Blog

  • ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի և ՌԴ նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը | Քաղաքականություն

    ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի և ՌԴ նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը: 

    Ընդգծելով Իրան-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը և նշելով Մոսկվայի աջակցությունը Թեհրանին միջազգային հարթակներում՝Իրանի  նախագահը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կդիմադրի միակողմանի գործողություններին և ճնշման ու պատժամիջոցների վրա հիմնված քաղաքականությանը, և տարածաշրջանային համագործակցության ու բազմակողմանիության ամրապնդումը կարող է օգնել նվազեցնել նման քաղաքականության արդյունավետությունը»։

    Իրանական լրատվամիջոցների  փոխանցմամբ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը տարբեր փուլերում, այդ թվում՝ պատերազմի ժամանակ և ԱՄՆ պատժամիջոցների ներքո ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է երկու երկրների միջև հարաբերությունների գերազանց մակարդակը և ձեռք բերված համաձայնագրերի իրականացման բարենպաստ գործընթացը։

    Փեզեշքիանը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ գործողությունները՝ դրանք անվանելով անօրինական: Անդրադառնալով ԱՄՆ հետ կնքված հուշագրին՝ նա նշել է. «Եթե հակառակ կողմը ցանկանա շարունակել, մենք հավատարիմ ենք այն նույն հուշագրին, որը ստորագրել ենք։ Եթե ԱՄՆ-ն վերադառնա այդ հուշագրին, մենք նույնպես կկատարենք այն: Այդ հուշագրում մենք չենք պահանջել ոչինչ, բացի մեր երկրի իրավունքներից, և դա հենց այն է, ինչին ձգտում ենք։ Ըստ էության, ԱՄՆ-ն չի կարող ապօրինի պահանջներ պարտադրել մեր երկրին»։

  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում

    Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում

  • Հաց չի կերել, դեղ չի խմել. Շենգավիթցի կինը պնդում է`որդուն ու թոռնուհուն ծեծել են ոստիկանությունում

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Գագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամ

    Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

    1. «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և դրա դիմաց գույք ձեռք բերել
    Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է 2008-2010 թվականների ընթացքում «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից՝ իր կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչություն իրականացնելու, հարկային և մաքսային մարմինների կողմից ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական միջամտությունից տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, վերահսկողական գործառույթները մեղմելու և առանձին դեպքերում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար որպես կաշառք անշարժ գույքեր ստանալու համար։
    Գ.Խ-ի որդու՝ Գր.Խ.-ի անվամբ ձևակերպվել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող երկու բնակարան և չորս ավտոհանգրվան, իսկ Գ.Խ-ի որդիներ Գր.Խ.-ի և Ա.Խ.-ի անվամբ՝ Հյուսիսային պողոտա 5 հասցեի շենքում գտնվող երեք տարածք։
    Գույքերի հանցավոր ծագումը քողարկելու և դրանց ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով գործարքներն իրականացվել են ձևական առուվաճառքի պայմանագրերով, որոնցում նշվել են գույքերի շուկայական արժեքից էականորեն ցածր գներ։ Այն է՝ անշարժ գույքերի օտարման վերաբերյալ ձևական կնքված առուվաճառքի պայմանագրերում ձեռք բերման ընդհանուր արժեքը կազմել է 484 միլիոն դրամ, մինչդեռ գործարքների կնքման ժամանակ դրանց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 2 միլիարդ 179 միլիոն 51 հազար դրամ:
    2. «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնում
    Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է պետական բյուջեի միջոցներից, ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամ վատնելու համար:
    Մասնավորապես, 2011-2017 թվականներին «Դիլիջան» ուսումնական կենտրոնի վերակառուցման և գույքով ապահովելու նպատակով՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից կնքվել են մի շարք պայմանագրեր, որոնցից 21-ը՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ։ Դրանցից 12 պայմանագրերով նախատեսվել են կենտրոնի շենք-շինությունները 30 մմ հաստությամբ տրավերտինե սալիկներով երեսապատելու աշխատանքներ։
    Կատարողական ակտերով արձանագրվել է 17506,371 քմ ծավալով աշխատանքների կատարում՝ ընդհանուր 714 միլիոն 451 հազար դրամ արժեքով, մինչդեռ փաստացի կատարված աշխատանքների ծավալը կազմել է 15411,3 քմ՝ կատարողական ակտերում նշվածից 2095,071 քմ-ով պակաս։

    Փաստացի չկատարված 2095,071 քմ աշխատանքների դիմաց պետական միջոցներից վճարվել է 85 միլիոն 497 հազար դրամ, իսկ փաստացի կատարված աշխատանքների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ միջին շուկայական արժեքից ավելի վճարված գումարի արդյունքում, «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը հավելյալ վճարվել է ևս 89 միլիոն 83 հազար դրամ։

    3. Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմա
    Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է իր որդու՝ Ա.Խ.-ի, ինչպես նաև իրենց հետ փոխկապակցված Հ.Թ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման միջոցով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին պատկանած՝ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս կազմող հողամասը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու գործընթացին մասնակցելու համար:
    Գույքը ձևականորեն ձեռք է բերվել Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ի անվամբ՝ 215 միլիոն 228 հազար դրամով, իսկ հետագայում՝ 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ։ Մինչ այդ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությամբ, որոշում է կայացվել արհեստականորեն՝ 25 տոկոսով բարձրացնել համալսարանի դասախոսների աշխատավարձերը (Գ.Գ.-ն ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի 25 տոկոսով բարձրացված աշխատավարձերը հետագայում նվազեցրել է և վերականգնել աշխատավարձերի նախկին չափը), որպեսզի ՊՈԱԿ-ի համար ստեղծվի ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: ՊՈԱԿ-ի ֆինանսական կայունությունը «վերականգնելու» նպատակով՝ Գ.Գ.-ն դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին, ինչից հետո Ֆինանսների նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, Ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է 200 միլիոն դրամի չափով բյուջետային վարկ: Մինչդեռ, ըստ նախահաշվի կատարողականի՝ ՊՈԱԿ–ի բյուջեում տարեվերջում գումարի չափը կազմել է 541 միլիոն 562 հազար դրամ:
    Վարկը մարելու պատրվակով, իրականում, սակայն, ք․ Երևան Պուշկին 38/1 հասցեում գտնվող տարածքը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա որդուն՝ Ա.Խ.-ին անխոչընդոտ «օտարելու» նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ն հանձնարարել է ՊՈԱԿ–ի ռեկտոր Գ.Գ.-ին հանդես գալ նշված անշարժ գույքն օտարելու և ստացված գումարով վարկային պարտավորությունները մարելու առաջարկությամբ: Ա.Ա.-ի հանձնարարության հիման վրա՝ Գ.Գ.-ն և Ար.Ա.-ն 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, անտեսելով «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, հաշվի չառնելով նաև այն, որ վարկային միջոցների մարման վերջնաժամկետին առկա է եղել դեռևս 11 ամիս և ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը թույլ է տվել մարել վարկային պարտավորությունները, գրություն են հասցեագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Ա.-ին՝ խնդրելով համալսարանի ֆինանսական վիճակի արագ կայունացման նպատակով օտարել ՊՈԱԿ-ի վերոնշյալ գույքը:

