ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանը սարսափ էր թուրքերի համար
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանը սարսափ էր թուրքերի համար
Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատարանը սահմանեց 1 տարվա ազատության սահմանափակում
Դատարանը Լիլիթ Աղեկյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել է ազատության սահմանափակում՝ 1 տարի ժամկետով։
Այս փուլում այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Եթե հայտնի դառնան դատական ակտի հիմնավորումները կամ կողմերի արձագանքները, տեղեկությունը կհամալրվի։
Հուլիսի 14-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները,գրում են ադրբեջանակն ԶԼՄ-ները։
Դատական նիստին մասնակցել են տուժողների ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրողներ։
Նախորդ դատական նիստում Բակո Սահակյանը սկսել էր իր պաշտպանությունը։ Սակայն, քանի որ դատական նիստը ընդմիջվել էր, նա այսօր շարունակել է իր ցուցմունքները։
Բակո Սահակյանը իր փաստարկները ներկայացնելուց հետո, հայտարարել է մեղադրանքի հետ իր անհամաձայնության մասին և խնդրե լէ չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հաջորդը խոսել են Դավիթ Մանուկյանի պաշտպանները։ Նրանք դատարանից խնդրել են արդարացնել նրան։
Այնուհետև ելույթ են ունեցել պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները: Նրանք դատարանին խնդրել են Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին: |
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին ահազանգեց նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։
«Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասաց Թորոսյանը։
Թորոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։
«Պետք է մտածողության փոփոխության և պետական ծրագրերի միջոցով փորձենք փոխել այս իրավիճակը»,- նշեց նախարարը։
Սելֆի անողնե՛ր, 15 հազար աշխատակցի անգործ եք թողել․ մեզ չստիպեք անցնենք այլ քայլերի․ աշխատակից (video)
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց. «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին ահազանգել է նախարար Արսեն Թորոսյանը։
«Նախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։
«Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասաց Թորոսյանը։
Թորոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը»,- նում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ամերիաբանկն ամփոփիչ միջոցառման շրջանակումհամախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին՝ ներկայացնելու արդյունքները և ստեղծելու նոր կապերի, գաղափարների ու փորձի փոխանակմանյուրօրինակ հարթակ։
Միջոցառմանը մասնակցում էին նախորդ և այս տարվա հաղթող ուսանողներ, ՀՀ բուհերի և Ամերիաբանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտների խոսնակներ։
«Իմ Հայաստան, իմ ապագա» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում 200 ուսանող 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։
Հանդիպման առանցքում «Ա կետն» էր՝ մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր որոշումները, հնարավորություններն ու հաջողության ճանապարհը։
«Ուսումը և շարունակական զարգացումնԱմերիաբանկի կարևոր արժեքներից են։ Մենք ցանկանում ենք երիտասարդների հետ կիսվել մեր փորձով, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը և ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց հաջողության պատմությունը», — նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը։
Միջոցառման ընթացքում ուսանողները լսեցին տարբեր տեսակետներ ինտերակտիվ պանելային քննարկման ձևաչափով, հատուկ խաղի միջոցով ծանոթացան միմյանց հետ, լսեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչների հաջողության պատմությունները։
Պանելային քննարկմանը մասնակցում էին Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Renderforest ընկերության հինադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:
«Մենք ուրախ ենք ուսանողների հետ միասին անցնել այս ճանապարհը, ներդրում ունենալ նրանց զարգացման մեջ, ստեղծել նոր հնարավորություններ մեր երկրի ապագա առաջնորդների համար, միևնույն ժամանակ, սովորել նրանցից ու ոգեշնչվել նրանց գաղափարներով»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը:
Իրենց փորձով և հաջողության պատմություններով կիսվեցին նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը:
«Պոլիտեխնիկական համալսարանը միանշանակ շատ է կարևորում այնպիսի գործատուներին, ովքեր ստեղծում են հարթակներ, որոնց միջոցով ուսանողները կկարողանան ինքնարտահայտվել և աչքի ընկնել իրենց գիտելիքներով»,- ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մինչև օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթների հաղթող են ճանաչվել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի այդ, 2024թ. մրցույթի արդյունքներովևս 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, իսկ 3-ը ստացել է ֆինանսավորում Հայաստանի զարգացմանն ուղղված նախագծերի իրագործման համար:
«Ես Բերքլիի համալսարան մեկնող ուսանողներից մեկն եմ: Ինձ համար դա անհավանական, անսպասելի ուղևորություն էր, որի մասին միշտ երազել եմ, բայց չեմ պատկերացրել, որ մի օր կիրականանա: Մրցույթի մասին իմացել եմ քույրիկիցս, ով ավելի քան երեք տարի աշխատում է Ամերիաբանկում: Տեսնելով Ամերիաբանկի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը ուղևորության ընթացքում` բանկի արժեքներն ու աշխատանքային միջավայրը, որոշեցի միանալ Ամերիաբանկին` որպես աշխատակից»,- նշեց «Իմ Հայաստան, իմ ապագա» 2024-ի հաղթողներից Կարինե Ասլոյանը:
Ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանին նոր հարվածներ հասցնելու լուրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ-ի արևելյան ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին. խմբ.) ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակման ներուժը թուլացնելու նպատակով», – ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը, որը կսկսվի Մոսկվայի ժամանակով 23: 00-ին:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
arm.sputniknews.ru