Blog

  • Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը





    2026 թվականի հունիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․1 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 65․4 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում էր՝ 104 %։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը հունիսի 3-ին՝ Աշոցքում՝ -4․1 °C։
    Մայիսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայի նկատմամբ շրջանների մեծ մասում, իսկ առաջին և երրորդ տասնօրյակներին դիտվեցին նորմային կամ նորմայից ցածր ջերմաստիճաններ։
    Տեղումներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Հունիսի 6-ին Մեղրիում դիտվեց 30․2 մմ հորդառատ անձրև 35 րոպեի ընթացքում, իսկ հունիսի 10-ին և 12-ին Ապարանի ջրամբարի և Պուշկինի լեռնանցքի օդերևութաբանական կայանները գրանցեցին երկարատև առատ տեղումներ՝ 53-55 մմ քանակությամբ։
    Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Առավել վտանգավոր էին հունիսի 6-ի, 10-ի և 19-ի կարկտահարության դեպքերը, որոնք հիմնականում դիտվեցին Շիրակի և Լոռվա մարզերում։ Կարկտի տրամագիծը հասավ 22-ից 32 մմ-ի ըստ օդերևութաբանական կայանների դիտարկումների ։
    Հունիսի 30-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, հունիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 39 սմ։
    1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։
    Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։
    Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով։




    դիտվել է 74 անգամ

  • Գարեգին 2-րդը Իրանի դեսպանատանը հարգանքի տուրք է մատուցել Այաթոլա Խամենեիի հիշատակին

    Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն եւ հարգանքի տուրք մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։

    Հայաստանում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ընթացքում Գարեգին երկրորդն իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին: Նա հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը եւ բնականոն կյանքը:

     

     

     

  • Ռուսական եթերում Հայաստանի մասին հնչած թվերի փաստերի ստուգում

    Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոու» հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել են մի շարք թվային պնդումներ։

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է դրանք՝ համադրելով պաշտոնական վիճակագրության, միջազգային աղբյուրների և սկզբնաղբյուրների տվյալները։

    Տեսանյութում ներկայացնում ենք, թե ո՞ր պնդումներն էին համապատասխանում իրականությանը, ո՞րն էր հիմնված հնացած տվյալների վրա, և ո՞րը չէր հաստատվում պաշտոնական տվյալներով։

    Մանրամասները՝

    Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

  • ԶՊՄԿ մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսները

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշտական այցելուների թվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը հյուրընկալել է բուհի տարբեր խմբերի։

    Այս ընթացքում ՀՊՏՀ-ի ավելի քան 100 ուսանող և դասախոս այցելել են ԶՊՄԿ, շրջել արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և արդյունաբերական գործընթացներին։

    Բուհի հետ համագործակցությունը համահունչ է ընկերության որդեգրած «բաց դռների» քաղաքականությանը և թափանցիկության սկզբունքին, որոնցով հնարավորություն է տրվում աշակերտներին, ուսանողներին, լրագրողներին, մասնագիտական ու հետաքրքրված այլ խմբերին տեղում ծանոթանալ ժամանակակից հանքարդյունաբերության առանձնահատկություններին և ոլորտի գործունեությանը։

  • Իրավապահները եկել են Գագիկ Ծառուկյանի ձիերի հետևից

    Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձիերի առգրավման որոշումը կայացվել էր դեռևս ուրբաթ։ Առաջացել էին տեխնիկական խնդիրներ, հետաձգվել էր մինչև այսօր առավոտ, ժամը 09։00։ «Դեռևս առգրավումը չի իրականացվել․ այլ տեղեկություն չունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ այգում տասից ավելի ձի կա։

    Մանրամասները՝տեսանյութում

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և իր հարգանքի տուրքն է մատուցել Իրանի հանգուցյալ առաջնորդի հիշատակին: Այս մասին հայտնում են դեսպանատնից։

    Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիին։

  • SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ



    Տնտեսություն


    SpaceX-ը պատրաստվում է կառուցել հսկայական 10 գիգավատտ հզորությամբ արևային վահանակների գործարան Օսթինի (Տեխաս) մոտակայքում, գրում է ixbt.com–ը։

    Նախագիծը Էլոն Մասկի ռազմավարության կարևոր մասն է արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնները, այդ թվում տիեզերքում գտնվողները, սնուցելու համար։

    Bloomberg-ի տվյալներով նոր գործարանը կլինի աշխարհի ամենամեծ արևային վահանակների գործարաններից մեկը։ Դրա հզորությունը թույլ կտա արտադրել սարքավորումներ, որոնք կարող են տարեկան արտադրել մինչև 10 ԳՎտ մաքուր էներգիա։ Սա համարժեք է ԱՄՆ-ում արևային էներգիայի ներկայիս արտադրության մոտավորապես 10%-ին։

    Նախաձեռնությունը անմիջականորեն կապված է Մասկի ուղեծրային տվյալների կենտրոններ կառուցելու հավակնոտ ծրագրերի հետ։ Տիեզերքում նման արևային էներգիայով աշխատող կառույցները, ինչպես սպասվում է, կթեթևացնեն երկրային էլեկտրացանցերի բեռը և կապահովեն գերարագ հաշվարկներ արհեստական ​​բանականության մոդելների մարզման համար։ SpaceX-ը արդեն ակտիվորեն փորձարկում է էներգիայի փոխանցման և սառեցման տեխնոլոգիաները զրոյական ձգողականության պայմաններում։

    Նաև ակնկալվում է, որ նախագիծը Տեխասում կստեղծի հազարավոր աշխատատեղեր և կգրավի լրացուցիչ ներդրումներ տարածաշրջան։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ Info@solaron.am






  • Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան





    Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության նախարարության վերակազմավորումը (կամ առանձնացումը) տարիներ շարունակ եղել է հանրային և մասնագիտական քննարկումների կենտրոնում։

    Ոլորտի ռազմավարական նշանակությունը՝ պարենային անվտանգությունից մինչև ժողովրդագրական կայունություն, պահանջում է թիրախային և կենտրոնացված կառավարում։

     

    Ստորև ներկայացված է ՀՀ Գյուղատնտեսության նորացված նախարարության (ԳՆ) ստեղծման հայեցակարգը ՝ հատուկ շեշտադրելով դրա պիտանիության, արդյունավետության և կենսունակության բաղադրիչը , որպեսզի այն չվերածվի հերթական բյուրոկրատական ապարատի։

     

    ՀԱՅԵՑԱԿԱՐԳ․ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

     

    1. Տեսլական և Առաքելություն

     

    Տեսլականը. Դարձնել Հայաստանը բարձր տեխնոլոգիական, էկոլոգիապես մաքուր և մրցունակ գյուղատնտեսություն ունեցող երկիր, որն ապահովում է սեփական պարենային անվտանգությունը և ունի արտահանման բարձր դիվերսիֆիկացված պոտենցիալ։

     

    Առաքելությունը. Գյուղական համայնքների համաչափ զարգացում, ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ կառավարում, և հայկական ագրոարտադրանքի համաշխարհային բրենդավորում։

     

    2. Պիտանիության և Կենսունակության Բաղադրիչ (Ինչո՞ւ և Ինչպե՞ս)

     

    Նախարարության «պիտանիությունը» պետք է հիմնված լինի ոչ թե գործառույթների կրկնօրինակման, այլ կոնկրետ խնդիրների լուծման և արժեքի ստեղծման վրա։

     

    Ա. Գործառութային տարանջատում (Anti-Bureaucracy)

    Որպեսզի նախարարությունը չլինի ուղղակի թղթաբանական կառույց, այն պետք է գործի 3 հիմնական սկզբունքով.

     

    1. Քաղաքականություն մշակող, ոչ թե տնտեսվարող. Նախարարությունը չպետք է զբաղվի պարարտանյութի կամ սերմացուի ուղղակի բաշխմամբ։ Դրա դերը պետք է լինի խաղի կանոնների սահմանումը, սուբսիդավորման ճիշտ մեխանիզմների մշակումը և որակի վերահսկողությունը։

     

    2. Թվայնացում և «Մեկ պատուհան». Բոլոր ծառայությունները (հողերի գրանցում, սուբսիդիաների դիմումներ, թույլտվություններ) պետք է իրականացվեն թվային հարթակների միջոցով՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և կրճատելով աշխատակազմի ուռճացվածությունը։

     

    3. Կատարողականի հիմնական ցուցանիշներ (KPI). Նախարարության յուրաքանչյուր վարչություն պետք է ունենա հստակ տարեկան KPI-ներ (օրինակ՝ անմշակ հողերի կրճատման տոկոս, կաթիլային ոռոգման ներդրման ծավալներ, արտահանման աճ)։ Ցուցանիշները չկատարելու դեպքում կառուցվածքը ենթարկվում է օպտիմալացման։

     

    Բ. Նպատակահարմարության հիմնավորումը (Ինչո՞ւ առանձին նախարարություն)

    Կենտրոնացված ռազմավարություն. Էկոնոմիկայի նախարարության կազմում գյուղատնտեսությունը հաճախ դիտվում է որպես երկրորդական ոլորտ՝ զիջելով առևտրին, արդյունաբերությանը կամ տուրիզմին։ Առանձին կառույցը թույլ կտա ունենալ 100% կենտրոնացում հենց այս ոլորտի վրա։

     

    Ճգնաժամային կառավարում. Կլիմայական փոփոխությունները (երաշտ, կարկուտ, ջրի սակավություն) պահանջում են արագ արձագանքման օպերատիվ շտաբ, ինչը հնարավոր է իրականացնել միայն ճկուն և ինքնուրույն գերատեսչության միջոցով։

     

    3. Նախարարության Կառուցվածքային Բլոկները (Հիմնական Ուղղություններ)

     

    1. Ռեսուրսների և Ջրային կառավարման վարչություն

     

    Խնդիրը. Ոռոգման ջրի կորուստների կրճատում (ներկայումս ՀՀ-ում կորչում է ջրի զգալի մասը), հողերի խոշորացման ծրագրեր և չմշակվող հողերի ներգրավում շրջանառության մեջ։

     

    Գործիքակազմը. Ջրային կոմիտեի սերտ ինտեգրում ԳՆ-ին (ջուրն ու գյուղատնտեսությունը չեն կարող առանձին գերատեսչություններում լինել)։

     

    2. Տեխնոլոգիաների և Ինովացիաների վարչություն (AgTech)

     

    Խնդիրը. Ավանդական, անարդյունավետ գյուղատնտեսությունից անցում դեպի «խելացի» լուծումներ։

    Գործիքակազմը. Կաթիլային համակարգերի ներդրման համատարած աջակցություն, հակակարկտային ցանցերի սուբսիդավորում, սենսորային և դրոնային տեխնոլոգիաների կիրառում հողերի մոնիտորինգի համար։

     

    3. Շուկաների զարգացման և Բրենդավորման վարչություն

     

    Խնդիրը. Գյուղացուն ազատել միջնորդներից և ապահովել կայուն իրացում։

     

    Գործիքակազմը. «Made in Armenia» էկոլոգիական բրենդի ստեղծում և առաջխաղացում արտերկրում, լոգիստիկ և սառնարանային հանգույցների (Hub-երի) ստեղծում պետություն-մասնավոր գործընկերությամբ։

     

    4. Ֆինանսավորում և Ինքնաբավություն

     

    Նախարարությունը չպետք է լինի միայն բյուջետային միջոցներ սպառող։ Դրա պիտանիությունը կայանում է նաև նոր ֆինանսական հոսքերի ներգրավման մեջ.

     

    Կանաչ ֆոնդեր. Միջազգային դոնորներից (ՄԱԿ, ԵՄ, Համաշխարհային Բանկ) կլիմայի փոփոխության դեմ պայքարի և «կանաչ» գյուղատնտեսության համար դրամաշնորհների ներգրավում։

     

    Ագրոապահովագրություն.Պետության մասնակցությամբ ապահովագրական համակարգի կատարելագործում, ինչը կնվազեցնի բնական աղետների ժամանակ բյուջեից ուղղակի փոխհատուցումների բեռը։

     

    Ամփոփում

     

    Գյուղատնտեսության նախարարության ստեղծումը պետք է լինի ոչ թե հետադարձ քայլ դեպի անցյալի կաբինետային կառավարումը, այլ **ժամանակակից, ճկուն, տեխնոլոգիական և վերլուծական կենտրոնի** ստեղծում։ Այս մոդելով աշխատող նախարարությունն անմիջապես կապացուցի իր պիտանիությունը՝ բարձրացնելով Հայաստանի պարենային անվտանգությունն ու գյուղացու կենսամակարդակը։


  • ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշտական այցելուների թվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը հյուրընկալել է բուհի տարբեր խմբերի։

     

    Այս ընթացքում ՀՊՏՀ-ի ավելի քան 100 ուսանող և դասախոս այցելել են ԶՊՄԿ, շրջել արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և արդյունաբերական գործընթացներին։

     

     Բուհի հետ համագործակցությունը համահունչ է ընկերության որդեգրած «բաց դռների» քաղաքականությանը և թափանցիկության սկզբունքին, որոնցով հնարավորություն է տրվում աշակերտներին, ուսանողներին, լրագրողներին, մասնագիտական ու հետաքրքրված այլ խմբերին տեղում ծանոթանալ ժամանակակից հանքարդյունաբերության առանձնահատկություններին և ոլորտի գործունեությանը։

  • Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն

    Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին և հոիյ հայտնել, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։

    @ArmeniaSputnik