Blog

  • Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:

    Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, նախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, կեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում, ինչի հետևանքով խուսափել էր 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ պետական բյուջե վճարելուց։

  • Յամալն ու Հոլանդն՝ ամենաթանկ ֆուտբոլիստներ՝ 220 մլն եվրո – ԱՄԲԻՈՆ NEWS

    Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն են դարձել Նորվագիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը և Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։ Նրանց տրանսֆերային արժեքը աճել է 20 մլն եվրոյով՝ հասնելով ռեկորդային 220 մլն-ի։

    Երրորդը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 200 մլն (+20)։ 100 մլն սահմանագիծը հաղթահարել են Պաու Կուբարսին ու Էնցո Ֆերնանդեսը (100), ինչպես նաև Էլիոթ Անդերսոնն ու Մորգան Ռոջերսը (110)։

    Տասնյակում՝ 4) Մայքլ Օլիսե 170, 5) Ջուդ Բելինգեմ 160, 6) Պեդրի 140, 7) Վինիսիուս Ժունիոր 140, 8) Վիտինյա 140, 9) Ժոաու Նևեշ 140, 10) Դեկլան Ռայս 120 մլն եվրո։

  • Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հասցեները՝

    N Market — 123 Boulevard Brune, 75014 Paris,

    NUR — 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon,


    Chez Aro — 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy:


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում | Էկոնոմիկա

    Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հասցեները՝

    N Market — 123 Boulevard Brune, 75014 Paris,

    NUR — 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon,

    Chez Aro — 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy:

  • 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիՀացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն

    10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիՀացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն

  • Թրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր՝ 10-12.5 տոկոս մաքսատուրքեր է սահմանել շուրջ 60 երկրների նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք բավարար քայլեր չեն ձեռնարկում հարկադիր աշխատանքի դեմ պայքարում։

    Նոր դրույքաչափերը հուլիսի 24-ից կփոխարինեն նախկին 10-տոկոսանոց համաշխարհային մաքսատուրքերին և կվերաբերեն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներին, այդ թվում՝ Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային և Եվրամիությանը։

    Կանադայի, Եվրամիության, Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ կգործի 10%, իսկ Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ՝ 12.5% մաքսատուրք։

    Նավթի, բնական գազի, պարարտանյութերի և ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված որոշ ապրանքների համար բացառություններ են սահմանվել։

    Որոշումը քննադատել են մի շարք երկրներ, մասնավորապես Բրազիլիան, որը հայտարարել է, որ պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի նկատմամբ։ Իսկ Եվրամիությունը նշել է, որ որոշումը համահունչ է ԵՄ-ԱՄՆ միջև ձեռք բերված առևտրային պայմանավորվածություններին և հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները մաքսային արտոնությունների շուրջ։

  • Ծառուկյանի հանդեպ կատարվողը լուրջ ազդակ է բոլոր ներդրողների համար՝ սեփականությունը կարող են խլել (video)

    Ծառուկյանի հանդեպ կատարվողը լուրջ ազդակ է բոլոր ներդրողների համար՝ սեփականությունը կարող են խլել (video)

  • 10 քաղաքացի դիմել է ԲԿ-ներ․ ՍԱՏՄ-ն ստուգում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ հուլիսի 17-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

    «Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով բրուսկետա սննդատեսակներից։

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:

    Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացվել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:

    Նկատի ունենալով, որ արձանագրված դեպքի մասին տեսչական մարմնին տեղեկատվությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել:

    Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը և առաջնորդվելով հանրային առողջության պահպանման հրամայականով՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

    Ձերբակալվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը

    Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն: Ինֆորմացիան լրացվում է։

  • ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters

    ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. ReutersԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերոջ նկատմամբ՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի պատրվակով։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։

    Նրա տվյալներով՝ տուրքերի չափը կազմել է 10%-ից մինչև 12,5%։ Սահմանափակող միջոցառումներ սահմանվել են 60 երկրի, այդ թվում՝ Եվրամիության պետությունների նկատմամբ։ Տուրքերն ուժի մեջ են մտել այսօր՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 00:01-ին (Երևանի ժամանակով 08:01-ին): Այսպիսով, դրանք փաստացի փոխարինելու են ամերիկյան ներմուծման նկատմամբ ժամանակավոր գլոբալ տուրքերին, որոնք ուժի մեջ էին մտել փետրվարի 24-ին՝ 150 օր ժամկետով։ Այս պահին փոխադրման գործընթացում գտնվող ապրանքների համար տուրքերի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է մինչև հուլիսի 28-ը։

    Ինչպես նշում է Reuters-ը, տուրքերի ազդեցությունից դուրս կբերվի ապրանքների ցանկը, այդ թվում՝ նավթը, գազը, պարարտանյութերը, սննդամթերքի որոշ տեսակներ, ինչպես նաև այն ապրանքները, որոնց նկատմամբ արդեն գործում են ամերիկյան տուրքերը, այդ թվում՝ ավտոմեքենաները, պողպատը, ալյումինը և պղինձը։ Բացի այդ, տուրքերը չեն կիրառվի այն ապրանքների նկատմամբ, որոնք ընկնում են ԱՄՆ-ի, Մեկսիկայի և Կանադայի միջև ազատ առևտրի համաձայնագրի գործողության տակ։ ԱՄՆ-ի կարծիքով՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջոցառումներ ձեռնարկած երկրների նկատմամբ տուրքերը կկազմեն 10%, իսկ մնացած պետությունների նկատմամբ՝ 12,5%։