Blog

  • Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ

    «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում, կիսակառույց շենքի նկուղում, անմարդկային պայմաններում հայտնաբերված 59-ամյա Հակոբ Սարգսյանը երեկ հիվանդանոցում մահացել է։

    Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Արմավիրի մարզում գտնվող կիսակառույց շենքի նկուղում հայտնաբերվել էին Արմավիրի երկու բնակիչ։ Նրանք գտնվել էին ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում՝ թերսնված և գերհյուծված վիճակում, ինչից հետո տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։

    Բուժհաստատությունում Հակոբ Սարգսյանը հետազոտվել էր։ Ըստ այդ պահին կատարված լաբորատոր հետազոտությունների՝ էական շեղումներ չէին արձանագրվել։

    Ժամեր անց 59-ամյա տղամարդը հետագա բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր Երևան։ Հետագայում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

    Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հաստատեց Հակոբ Սարգսյանի մահվան մասին տեղեկությունը։

    «Նա վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդ էր և այս ամբողջ ընթացքում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական բազմաթիվ խնդիրներ ուներ, խոսքը մեկ հիվանդության կամ մեկ խնդրի մասին չէր։ Երեկ բուժկենտրոնից մեզ տեղեկացրին, որ նա մահացել է»։

  • Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Հեգսեթ





    Վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ը «ամայացրել է» Իրանին, որը գրեթե կես դար ցանկացել է Ամերիկայի մահը, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում՝ նշելով, որ վերահսկում են Հորմուզի նեղուցը․

     «Վերջին վեց ամիսների ընթացքում մենք ամայացրել ենք աշխարհում ահաբեկչության ամենաակտիվ հովանավոր պետությանը։ Մեր զինվորները պայքարել են իսլամական աստվածապետության դեմ, որը գրեթե կես դար ցանկացել է մեր մահը, որը ողջունել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները, ռեժիմի դեմ, որը տասնամյակներ շարունակ հովանավորել է ամերիկացիների դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումները՝ սպանելով հազարավոր մարդկանց, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում մեր զինակիցներին», – ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։




    դիտվել է 90 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անա

    Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ–ահազանգը։ ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և մյուս իրավունքների հարցերով, մինչ այս Բաքվից դիմել են Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։

    Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․․․․

    Մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն ու ապահովությունը ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտքն է, Հայաստանի Հանրապետության և մեր հավաքական արժանապատվության հարցը։

    Նրանց պաշտպանության հարցերով պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մասնավորապես ակնկալելով վերոհիշյալ հարցերի պատասխանները։

    1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

    2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։

    3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։

    4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը։

    Նամակի ողջ տեքստը՝

    Հարգելի՛տիկին Մանասյան,

    2020թ․ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է հակաիրավական քայլերով, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով գերության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Նրանցից ստացված ահազանգերը սահմռկեցուցիչ են և վկայում են նրանց նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգների մասին։

    Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ս․թ․ սեպտեմբերի 9-ին ուղերձով դիմել է Ձեզ և Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով խիստ մտահոգիչ հանգամանքներ։ Դավիթ Իշխանյանը հայտնում է, որ չի ստացել Բաքվի ռազմական դատարանի վճիռները, նույնիսկ՝ ադրբեջաներեն տարբերակը, և որևէ կայքէջում դրանք չեն հրապարակվել։

    «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1950Թ․ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

    Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը ամրագրում է․ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

    2025թ․ օգոստոսի 22-ից ո՛չ Դավիթ Իշխանյանը, ո՛չ մյուս ռազմագերիները չեն կարողանում լիազորագիր տրամադրել իրենց վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի վերջինս իրենց շահերը կարողանա պաշտպանել Հայաստանում և արտերկրում։ Նա նաև նշում է, որ դեռևս այս տարվա մայիսի 6-ին դիմել է Ձեզ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

    ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ս․թ․ ապրիլի 21-ի ուղերձում խնդրել է դիտարկել իր կնոջ՝ ՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴԻ, մյուս հայ ռազմագերիների հարազատների և Ձեր՝ Բաքու այցելելու հնարավորությունը։

    Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Դավիթ Բաբայանը ս․թ․ օգոստոսի 19-ին։

    ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ իր 2024թ․ զեկույցում ընդգծել է իր մտահոգությունը հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։

    ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովն իր 2026թ․ տարեկան զեկույցում նշել է, որ հայ քրիստոնյա գերիները ենթարկվել են ծեծի և հոգեբանական բռնության, զրկվել են բժշկական օգնությունից և պատշաճ սննդից, նրանց մերժվել է Աստվածաշնչերի տրամադրումը, իսկ խաչի դաջվածքները հեռացվել են այրելու միջոցով։

    Հարկ է նշել, որ «ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ» 1949 թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն․ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»։

    «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 133-րդ հոդվածի 1-ին մասը նաև սահմանում է․ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»։

    ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 191-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ին մասի համաձայն․ «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը ի թիվս այլնի՝ նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը»։

    ՄԱԿ-Ի ԳԱ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ևս սահմանում են կարգավորումներ, որոնք իրենց բովանդակությամբ, ըստ էության, հումանիստական են՝ միտված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

    Ելնելով այն իրողությունից, որ երբ պետությունների միջև համագործակցության մյուս ուղիները փակված են, Մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման համար կարևոր և վճռորոշ գործիք է հանդիսանում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ (ENNHRI) միջև համագործակցությունը։ Սա հնարավորություն է տալիս Մարդու իրավունքների ազգային հաստատություններին (ՄԻԱՀ) բարձրացնելու մարդու իրավունքների ստանդարտների պահպանման վերաբերյալ մտահոգությունները մեկ այլ պետության գործողությունների մասին՝ ուղղակիորեն դիմելով այդ պետության իր գործընկերոջը։

    Հավելենք նաև, որ Եվրոպական համատեքստում առկա են հակամարտության երկու կողմերում գործող ՄԻԱՀ-ների միջև դրական համագործակցության օրինակներ, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման, անազատության մեջ գտնվող վայրերի մոնիտորինգի, անհատական գործերի շուրջ փոխանակումների, մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստումների կամ հաշվետվությունների ներկայացման ուղղությամբ։

    Հաշվի առնելով վերոգրյալը, խոշտանգումների վերաբերյալ բացահայտ փաստերը, մեր հայրենակիցների ահազանգերը, ինչպես նաև հանրային իշխանության պարտականությունը քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը ապահովելու տեսանկյունից՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

    1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

    2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։

    3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։

    4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը։

     

    ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

    ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

  • Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները |

    Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

    “Պատասխանաատու” լրատվամիջոցներից մեկը գրել է, որ դպրոց են հաճախում “հեղափոխության” տարում ծնվածները, իսկ բարձր դասարաններում սովորում են նրանք, որ ութ տարի առաջ երկրորդ-երրորդ դասարանի աշակերտ էին, ուստի կրթական ցածր մակարդակի պատճառը ՔՊ-ական իշխանությունն է։ Իշխանությունը, իհարկե, պատասխանատու է նաեւ կրթության որակի համար եւ եթե բարեփոխումներ չի արել, արժանի է քննադատության։ Բայց նույն տրամաբանությամբ պիտի նաեւ պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները։ Չէ՞ որ դպրոցը նախ ուսուցիչն է։

  • Խոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում

    Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի 37/33 հասցեին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, որը տարածվում է դեպի բնակելի տան հատված։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։

    Մինչ կժամանեին հրշեջները, կրակի տարածման դեմ պայքարել են հրշեջները։

    Կրակը, ըստ նախնական տեղեկությունների, այգուց տարածվել է դեպի հարակից շինություն և տան գույքի մեծ մասը ամբողջությամբ մոխրի է վերածվել։

  • Ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը





    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 08։15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ վնասվել է խմելու ջրի գլխավոր խողովակը, ինչի հետևանքով ջրալցվել է շենքի նկուղը։

     Փրկարարները մոտոպոմպերի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 270 խմ ջուր։




    դիտվել է 114 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • «Կա՛մ զիջում, կա՛մ պшտերազմ» թեզը կեղծ շանտաժ է․ Հայաստանում պшտերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն. Իշխան Սաղաթելյան

    «Կա՛մ զիջում, կա՛մ պшտերազմ» թեզը կեղծ շանտաժ է․ Հայաստանում պшտերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն։ Գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

    «Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը

    Ամեն անգամ, երբ խոսվում է հերթական միակողմանի զիջումը կանխելու մասին, գործող իշխանությունը գործի է դնում նույն պարզունակ շանտաժը.

    — «Տիգրանաշենը չհանձնե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։

    — «Ալիևի պահանջով Սահմանադրությունը չփոխե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։

    Ո՛չ։ Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է։

    Բայց Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու և պատերազմի արանքում կա գլխավոր օղակը, որն այս իշխանությունն իսպառ ջնջել է. պետական շահերի վրա հիմնված, գրագետ ու արդյունավետ բանակցելը և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանելը։

    Ինչպե՞ս կգործեր պետականամետ բանակցողը.

    — Սահմանադրական պահանջների հարցում. Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում ուղիղ հղում կա 1991 թ. Ադրբեջանի Անկախության ակտին, որն իր հերթին Ադրբեջանին հռչակում է 1918–1920 թթ. Մուսավաթական հանրապետության իրավահաջորդ՝ մի պետության, որի պաշտոնական քարտեզներով ու փաստաթղթերով Հայաստանի տարածքի կեսից ավելին ներկայացվում է որպես «ադրբեջանական»։

    Գրագետ բանակցողը սեղանին կդներ հենց սա. եթե խաղաղության նախապայմանը սահմանադրական տեքստերն են, ապա Ադրբեջանը պետք է առաջինը փոխի իր Սահմանադրությունը։ Այլապես, երկու կողմերն էլ պետք է փոխադարձաբար զերծ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։

    — Տարածքային պահանջների հարցում. Որպեսզի Բաքուն անընդհատ չներկայացնի նոր պահանջներ, հայկական կողմը պետք է բանակցությունների առաջնահերթ և առանձին օրակարգ դարձնի 2020 թ. հետո ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքների դեօկուպացիայի հարցը։

    — «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի հարցում. Այս կեղծիքին պետք է հակադրել Ադրբեջանի քաղաքներից ջարդերի հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության հիմնավոր հայեցակարգը, ոչ թե լռեցնել ու հետապնդել արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսողներին կամ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալ։

    Բացի այդ կենսական անհրաժեշտություն է բանակցային սեղանին հստակ պահանջով առաջ քաշել բոլոր ռազմագերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը։ Սա կարող է լինի սեփական բանակցային օրակարգ ունենալու դրսևորումներից մեկը։

    Քանի դեռ բանակցային օրակարգը թելադրում է միայն Ադրբեջանը, դրանք դադարում են բանակցություն լինելուց և վերածվում են միակողմանի զիջումների անվերջ շղթայի։

    Հետևաբար «պատերազմ, թե ամեն ինչ հանձնել» երկընտրանքը կեղծ է, այլընտրանքային լուծումներ կան և դա հնարավոր է հայկական իշխանություն ունենալու պարագայում»։

  • Կյանքից հեռացել է «Արմավիրցի պապիկի» որդին՝ Հակոբ Սարգսյանը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ցավալի տեղեկություն․ 59 տարեկան հասակում, 8-րդ հիվանդանոցում մահացել է Հակոբ Սարգսյանը՝ «Արմավիրցի պապիկի» որդին։

    Հակոբ Սարգսյանը վերջին օրերին բուժում էր ստանում հիվանդանոցում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

    Ամբիոն Նյուզը ցավակցում է Հակոբ Սարգսյանի հորը , Համլետ պապիկին ՝ մաղթելով տոկունություն այս ծանր կորստի պահին։

  • Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան





    Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրանց ապրուստի միջոցից, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը

     «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,-նշել է նա։




    դիտվել է 43 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան



    Քաղաքական


    Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել:

    Անգրագիտությունից խոսում է այն իշխանությունը, որի ղեկավարը նույնիսկ համալսարան չի ավարտել սեփական ուժերով: