Blog

  • Թեհրանում սահմանափակում են հոսանքի սպառումը

    Թեհրանի էլեկտրացանցերի ընկերությունը (TEGC) հայտարարել է սահմանափակումների մասին՝ մայրաքաղաքի էլեկտրացանցի կայունությունն ապահովելու նպատակով։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ջերմաստիճանի բարձրացման և էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի աճի պատճառով այսօրվանից Թեհրանի տարբեր թաղամասերում սահմանափակումներ կգործեն։ Ավելի վաղ TEGC-ը հայտնել էր, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքները զգալի վնասներ են կրել 40-օրյա պատերազմի ընթացքում։

  • Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական բեռնանավ,…

    Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական բեռնանավ,…

  • Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

    Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

  • Ավտովթար Գյումրիում․ կա տուժած – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Գերցենի–Լենինգրադյան խաչմերուկում։ Նախնական տեղեկություններով՝ բախվել են Opel Zafira և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։

    Ըստ նախնական տվյալների՝ ՎԱԶ-2107-ի վարորդը, առանց կանգ առնելու և ճանապարհի երթևեկության կանոններով նախատեսված առաջնահերթությունը զիջելու, մուտք է գործել երկրորդական փողոց, ինչի հետևանքով բախվել է Opel Zafira-ին։

    Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ գլխուղեղի ցնցում, և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

     

  • Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան




    Հուլիսի 4-ից մեկնարկել է «ԿապանՖեստ 2026» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը։ Փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանն ընդգծում է, որ «Կապան Ֆեստ»-ն արդեն վաղուց գերազանցել է երաժշտական փառատոնի սահմանները՝ ձևավորելով ստեղծագործական մեծ համայնք։

    «Ամեն անգամ Կապան վերադառնալիս զգում եմ նույն ջերմությունն ու ոգևորությունը։ Այս տարիների ընթացքում փառատոնի մասնակիցները, մեր ամբողջ թիմը և, իհարկե, հանդիսատեսը միասին ստեղծեցին բացառիկ արվեստային միջավայրը, որը «Կապան Ֆեստ 2026»-ը դարձրեց յուրահատուկ տոն։ Արդեն չորրորդ անգամ այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք սիրում և գնահատում են դասական երաժշտությունը, հավատում արվեստի ուժին և ցանկանում են լինել այս ստեղծագործական մթնոլորտի մի մասը։ Մեզ համար ամենամեծ արժեքը հենց այս համայնքն է, որը ձևավորվել է փառատոնի շուրջ»,- ասաց Ավանեսյանը։

    Նա նշեց նաև, որ չորրորդ անգամ անցկացվող «Կապան Ֆեստ»-ը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես միջազգային մշակութային կարևոր հարթակ, որտեղ միավորվում են համաշխարհային արվեստը, հայկական մշակութային ինքնությունը, փորձն ու երիտասարդությունը՝ Կապանը դարձնելով բարձր արվեստի և մշակութային երկխոսության կենտրոն։

    «Կապան Ֆեստ 2026»-ի ծրագրում ընդգրկված էին անվանի արտիստների մասնակցությամբ համերգներ, դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ։

    Փառատոնի կարևոր ուղղություններից մեկը «Կապան Ֆեստ Ակադեմիան» է, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ են բարձրանում նրանց կողքին՝ ձեռք բերելով արժեքավոր մասնագիտական փորձ։ Ակադեմիան այս տարի համալրված է 55 երիտասարդ տաղանդներով, սակայն հռչակավոր արտիստների հետ վարպետաց դասերին, աշխատարաններին ու համերգներին մասնակցեցին մոտ 120 երիտասարդ երաժիշտներ Կապանից, Հայաստանի տարբեր մարզերից և արտասահմանից։

    Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ներկայացվում է նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը ։ Վիեննական երեկոյով էլ կեզրափակվի «Կապան Ֆեստ 2026»-ը՝ խոստանալով վերադառնալ ուղիղ մեկ տարի անց՝ նորից հուլիսի 4-ին։

    «Առաջին անգամ Կապանում ունենալու ենք վիեննական վալս, որտեղ հանդիսատեսը սովորելու է պարել նվագախմբի երաժշտության ներքո։ «Կապան Ֆեստ»-ն այնքան է աճել, որ ունենալու ենք «Կապան Ֆեստ»-ի նվագախումբ։ Կհնչեն ամենահայտնի վիեննական վալսերը և բազմաթիվ անակնկալներ»,- ասաց Ավանեսյանը։

    Հավելենք, որ «Կապան Ֆեստ»-ի բոլոր համերգները բաց են հանդիսատեսի համար, իսկ կրթական ծրագրերն ու վարպետության դասերը հնարավորություն են տալիս երիտասարդ երաժիշտներին ներգրավվելու փառատոնի կրթական գործընթացում՝ որպես հյուր մասնակիցներ։ Փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է։ «Կապան Ֆեստ 2026»-ի իրականացմանն աջակցում են նաև ԿԳՄՍ նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև բազմաթիվ գործընկեր կազմակերպություններ և աջակիցներ։



  • ՀԷՑ-ը շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն | Հայաստան

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։

    ՀԷՑ-ը նախատեսում է բաց մրցութային գործընթաց կազմակերպել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, այդ թվում՝ ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև հասցեական ծրագրերի իրականացման համար։

    Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների, նյութերի և սարքավորումների ձեռքբերման ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։

    Մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ընկերությունը շուկայի նախնական ուսումնասիրություն կիրականացնի՝ գնահարցումներ ուղարկելով ոլորտում գործունեություն ծավալող հնարավորինս լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտների։

    Մասնակցությամբ հետաքրքրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հուլիսի 20-ը ներառյալ պետք է ընկերության հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

     

  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն

    Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն

  • Ազովի ծովի ուկրաինական շրջափակման պատճառով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ

    Ազովի ծովում ռուսական ավելի քան 100 նավերի թիրախավորած ուկրաինական հարվածները կաթվածահար են արել Ազովի և Տամանի նավահանգիստների գործունեությունը։ Հենց այս ուղիներով էր արտահանվում միլիոնավոր տոննա ռուսական հացահատիկ։

    «ԱգրոԹրենդի» կառավարող գործընկեր Նիկոլայ Լիչովի գնահատմամբ՝ այս երկու նավահանգիստներին բաժին է ընկնում ռուսական հացահատիկի արտահանման 15%-ը և բուսական յուղերի արտասահմանյան մատակարարումների 17-21%-ը։ «Սովէկոնի» վերլուծաբաններն այս մասնաբաժինն էլ ավելի բարձր են գնահատում՝ հացահատիկի և արևածաղկի ձեթի համախառն արտահանման մինչև 25%։ Կերչի նեղուցից այն կողմ գտնվող ոչ խորանիստ նավահանգիստներով առևտուր է իրականացվում Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, որը գնում է ռուսական հացահատիկի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ տոննան։

    Անցած շաբաթվա վերջին, Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանի իշխանությունները նավագնացային ընկերություններին տեղեկացրել են Ազովի և Սև ծովերը միացնող Կերչի նեղուցով անցնելու հայտերի ընդունումը դադարեցնելու մասին։ Երեքշաբթի օրը Ռոստովի մարզի տրանսպորտի և գյուղատնտեսության նախարարությունները հայտնել են, որ այլընտրանքային երթուղիներ են փնտրում հացահատիկ արտահանողների համար, որոնց մոտ վերջերս է մեկնարկել բերքահավաքի արշավը։

    Բերքահավաքի ուշ մեկնարկի և լոգիստիկ սահմանափակումների պատճառով հուլիսին հացահատիկի արտահանումը նախատեսվածից 20%-ով պակաս կլինի, կանխատեսում են Ագրարային շուկայի հետազոտությունների ինստիտուտի (ИКАР) վերլուծաբանները (2,5 միլիոն տոննայի փոխարեն 2 միլիոն տոննա)։ Ազովի ծովում կաթվածահար եղած արտահանման մի մասը հնարավոր է վերակողմնորոշել դեպի խորանիստ նավահանգիստներ․ դրանք ունակ են ամսական 4-4,5 միլիոն տոննա բեռնել։ Հուլիսին սա բավարար կլինի, նշում է «Սովէկոնի» գլխավոր տնօրեն Անդրեյ Սիզովը, սակայն օգոստոսին՝ արտահանման սեզոնի պիկին, բեռնափոխադրումները հասնում են ամսական 5-6,5 միլիոն տոննայի։

    Հացահատիկի արտահանման համակարգը ստիպված կլինեն վերակառուցել «ճանապարհին»՝ այսինքն սեզոնի ամենաթեժ պահին՝ բերքահավաքի ուշացման և վառելիքային ճգնաժամի պայմաններում, իսկ սա «գրեթե անիրականանալի խնդիր է», կարծում է «ԱգրոԹրենդից» Լիչովը․ «Որպեսզի հոսքը գնա նոր երթուղով, անհրաժեշտ է, որ կայարանները, տերմինալներն ու նավահանգիստները պատրաստ լինեն ընդունել այդ ծավալները։ Եթե ինչ-որ տեղ առաջանա «թույլ օղակ» (բեռնաթափման կամ փոխաբեռնման հզորությունների պակաս և այլն), ապա դա կդանդաղեցնի մատակարարման ողջ գործընթացը»։

    Լիչովի խոսքով՝ առանց սուբսիդավորման բիզնեսը «չի ձգի» «Ռուսական երկաթուղիների» սակագներն ու «Պլատոն» համակարգի նման լրացուցիչ ծախսերը։ Բացի այդ, դեռ փաստ չէ, որ «Ռուսական երկաթուղիները» կունենա ազատ լրացուցիչ վագոններ, ընդգծում է փորձագետը։

    Լոգիստիկայի վերակառուցմամբ ստիպված կլինեն զբաղվել վառելիքի դեֆիցիտի պայմաններում, «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում դժգոհել է գյուղատնտեսական ընկերություններից մեկի աղբյուրը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսները գուցե ստիպված լինեն բերքը կուտակել գծային էլևատորներում (հացահատիկի պահեստարաններում), ինչը կհանգեցնի հացահատիկի ավելցուկի և ներքին շուկայում դրա գների անկմանը։

  • Մենք հանցագործներ չե՛նք․․․ մեզ պատասխան տվեք, թե չէ․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video)

    Մենք հանցագործներ չե՛նք․․․ մեզ պատասխան տվեք, թե չէ․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video)