Blog

  • «Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան |

    «Նրանով իրավապահները զբաղվում են, եթե չեն զբաղվում, պետք ա զբաղվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին։
    «Ես երբևէ որևէ օրենսդրական նախաձեռնության հետ կապված 9-րդ գումարման ԱԺ-ում որևէ քննարկում չեմ ունեցել, որևէ քննարկման չեմ մասնակցել, որևէ կարծիք չեմ հայտնել, որևէ մեկի հետ բովանդակություն չեմ քննարկել, որևէ ձևով չեմ խոսել, կարդացել, այլ կերպ քվեարկել։ Այն ամենն, ինչ ինքն ասում է, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները»,- հավելեց Սիմոնյանը։
    «Ճի՞շտ են ասում, որ երբ ԱԺ նախագահ էիք, ձեր գրության հիման վրա քննչական մարմինը ստուգումներ է անցկացրել White Shorja-ում (պատկանում է Հայկ Սարգսյանի ընտանիքին՝ խմբ․) և տուգանել»,- հետաքրքրվեց լրագրողը։ «Այո, ճիշտ է, որովհետև իմ մոտ հարց է առաջացել՝ մարդը, ով սուրբ է ձևանում, այդքան լա՞վն է, ինչպես ինքը ներկայանում է։ Նաև ասեմ, որ վստահ եմ՝ ՀՀ-ն շատ փոքր է, Երևան քաղաքը շատ փոքր է, ու բոլորը շատ լավ գիտեն, թե ինչերի մեջ է այդ անձնավորությունը»,- ի պատասխան ասաց Սիմոնյանը։
    Լրագրողի դիտարկմանը, թե չի ստացվո՞ւմ, որ դուք ձեր դիրքը չարաշահել եք՝ անձնական խնդիրները լուծելու համար, ԱԽ քարտուղարը հակադարձեց․ «Ո՛չ, ես ընդամենը հարցում եմ արել՝ արդյո՞ք այդ կազմակերպությունը գործում է օրենքին համապատասխան»։

    Նշենք, որ Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման ժամանակ սկանդալային հայտարարություններ է արել Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։

  • Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուս․ տրվել են հանձնարարականներ

    Նախարարը եղել է ամրացված շրջանների շինհրապարակներում, զորամասերում, բանակային դիրքում:

    Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը:

  • Բարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը


    Սպորտ



    Կատալոնական «Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հաղորդում է նիդերլանդական հեղինակավոր De Telegraaf պարբերականը։

    Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կպահանջի հաստատուն 50 միլիոն եվրո, իսկ ևս 15 միլիոն եվրո նախատեսված կլինի որպես հավելավճար (բոնուս)։ Ներկա պահին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն և նախագահ Ժոան Լապորտան ակտիվորեն նոր թիմ են փնտրում դե Յոնգի համար։ «Կապտանռնագույնների» ճամբարում հույս ունեն, որ կիսապաշտպանին ձեռք բերելու հարցում հետաքրքրվածություն կցուցաբերեն Անգլիայի Պրեմիեր լիգայի կամ Սաուդյան Արաբիայի ակումբները։

    Հիշեցնենք, որ մեկնարկած նոր մրցաշրջանում 29-ամյա դե Յոնգը դեռևս ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել աշխարհի 2026 թվականի առաջնության ժամանակ ստացած վնասվածքից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Ադրբեջանն ավարտել է Հայաստանի սահման տանող էլեկտրահաղորդման գծի նախագծումը | Տարածաշրջան

    Ադրբեջանն ավարտել է Հայաստանի սահման տանող էլեկտրահաղորդման գծի նախագծումը: 

    Այս մասին  հայտարարել է   «Ազերէներջի»ԲԲԸ-ի ղեկավար Բալաբա Ռզաևը՝  ելույթ ունենալով Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ ֆորումում:
    Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝նա նշել է, որ ադրբեջանա-հայկական սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքներն արդեն ավարտված են։

    Բաբա Ռզաևը նշել է, որ Նախիջևանում փոխակերպիչ կայանի կառուցման համար «Ազերէներջի»-ին արդեն հատկացվել է հողամաս, որը կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ էլեկտրաէներգետիկ կապի հիմնական տարրը։

  • Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան






    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ այցելել են Տիգրանաշեն։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք Տիգրանաշենում ենք։ Այս ճանապարհը Հայաստանի՝ Իրանի հետ կապող ռազմավարական ճանապարհն է, որով տարեկան, ասում են, 100 հազարավոր բեռնատար մեքենաներ են անցնում։ 2 միլիոն տոննա ապրանք է այս ճանապարհով անցնում, և սա կապում է Սյունիքը, Վայոց ձորը, Բյուսիսային Հայաստանի հետ։

    Մեզ շատ են հարցնում, ասում են՝ ինչպե՞ս ենք մենք տեսնում, թե ինչ գործիքակազմով է Ադրբեջանը ցանկանալու ադրբեջանցի բերել Հայաստան։ Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը հենց այս տարածքի մասին ասաց՝ Քերքի, Տիգրանաշենի մասին։

    Դրան կհետևի նաև այն, որ նա ցանկանալու է այս տարածքը, որը Հայաստանի ամենակարևոր ռազմավարական ճանապարհն է, հանձնել Ադրբեջանին։ Գյուղի տեղը ադրբեջանցիները նավթադոլարներով ծրագրեր ունեն կառուցելու այստեղ ավան՝ քաղաքից մեկ կիլոմետրի վրա, և ինչպիսի՞ն է այլևս լինելու այս տարածքը՝ ադրբեջանցիներով բնակեցված։

    Հեռվում դուք տեսնում եք Արարատը, հեռվում Երևանն է՝ Երևանի մի քանի տասնյակ րոպեների հեռավորության վրա։

    Մենք պետք է պայքարենք ու պահենք մեր հայրենիքը։ ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել տարածքները, ստեղծել լոգիստիկ և տուրիստական հետաքրքիր տարածաշրջանային կենտրոն»։




    դիտվել է 84 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Ծաղկաձորում բшխվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրшվորներ

    Ծաղկաձորում բшխվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրшվորներԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում, մարզահամալիր տանող ճանապարհին բախվել են 44-ամյա Արմեն Մ․-ի վարած «Rolls Royce» մակնիշի և 35-ամյա Գոռ Պ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Արմեն Մ․-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

  • Թուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք Չալաբյան

    Թուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք Չալաբյան

  • «Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան


    Քաղաքականություն





    Պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի վերջին հայտարարությունը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից գազի հնարավոր թանկացման և դրան ի պատասխան «ինչ-որ բան թանկացնելու» մտադրության հետ, դուրս է տնտեսագիտական ու դիվանագիտական ամենասովորական պատկերացումներից։
    Սա պարզապես անպատասխանատու հայտարարություն չէ. սա պետական կառավարման և տարրական տնտեսագիտական օրենքների կատարյալ չիմացության, տգիտության ու դիվանագիտական սնանկության ակնհայտ ապացույց է։

    Առաջին՝ էներգակիրների գնագոյացումը և միջպետական տնտեսական հարաբերությունները փոխադարձ «սպառնալիքների» կամ «կենցաղային վրեժխնդրության» տիրույթում չեն գտնվում։ «Դուք գազը թանկացնեք, մենք էլ ձեզ համար մի բան կթանկացնենք» տրամաբանությունը վկայում է այն մասին, որ երկրի առաջնորդը չի հասկանում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասշտաբն ու կառուցվածքը։ Հայաստանը չունի ռազմավարական այնպիսի լծակներ, որոնց միակողմանի թանկացմամբ կամ սահմանափակմամբ կարողանա «պատժել» Ռուսաստանին՝ առանց սեփական տնտեսությանը կործանարար հարված հասցնելու։
    Երկրորդ՝ նման հայտարարությունը փաստացի նշանակում է հրաժարում բանակցային գործընթացից: Դիվանագիտության և պետական շահերի պաշտպանության փոխարեն ընտրվում է հրապարակային դիմակայության և էսկալացիայի ճանապարհը: Գազի գնի շուրջ բանակցությունները պահանջում են հաշվարկված, փաստարկված, պրոֆեսիոնալ ու լուրջ աշխատանք, այլ ոչ թե մանկամիտ «սպառնալիքներ», որոնք միայն վատթարացնում են Հայաստանի բանակցային позицияները։

    Երրորդ՝ այս անպատասխանատու քաղաքականության վերջնական գինը վճարելու է Հայաստանի քաղաքացին: Էներգակիրների թանկացումը ավտոմատ կերպով բերելու է ապրանքների ու ծառայությունների համատարած թանկացման, արտադրության ինքնարժեքի բարձրացման, տնտեսության մրցունակության անկման և սոցիալական ծանրագույն բեռի:

    Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը պարտավոր է հասկանալ, որ պետական շահը պահանջում է հավասարակշռված, հեռատես և պրոֆեսիոնալ արտաքին քաղաքականություն, այլ ոչ թե էմոցիոնալ ու անգրագետ հայտարարություններ, որոնք վտանգում են երկրի տնտեսական անվտանգությունն ու քաղաքացիների նյութական բարեկեցությունը:



  • «Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի



    Հասարակություն





    Սևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․

     

    «Ուշադրություն

    Հարգելի՛ քաղաքացիներ,

    Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում է UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարը։

     Մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով այս օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվում է։

    Մասնավորապես՝

     Սեպտեմբերի 12-ին

     Մրցաշարը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դիմացից։

    Երթուղին կանցնի Մյասնիկյան փողոցով դեպի Երևանյան փողոց, ապա Կամոյի փողոց` Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ։

    Մ-4 ավտոճանապարհով երթուղին կշարունակվի դեպի Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, ապա Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր։

    Զովաբերից մասնակիցները Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհով կշարժվեն դեպի Սևան համայնքի Գոմաձոր և Ցամաքաբերդ բնակավայրեր, այնուհետև կրկին դուրս կգան Երևան-Սևան-Իջևան Մ-4 ավտոճանապարհ, կշարժվեն դեպի Ծովագյուղ, ապա Սեմյոնովկա բնակավայր և այնտեղից մուտք կգործեն Տավուշի մարզի վարչական տարածք։


    Նույն օրը Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ ժամանակավորապես փակ կլինի Իջևան-Սևան-Երևան Մ-4 ավտոճանապարհը՝ մինչև Հրազդանի նախկին անշարժ պահակակետ՝ հարակից ճանապարհների հատումներով հանդերձ։


    Այդ հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց՝ Մ-4 Երևան-Սևան-Իջևան ուղեմասով։

     

    Ժամանակավորապես փակ կլինեն նաև Քաղսի գյուղից մինչև Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհը՝ հարակից ճանապարհների հատումներով, մասնավորապես՝

    ▪️ Քաղսի գյուղի 1-ին փողոցը,
    ▪️ Հրազդան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցը՝ մինչև Սպանդարյան փողոցի հատումը,
    ▪️ Սպանդարյան փողոցը,
    ▪️ Զորավար Անդրանիկի պողոտան՝ մինչև Զովաբեր գյուղի՝ Գեղարքունիքի մարզի սահման


    Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք միջոցառման երթուղիների տարածքում տրանսպորտային միջոցներ չկայանել»։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Ռուսաստանի քաղաքականությունը հայերի և Հայաստանի հանդեպ․…

    Ռուսաստանի քաղաքականությունը հայերի և Հայաստանի հանդեպ․…