Blog

  • ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն․ Արփինե Սարգսյան

    ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն, ՀՀ քաղաքացիությունը հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

    «Գործող օրենսդրության մեջ, երբ մարդուն կարող ենք ՀՀ քաղաքացիություն շնորհել, հաջորդ օրը նա կարող է դիմել ու դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը։ Իհարկե սա զարտուղի ճանապարհներով տարբեր երկրներում տարբեր հարցեր լուծելու առերևույթ մղումներ է ենթադրում կամ գոնե մեզ մոտ կասկած է հարուցում։

    Մենք ոչ բարդացնում ենք, ոչ էլ հեշտացնում ենք քաղաքացիության շնորհման գործընթացը։ Օրինակ՝ Հայաստանում գտնվող ազգությամբ հայը կարող է մոտենալ դիվանագիտական հաստատություն, տալ համապատասխան հայտը, այնուհետև հայտը տեղափոխվում է Հայաստանի տարածք, մենք ընթացքավորում ենք, վերադարձնում ենք պատասխանով՝ այո կամ ոչ։

    Գաղափարապես ուզում ենք վերանայել քաղաքացի–պետություն հարաբերությունները, որովհետև քաղաքացիությունը ենթադրում է բարձրագույն իրավական կապ քաղաքացու և պետության միջև՝ ձևավորելով փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Դժվար է ասել՝ այն անձը, որը չի գտնվում Հայաստանում, ռեզիդենտ չէ, արդյո՞ք տվյալ անձի կենսական շահը Հայաստանի Հանրապետությունն է, թե՞ ոչ։

    3 օրով Հայաստան այցելելով կամ ընդհանրապես Հայաստան չայցելելով չես կարող ասել, որ մենք ունենք ազգությամբ հայի բնակության հաստատման պահ Հայաստանում, այն սահմանում է Սահմանադրությունը։ 183 օր առնվազն անձը պիտի բնակվի կոկրետ երկրում, ազգությամբ հայերի դեպքում նախատեսել ենք, որ 2 տարվա կտրվածքով պիտի ռեզիդենտության ցենզ ունենա Հայաստանում»,-նշել է նա։

  • Ողբերգական դեպք՝ Երևանում. ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին





    Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, դի կա։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

    Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։




    դիտվել է 156 անգամ


    Լրահոս


    Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներ



    Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur



    ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության



    Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ



    Գազանջատումներ կլինեն



    Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին



    Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն



    Հայաստանը երրորդը վերջից



    Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում



    15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել․ hraparak.am



    Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց



    «Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ



    Տարրական կանոններին հակոսող, խիստ միակողմանի հոդված․ ահազանգում է Մելիքյանը



    Մեկ ու կես ամիս փակ է լինելու



    Где ваша система огня, анасуны



    «Նիկոլը վատ լուր է լսել․ ինչ են արել մեր զինվորները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)



    Հասկանում են՝ այն անեծքը, նզովքը, որ իրեն ու իր ցեղին է պատելու, եթե․․․ Արշակ Զաքարյան (video)



    Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը․ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց



    «Նիկո՛լ, ի՞նչ լուր կա 1 տոննա սղացրած կոկայինից»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)



    ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ



    Վրաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ լարվածության սրմամբ․ Պապուաշվիլի



    Ձերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը



    Ոնց որ մեկի ավտոն գողանաք, տանեք «խադավոն» փոխեք. Վանաձորը դե յուրե չի խոշորացել. Ասլանյան (video)




    Խաղաղության հաջորդ պայմանները, որոնք ԱՄՆ-ն կառաջարկի Ուկրաինային, ավելի վատն են լինելու․ Ռադայի պատգամավոր



    «Սրիկա՛, քեզանից ազատվելու ձևը կա»․ տարեց կինը՝ Փաշինյանին (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. Armlur

    ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվոր վրաերթի են ենթարկվերլ։ Դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։

    Դեռ  վաղ  էինք  գրել,որ Ճամբարակի զորամասում ազատումներ են սպասվում։

    ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պարզել է, թե ինչու են զինվորները երեկոյան ուշ ժամին վազել Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհով։

    Բանն այն է, որ զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։

    Եվ ահա, իրավապահները պարզել են, որ գումարտակի շտաբի պետի կողմից նշանակված պատիժը կամ տույժը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում չկա։

    Դեռ ավելին՝ շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով՝ չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչն էլ 7 զինվորի համար դժբախտ պատահարի հետևանք է դարձել, ու, ցավոք, մեկ զինվորի կյանք փրկել չի հաջողվել։

     

  • Սեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու



    Հասարակություն


    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Չարենցի 1-ին նրբանցքի 12–113 առանձնատներ, Չարենցի փողոց 113 շենք, Սարի թաղի 8-րդ շարք 177–225 առանձնատներ,

    11։00-14։00 Նորագյուղ թաղամաս 166-396 առանձնատներ,

    12:00–15:00 Տերյան փողոց 50 շենք, Սայաթ-Նովայի պողոտա 11 շենք,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–17:00 Կոմիտասի պողոտա 22–26, 41–43, 45–47, 49/4–49/11 շենքեր, Կոմիտասի 1-ին նրբանցքի 6–24 առանձնատներ, թիվ 82 դպրոց, Շահսուվարյան փողոց 3–8Ա շենքեր, Շիրվանզադեի փողոց 3–11 շենքեր, Մամիկոնյանց փողոց 35–39, 41–45, 42–44, 46/1–48/3, 47–49, 50, 51–62, 52–58Ա շենքեր, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի 1–9 առանձնատներ, Գրիբոյեդովի փողոց 7–31, 15–15Ա, 26, 28–40, 42–44 շենքեր, Զարյան փողոց 74–74/2 շենքեր և 74/2 առանձնատուն, Վրացական փողոց 15–18, 17, 21/1–21/2 շենքեր, Արղության փողոց 29–40 շենքեր և 23/5–27/3 առանձնատներ, Ադոնցի փողոց 21/2 շենք, թիվ 38 մանկապարտեզ, Մալխասյանց փողոց 1 շենք, թիվ 36 դպրոց,թիվ 2 մարզադպրոց,

    Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–16:00 Դրոյի փողոց 3 շենք, Զեյթունի 10-րդ փողոց 1, 2 շենքեր և 1 առանձնատուն, Զեյթունի 10-րդ փողոցի 1/5–43 հասցեները, Դ. Անհաղթի փողոց 23, 23/1, 23/6, 7, 23/20, 23 շենքեր,

    Երևանի Նոր Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Գ. Հովսեփյան փողոց մասնակի, Նորք-Մարաշ թաղամաս մասնակի, Նորքի 5-րդ, 7-րդ փողոցներ մասնակի, Նորքի Այգիներ թաղամասի 180, 180/3 առանձնատներ, «Մարաշի Հրաշք», «Կամելոտ Հիլլզ», «Ս.Ա.Ն.» ՍՊԸ-ները, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Գ. Հովսեփյան փողոց մասնակի, Լուսինե Զաքարյան փողոց մասնակի, Նորք-Մարաշ թաղամաս մասնակի, Նորքի 1-ին, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 17-րդ փողոցներ մասնակի, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցք մասնակի, «Ստանդարտ Դիալոգ», «Սմարթ Աուտո», «Էյ Դիվի» ՍՊԸ-ները, «Վեոլիա Ջուր», «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–14:00 Աճառյան փողոց 20, 22/1, 22/2 շենքեր, թիվ 11 քոլեջի շենք և հարակից տարածքների առանձնատներ, «Սամեգա», «Մուլտի Քաստ», «Մարինկա» ՍՊԸ-ներ, Աճառյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի, Ա. Շահինյան փողոց մասնակի, Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Ավանի 3-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 47 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք մասնակի, Բաշինջաղյան փողոց 179, 181, 183, 185 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Մաշտոցի պողոտա 37 շենքից մինչև Աշտարակի խճուղու 51/66, 51/44, 51/53, 43/11, 51/57, 51/34 հասցեներ, Սիլիկյան փողոց մասնակի,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 95 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Անդրանիկի փողոց 110, 112, 130, 132, 134, 136 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Անդրանիկի, Տիչինայի, Վ. Անանյան, Գոշի փողոցներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ 3, 5, 6, 10, 12, 15 փողոցների, 5-րդ փողոց 3-րդ նրբանցքի, 12-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–17:00 Արտաշար գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-14:00 Ագարակ և Աղձք գյուղեր,

    11:00–16:00 Աշտարակ քաղաք՝ Աբովյան, Պ. Պռոշյան, Ալազան, Թ. Թորամանյան, Ն. Աշտարակեցի, Քասախի կիրճ, Նաիրյան, Բագրատունի, Վ. Պետրոսյան, Սբ. Սարգիս, Պ. Սևակի, Երևանյան, Ա. Մանուկյան, Ուլատիտիկ, Քասախ, Ե. Չարենցի, Մ. Խորենացի, Գ. Էմին, Ս. Շահազիզի, Նալբանդյան, Վ. Տերյան, Գյումրու խճուղի, Դոդոխյան, Մուղնի փողոցներ մասնակի, Գ. Նժդեհի, Միկոյան եղբայրներ, Արարատյան, Վ. Համբարձումյան, Բագավան, Երևանյան փողոցներ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,

    11:00–14:00 Զանգակատուն, Ավշար, Այգավան գյուղեր մասնակի,

    11:00–16:00 Մասիս քաղաք՝ 1–7-րդ փողոցներ մասնակի, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1–6-րդ և Նոր թաղամասեր մասնակի, Այնթափ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,

    11:00–12:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Իսակովի, Աճառյան, Երկաթուղայինների, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան-Դուրյան, Օգոստոսի 23-ի, Օրբելի փողոցներ մասնակի, Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–13:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Իոսիֆյան, Բաղրամյան, Լուսինյան, Նարեկացի, Չաուշի, Նժդեհի, Ավետիսյան, Խորենացի, Ազնավուրի, Մաշտոցի փողոցներ մասնակի, Երևան–Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,

    13:00–14:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Թովմասյան, Աղայան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Նար-Դոսի, Չարենցի, Իսահակյան, Ս. Հակոբյան, Ներսիսյան, Մամիկոնյան, Մռավյան, Սպանդարյան, Խաչատրյան, Պռոշյան, Տերյան, Ավագյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Երևանյան, Խանջյան, Մյասնիկյան, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–16:30 Գոռավան գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–16:00 Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,

    Կոտայքի մարզ՝

    10:00–13:00 Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բալահովիտ՝ Պտղնի Այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զինմաս, «Յուկագո» ՍՊԸ, «Ամուր Ավագյան» ՍՊԸ, «Պտղնի-2» այգեգործական ընկերություն, «Սարանիստ» ՍՊԸ, «Նավթամթերք» ՍՊԸ, «Օազիս» ՍՊԸ, «Անգար», «Հ. Սեթաղայան» ոչ բնակիչ-բաժանորդ, «Կլեոպատրա» ՍՊԸ, «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ, «Ալմերիա» ՍՊԸ, «Գ. Հովսեփյան» ՍՊԸ, «Գեղարդ ԱԿ», Գերեզմանների թաղամաս, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Փլաբ» ՍՊԸ, Պտղնի՝ «Արծիվ-2» այգեգործական ընկերություն, Կոնյակի կոմբինատ, Ա. Ավագյան ոչ բնակիչ-բաժանորդ,

    11:00–15:00 Ջրվեժի Բագրևանդ թաղամաս մասնակի,

    11:00–17:00 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի և 5-րդ Բանավան, Նար-Դոսի փողոց մասնակի, Մյասնիկյան, Ռ. Միքայելյան, Երևանյան, Սպանդարյան փողոցներ, թիվ 1 դպրոց, թիվ 6 և 13 մսուր-մանկապարտեզներ, «Հրազդանի արյան փոխներարկման կայան» ՓԲԸ, «Արդշինբանկ» ընկերություն, ԱԱԾ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–14:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակի «Աշոտ Հարությունյան» ԱՁ-ն, Հացառատի թիվ 8 դպրոց, ջրմուղ, Գանձակի «Կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի մանկապարտեզ և «Գլանոց» կոչվող տարածք,

    11:00–12:30 Ճամբարակ համայնք՝ Շողակաթ գյուղի 18-րդ և 19-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:30 Ճամբարակ համայնք՝ Շողակաթ գյուղի ֆերմա,

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 9-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 36-րդ փողոցն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Ծովագյուղ գյուղն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակայան, «Գեղեցկուհի Անահիտ», «Բետոն Ուզել», «ՆԱ Պրոդակշն», «Թիմ Սիստեմս», «Վաղարշակ և Արսեն», «Արծափ Հրդկացորեն», «Գալաքսիա Կոնցեռն», «Գալաքսիա», «Արծափ Շին», «Ալիք» ԱԿ, «Ծովագյուղ ՃՇՇ», «ՄՄՄընդ Ռ», «Արկադի Արման» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–13:00 Մեծ Մասրիկ համայնք՝ 1-ին և 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–15:00 Մեծ Մասրիկ համայնք՝ 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:10–16:50 Մեծ Մասրիկ համայնք՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–15:00 Սպիտակ քաղաք մասնակի, Իտալական թաղամաս, Լեռնավան, Ջրաշեն, Սարամեջ, Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի, Ծաղկաբեր գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Իջևան քաղաք՝ Սպանդարյան փողոցի 1-ին շենք,

    11:00–13:00 Սևքար գյուղ՝ 16–23-րդ փողոցներ մասնակի,

    13:30–15:30 Սևքար գյուղ՝ 1–6-րդ փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:00–11:30 Գորիս քաղաք՝ Անտառամեծ, Վարդան Մամիկոնյան փողոցներ,

    12:00–14:00 Գորիս քաղաք՝ Արցախյան խճուղի, Սյունիքի փողոց,

    11:00–13:00 Սիսիան քաղաք՝ Խանջյան փողոց 5, 7 շենքեր, Նար-Դոսի փողոց 1, 2 շենքեր, «Աննա-Դիանա» ՍՊԸ,

    10:00–14:00 Դաստակերտ քաղաք՝ Նժդեհի փողոց, Ցողունի գյուղ,

    11:00–14:30 Շաղատ գյուղ՝ Վերին թաղամաս,

    11:00–13:00 Բարձրավան գյուղ,

    13:30–16:00 Բարձրավան գյուղ,

    10:30–12:30 Քարաշեն գյուղ,

    13:00–16:00 Քարաշեն գյուղ:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Նալբանդյան փողոց 23/27, 25/14, 25ա շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 10, 12 շենքեր,

    11:00–16:00 Հյուսիսային պողոտայի 5 շենքը, Հյուսիսային պողոտա, «Հանքաշար» ՍՊԸ, Հին Երևանցու փողոց 2 շենք, Նալբանդյան փողոց 7/1 շենք, Արամի փողոց 4/3 շենք, Աբովյան 2/5, 8 շենքեր, Հանրապետության փողոց 32, 49 շենքեր, Պուշկինի փողոց 10/1, 11, 21 շենքեր, Արամի փողոց 32 շենք «Սոգլասիե Արմենիա»,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 Ռուստամյան, Շիրազի, Վշտունի փողոցներ մասնակի, Բաշինջաղյան 1-ին նրբանցք 1, 3, 5, 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Բաշինջաղյան 142, Ջանիբեկյան 26 հասցեներ, Բաշինջաղյան, Ռոստոմյան, Ջանիբեկյան փողոցներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Ա․Բաբաջանյան փողոց մասնակի, Բ-1 թաղամաս՝ 27, 28, 34, 34Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Անաստաս Միկոյանի փողոց 4/15, 4/16 հասցեներ և հարակից տարածքներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ թաղամաս, Ներքին Չարբախ 1, 3, 7 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Էրեբունի այգեգործության 1-ին զանգվածի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Էրեբունի այգետարածքի 2-րդ զանգվածի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրաշեն համայնք՝ Երևանի խճուղու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Նոր Արեշի 42-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00–15:00 Նուբարաշեն 11-րդ փողոց 1, 2, 3, 19, 20, 20/1, 22, 23 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Նուբարաշենի խճուղու 1, 2, 3, 4, 5 շենքեր, Ջրաշեն թաղամասի առանձնատներ, Մուշական թաղամասի առանձնատները Էրեբունի 3-րդ, 4-րդ զանգվածների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Գ. Հովսեփյան փողոց մասնակի, Դավիթ Բեկի փողոցի առանձնատներ մասնակի, Լուսինե Զաքարյան փողոց մասնակի, Կարախանյան փողոց 42 առանձնատուն, Նորք-Մարաշ թաղամասի 7 առանձնատուն, Նորքի 7, 9, 11, 13, 17-րդ փողոցներ մասնակի, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցք մասնակի, «Պամգ», «Յուքոմ», «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ներ, «Արմեն Ակոբ», «Ընտանեկան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Նորքի 9-րդ և 17-րդ փողոցներ մասնակի, «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզի՝

    11:00-13:00 Մասիս քաղաք՝ Կենտրոնական հրապարակի հարակից տարածք մասնակի,

    11:00-12:00 Արալեզ, Նոր Կյանք և Սիսական գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Զանգակատուն, Արարատ, Մխչյան, Մրգավետ գյուղեր մասնակի,

    11:00-16:00 Արևաբույր, Ջրահովիտ, Այնթափ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի, Մասիս քաղաք՝ 1-7-րդ, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 1-10-րդ և Նոր թաղամասեր մասնակի,

    12:30-14:00 Այգեզարդ գյուղ մասնակի,

    14:00-16:00 Ուրցաձոր, Դաշտաքար և Շաղափ գյուղեր,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00-13:30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի, Վայքի փողոցներ մասնակի, Վարդահովիտ, Գետիկ գյուղեր,

    11:00-14:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղին մասնակի, Զառիթափ գյուղ մասնակի,

    11:00-15:00 Ջերմուկ քաղաք՝ Շինարարների, Շահումյան, Անտառային, Սարվորների փողոցներ մասնակի, Կեչուտ թաղամաս մասնակի, Գնդևազ, Կեչուտ գյուղեր, Գնդևազի Թռչնաֆաբրիկա, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Արփա-Սևան» թունելախորշ, «Արսքար» ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Կոտայքի մարզ՝

    11:00–15:00 Ձորաղբյուր գյուղ մասնակի,

    Գեղարքունիքի մարզ`

    11:00–12:00 Սևան քաղաք՝ Նաիրյան փողոց 135–153 շենքեր, Նալբանդյան փողոց 24–35 շենքեր, Սայաթ-Նովա փողոց 4–10 շենքեր, Սյունաց փողոց 13 հասցե, «Տելեկոմ Արմենիա» ընկերություն, «Հայփոստ» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-15:30 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Զորավոր Անդրանիկի, Իսակովի, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30-16:55 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Երիտասարդության, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Հրաչյա Անդրեասյան, Վ. Համբարձումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–13:00 Վահան գյուղ, զորամաս և պոլիգոն,

    14:30–16:30 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր,

    11:00–16:00 Ծովասար գյուղն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ 37-րդ, 38-րդ փողոցներն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ 24-րդ փողոցն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ Կ. Շահինյան և 42-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-12:00 Փամբակ, Քարաբերդ գյուղեր և զինմաս,

    11:30-14:30 Վահագնի և Անտառամուտ գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:00–17:00 Իջևան քաղաք՝ Սպանդարյան փողոցի 1-ին շենք,

    11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործներ, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ, Մյասնիկյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–12:30 Աչաջուր, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Ազատամուտ գյուղեր, Աչաջուր գյուղին հարակից գազալցակայաններ, բենզալցակայաններ և այլ ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն, Դիտավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–15:00 Աշոցք համայնք՝ Մուսայելյան գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի,

    11:00–16:00 Մարալիկ քաղաք՝ Թումանյան և Գագարինի փողոցներ, Երիտասարդական փողոց մասնակի, Ձիթհանքով, Լանջիկ և Քարաբերդ գյուղեր,

    Սյունիքի մարզ՝

    10:00–12:00 Անտառաշատ և Աճանան գյուղեր,

    10:30–12:30 Խոտ գյուղ մասնակի,

    13:30–15:00 Խոտ գյուղ, Որոտանի կիրճ,

    11:00–12:30 Քարաշեն գյուղ մասնակի,

    13:30–16:00 Քարաշեն գյուղ մասնակի:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին


    Հասարակություն





    Երևան քաղաքում՝
    Սեպտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում`
    Սեպտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-14-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • 24 ժամ ջուր չի լինելու



    Հասարակություն





    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերի, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների, Կոտայքի մարզի՝ Ջրառատ բնակավայրի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում. Factor

    ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն ունի։ Նա միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։   Այս մասին ասվում ընկերության հաղորդագրության մեջ։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

    «Պարոն Գրիգորյանը մեզ է միանում՝ ՝ ունենալով կառավարության բարձրագույն մակարդակներում աշխատանքի մեծ փորձ և ռազմավարական կառավարման, դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում երկարամյա կարիերա»,- ասվում է հայտարարության մեջ, որում ներկայացվում են նաև նրա զբաղեցրած պաշտոնները։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում

  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն |

    Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն։ Այս մասին հայտնում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

    Նշվում է, որ Բալաջարի կայարանից դեպի Բոյուկ-Քեսիկ կուղարկվեն 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գործ սարքեց մի քանի օրում, որ Սամվել Կարապետյանին պահի կալանքի տակ. Նարեկ Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գործ սարքեց մի քանի օրում, որ Սամվել Կարապետյանին պահի կալանքի տակ. Նարեկ Կարապետյան

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ սեպտեմբերի 11-ին Ստեփանավանում կփակվեն Չարենցի և Բաղրամյան փողոցները

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Հարգելի համաքաղաքացիներ,

    2026 թվականի սեպտեմբերի 10֊13-ը Հայաստանում անց է կացվելու «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարը։

     

    Մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 11-ին հեծանվորդները

    լինելու են Ստեփանավան քաղաքում, ինչի կապակցությամբ, սեպտեմբերի 11֊ին`ժամը 10:00-ից մինչև 22:00-ն փակ կլինեն

    Չարենցի և Բաղրամյան փողոցները։

     

    Խնդրում ենք բնակիչներին և վարորդներին, հաշվի առնելով երթևեկության սահմանափակումները, հետևել համայնքապետարանի, պարեկային ծառայության և ոստիկանության աշխատակիցների ցուցումներին և ցուցաբերել համբերատարություն։

     

    Շնորհակալություն համագործակցության և ըմբռնման համար։