Blog

  • Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն

    Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն

  • Լևոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

    Լևոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումըԼևոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում)։ Այս մասին գրում է shantnews-ը:

    Արոնյանը հաղթեց արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, դասական շախմատի մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը։

    Ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը վաստակեց 25 միավոր։ Երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին վաստակեց 21 միավոր։

  • ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը:

    Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
    ◾️Վանաձոր քաղաքում՝
    ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 14-ին և 18-ին,
    ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
    ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

    ◾️Ալավերդի քաղաքում՝
    ✔ Սանահին սարահարթ՝ հուլիսի 12-ին և 15-ին,
    ✔ Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 15-ին։

    ◾️Արարատ քաղաքում՝ հուլիսի 15-ին և 17-ին։

    ◾️Հրազդան քաղաքում՝ հուլիսի 12-ին և 15-ին։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգության


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, Եղիպատրուշ գյուղ Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը»,- տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից։

    «Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»,- նշում են Արագածոտնի թեմից։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Armenia24.live | ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։

    Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ ցավոք, վերոնշյալ մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։


    «Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։

    Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

    • մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

    • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

    • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

    Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»,– ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահից սկսած, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում որևէ նավի ուղղությամբ արձակի հրթիռ, ռումբ, անօդաչու թռչող սարք կամ կիրառի որևէ այլ միջոց կամ զենք, Միացյալ Նահանգները կհարվածի Իրանում մեկ կամուրջի կամ էլեկտրակայանի, այդ թվում՝ մայրաքաղաքում կամ դրա հարևանությամբ գտնվող օբյեկտներին։

    «Այս պահից սկսած, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում որևէ նավի ուղղությամբ կրակի հրթիռով, հրթիռակոծմամբ, անօդաչու թռչող սարքով կամ որևէ այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները կհարվածի և կկործանի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այն օբյեկտները, որոնք գտնվում են մայրաքաղաք Թեհրանում կամ դրա հարևանությամբ։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

     

  • Երևանում մեկնարկել է Հայագիտական երրորդ միջազգային կոնգրեսը

    Երևանում մեկնարկել է Հայագիտական երրորդ միջազգային կոնգրեսը

  • Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան

    «Երեկ մենք, կարելի է  ասել,  ունեցանք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում  ես երբևէ չէի տեսել։ Այսինքն, ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն այլևս ունի պատգամավորի կարգավիճակ, և այդ պայմաններում անկախ հանգամանքից իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք ունեցել»,-ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

    Հիշեցնենք, որ երեկ արտահերթ նիստում ԿԸՀ-ն սկսել է քննարկել դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

    Վարդևանյանը հիշեցրեց, որ 2021 թ. հունիսին ՀՀ դատախազության կողմից միջնորդություն էր ներկայացվել ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ,  երբ արդեն Սահմանադրական դատարանի կողմից հրապարակվել էր որոշումը, ԿԸՀ-ն այդ միջնորդությունը վերադարձրել էր, ճիշտ այնպես, ինչպես 2026-ի հունիսին վերադարձրեց ԿԸՀ-ն  Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը։

    «Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդիվ։ Դատախազությունը 2021 թվականին այլևս Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել։ 2026 թվականւին իրավիճակն այլ է։ Նույն դատախազությունն է, բայց ԿԸՀ կողմից վերադարձնելու հաջորդող ժամանակահատվածում կրկին ներկայացնում է միջնորդությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, միջնորդությունը կրկին ներկայացվել է հուլիսի 13-ին։ Դրա բովանդակությունից ակնհայտ է, որ կարծես դատախազությունը ԿԸՀ-ի կաևգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ»,-մանրամասնեց Վարդևանյանը։

    Նա նշեց, որ դատախազությունն ակնկալում է՝ ԿԸՀ-ն իր դիրքորոշումը պետք է պարզապես փոխի։

    «Ի դեպ, այդպես էլ եղավ, քանի որ ԿԸՀ-ն ոչ թե  հենց այդ պահին, առանց բովանդակային քննության վերադարձրեց, այլ սկսեց քննություն իրականացնել։ Այս ամենն ի՞նչ է, հարգելի գործընկերներ։ Սա քաղաքական աբսուրդ է, քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում  գործունեությանը միջամտելուն։ ԿԸՀ-ն, որ մոտ մեկ ամիս առաջ ուներ այլ դիրքորոշում, այսօր նույն հարցի վերաբերյալ ունի մեկ այլ դիրքորոշում, և դրան նախորդել էր Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը»,-ասաց Վարդևանյանը

  • Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը

    Այն ամենը, ինչը ներկայացրել էինք ձեզ, կրկնապատիկը ներկայացրել էինք ԿԸՀ՝ նիստի ընթացքում: Դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

    «ԿԸՀ-ն վերադարձրել է նշված միջնորդություն, այսինքն՝ խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու: Ուզում եմ արձանագրել, որ նախորդող որոշումն էլ, մեր գնահատմամբ, ևս պետք է վերդարձվեր, որովհետև դրա մեխանիզմը չկար:

    Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորություններն ունեն»,-մանրամասնել է Արամ Վարդևանյանը:

     

  • Հրշեջ-փրկարարները մարել են մատուռում բռնկված հրդեհը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։

    Մատուռի ներսում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։