Blog

  • Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

    Փրկարարները բազեին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ
  • Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

    Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

  • Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են

    Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալներով՝ հանցագործության մեջ մեղադրվում են նրա համերկրացիները։

    Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Նորք–Մարաշ վարչական շրջանի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրում օտարերկրացու դի է հայտնաբերվել` ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։

    Նշենք, որ սպանվածը 24 տարեկան Վալենտ Տամբուտոն էր, նա ՏՏ մասնագետ էր։

    Հայաստանի քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննության շրջանակում 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «սպանություն մի խումբ անձանց կողմից» հոդվածով։

    «Նրանցից 3-ը կալանավորվել են, 1-ը` ձերբակալվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՔԿ-ից։

    Sputnik Արմենիայի տվյալներով՝ բոլորը Ինդոնեզիայի քաղաքացիներ են։

    Սպանվածի եղբայրը՝ Առնոլդ Տամբուտոն, ԶԼՄ-ներին հայտնել է, որ վարկածներից մեկի համաձայն` սպանության շարժառիթը կապված է ֆինանսական հարցի հետ․ ենթադրյալ հանցագործները պարտքով փող էին վերցրել սպանվածից։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են երիտասարդին ներքաշել հանցավոր սխեմայի մեջ, սակայն նա հրաժարվել է

  • Թրամփը հույս ունի, որ շատ երկրներ կմիանան Աբրահամի համաձայնագրերին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ շատ երկրներ շուտով կմիանան Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Աբրահամի համաձայնագրերին՝ ընդգծելով Լիբանանի հատուկ դերը այս գործընթացում։

    «Կարծում եմ՝ շուտով կտեսնեք մեծ թվով երկրների միանալը դրանց: Կարծում եմ՝ Լիբանանը շատ կարևոր տեղ ունի այս գործընթացում», – Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը։

    Թրամփը նաև նշել է Աբրահամի համաձայնագրերի հսկայական հաջողությունը։

  • Lratvakan.am – Հոգատարությունը՝ առողջ կյանքի հիմքում.«Ռադիոառողջարան»

    Հոգատարությունը՝ առողջ կյանքի հիմքում.«Ռադիոառողջարան»

    Բոլորին է հայտնի թե որքան հիվանդածին է սթրեսը։ Ուստի տրամադրության անկումից, ձախողելու վախերից ու նախապատրաստական սթրեսից խուսափելու համար Living wall events_ն առաջարկում է ամենայուրահատուկ լուծումը։ Ի դեպ Նարինե և Նելլի  Գաբրիելյաններն առաջարկում են միջոցառման ոչ միայն էսթետիկ լուծում և հոգեկան ներդաշնակություն, այլև առողջ, անվնաս ու համեղ սնունդ FAM օնլայն ռեստորանի մատուցմամբ։ Մեկ խոսով եթե առջևում հավաքույթ կամ միջոցոռում ունեք այս թողարկումը հենց Ձեզ համար  է։ Տեսանյութում հետաքրքիր ու օգտակար առաջարկներ կան։

    https://www.instagram.com/living_catering_?igsh=MWFhYmNjdm9tOWxwdw%3D%3D

    https://www.instagram.com/living_wall_events

    https://www.instagram.com/accounts/login/?next=%2Ffam.evn&source=omni_redirect

  • Ձրիակերներ, դուք էս ճամփով չեք անցնո՞ւմ. տեսանյութ





    Ապիկար նառկամանների կառավարած քաղաքում սենց ա երթևեկությունը. քանդում են Կիևյան կամուրջն ու մի ողջ Կոմիտասի երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ, թողնում 1 երթևեկելի գծի հույսին: 2 գծով հերթը վերևի խաչմերուկից ա սկսվում…
    Որ քթերը քաշելու պես կառավարման մեթոդներին էլ տիրապետեին, հիմա իդեալական երթևեկություն կունենայինք:
    Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, ձրիակերներ, դուք էս ճամփով չեք անցնո՞ւմ:

    Արամ Գևորգյանի գրառումը




    դիտվել է 204 անգամ

  • Նորընտիր Ազգային ժողովն իր առաջին նիստը կանցկացնի օգոստոսի 2-ին

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ 9-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կմեկնարկի կիրակի, օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին։

    Այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը։ 

     

    Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր։ Հուլիսի 21-ին ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփել է ինքնաբացարկների գործընթացը և հրապարակել մանդատ ստացած 105 պատգամավորների վերջնական ցանկը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մանդատից և խորհրդարանում չի լինի։ 

     

    Օգոստոսի 2-ին մեկնարկող նիստում պատգամավորները կստանձնեն իրենց լիազորությունները, կընտրեն ԱԺ նախագահ ու փոխնախագահներ, կձևավորվեն մշտական հանձնաժողովներ, ինչից հետո կսկսվի նոր կառավարության ձևավորման իրավական գործընթացը: 

  • Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

    ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

     

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության

     

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից

     

    Բաքոյան Ռուստամ Զուրբայի

    Սանդիկով Ալեքսեյ Իվանի

    Հասանով Կնյազ Համիդի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

    Ռուբինյան Ռուբեն Կարապետի

    Ալեքսանյան Վահագն Հովիկի

    Ղազարյան Ալխաս Աղաբեկի

    Հարությունյան Արայիկ Էդուարդի

    Կոնջորյան Հայկ Արսենի

    Ջուլհակյան Արուսյակ Թովմասի

    Հակոբյան Հասմիկ Արմենի

    Խաչատրյան Արմեն Էդմոնդի

    Մանավազյան Արուսյակ Լևոնի

    Հովհաննիսյան Արթուր Ղարիբի

    Գաբրիելյան Վիլեն Կարենի

    Ղազարյան Սոնա Արայի

    Եղոյան Արման Աշոտի

    Բաթոյան Զարուհի Վալերիանի

    Միքայելյան Սասուն Մեխակի

    Գաբրիելյան Սիսակ Արմենի

    Բաղդասարյան Նազելի Հրաչի

    Թունյան Բաբկեն Էդիկի

    Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի

    Լևոնյան Լևոն Գագիկի

    Վարդանյան Արաքսյա Պողոսի

    Հարությունյան Քնարիկ Համլետի

    Գրիգորյան Նարեկ Հարազատի

    Դավոյան Արփինե Հրահատի

    Սիմիդյան Հակոբ Կարապետի

    Սարգսյան Գարիկ Մնացականի

    Ղալումյան Վահե Վոլոդյայի

    Բադալյան Լուսինե Խաչիկի

    Մինասյան Սարիկ Սամվելի

    Բագրատյան Սերգեյ Պապաշի

    Մինասյան Լիլիթ Համբարձումի

    Խանդանյան Սարգիս Հայկի

    Պողոսյան Մարիամ Աշոտի

    Խաչատրյան Միքայել Արմենի

    Վարդանյան Ծովինար Գևորգի

    Սարգսյան Տրդատ Նորիկի

    Սինորյան Նատալյա Արամի

    Գյուլնազարյան Լյուդվիգ Արիստակեսի

    Ղազարյան Թագուհի Արարատի

    Քոչարյան Անդրանիկ Գրիգորի

    Հովհաննիսյան Սուրեն Մկրտչի

    Ստեփանյան Լիլիթ Սասունի

    Խաչատրյան Վլադիմիր Գագիկի

    Սայադյան Սյուզաննա Վարդգեսի

    Ղահրամանյան Նարեկ Սամվելի

    Երեմյան Ռուզաննա Գրիգորի

    Համբարձումյան Կարեն Հովհաննեսի

    Չախոյան Տարոն Արթուրի

    Կարապետյան Մարիա Էդվարդի

    Բաբայան Նարեկ Աբրահամի

    Բավեյան Նելլի Էդիկի

    Սահակյան Ահարոն Մամիկոնի

    Հակոբյան Վոլոդյա Գառնիկի

    Հովհաննիսյան Նոնա Գագիկի

    Խաչատրյան Արամ Մայիսի

    Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի

    Արշակյան Գոռ Մնացականի

    Գալստյան Տիգրան Վանուշի

    Ավետիսյան Լուսինե Հրահատի

    Համբարձումյան Ռոման Վարազդատի

    Աղաջանյան Էդուարդ Արթուրի

     

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի

     

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից

     

    Ավչյան Արման Բենյամինի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

    Կարապետյան Նարեկ Կարենի

    Վարդևանյան Արամ Պողոսի

    Ղազինյան Դավիթ Գագիկի

    Մխիթարյան Ռուբեն Աշոտի

    Հովսեփյան Արեգա Օլեգի

    Ասլանյան Մամիկոն Լևուշի

    Ղահրամանյան Մարիաննա Արթուրի

    Սուքիասյան Հայկ Նաիրիի

    Դարբինյան Արգիշտի Սամվելի

    Յոլյան Իրինա Սամվելի

    Ղազարյան Էդգար Ֆերդինանդի

    Աբրահամյան Տիգրան Արմենի

    Մաթևոսյան Լենա Վազգենի

    Գևորգյան Անդրանիկ Մհերի

    Ֆարմանյան Հայկ Լևոնի

    Թամրազյան Գրիշա Մաքսիմի

    Գասպարյան Լիաննա Հենրիկի

    Վարդանով Վաղինակ Վլադիմիրի

    Դավթյան Գառնիկ Մկրտչի

    Մանուկյան Լիանա Աշոտի

    Մնացականյան Հարություն Բորիսի

    Այվազյան Վրույր Գարեգինի

    Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի

    Հարությունյան Հարություն Գագիկի

    Մանուկյան Շիրազ Սմբատի

    Միրզոյան Անուշ Արթուրի

    Մանուչարյան Անուշավան Հարությունի

    Ենգոյան Հասմիկ Ալեքսանդրի

     

    «Հայաստան» կուսակցությունների դաշինքի

     

    Ընտրական ցուցակի առաջին մասից

     

    Սաղաթելյան Իշխան Վաչիկի

    Գրիգորյան Աննա Արամի

    Խաչատրյան Սևակ Սասունի

    Խաչատրյան Արթուր Լևոնի

    Վարդանյան Քրիստինե Մարտինի

    Վարդանյան Աղվան Արշավիրի

    Մանուկյան Գեղամ Ազատի

    Խամոյան Ագնեսա Պողոսի

    Քոչարյան Լևոն Ռոբերտի

    Սարգսյան Արթուր Լավրենտի

    Գալստյան Լիլիթ Սերյոժայի

    Մանուկյան Մեսրոպ Գևորգի

     

  • ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ․ ՀԿԿ

    ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ․ ՀԿԿՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։

    Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով  դիզվառելիքը հանել է զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։

    ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    ՀՀ ՔԿ

  • Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան

    Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան