Blog

  • Իսրայելը կասեցրել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը | Քաղաքականություն

    Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագծի քվեարկությունը կասեցվել է, գրում է իսրայելական JNS-ը։ Նշվում է, որ քվեարկությունը հետաձգվել է «դիվանագիտական առումով զգայուն ժամանակահատվածում», երբ տարածաշրջանում լարվածություն է առաջացել՝ Պարսից ծոցում նոր զարգացումների պատճառով։

    Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց։

  • Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինԱռանց Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարծում եմ՝ ամենամեծ հնարավորություններն ունի Ֆրանսիան. Տիգրան ԱվինյանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում

    Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինԱռանց Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարծում եմ՝ ամենամեծ հնարավորություններն ունի Ֆրանսիան. Տիգրան ԱվինյանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում

  • Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP





    Պակիստանի, Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները հանգստյան օրերին ԱՄՆ-ի և Իրանի հետ նոր միջնորդական բանակցություններ են անցկացրել երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

     Մասնավորապես, Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը զանգահարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ինչպես նշում է գործակալությունը՝ միջնորդները մտադիր են շարունակել ջանքերն ուղղված հակամարտող կողմերի միջև լարվածության թուլացմանը:

    Նախորդ օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Մասնավորապես, ամերիկյան կողմը թիրախավորել է մի շարք իրանական քաղաքներ, իսկ իրանական կողմը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան օբյեկտներին։

    ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ էին սկսել փետրվարի 28-ին: Օդային հարվածների հետևանքով զոհվել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:

     Այնուհետև Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններ հուշագրի իրականացման վերաբերյալ՝ Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ: Առաջին փուլից հետո Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

     Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ:




    դիտվել է 165 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Սյունիքով անցնող TRIPP-ի բոլոր սահմանային և մաքսային գործառույթները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո. ԱՄՆ պետդեպարտամենտ

    Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից:

    Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: «Ազատությունը» պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո և արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, և եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

    Պետդեպից շատ հակիրճ են պատասխանել «Ազատության» հարցերին՝ միայն նշելով. – «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»:

    Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր հերքել, որ ճանապարհով անցնող-դարձողների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կարող է նաև երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

    «Ազատության» մյուս հարցը, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները նախատեսում է որևէ փոփոխություն գործող կարգավորող շրջանակում կամ տարանցման առանձին կանոնների ներդրում TRIPP-ի համար, պետդեպը անպատասխան է թողել: Իսկ արդյոք Վաշինգտոնը սա քննարկե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ հարցին ի պատասխան, Պետդեպի խոսնակը միայն հայտնել է, թե Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ Ռազմավարական գործընկերության փաստաթղթում ամրագրված առաջնահերթ ուղղությունների շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը, տնտեսական ներդրումները, էներգետիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը և արհեստական բանականությունը:

    Պաշտոնական Վաշինգտոնը նաև հրաժարվել է հայտնել, թե մինչ այս պահը որքան գումար է հատկացրել ամերիկյան կողմը TRIPP նախագծի համար, խոսնակն ասել է, թե «այս պահին հավելյալ մանրամասներ տրամադրել չեն կարող»:

  • Մենք ողջունում ենք պարոն Ծառուկյանին, սիրում ենք ու սպասում ենք, որ այցելի, նոր հանձնարարականներ մեզ տա․ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակից (տեսանյութ)

    Մենք ողջունում ենք պարոն Ծառուկյանին, սիրում ենք ու սպասում ենք, որ այցելի, նոր հանձնարարականներ մեզ տա․ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակից (տեսանյութ)

  • Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՆոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, Աջափնյակ վարչական շրջանի Ա․ Միկոյան փողոցի թիվ 2/2, 2/3, 4/3 բազմաբնակարան շենքերի, թիվ 64 բնակելի համալիրի մասնաշենքերի, Հալաբյան փողոցի թիվ 48 բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների, Զովունի բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև «ԷԼՍԻ ՍՏԻԼ» ՍՊԸ-ի, «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ-ի, «ԳԱԶ ԸՆԴ ԳՈՈՒ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 1-ից մինչև 10-րդ փողոցների, ինչպես նաև «Ֆիզիկայի» թաղամասի («Ֆիզգորոդոկ») գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Իրանն ու Ռուսաստանը հասել են գազային համաձայնագրի նախապատրաստման վերջնական փուլին

    Իրանն ու Ռուսաստանը մոտ են գազի առևտրի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Ապագա գործարքի հիմնական պարամետրերն արդեն համաձայնեցված են, և կողմերը մտադիր են մոտ ժամանակներս ավարտին հասցնել պայմանավորվածությունների ձևակերպումը։ Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը, փոխանցում է «Shana» գործակալությունը։

    Այս հայտարարությունը հնչել է իրանցի նախարարի և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հանդիպման ժամանակ։ Բանակցություններն անցկացվել են երկու երկրների էներգետիկ համագործակցության հետագա զարգացման քննարկումների շրջանակում։

    Կողմերը դիտարկել են փետրվարին կայացած ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Առանցքային թեմաների թվում են եղել Իրանի նավթագազային ոլորտում ռուսական ընկերությունների ներդրումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնմանը խոչընդոտող արգելքների վերացումը։

    Ավելի վաղ Սերգեյ Ցիվիլյովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը պլանավորում են սկսել Ռեշտ–Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը, որը «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածն է։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է հարթել նախագծի մեկնարկի հետ կապված հիմնական տարաձայնությունները, ինչպես նաև ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը։

    Այդուհանդերձ, ավելի ուշ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ երկաթուղու շինարարության մեկնարկը հետաձգվել է։ Նրա փոխանցմամբ՝ նախագծի իրականացմանը պլանավորվում է վերադառնալ մինչև 2026 թվականի վերջը։ Դիվանագետը նշել է, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն ու սահմանված սահմանափակումները կարող են ազդել համագործակցության տեմպերի վրա և մեծացնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում առկա ծախսերը։

  • Վանաձորում սպանության փորձի գործով 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

    Դատախազը  2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

    Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, Քենթ մականունը կրող Ա.Զ.-ն, Բեսթ մականունը կրող Ա.Ա.-ն Ս.Դ.-ի, Վհո մականունը կրող Վ.Ղ.-ի, Դոնո մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ ծեծի են ենթարկել Բգո մականունը կրող Բ.Ա.-ին, որից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, Քենթ մականունը կրող Ա.Զ.-ն և Դոնո մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին  հասցնել չի հաջողվել:

    Նույն քրեական վարույթով պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլին, Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջև: Հարցին լուծում տալու համար Ար.Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին:

    Ֆ.Պ.-ն, տեղեկանալով վերոնշյալի մասին, իր հերթին դիմել է իր մտերիմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար.Հ.-ին:

    2026 թվականի ապրիլի 23-ին, Ար.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-ն, հանդիպել են Ար.Հ.-ին, Ար.Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձի: Ա.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն  ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա  մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել և մտել են շքամուտք, որից հետո սկսվել են վիճաբանություն և ծեծկռտուք: Վիճաբանության ժամանակ Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակ, որից հետո հեռացել են:

    Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններ, ինչի հետևանքով Ս.Դ.-ն, Ա.Զ.-ն, Է.Հ.-ն, Հ.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը: Մասնավորապես՝ լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, որից հետո նկատել են Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին  հասցնել չի հաջողվել:

    Քննությամբ պարզվել է նաև, որ Ար.Հ.-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:

    Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար: Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը: 

  • Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ

    Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

    Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։

    Հորդորում ենք՝

    • չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,

    • չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,

    • «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։

    Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով:

    ՆԳՆ կիբեռոստիկանություն t.me/cyberpolice_arm