    Արդյունքում՝ Գ.Խ.-ի և Ա.Խ.-ի հետ փոխկապակցված Հ.Թ.-ն 215 միլիոն 228 հազար դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 451,1 քմ մակերեսով անշարժ գույքը, որը 2017 թվականին, 75 միլիոն դրամով՝ ձևական առուվաճառքի պայմանագրի հիման վրա, գրանցվել է Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի անվամբ:
    4. Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով
    Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ն մեղադրվում է «Հղկող հաստոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վ.Ս.-ի և իր ազգական Ռ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ 151 միլիոն 126 հազար դրամի փողերի լվացում կատարելու համար:
    Մասնավորապես՝ 2009 թվականի հուլիսի 15-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ռ.Գ.-ի անվամբ ձեռք է բերվել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոց 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքերի համալիրը, որը ներառել է 6,4199 հա հողամաս, դրա վրա գտնվող 13,678.20 քմ մակերեսով գլխավոր մասնաշենք, 866,26 քմ մակերեսով եռակցման արտադրամաս, երկու՝ 534,96 քմ մակերեսով անգար, 292,91 քմ մակերեսով վարչական մաս, 18 քմ և 72 քմ մակերեսով տնակներ, ինչպես նաև տարբեր մակերեսներով պարիսպներ։ Նշված անշարժ գույքի կադաստրային ընդհանուր արժեքը կազմել է 122 միլիոն 876 հազար դրամ։

    Անշարժ գույքը, որի սեփականության իրավունքը գրանցվել է Ռ.Գ.-ի և Ռ.Գ.-ի կնոջ՝ Ձ.Գ.-ի անուններով, հետագայում մի քանի անգամ օգտագործվել է որպես փոխկապակցված երրորդ անձանց պարտավորությունների ապահովման միջոց։ Այն է՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին գույքը գրավադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին և «ԱՅՅՈՒՆԵԹՖՈՐՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ե.-ին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորության ապահովման նպատակով։
    2016 թվականի նոյեմբերի 10-ին, նույն գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ Ա.Ե.-ին տրամադրված 4,8 միլիարդ դրամի պարտավորության ապահովման նպատակով։
    2016 թվականի դեկտեմբերի 12-ին անշարժ գույքը կրկին գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Ե.-ին տրամադրված 28 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորության ապահովման նպատակով։

    2023 թվականի հոկտեմբերի 27-ին նույն անշարժ գույքը գրավադրվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ «Յուքոմ» ՍՊԸ-ին տրամադրված 30 միլիարդ դրամ գումարի պարտավորության ապահովման նպատակով։

    Վերոնշյալ գործողությունների արդյունքում՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և դրա շարժընթացի ու շրջանառության հետևանքով ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, ստացել օրինական տեսք և թաքցվել է դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը և շարժը։
    Այսպիսով, Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

    2026 թվականի օգոստոսի 24-ին ստացվել են ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները:
    Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ:
    Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Գ.Խ.-ն չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար։

    Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ին և նրա ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան արգելադրման և հետագայում՝ գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։
    Համագործակցության արդյունքում, 2022 թվականի մայիսին ամերիկյան կողմը առանձնատան բռնագանձման գործընթաց էր սկսել. քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։
    2024 թվականի հունիսի 14-ին Գր.Խ.-ն և Ա.Խ.-ն, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել հաշտություն կնքելու վերաբերյալ խնդրանք:
    Արդյունքում՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Գր.Խ.-ի ու Ա.Խ.-ի միջև կնքվել էր հաշտության մասին համաձայնություն, որը հաստատվել էր դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ու հրապարակվել հուլիսի 5-ին:
    Հաշտության համաձայնության հիման վրա՝ 2025 թվականի հունվարի 7-ին առանձնատունն աճուրդով վաճառվել էր 36 միլիոն ԱՄՆ դոլարով, որի 85 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ կառավարությանը, 15 տոկոսը՝ վերոնշյալ ընտանիքին:
    Հաշտության համաձայնության տեքստում ամրագրված է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մտադրությունը՝ առաջարկելու ԱՄՆ կառավարությանը, 85 տոկոս գումարից իրենց կատարած ծախսերը հանելուց հետո, մնացած գումարը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։
    Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում Գ.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը, իսկ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդի Ար.Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի աշխատակից Ա.Պ.-ի վերաբերյալ քրեական գործը քննվում է նույն դատարանում՝ այլ դատավորի վարույթում: Դատարան հանձնված այս գործով վերոնշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Այս գործով նաև 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են դատախազի միջնորդությունները. Ա.Խ.-ի և Ար.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։

    Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.

    – 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,
    – 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,
    – 14 շարժական գույք,
    – շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր,
    – շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ,
    – շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
    – շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:

  • Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 1-ին – Սյունիք ՀԸ

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 365 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ։

  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր. տեսանյութ

    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր, որտեղ հերթապահություն են իրականացնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցները:

    Այդ մասին նախարարը գրառում է կատարել սոցցանցում և տեսանյութ հրապարակել։

  • Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է կանանց նկատմամբ բռնության, նվաստացման և շահագործման թեմային։

     

    «Մեր էպոսի կնոջ կերպարը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն․ նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն»,- գրել է Աննա Հակոբյանը՝ կից հավելելով տեսանյութ և «այլևս չենք հանդուրժում» և «ո՛չ բռնությանը, այո՛ հարգանքին» հեշթեգները։


  • «TRIPP»-ի գործնականացման աշխատանքները կսկսվեն առաջիկա ամիսներին. վարչապետ |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը։ Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։

    Վարչապետ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․

    «Հարգելի՛ պարոն նախագահող Սադիր Ժապարով,
    Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն Գուտերեշ, Ձե՛րդ գերազանցություններ,
    Հարգելի՛ գործընկերներ,

    Նախևառաջ, ցանկանում եմ Ղրղզստանի նախագահ՝ հարգելի Սադիր Ժապարովին շնորհավորել նորակառույց «Բիշքեկ Արենայում» Քոչվորական 6-րդ համաշխարհային խաղերի տպավորիչ բացման, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության արդյունավետ նախագահության առիթով, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության եւ այս գագաթնաժողովի հրաշալի կազմակերպման համար։

    Ցանկանում եմ նաև շնորհավորել բոլորին՝ ՇՀԿ հիմնադրման հոբելյանական 25-ամյակի առթիվ։

    Հարգելի՛ գործընկերներ,

    Այսօրվա մեր քննարկման թեման է․ ««ՄԱԿ-ը որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ ՇՀԿ+ պետությունների ներդրումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում»։

    Իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։ Հայաստանի նման փոքր պետությունն ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբեւեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս, ըստ էության, բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։

    Այդ քաղաքականության իմաստը հետեւյալն է․ երբ աշխարհաքաղաքական որեւէ բեւեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բեւեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության եւ անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։

    Նման քաղաքականության հիմնական նպատակն ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, եւ բազմաբեւեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։

    Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, մենք գնում ենք մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, եւ սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության շնորհիվ։

    Հիմա մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։

    Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արեւելքից արեւմուտք՝ այսինքն Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլեւ հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սեւ ծովին։ Այնպես որ, նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։

    Վերադառնալով բազմաբեւեռ քաղաքականությանը՝ նշեմ, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական միության հետ։

    Հնդկաստանի եւ Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձեւակերպման վրա։

    Այսօր ես հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։

    Հարգելի՛ գործընկերներ,

    Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբեւեռության տեսլականը։

    Ընդգծելով Միացյալ ազգերի կազմակերպության առանցքային դերը բազմաբեւեռ աշխարհի կառուցման գործում՝ ուզում եմ տեղեկացնել, որ ս/թ հոկտեմբերին՝ ՄԱԿ–ի հովանու ներքո, Հայաստանում տեղի է ունենալու Կենսաբազմազանության COP 17 համաժողովը, եւ բոլորիդ հրավիրում եմ մասնակցել աշխարհի բազմաբեւեռությունն ընդգծող այդ կարեւոր միջոցառմանը։

    Շնորհակալ եմ ուշադրության համար եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնող Պակիստանին հաջողություններ եմ մաղթում այդ պատասխանատու առաքելության մեջ»։

  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

    Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ | Քաղաքականություն

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի ղեկավարը ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը բոլոր ոլորտներում։

    Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և մի շարք այլ պաշտոնյաներ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: