Blog

  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան |

    Այսօր ցանկանում եմ կիսվել մի քանի կարևոր թվային տվյալներով և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներով, որոնք մեզ համար կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

    «Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։

    • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։
    • Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։
    • Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։
    • Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ։

  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն. Սրբուհի Գալյան

    Այսօր ցանկանում եմ կիսվել մի քանի կարևոր թվային տվյալներով և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներով, որոնք մեզ համար կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։ Այս մասին գրել է  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

    «Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։

    Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։

    Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։

    Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։

    Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ»,-գրել է նա:

  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ | Քաղաքականություն

    Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

    Անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։

  • «4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած». Հաջիև





    Հայաստանի և Ադրբեջանի միջև «նախկին հակամարտության հետևանքով 4010 Ադրբեջանի քաղաքացի շարունակում է մնալ որպես անհետ կորած», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

     «Հայաստանի կողմից անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության, այդ թվում՝ թաղման վայրերի մասին տվյալների տրամադրումը շարունակում է մնալ կարևոր», – X-ում գրել է Հաջիևը։




    դիտվել է 74 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով

    Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսովԴատավորը որոշում կայացրեց Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել երեք ամսով:

    Հիշեցնենք, որ դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:

  • Կադրեր՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից

    Հրապարակված կադրերում երևում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցող ՀՀ-ի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քար…
  • Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին ստորագրել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսվում են տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

     

    Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ Կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև։

     

    Համաձայնագրով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ստանձնում է համայնքային զարգացման տարեկան ֆինանսական ներդրումներ կատարելու պարտավորություն՝

    շինարարության փուլում՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,

    արտադրության փուլում՝ տարեկան 7 մլն կամ 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ կախված համապատասխան ժամանակահատվածում ոսկու միջին գնից,

    2025 թ. հուլիսի 1-ից մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ն ընկած առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

    Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ, որի միջոցով կիրականացվի համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման և կառավարման հիմնական մասը։

     

    Փաստաթուղթը ստորագրել են նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը և Ջերմուկի համայնքապետ Մանան Գևորգյանը։

     

    Ստորագրման արարողությանը ներկա են եղել «Լիդիան Արմենիայում» Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

     

    Համաձայնագրի նպատակն է ծրագրի ազդեցության ենթակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցության տրամադրման, կառավարման, բաշխման և վերահսկողության միասնական իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի սահմանումը։

     

    Համաձայնագրով սահմանված ազդակիր բնակավայրերն են Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը՝ ներառյալ Սարալանջը և Ուղեձորը, և Գորայքը։

  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա |

    Երևան քաղաքում օգոստոսի 31-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 4-5-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

    Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։

    Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

  • Այս ընդդիմությանը պետք է օգնել, բայց օգնել կարելի է նրան, ով որ ուզում է իրեն օգնես. Արմեն Աշոտյան

    Այս ընդդիմությանը պետք է օգնել, բայց օգնել կարելի է նրան, ով որ ուզում է իրեն օգնես: Այս մասին դատական նիստից հետո դատարանի դահլիճում լրագրողներին է ասել Արմեն Աշոտյանը:

    «Այսօրվա իրականության մեջ շատ բան ունեմ ասելու՝ հատկապես ընդդիմադիր գործունեության հետ կապված, այս ընթացքում գրավոր շփվել եմ, տեքստեր եմ գրել, հոդվածներ եմ գրել, վերլուծականներ, բայց իրոք ցանկանում եմ մի օր խոսել ընդդիմադիր  հասարակության հետ, իշխանությունը պարզ է, թե ինչ է անում, կարողանում է և անում է, իսկ ի՞նչ է կարողանում անել ընդդիմությունը, չեմ ուզում տարանջատել խորհրդարանական, արտախորհրդարանական, քաղաքական, հասարակական, խոսքը բացարձակ դրա մասին չէ:

    Խոսքը նրա մասին է, որ պետք է պահել ճյուղի վրա այն կանաչ ծիլը, որը բոլորը մտածում են, թե չորացել է, բայց մեկ է, դա ծիլ է տալու, և այդ ծիլը մենք պետք է պահենք, որովհետև այդ ծիլն է ծաղկելու։ Իմ ընկերներին ասել եմ՝ 100 օր խորհրդարանական ընդդիմությանը չեմ դիպչելու, հիմա անցել է առաջին 30 օրը, ևս 70 օր կսպասեն, բայց դիպչելս սրտացավության խնդիր է, այսինքն ոչ թե անուն եմ կպցնելու, ոչ թե ոմանց նման ցանկանալու եմ ավելի խելոք երևալ, կամ ոմանց նման PR անել, այլ պարզապես ընդդիմությանը օգնելու եմ»,- նշել է Աշոտյանը:

    Անդրադառնալով իր տնային կալանքին ու բանտախցերում տիրող իրավիճակին՝ Աշոտյանը հավելեց, որ 2 քմ են խցերը, մարդիկ հոգեպես վատ վիճակում են, կալանքն ու անբարոյականությունը սովորական են դարձել:

    Շեշտեց՝ տնային կալանքը հավասարեցված է կալանքին, մարդիկ թող չմտածեն, թե դա ավելի թեթև ռեժիմ է, դա անգամ օրենքով է նույնը:

    «Բանտախցում գտնվող մարդիկ՝ քաղաքական բանտարկյալները, իրականում ունեն հոգեբանական աջակցության խնդիր, և ես շատ եմ խնդրում, որ այս տեսակ ինֆորմացիաները մշտապես հասցվեն այդ 12-15 քմ-անոց խցեր: Այսօր Հայաստանում վիճակ է, երբ շատ սովորական են դարձել բազմաթիվ բաներ, ապօրինությունը սովորական է, բանտարկությունը սովորական է, անբարոյականությունը սովորական է, մեզ Օվերտոնի պատուհան չէ, «շուշաբանդ» են բացել այն աստիճանի, որ ամեն ինչ դարձել է նորմալ»,- ասել է նա:

  • Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում

    Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։