Blog

  • Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում



    ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ՊԵԿ քննչական վարչության դիմաց հայտարարել է, որ ԲՀԿ ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական հետապնդում է համարում։ Նա նշել է, որ քաղաքական գործընթացներին զուգահեռ ճնշումներ են իրականացվում այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ։

    «Ամեն օր պարզվում է, որ այս գործը մեքենայություն է և ունի միայն քաղաքական դրդապատճառ, այն արդեն իշխանություններն էլ չեն թաքցնում: Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում, այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ համաձայն չեն իշխանությունների հետ»,- ասել է Աբովյանը, հայտնում է Panorama.am-ը:

    Նա նկատել է, որ քարոզչության ընթացքում Ծառուկյանը մշտապես համերաշխության և միասնության կոչ էր արել: Աբովյանի խոսքով՝ երկրում Սահմանադրությունն ու օրենքը բացարձակապես չեն գործում։ Նա հավելել է, որ ԲՀԿ-ի գործն արդար է, իսկ այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, հետագայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ցանկացած քաղաքացու հետ, եթե որևէ բան իշխանությունների սրտով չլինի։

    Արման Աբովյանը հայտարարել է, որ այս պահին խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանին չի վերաբերում, այլ առնչվում է բոլորին, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերել։

    Արդեն երրորդ օրն է՝ Քննչական կոմիտեում շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։ Կոմիտեի շենքի մոտ հավաքվել են ոչ միայն նրա քաղաքական ուժի ներկայացուցիչները, աջակիցներն ու համակիրները, այլ նաև ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչներ։

    Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:


  • Ադրբեջանում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել». Սահակյան | Հասարակություն

    Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:

    Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ թեև այդ տեղեկություններն ինքնուրույն ստուգելու հնարավորություն չկա, դրանք արժանահավատ են, և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:

    «Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք, և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել»,- նշել է Սահակյանը։

    Գերիների առողջական վիճակի օր օրի վատթարացման մասին «Ազատությանն» ահազանգում են նաև հարազատները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք հրաժարվում են ներկայանալ, սակայն ահազանգում են, որ տարիներ շարունակ առանց պատշաճ բժշկական օգնության պահվող հայերի առողջական վիճակը ադրբեջանական բանտերում կտրուկ վատթարանում է:

    Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան

  • Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում է ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիՀացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականին

    Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում է ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիՀացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականին

  • Իրանի և Չինաստանի արտգործնախարարները հանդիպում են անցկացրել Ղրղզստանում

    Իրանի և Չինաստանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Վան Ին հանդիպել են Ղրղզստանում անցկացվող ՇՀԿ նախարարական նիստի շրջանակում, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչպես նաև մտքեր են փոխանակել ՇՀԿ օրակարգային թեմաների շուրջ։

    Նախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր հարցերում երկու երկրների ղեկավարների ջանքերը։ Կողմերը կարևորել են նաև ձեռք բերված համաձայնությունների լիարժեք իրագործումն ու երկկողմ ու բազմակողմ կապերն ընդլայնելու համար ՇՀԿ-ի և BRICS-ի ներուժի օգտագործումը։

    Իրանի արտգործնախարարը դատապարտել է «ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հանցագործություններն ու երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքներին հասցված հարվածները»՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցում և ողջ տարածաշրջանում տիրող անկայունությունը Վաշինգտոնի կողմից Իսլամաբադի համաձայնագրի խախտման անմիջական հետևանքն է։

    Չինաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Արևմտյան Ասիայում խաղաղության ու կայունության վերականգնումն անհնար է առանց տարածաշրջանի երկրների միջև վստահության և համագործակցության խորացման՝ հավաստիացնելով, որ Պեկինը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

  • Իրանը խոստացել է յուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր սպանվել





    Իրանի զինված ուժերի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին հայտարարել է, որ Իրանը սպանված յուրաքանչյուր իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանելու։

    «Իսլամական Իրանի յուրաքանչյուր սպանված հպարտ քաղաքացու դիմաց մեկ ամերիկացի զինվոր ուղարկվելու է անգոյություն։ Մենք ձեզ համար ուղղակի դժոխքի անվճար տոմսեր ենք պատրաստել»,- Աբդոլահիի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։




    դիտվել է 162 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

  • Արդյոք ճիշտ է ուտելուց հետո սուրճ խմելը, ինչ բացասական ազդեցություն կարող է այն ունենալ

    Արդյոք ճիշտ է ուտելուց հետո սուրճ խմելը, ինչ բացասական ազդեցություն կարող է այն ունենալ Սննդաբան Սանդրա Մոնինոն ասել է, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Նա բացահայտել է այս ըմպելիքների վտանգները 20minutos-ին տված հարցազրույցում։

    «Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են»,- նշել է դիետոլոգը։

    Մասնագետի խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել ուտելուց առնվազն երկու ժամ հետո։ Բժիշկը մարդկանց հորդորել է նաեւ հիշել, որ կոֆեինը բացասաբար է ազդում քնի որակի վրա։ Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել սուրճ խմել նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում։

  • Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան


    Քաղաքականություն





    «Քաղաքական տեսակետը ես ուզում եմ թողել քաղաքական գործիչներին, բայց ես՝ իբրև արվեստագետ, պատիվ ունեմ բարեկամական կապերով առնչվել Ծառուկյան ընտանիքի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասեց ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

    Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը կարող էր իր հնարավորությունները օգտագործել արտերկրում և այնտեղ կառուցել բարեկեցիկ կյանք, սակայն ընտրել է հայրենիքի հետ կապված ճանապարհը։

    «Գնահատանքիի փոխարեն նա ստացավ մի բան. վրեժխնդրություն ։ Եվ սրանով մենք ավելի ենք ուրախացնում մեր թշնամի հարևաններին և նրանց բերանը լեզու դնում։ Այսպիսի գնահատականի երբևիցե արժանի չէր Գագիկ Ծառուկյանը»,- ասեց Իսպիրյանը։

    Ներսիկ Իսպիրյանը ընդգծեց նաև Գագիկ Ծառուկյանի ներդրումը տարբեր ոլորտներում։

    «Նա ստեղծել է աշխատատեղեր, հովանավորել է մեր մարզաշխարհին, նեցուկ է կանգնել բոլոր արվեստագետներին։ Ես համարում եմ, որ սա անմտություն է»,- եզրափակեց  Ներսիկ Իսպիրյանը։

    Աղբյուրը` Panorama.am



  • Արամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան

    Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի և Հայկ Սուքիասյանի ազատ արձակման վերաբերյալ որոշմանը։

    «Արամ Վարդևանյան (Aram Vardevanyan)- ազատության փաստաբան:

    ՀՀ ՍԴ 2021թ. ՍԴՈ 1619 որոշոումը, որով այսօր քաղաքական հետապնդման ենթարկվող մի շարք պատգամավորներ ազատ են արձակվում, կայացվել է Արամ Վարդևանյանի կազմած դիմումի հիման վրա»։

  • ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

    Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, սակայն ԵՄ-ի կողմից պատերազմը շարունակելուն դրդելու պայմաններում իրականացնում է հատուկ ռազմական գործողություն։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մենք բաց ենք մնում բանակցային գործընթացի համար, սակայն այն պայմաններում, երբ եվրոպական մայրաքաղաքները շարունակում են դրդել կիևյան վարչակարգին պատերազմը շարունակելու, մենք նույնպես շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, որտեղ արձանագրում ենք մեզ համար դրական դինամիկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

    Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի շուրջ շփումներ են իրականացվում, սակայն կարգավորման արագացման մասին խոսք չկա։

    «Ես տվյալ իրավիճակում չափազանց լավատեսություն չէի դրսևորի, շփումներն իրոք իրականացվում են։ Դա միշտ դրական է, սակայն որևէ նոր դինամիկայի կամ նոր արագացման մասին այժմ խոսք լինել չի կարող», – մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչն իրականացվող շփումները, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կայացած հանդիպումը։

  • Նոր մանրամասներ՝ զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործից

    Նոր մանրամասներ՝ զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործից