Blog

  • Ո՞ր փուլում է սահմանամերձ Խնածախ գյուղի ճանապարհի հիմնանորոգման հարցը. ՏԿԵՆ-ի պատասխանը



    Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ-Վաղատուր ճանապարհի վերանորոգման նախագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։


    «Խնածախ-Վաղատուր տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ գտնվում է նախագծային փուլում», – հայտնել են նախարարությունից։


    Նշենք, որ անցյալ տարի իշխանությունները վերանորոգել են Գորիսից Խնածախին և Վաղատուրին հարակից Խոզնավար գյուղ տանող ճանապարհը։ Սակայն Խնածախից Վաղատուր գյուղով անցնող ճանապարհը լրջորեն վնասված է։


    Հիշեցնենք, որ Խոզնավարի ճանապարհի հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել դեռ 2023 թվականին, ինչի մասին նույն տարվա մարտին հայտարարել էր այդ ժամանակվա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։


  •  Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ | Էկոնոմիկա

    ՌԴ կառավարությունն արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ կառավարության անդամների հետ նախագահի խորհրդակցության ժամանակ:

    Նովակը հայտնել է, որ հուլիսին Ռուսաստանը կսկսի ներկրված նավթամթերքի մատակարարումը։ Նա վստահեցրել է, որ այդ միջոցը, ինչպես նաև դիզելային վառելիքի արտահանման արգելքը, կօգնեն կայունացնել վառելիքի մատակարարումները մարզեր:

  • Թվում է՝ Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին

    Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։

    «Մենք ուշադրություն դարձրել ենք Ա. Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը: Անցյալ տարի նա հիշվեց մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 80-ամյակին, հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված իր սադրիչ հայտարարություններով: Մասնավորապես, նա փաստացի ափսոսանք է հայտնել 1943 թվականին Ստալինգրադի ճակատամարտում Վերմախտի զորքերի պարտության համար, ինչպես նաև պնդել է, որ նացիստական ​​Գերմանիայի պարտությունը խափանել է Հիտլերի՝ իբր անկախ «Մեծ Հայաստան» ստեղծելու ծրագրերը:

    Անցյալ տարվա մայիսին Երևանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանին ուղղված բաց նամակում, ինչպես նաև բարձր մակարդակի շփումների ժամանակ, մենք հայկական կողմին փոխանցել ենք մեր համատեղ Հաղթանակի հիշատակի նման խեղաթյուրման կատեգորիկ անթույլատրելիությունը։

    Ի պատասխան մեզ ասացին, որ սա, ենթադրաբար, «անձնական կարծիք» է և չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը։ Մինչդեռ, ՀՀ պետական ​​մարմինները հրապարակայնորեն չեն արձագանքել այս հնչեղ հայտարարություններին։ Եվ Ա. Հովհաննիսյանի նշանակումը ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում ենթադրում է, որ նման «կարծիքները» այժմ բարձր են գնահատվում ՀՀ իշխանությունների կողմից։

    Թվում է, թե Երևանը, ձգտելով միանալ «լուսավորյալ» Եվրոպային, միաժամանակ պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը, ինչը անհարմար է արևմտյանների համար։

    Նացիստների և նրանց համագործակիցների գաղափարախոսական իրավահաջորդները, որոնք այժմ զբաղեցնում են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոններ Եվրոպայում, բացահայտորեն արդարացնում են տեղացի նացիստական ​​համագործակիցներին՝ Վերմախտի հանցագործություններին նրանց մեղսակիցությունը ներկայացնելով որպես «ազգային-ազատագրական պայքար»։ Այս գծի հիմնական նպատակներից մեկը նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համատեղ պատմական հիշողությունը խզելն է՝ ջնջելով աշխարհը շագանակագույն ժանտախտից ազատելու գործում նրանց վճռորոշ դերի մասին ճշմարտությունը։

    Նմանատիպ ռազմավարություն ակտիվորեն իրականացվել է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում։ Ինչպես հայտնի է, Կիևի նեոնացիստական ​​ռեժիմն է ամենահաջողակ եղել այս գործում։

    Հավանաբար, սա է պատճառը, որ նրա առաջնորդ Զելենսկին այդքան ջերմորեն ընդունվեց մայիսի սկզբին Երևանում՝ հարթակ տրամադրելով Ռուսաստանի դեմ նողկալի սպառնալիքներ հնչեցնելու համար։

    Մեր կարծիքով, սա հայ ժողովրդի հերոսական սխրանքների հիշողության ուղղակի դավաճանություն է, որի փառահեղ որդիներն ու դուստրերը նշանակալի ներդրում են ունեցել մեր համատեղ Հաղթանակում։ Նացիզմի ցանկացած փառաբանություն պետք է ենթարկվի հանրային և պետական ​​հստակ դատապարտման։

    Ցավոք, Հայրենական մեծ պատերազմի պատմության վրա նման հարձակումները լրացվում են հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից հայ ժողովրդի պատմական հիշողությունը «վերաձևակերպելու» այլ փորձերով՝ թաքցնելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ողբերգությունը և վարկաբեկելով Հայ Առաքելական եկեղեցին։

    Թե որքանով է սա համապատասխանում հայ հասարակության իրական ձգտումներին, հայերն իրենք պետք է արդարացի գնահատական ​​տան»,-նշել է նա։

  • Եղանակը Հայաստանում․ Սպասվում է անձրև և ամպրոպ

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

    Երևան քաղաքում`

    Հուլիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

    Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները





    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպմանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ դրական գնահատելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները։«Լավ հանդիպում ունեցա նախագահ Թրամփի և նրա թիմի հետ։

    Շնորհակալ եմ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը հատկացված կարևոր ուշադրության համար, որը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքերը»,-գրել է Զելենսկին։Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք գաղափարներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի դիրքերը և մոտեցնել խաղաղության հաստատումը։«Ակնկալում եմ, որ մեր թիմերը հնարավորինս արագ կաշխատեն այսօր քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։

    Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա կտրամադրի։




    դիտվել է 57 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Սյունիքում գայլը հարձակվել է մարդկանց վրա

    Հուլիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիս համայնքում։ Քարահունջ բնակավայրից Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած հատվածում գայլը հարձակվել է մարդկանց վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Նախնական տվյալներով 6 քաղաքացի մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, նրանցից մեկի վիճակը ծանր է։

    Հայտնի չէ, թե քանի գայլ է եղել, բայց նրանցից մեկին վնասազերծել են։ Այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները և էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    ԲԿ֊ում նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և համապատասխան պատվաստումներ։

  • MegaNews.am | Մամուլ





    «Հրապարակ» թերթը գրում է. «Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն…

  • Գայլի հարձակումից Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

    Գայլի հարձակումից Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԱյսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

    «Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

    Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    Հանգամանքները ճշտվում են։ Նոր տեղեկությունների դեպքում նյութը կթարմացվի։

  • Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ

    Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ

  • Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայություն



    Հասարակություն





    Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    «Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշում է  ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։

    Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։

    Մասնագետի խոսքով՝ պետք չէ բռնել օձին, պարզապես պետք է զանգել 112, և փրկարարները կգան իրենք կտեղափոխեն անվտանգ վայր։

    Օձի խայթոցի դեպքում պետք է շատ հեղուկներ խմել և դիմել բուժօգնության։

    Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։