Blog

  • Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանի ներքաղաքական կյանքում և տեղեկատվական հարթակներում վերջին օրերին նոր թափով է բորբոքվել բողոքի ու դժգոհության մեծ ալիքը։ Ընդդիմադիր դաշտի առանցքային դեմքերի հանդեպ իրականացվող «իրավական» գործընթացները, որոնք հանրության լայն շրջանակների կողմից որակվում են որպես բացահայտ քաղաքական հետապնդումներ, հերթական անգամ ջրի երես են հանել երկրում տիրող արդարադատության ճգնաժամը։ Իշխանության թիրախում կրկին հայտնվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակականքաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որի անազատության մեջ գտնվելու փաստը դարձել է ներհայաստանյան և միջազգային քննարկումների կարևոր թեմաներից մեկը։

    Հանրային, քաղաքական գործիչները, իրավապաշտպաններն ու միջազգային փորձագետները միաբերան փաստում են, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նախապես ծրագրված քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված ընդդիմադիր ակտիվ ձայները լռեցնելուն և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելուն։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող հայտարարություններն ու գրառումները վկայում են մեկ բանի մասին՝ Չալաբյանի անկոտրում տեսակն ու սկզբունքայնությունը մտահոգում են նրանց, ովքեր սովոր են գործել միայն ստվերում։

    Միջազգային հարթակներում իրականացվող քայլերին ու տրված գնահատականներին անդրադառնալով՝ ամերիկա-կանադական միջազգային իրավաբան, «Amsterdam & Partners» ընկերության հիմնադիր ու գործադիր կառավարիչ Ռոբերտ Ամստերդամը, պատասխանելով ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին «24news. am»-ի հարցին, նշել է. «Միամտություն կլիներ տեղի ունեցողը զուտ զուգադիպություն համարելը։ Սա ոչ թե առանձին իրավական գործընթացների շարք է, այլ նախապես ծրագրված քաղաքական զտում, որն ուղղակիորեն կապված է ընտրություններում այդ գործիչների ցուցաբերած ակտիվության և ազդեցության հետ։ Երբ ընտրարշավի ընթացքում կամ ընտրություններից անմիջապես հետո թիրախավորվում են ընդդիմության առանցքային դեմքերը, միջազգային հանրությանը հստակ ազդակ պետք է լինի. իշխանությունը չունի բավարար քաղաքական լեգիտիմություն՝ բաց բանավեճով մրցակցելու համար, ուստի անցնում է ուժային չեզոքացման տակտիկային։ Օրենքի գերակայությունը ենթադրում է հավասար խաղի կանոններ, մինչդեռ Հայաստանում այսօր իրավապահ համակարգը ծառայում է որպես գործադիրի «քաղաքական մտրակ»՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար։ Սա բնորոշ է ավտորիտար համակարգերին, ոչ թե ժողովրդավարական պետություններին»։

    Իրավիճակի համակարգային բնույթի և միջազգային ատյաններում իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին է փաստում նաև «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման աղմկահարույց դեպքին, նա, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ընդգծել է. «Հետապնդումներին արդյունավետ հակազդելու համար կարևոր է ամփոփել բոլոր տվյալները, հակառակ դեպքում բռնաճնշումներն ավելի ինտենսիվ կդառնան»։

    Իրավապաշտպանը նաև հավելել է. «Հայ հասարակության մեջ դեռ ընդունված չէ դատարաններ դիմելը, բայց բոլոր այն քաղաքացիները, որոնց իրավունքները ոտնահարվում են, պետք է զանգվածաբար հայց ներկայացնեն՝ դիմելով տեղի ատյաններ, նաև հետևողականորեն պայքարեն միջազգային ատյաններում։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնց կարելի է դիմել, իսկ մենք չենք օգտագործում եղած գործիքակազմի նույնիսկ 10 տոկոսը»։

    Ներհայաստանյան հանրային ու քաղաքական դաշտում ևս արձագանքները բավականին հստակ շեշտադրումներով են։ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ ռեժիմի մշտական թիրախներից է հանդիսանում նաև Ավետիք Չալաբյանը, որին առաջին անգամ կալանավորել էին դեռևս 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին, իսկ այժմ նա կրկին գտնվում է անազատության մեջ։ Պատգամավորի դիտարկմամբ, Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում, և երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան։

    Իր հերթին հասարակական գործիչ Արեգ Սավգուլ յանը պատմում է, որ գործընկերների հետ քննարկել են քաղբանտարկյալների նկատմամբ հանրության անտարբերությունն ու հանցավոր լռությունը, և այդ համատեքստում անդրադարձել այնպիսի մարդկանց, որոնց մասին երկար ժամանակ խորհրդավոր լռություն է տիրում։ Նա շեշտում է, որ այդ անձինք չեն առաջնորդվել նեղ կարիերիստական նկրտումներով, ապահովված են սոցիալապես ու հաջողակ են կյանքում, բայց զնդանված են նիկոլիզմի հիբրիդային ռեժիմի դեմ խոսելու և գործելու պատճառով, և «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը հենց վերոնշյալ անձանցից մեկն է։ Հեղինակը նշում է, որ թեև Ավետիք Չալաբյանն իրենց խորհուրդ էր տալիս ավելի զուսպ ու զգուշավոր լինել մտքերի մեջ, սակայն ինքն էր վազում առաջնագիծ՝ երբեմն քաղաքական ռոմանտիզմով ու ավյունով լի երիտասարդների պես, և իր վրա ընդունեց ընդհանուր հարվածը որպես առաջինը հավասարների մեջ։ Սավգուլ յանն ընդգծում է, որ իրենք Ավետիք Չալաբյանի մասին ամեն օր չեն խոսում և նրա քաղբանտարկյալի կարգավիճակը քաղաքական իմաստով չեն կապիտալիզացնում, որովհետև իրենց խնդիրը ոչ թե անձերն են, այլ հարատև հայկական պետության տեսլականը, իսկ Ավետիք Չալաբյանն այդ գաղափարի, մտքի ու ոգու առաջին մարտիկներից է, ով այսօր իր ուսերին կրում է ընտրովի արդարադատության լուծը։

    Սայիդա Պողոսյանը նույնպես իր հրապարակման մեջ փաստում է, որ ազատությունը չի կարող ընտրովի լինել, և երբ մարդը զրկվում է ազատությունից իր քաղաքական կամ հասարակական գործունեության համատեքստում, հարցը վաղուց արդեն միայն մեկ անձի մասին չէ, այլ վերածվում է արդարության, օրենքի գերակայության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների խնդրի։ Նա նշում է, որ Ավետիք Չալաբյանի անազատությունը բոլորին հիշեցնում է, որ լռությունը երբեք չի կարող լինել արդարության պաշտպան, և անկախ քաղաքական հայացքներից՝ հանրությունը պարտավոր է պահանջել արդար, թափանցիկ ու օրենքի վրա հիմնված գործընթացներ, քանի որ այսօր խոսքը ոչ միայն Ավետիք Չալաբյանի, այլև պետության, իրավունքի և արժանապատվության մասին է, ինչից ելնելով էլ պահանջում է արդարություն և ազատություն Ավետիք Չալաբյանին։

    Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն իր հերթին անդրադառնում է Ավետիք Չալաբյանի անկոտրում կամքին ու հավատքին՝ շեշտելով, որ այսօր, երբ արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք», իր ընկերը գտնվում է անազատության մեջ՝ շինծու ու անհիմն մեղադրանքներով։ Նա արձանագրում է, որ պատերը չեն կարող բանտարկել այն ոգին, որն ազատ է իր արժեքների մեջ, և որ Ավետիք Չալաբյանն այն բացառիկ մարդկանցից է, ում քաղաքական ամբիցիաները երբեք չեն ստվերել հոգևոր ու ազգային ինքնությունը։ Կամենդատյանը հավելում է, որ նա Հայ Առաքելական Եկեղեցու իրապես հավատարիմ, խոնարհ, բայց և անդրդվելի զավակն է, ով իր կյանքով միշտ եղել է քրիստոնեական հավատքի ու դարավոր արժեքների վստահելի պաշտպանը։ Տնտեսագետը համոզմունք է հայտնում, որ այս փորձությունը ևս մեկ ապացույց է, որ նրա տեսակն ու սկզբունքայնությունը վախեցնում են ստվերում գործողներին, և դիմելով իր ընկերոջը՝ նշում է, որ նրա արժանապատիվ կեցվածքը բանտախցում ոգեշնչում է բոլորին, իրենք նրա կողքին են և հավատում են ճշմարտության ու արդարության շուտափույթ հաղթանակին։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Վթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելու



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 22-ին ժամը 07:00- 13:00-ն կդադարեցվի Առինջ գյուղի ջրամատակարարում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Ովքե՞ր են ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատ ստացած պատգամավորները

    «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են․

    1․Սաղաթելյան Իշխան Վաչիկի

    2․ Գրիգորյան Աննա Արամի

    3․  Խաչատրյան Սևակ Սասունի

    4․  Խաչատրյան Արթուր Լեվոնի

    5․ Վարդանյան Քրիստինե Մարտինի

    6․ Վարդանյան Աղվան Արշավիրի

    7․Մանուկյան Գեղամ Ազատի

    8․ Խամոյան Ագնեսա Պողոսի

    9․ Քոչարյան Լևոն Ռոբերտի

    10 Սարգսյան Արթուր Լավրենտի

    11․ Գալստյան Լիլիթ Սերյոժայի

    12․ Մանուկյան Մեսրոպ Գևորգի

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի…

    «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի…

  • Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

    Հութիները հայտարարել են, որ իրենց կողմից հայտարարված Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը տարածվում է ոչ միայն թագավորության հետ կապված նավերի, այլև ամբողջ ծովային տրանսպորտի վրա, որն ուղևորվում է դեպի Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ և մեկնում է այնտեղից։

    «Մենք ընկերություններին հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս ցուցաբերել պատշաճ շրջահայացություն և առավելագույն զգուշություն իրենց բոլոր գործերում և ապահովել, որ նավերի ոչ մի ուղերթ չիրականացվի Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ, և չիրականացվեն մեկնումներ այնտեղից», – ասված է հութիների կողմից նավերի սեփականատերերին ուղղված հայտարարության մեջ։

    Նշվում է, որ հակառակ դեպքում նավերը կարող են հայտնվել գնդակոծության  տակ։

    Հուլիսի 20-ին հութիները հայտնել են, որ սկսում են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ ի պատասխան Եմենում նավահանգիստների շրջափակման և մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման:

  • Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

    Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Դ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից դեպի Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Նուբարաշենի գերեզմանների քարե պարսպին և հայտնվել գերեզմաններում՝ մասամբ բախվելով շիրմաքարին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է «KamAZ»-ի տեխնիկանական խնդիրը՝ հիմնականում արգելակների հետ կապված։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում։

  • Ճապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան

    Ճապոնական SDRS և Trusco Nakayama ընկերությունները ներկայացրել են Do Hiemon Box անձնական սառեցման խցիկը՝ գերտաքացումից պաշտպանվելու համար ծայրահեղ շոգում։ GizmoChina-ի տեղեկացմամբ՝ այն նման է մեծ սառնարանի։

    Սարքն ուղղված է շինարարության, գործարանների, պահեստների և նման վայրերի աշխատողներին՝ մարմնի ջերմաստիճանը արագ իջեցնելու համար՝ առանց լիարժեք օդորակման։ Խցիկը պահպանում է շուրջ 15°C, ուղարկում է մոտ 5°C օդի հոսք գլխին, պարանոցին, ուսերին ու մեջքին, ապահովում է նկատելի սառեցում 5 րոպեում, 10 րոպեանոց ցիկլը նվազեցնում է գերտաքացման ռիսկը։

    Սարքն ունի երեք ռեժիմ, ավտոմատ անջատվում է 20 րոպե անց, հեշտ տեղադրվում է, ունի անիվներ և սպառում է մոտ կես էներգիա՝ համեմատած շարժական օդորակիչների հետ։ Գինը՝ 1.5 մլն իեն (մոտ 723 հազար ռուբլի)։

  • «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿ

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 21-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգը, պայմանավորված բջջային էլեկտրոնային ստորագրության գործընթացի ժամանակ առաջացող խնդիրներով, աշխատում է որոշակի խափանումներով:

    Միաժամանակ հայտնում ենք, որ բջջային էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են աշխատանքներ՝ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար։

    Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

  • Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը | Սպորտ

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արար

    Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետինՀուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Գևորգ ՊապոյանԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունումԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել20.07.2026 Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցություն. ՈՒՂԻՂԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարարԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքներըԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց