Blog

  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ

    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Հայր և որդի Գալստյաններ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, 5 հարկերի փող., թիվ 3)։

     

    ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

     

    Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

     

    Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

  • «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը

    «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը:

    Ազատությու՜ն բոլոր քաղբանտարկյալներին…

  • Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա Կոստանյան





    Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ քաղաքական պայքարի կանայք արդեն կիսվում են բանտում սեփական փորձառությամբ ու պետքական իրերի անհրաժեշտ ցանկով: Հայաստանում օրվա իշխանությունը հետևողական ձևով նպաստում է, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ էապես նվազի: Հետո էլ ասում են` ինչու՞ են կանայք խուսափում քաղաքականությունից. անչափահաս երեխեքին ու՞մ բախտին թողնեն: Կյանքներս ու երեխեքիս մանկությունը մաշեց իդեալների ու փոփոխությունների համար քյալլա տալով, բայց երբեմն սկսում եմ մտածել, որ իզուր: Ո՞վ ա արժանի, որ առողջությունդ, երիտասարդ տարիներդ, երեխեքիդ լավագույն անմեղ տարիները կորցնես, որ մի քանիսը շահեն… Չէ, սա հուսալքություն չի, սա պարզապես իրականությանը ճակատով բախվելու հերթական փորձառությունն ա, երբ հասկանում ես` կեղտն ու կոյուղաջուրն էնքան շատ ա, որ մի կյանքդ դժվար հերիքի քլորով մաքրելու համար: 



  • Քաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա Ղահրամանյան








    Թիմով եղանք Արարատի մարզի գյուղերում, մեր գլխավոր խնդրին` իշխանափոխության օրակարգին զուգահեռ տեղերում փորձելու ենք օգտակար լինել մեզ իրենց քվեն վստահած հայրենակիցներին։ Այս ձևաչափով լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, մեր հնարավորությունների ու ներուժի չափով նպաստելու ենք տեղային խնդիրների լուծմանը, կոտրելու ենք այն կարծրատիպը, թե քաղաքական ուժերը քարոզարշավից քարոզարշավ են հիշում մարդկանց։




  • Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

    Մոսկվայի Կապոտնյա շրջանում, որտեղ տեղակայված է նավթավերամշակման գործարանը, հրդեհ է բռնկվել: Դեպքին նախորդել է հակաօդային պաշտպանության աշխատանքը, երբ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր հինգ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:

    Մինչդեռ Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է գործարանի տարածքում հրդեհի փաստը՝ պնդելով, որ արտակարգ պատահարներ չեն գրանցվել:

  • Քոլեջների ընդունելությունը մեկնարկել է նոր էլեկտրոնային…

    Քոլեջների ընդունելությունը մեկնարկել է նոր էլեկտրոնային…

  • Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ

    Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր։ Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը:

    Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա:

    Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների՝ մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված՝ կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»։

  • Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50,000 գողացված ձայների դրոշմը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

    Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50,000 գողացված ձայների դրոշմը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

    «Օրը ցերեկով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 50,000 ձայն գողացան, իշխանականներից ամեն մեկը իր ճակատին կրում է գողացված ձայների դրոշմներ, այդ դրոշմը այսօր, վաղը, մի տարի հետո, երկու տարի հետո մնալու է այդ մարդկանց ճակատին:

    ԱԺ-ն գերի թողնելով ու 100%-անոց ՔՊ-ական սարքելով` մենք մեր երկրում ունենալու էինք այլ միջավայր, դա 100%-անոց անձնիշխանություն էր, Ազգային ժողովը վերջնական դառնալու էր իր խաղալիքը։ Փողոցը լինելու է մեկ անգամ, հնարավոր է տարբեր արարներով, բայց մեկ անգամ և վերջնական»,- նշել է Կարապետյանը:

  • Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսները՝ Կենդանաբանական այգում

    Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսները՝ Կենդանաբանական այգում Լուսանկարները՝ Արսեն Սարգսյ
  • Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP



    Իսրայելը պատրաստ է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ապագա հարձակումներին, եթե Վաշինգտոնը դա խնդրի։ Այդ մասին հայտնել է New York Post (NYP) թերթը՝ վկայակոչելով Իսրայելում իր աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մենք ապացուցել ենք, որ աջակցում ենք ԱՄՆ-ին։ Վստահ չեմ, որ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Իսրայելը միանա իրենց։ Բայց եթե հարկ լինի, ապա մենք պատրաստ ենք կրկին դա անել», – ասել է զրուցակիցներից մեկը։

    Ընդ որում, աղբյուրը նշել է, որ Իսրայելը չի ցանկանում վերադառնալ այն ժամանակներին, երբ մարդիկ ստիպված էին թաքնվել ապաստարաններում։