Blog

  • Մի շարք հասցեներում գազ չկա





    Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 17։30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու, Եսայան, Կոմսոմոլի, Գերցենի, Շիրակացու (Մարմարաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոցի), Մնջոյան, Խնկոյան, Կ․ Դեմիրճյան (Շիրակացու փողոցից մինչև Վ.Սարգսյան փողոցի հյուսիսային հատվածը), Գրիբոյեդովի, Բաշինջաղյան փողոցների, հարակից տարածքների, Կ․ Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ, Խնկոյան նրբանցքների, Կ․ Դեմիրճյան 1-ին փակուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո, հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։

     




    դիտվել է 116 անգամ

  • Մեծ պահանջարկ ունեցող նոր համարանիշերը կվաճառվեն հաստատագրված գնով

    Երեւան: Մեդիամաքս: Ուժի մեջ է մտել ներքին գործերի նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։

    Ներքին գործերի նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշվել է, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածի մի կողմում «0» թվեր, իսկ մյուս կողմում մեկ կամ ավելի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։

     

    Նախկինում նշված համարանիշների համար առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական գործիքակազմ նախատեսված չէր:

     

    Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչեւ 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի եւ տառերի համադրությունից։ 

     

    Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային կարգը շարունակում է գործել։ Այդ համարանիշերի առանձնահատկությունն այն է, որ թվային հատվածի բոլոր հինգ նիշերը «0» են կամ հինգ նիշերից չորսը «0» են՝ այլ թվի համադրությամբ` միեւնույն կամ տարբեր երկու լատինական տառերով։  

  • Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը

    Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։ 

    Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել գետից։

  • Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ

    Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com–ը։

    ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, վերջինս ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

    Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

  • ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը

    ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանըՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ այսօրվա հրապարակմանը։

    Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

    Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում։

    «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնելուց հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ պետական ծառայությունները կարող են նման բան թույլ չտալ, քանի որ երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել է Աննա Հակոբյանը։

  • Այսօր տեղի է ունեցել ՀԷՑ ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կա

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

    Հանրային լսումը վարում էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

    Հանրային լսմանը մասնակցեցին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

    Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

    Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։

  • Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ 28.06.2026

    Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ 28.06.2026

  • Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

    Ժանես Նազարյանը 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել Բաքվում անցկացվող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

    Ավելի վաղ Գևորգ Հարությունյանը ժամկետից շուտ հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին և դուրս եկել Բաքվում անցկացվող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

    Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ:

  • Տիգրան Արզաքանցյանին տուգանել են 600 000 դրամով. Factor

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին, գրել է Factor.am-ը։

    Քաղաքական գործիչը պարբերաբար անտեսել է օրենքով սահմանված հայտարարագրերը ներկայացնելու պահանջը, ինչի արդյունքում ընդհանուր տուգանքի չափը կազմել է 600,000 ՀՀ դրամ: Նա չի ներկայացրել 2023 թվականին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը, ինչպես նաև 2023-ի և 2024-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։

    Յուրաքանչյուր խախտման համար հանձնաժողովը սահմանել է առավելագույն տուգանք՝ 200,000-ական դրամ։

    Պարզվում է, որ Արզաքանցյանին պատշաճ ծանուցելու համար ԿԿՀ-ն դիմել է նաև ոչ ստանդարտ մեթոդների։ Հուլիսի 8-ին հանձնաժողովը Տիգրան Արզաքանցյանի անձնական բջջային հեռախոսահամարին WhatsApp հավելվածի միջոցով ուղարկել է ձայնային հաղորդագրություն, սակայն Արզաքանցյանը որևէ կերպ չի արձագանքել և պարզաբանումներ չի ներկայացրել: Մինչ այդ, ծանուցումներ են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով և պատվիրված նամակով, որը նա ստացել էր դեռևս 2026թ. մայիսի 18-ին։ Տիգրան Արզաքանցյանը մինչև գործերի քննության օրը՝ հուլիսի 15-ը, այդպես էլ չի ներկայացրել պահանջվող հայտարարագրերը:

    Որոշումներն ուժի մեջ են մտնում Արզաքանցյանին հանձնվելու հաջորդ օրվանից, սակայն դրանք դեռ կարող են բողոքարկվել դատական կարգով։

  • Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը, նա 82 տարեկան էր։ Այս մասին Ambion.news-ին հայտնել են նրա ընտանիքի անդամները։

    Գառնիկ Մարգարյանը մինչև 1993 թվականը աշխատել է ներքին գործերի համակարգում, կոչումով գնդապետ էր։ 2003 թ.-ին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու։

    Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 17:00-ին, հասցե՝ գյուղ Զովունի, Առաջին փողոց, 150 շ., «Ադանա» սգո սրահ։