դատական ակտը ոչ պաշտոնապես, սակայն ըստ էության ցույց է տվել, որ ինձ ազատել են ոչ թե նրա համար, որ իմ դասավանդած առարկաները անպետք են, ոչ թե նրա համար, որ կաշառակեր եմ, ոչ թե նրա համար, որ անգրագետ եմ կամ վատ եմ վերաբերվում ուսանողներին, այլ նրա համար, որ պայքարում եմ իմ հայրենիքում հաստատված թրքահաճո ավտորիտար ռեժիմի ու դրա համալսարանական դրսևորման դեմ։

     

     

    Շնորհակալություն եմ հայտնում նաև այս գործում կարևոր ներդրում ունեցած իմ ընկերներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր բարոյապես աջակցել են ինձ։

     

    Տարոսը քաղաքական հայացքների ու գործունեության համար Մայր բուհից ազատված իմ մյուս ընկերներին ու գործընկերներին։

     

    Մենք վերադառնալու ենք Մայր բուհ ու բարձր մակարդակով ենք վերադառնալու։ Մենք վերականգնելու ենք մեր ազգային արժեք ԵՊՀ-ի երբեմնի բարի համբավը, մարդկային, գործընկերային, ազգային մթնոլորտը ու էապես, իրապես զարգացնելու ենք Համալսարանը։ Այս առաքելությունն ինձ ավանդել է իմ լուսահոգի ուսուցիչ, ղեկավար Արամ Հրաչիկի Սիմոնյանը։

     

    Իսկ էն հարցը, որ նիկոլական ռեկտորների կամ տնօրենների կողմից մարդկանց իրենց խղճի ու հայացքների համար ապօրինի հեռացումների հետեւանքով ֆինանսական մեծ վնասներ են կրում ուսումնական հաստատությունները, պիտի ստանա իր արդար լուծումը։

     

    Ուսանողի վարձավճարը նիկոլական դրածոների քաղաքական հնազանդության պատանդը չէ։

  • ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել





    24News-ի տեղեկություններով, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել և որոշել չմասնակցել խորհրդարանի այսօրվա նիստին:

    Ինչպես հայտնում է 24News-ի թղթակիցը ԱԺ-ից, այս պահին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներին հատկացված հատվածը դատարկ է:

    Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր ֆրակցիան լքեց նախ ԱԺ նիստերի դահլիճը, ապա շենքն ի նշան բողոքի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անընդհատ և պարբերաբար սկսեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմել ավազանի անունով:




    դիտվել է 245 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Ճի՞շտ է, որ դուք դանակահարել եք ձեր ծառայակցին. հարց՝ Պապիկյանին


    «Ես ամեն ինչ անելու եմ, որ Փաշինյանը գնա, եթե պետք լինի, որ ես դրանից հետո քաղաքականությամբ չզբաղվեմ, չեմ զբաղվի, բայց ես գիտեմ, որ ինքը մետասզտազ…

  • Պաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասին


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում հայտարարել է «Բրայթոնի» կիսապաշտպան Կարլոս Բալեբայի տեղափոխության մասին։

    22-ամյա կամերունցի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2032 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։


    Ըստ շրջանառվող լուրերի՝ «Կարմիր սատանաները» խաղացողի տրանսֆերի համար վճարել են շուրջ 70 միլիոն եվրո (65 միլիոն ֆունտ ստեռլինգ) որպես հաստատագրված գումար, և ևս 5,8 մլն եվրո (5 մլն ֆունտ) նախատեսված է որպես բոնուս։ Տեղեկացնենք նաև, որ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի տրնսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։

    Բալեբան հանդես էր գալիս «Բրայթոնում» 2023 թվականի ամառվանից՝ տեղափոխվելով ֆրանսիական «Լիլից»։ Անգլիական ակումբում անցկացրած ժամանակահատվածում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 112 հանդիպման։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 35 խաղ՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։

    Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» անհաջող է մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Մայքլ Կարիկի գլխավորած թիմն առաջին տուրում արտագնա խաղում 0-2 հաշվով անակնկալ պարտություն է կրել առաջնության նորեկ «Հալ Սիթիից»։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Նոր ձերբակալություններ․ պետությանը պատճառվել է շուրջ 2.6…

    Նոր ձերբակալություններ․ պետությանը պատճառվել է շուրջ 2.6…

  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում





    Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

    Հիշեցնենք, որ առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։ Հայտնել էր ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

    24News-ի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն:

    Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հաստատել է 24News-ի տեղեկությունը:

    «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

    Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




    դիտվել է 118 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը